Անալիտիկոն, №6/հունիս/2011թ
Archive for Հունիս 2011
Ռեզյումե
Նախաբան
Սույն հրապարակման մեջ դիտարկվում են քաղաքական հարցեր, որոնք առնչվում են ղարաբաղյան հակամարտությունից ծագած տեղաշարժերին: Ուսումնասիրության նպատակն է նպաստել տեղեկացվածության աճին` սույն հարցով առաջին փուլի արդյունքների հանրային հնարավոր արձագանքի մասին, քննարկել հնարավոր մեթոդներն ու խոչընդոտները եւ ձեւավորել առօրյա իրողություններին համապատասխան քաղաքականություն` ներկայացված բանավեճի միջոցով:
Վերադարձի երկընտրանքը
Ինչ կարող է մեզ սովորեցնել Բոսնիայի փորձը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման գործում
Ջերարդ ԹՈԱԼ
Վաշինգտոն
Յուրաքանչյուր հակամարտություն ուրույն է և ունի իր տարբերակիչ գծերը, որոնք հասկանալի պիտի լինեն նրանց, ովքեր փորձում են հակամարտող կողմերին տանել դեպի հաշտեցում եւ վերականգնում: Այդուհանդերձ, տարածքների եւ անկախության համար պատերազմող կողմերի միջեւ արդի բոլոր հակամարտություններն ունեն ընդհանուր կառուցվածքային բնութագիր եւ համանման երկընտրանք են ներկայացնում միջազգային այն ակտորների համար, որոնք փորձում են չեզոքացնել հակամարտության ծնունդ հանդիսացող տառապանքների ու տեղաշարժերի հետեւանքները:
Հարկադիր տեղաշարժը ղարաբաղյան հակամարտությունում
Վերադարձը եւ դրա այլընտրանքը. հայացք Հայաստանից
Արտակ ԱՅՈՒՆՑ
Երեւան
1. Ներածություն
Հարկադիր տեղաշարժը միշտ էլ հայերի համար զգալի խնդիր է եղել հայ ժողովրդի պատմության ամբողջ ընթացքում՝ ներառյալ 20-րդ դարի սկզբի եւ վերջի ողբերգական իրադարձությունները: Նախորդ հարյուրամյակի սկզբներին հայրուր հազարավոր հայեր ստիպված էին փախչել իրենց հարազատ բնավայրերից Օսմանյան Թուրքիայում եւ դառնալ փախստականներ, մոտ մեկուկես միլիոն հայ էլ կոտորածի զոհ դարձավ:
Վերադարձը եւ դրա այլընտրանքները. հետազոտություն հայ-ադրբեջանական հակամարտության օրինակով
Ներածություն
Սույն հոդվածում դիտարկվում է Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության (որ հանգեցրել է տարածաշրջանում ամենամեծ թվով փախստականների ու ՆՏԱ-ների) համապատկերում բնակչության տեղաշարժված խմբերի համար վերադարձի, դրա իրականացման խոչընդոտների ու հնարավորությունների եւ հնարավոր այլ երկարաժամկետ լուծումների հարցը:
Փախստականների եւ ներքին տեղաշարժված անձանց վերադարձը հայրենիք. հայացք Ադրբեջանից
Ազեր ԱԼԱՀՎԵՐԱՆՈՎ
Բաքու
Ներածություն
Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակվում են արդեն 16 տարի: Չնայած երկու երկրների քաղաքական ղեկավարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի, ինչպես նաեւ զանազան միջազգային կազմակերպությունների ջանքերին` հիմնախնդիրն առաջվա պես շարունակում է փակուղում մնալ:
Մտորումներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունում վերադարձի եւ դրա այլընտրանքների մասին
Նախաբան
Ընտրված թեմայի ուսումնասիրությունը պիտի ցույց տա հետեւյալը` ղարաբաղյան հանրությունում եւ հակամարտող մյուս կողմերի հանրություններում որքանո՞վ է հրատապ փախստականների եւ ներքին տեղաշարժված անձանց (ՆՏԱ) խնդիրը: Հնարավո՞ր է, արդյոք, տվյալ խնդիրը լուծել առանց այն կապակցելու կարգավորման այնպիսի կարեւոր քաղաքական խնդիրներին, ինչպիսին են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի միջազգային իրավազորացումը, տարածքներն ու անվտանգությունը:
Հարկադիր տեղաշարժը ղարաբաղյան հակամարտությունում. վերադարձը եւ դրա այլընտրանքները
Կարծիքներ եւ մեկնաբանություններ Լեռնային Ղարաբաղից
Աշոտ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ստեփանակերտ
Փախստականները հետպատերազմյան Ղարաբաղի բնակչության ամենախնդրահարույց կատեգորիաներից մեկն են: Հասարակական-քաղաքական, սոցիալական, հումանիտար եւ բարոյական աստառ ունեցող այս հարցը բարդանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու եւ ԼՂՀ-ի միջազգային ճանաչում չունենալու հանգամանքներով:
Վերադարձ, ռեստիտուցիա եւ իրավունք. դատողություններ ղարաբաղյան հակամարտությունում հարկադիր տեղաշարժի իրավական հետեւանքների լուծման շուրջ
Լոուրենս ԲՐՈԵՐՍ
Լոնդոն
Նախաբան
Չնայած այն բանին, որ վերադարձի համընդհանուր իրավունքը, ինչպես եւ հարկն է, նշվում է որպես առանցքային հայեցակետ մադրիդյան սկզբունքներում ու կարգավորման շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների ներկայիս հենք` վերադարձի գործընթացից հայերի ու ադրբեջանցիների ակնկալիքներն արմատապաես տարբերվում են իրարից:
Արցախյան քրոնիկոն (հունիս)
Հունիսի 1-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն Երեւանում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 20-րդ նիստին, որի ընթացքում նա առաջարկել 2011 թվականի հեռուստամարաթոնի ծրագրում դարձյալ ընդգրկել Արցախի ջրամատակարարման բարելավման հարցը` հաշվի առնելով ջրի հիմնախնդրի քաղաքական, տնտեսական ու սոցիալական նշանակությունը եւ այս ոլորտում առկա հիմնախնդիրները: