Archive for Новости @hy

Շապիկի լուսանկարը՝ Ալբերտ Ոսկանյանի

Share

ԿԸՀ․ Համապետական ընտրություններ – 2020

Մարտի 31: Լուսանկարը` Հայկ Ղազարյանի

Մարտի 31-ին Արցախում առաջին անգամ կայացան համապետական՝ նախագահական և խորհրդարանական միաժամանակյա ընտրությունները։
ԱՀ ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  որոշել է  2020թ. մարտի 31-ի համապետական ընտրությունների արդյունքներով Ազգային ժողովն ընտրված համարել: Ազգային ժողովի պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ կերպ.
 

…>>>

Share

ՄԻՊ-ի հայտարարությունը ԱՀ համապետական ընտրությունների վերաբերյալ

ԱՀ ՄԻՊ Արտակ ԲԵԳԼԱՐՅԱՆ

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արտակարգ ռեժիմով հետևել է մարտի 31-ին տեղի ունեցած համապետական ընտրությունների նախընտրական քարոզչության, քվեարկության և դրա արդյունքների ամփոփման ողջ գործընթացին: Արդյունքում, Պաշտպանն ընդգծում է հետևյալ կետերը՝
Պաշտպանն արձանագրում է, որ կայացել են ժողովրդավարական և միջազգային չափանիշներին ընդհանուր առմամբ համապատասխանող ընտրություններ՝ բարձր մրցակցայնության, մասնակցայնության և հանրային վերահսկողության պայմաններում: Այնուամենայնիվ, արձանագրվել են որոշ օրենսդրական ու իրավակիրառական հիմնախնդիրներ, որոնց կարգավորումը կբարձրացնի հետագա ընտրական գործընթացների արդյունավետությունն ու միջազգային չափանիշներին համապատասխանելիությունը:

…>>>

Share

«Ականատես» դիտորդական առաքելության տեղեկանքը

 

Մարտի 31։ Ստեփանակերտյան ընտրատեղամաս թատրոնի շենքում։ Լուսանկարը՝ Հայկ Ղազարյանի


Ներածություն

 
 Սույն վերլուծությունը Արցախի Հանրապետությունում (այսուհետ՝ ԱՀ) 2020թ. մարտի 31- ին կայացած Ազգային ժողովի և նախագահի հերթական ընտրությունների քվեարկության ընթացքի և արդյունքների գնահատումն է՝ հիմնված ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական տվյալների վրա։ 
 
Վերլուծության հիմնական հիպոթեզն այն է, որ 2020թ. կայացած ԱՀ ընտրություններում ընտրողների մասնակցությունը և թեկնածուների ու կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ստացած ձայները պայմանավորված չեն եղել արտաքին գործոններով, այսինքն` ընտրողների կամարտահայտումը եղել է ազատ և արտաքին ազդեցությունից զերծ: Նման «զրոյական» հիպոթեզը կարող է հաստատվել, եթե պարզվի, որ ընտրողների մասնակցության միտումներում և մասնակցության ու ստացված արդյունքների միջև առկա չեն կորելացիաներ:

…>>>

Share

Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների դիտարկման վերաբերյալ հայտարարություն

 
«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը»  կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել Արցախի Հանրապետության համապետական ընտրությունների՝ մարտի 31-ին կայացած առաջին և ապրիլի 14-ին կայացած երկրորդ փուլի ընթացքում:
Առաջին փուլի արդյունքներով երկրորդ փուլ անցան թեկնածուներ Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը: Վերջինս, սակայն, կոչ արեց բոյկոտել  ընտրությունները:

…>>>

Share

«Ռեգիոն»․ ԼՂ 2020 թ. ընտրությունների մեդիա ուղեկցումը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում

Ինչ հետազոտություն է սա

2020թ. մարտի 31-ին ԼՂ-ում տեղի ունեցան նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։ ԼՂ ընտրությունների պատմության մեջ առաջին անգամ նախագահական ընտրություններն անցան երկու փուլով։ Ապրիլի 14-ին նախագահականի երկրորդ փուլ դուրս եկած ԼՂ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ընտրվեց ԼՂ նախագահ։

Եվ խորհրդարանական, եւ նախագահական ընտրությունները մրցակցային էին նաեւ մասնակից քաղուժերի, նախագահի թեկնածուների քանակի առումով։ Եվ դա այս ընտրությունների երկրորդ տարբերանշանն է։ Նախագահի պաշտոնի համար ընտրություններին մասնակցեցին 14 թեկնածուներ, որոնց մեծ մասը հանրությանը լավ ծանոթ գործիչներ էին։ Նրանցից երկուսի համար (ԼՂ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյան ու ԼՂ արտգործնախարար Մասիս Մայիլյան) այդ ընտրությունները նախագահ դառնալու երկրորդ փորձն էին։ Այս ընտրություններում Արայիկ Հարությունյանի երկրորդ փուլի մրցակիցը Մասիս Մայիլյանն էր։ …>>>

Share


N 03 (135), Մարտ, 2020

Համարի հրավիրյալ խմբագիր` Աննա Բարսեղյան

 

 

Share

Սիրիական թնջուկն ու թուրք-եվրոպական բանակցությունները

 
Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Փորձագետ
Երևան
 
 
Քանի դեռ Եվրոպան վարակված չէր կորոնավիրուսի տենդով՝ մարտի սկզբի կարևոր աշխարհաքաղաքական իրադարձություններից մեկը Սիրիայի Իդլիբ տարածաշրջանում տեղի ունեցող բախումներն էին, որոնց հետևանքով տասնյակ թուրք զինվորներ զոհվեցին: Աշխարհն ուշի ուշով հետևում էր Սիրիայի տարածքում ռուս-թուրքական պրոքսի պատերազմին: Իդլիբը Սիրիայի միակ տարածաշրջանն է, որը մնում է ընդդիմության վերահսկողության ներքո։ Այնտեղ շուրջ 3,5 մլն փախստական կա Սիրիայի այլ շրջաններից, որոնք չեն ցանկանում ապրել Դամասկոսի ենթակայության տակ:

…>>>

Share

Թուրքիայի նեոօսմանիզմի քաղաքականությունը և Հարավային Կովկասի անվտանգության հիմնահարցը

Ալեն ՂԵՎՈՆԴՅԱՆ
Փորձագետ, ք.գ.թ., դոցենտ
Երևան
 
Հարավային Կովկասը Մեծ Մերձավոր Արևելքի օրգանական մասն է և իր վրա կրում է մակրոտարածաշրջանային տուրբուլենտության ու անվտանգային գործընթացների ցիկլիկ ազդեցությունը: Այսօր, իր ներսում ունենալով անվտանգային դեֆիցիտ ու ներքին անկայունության որոշակի աղբյուրներ, ներտարածաշրջանային սուբյեկտները գտնվում են քաղաքական կողմնորոշումների ճշգրտման, ինքնաբավ անվտանգության որոշակի հասանելի շեմեր ձևավորելու, գործընկեր երկրների հետ հարաբերությունների վերարժևորման,  մարտահրավերներին ու ռիսկերին համարժեք արձագանքելու գործընթացներում:

…>>>

Share

Փակ համակարգի պտուղները

Կորոնավիրուսն Իրանում

Գոհար ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դոցենտ
Երևան
 
Վերջին օրերին համաշխարհային մամուլը ողողված է կորոնավիրուսի տարածման մասին տեղեկություններով  և այդ համատեքստում քաղաքականություն կերտողների քննարկման հիմնական թեման ևս այդ վարակն է` ստվերելով մյուս բոլոր խնդիրները։

…>>>

Share

Չինաստան և Մերձավոր Արևելք

«Մեկ գոտի, մեկ ճանապարհով» դեպի էներգակիրների և հակասությունների աշխարհ

Մհեր ՍԱՀԱԿՅԱՆ
«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու
Երևան
 
Սույն հոդվածը նպատակ ունի վերլուծել և ներկայացնել Չինաստանի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում։ Կփորձենք պատասխանել հետևյալ հարցերին. ի՞նչ տնտեսական, քաղաքական շահեր ունի   Չինաստանը Մերձավոր Արևելքում, ինչու՞ է հետաքրքրված տարածաշրջանի կայունությամբ և խաղաղությամբ, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության (ՄԳՄՃ) ո՞ր տնտեսական միջանցքներն են անցնում Մերձավոր Արևելքի երկրներով և ի՞նչ նպատակներ են դրանք հետապնդում։
 
Չինաստանի տնտեսական և քաղաքական հետաքրքրությունները Մերձավոր Արևելքում

…>>>

Share