#4 (88) Ապրիլ, 2016
Archive for Ապրիլ 2016
Քաղաքակրթությունների համագործակցությունը՝ համաշխարհային անվտանգության գրավական
Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երևան
Արդի աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները կրկին օրախնդիր են դարձրել դեռևս նախորդ դարի 90-ական թվականներին համաշխարհային նշանավոր տեսաբանների կողմից առաջ քաշած հարցերի շրջանակը: Խորհրդային Միության փլուզումից հետո գլխավոր հարցը, որին փորձում էին պատասխանել հայտնի քաղաքագետները, հետևյալն է. ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից աշխարհը գաղափարական պատերազմի յոթանասունամյա պայքարից հետո: …>>>
Եվրոպան և իսլամը․սին վախեր և իրական խնդիրներ
Նարեկ ԳԱԼՍՏՅԱՆ
ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և
գործընթացների ամբիոնի դոցենտ
Երևան
Սկսած 2000–ական թվականների կեսերից և, մասնավորապես, 2008-2009թթ․ ֆինանսատնտեսական ճգնաժամի, ներգաղթի աննախադեպ ալիքի ու ահաբեկչական պայթյունների արդյունքում, եվրոպական քաղաքական և վերլուծական շրջանակներում բանավեճերի առարկա են դարձել Եվրոպայում իսլամացման և իսլամատյացության, երիտասարդ աշխատուժի կարիք ունեցող «ծերացող» Եվրոպայի և հականերգաղթայնության, բազմամշակութայնության և իսլամի համադրելիության հարցերը։ …>>>
Քաղաքակրթությունների՞, թե՞ մարդկանց բախում
Միքայել ԶՈԼՅԱՆ
Վերլուծաբան
Երևան
Տարիներ առաջ էր. գնում էինք Վրաստան` գիտաժողովի: Մեր խմբի անդամներից մեկը լիբանանահայ դասախոս էր, որն այդ պահին բնակվում էր Հայաստանում: …>>>
Բախվում են, բայց՝ ոչ «քաղաքակրթությունները»
Մանկությունից դեպի հասունություն տանող ուղին
անցնում է ոչ միայն յուրաքանչյուր առանձին անհատը, այլև՝ վայրենությունից դեպի քաղաքակրթություն ընթացող ողջ մարդկությունը
Ադամ Ֆերգյուսոն, շոտլանդացի փիլիսոփա, 1767 թ.
Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտի» ռուսական տարբերակի խմբագիր
Երևան
Սեմյուել Հանթինգթոնի՝ քաղաքակրթությունների բախման թեզը, որը նա շարադրել է 1993թ. Foreign Affairs ամսագրում, իրական ուրվագծեր է ստացել 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո։ …>>>
Համապարփակ քաղաքակրթական դիմակայությունն արդեն սկսվել է
Շուշան ԽԱԹԼԱՄԱՋՅԱՆ
Վերլուծաբան
Երևան
«Քաղաքակրթությունների բախման» տեսությունը խիստ գիտական քննությունից չի ծնվել. այն հաճախ անվանում են տարածված կարծրատիպերից բաղկացած կոկտեյլ կամ գիտակցությունը ձեռնածելու փորձ։ …>>>
Մուլտի-կուլտի` de facto և de jure
Նոնա ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Անկախ հետազոտող
Երևան
Մուլտիկուլտուրալիզմը՝ բազմամշակութայնությունը, որը մասնագետները քնքշանքով նաև մուլտի-կուլտի են կոչում, կենսակե՞րպ է, թե՞ գաղափարախոսություն։ Նախ՝ փորձենք հասկանալ, թե ի՞նչ նկատի ունեն այս՝ բյուրավոր համատեքստերի տրոհվող հասկացության ներքո։ …>>>
Ժողովրդավարությունը ինքնություն չի ձևավորում
Արդյո՞ք Արևմուտքի մոդելն արդեն սպառված է։ Զրույց՝ ամերիկացի քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույամայի հետ
Միխայել Թուման (Michael Thumann), Թոմաս Ասհոյեր (Thomas Assheuer)
«Այնտեղ, ուր գործում է արդիականությունը, այն ստեղծում է իր սեփական լեգիտիմացումը» (Ֆրենսիս Ֆուկույամա)
Ամերիկացի քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման ողջ աշխարհում հայտնի էր դարձել 1992 թ. իր «Պատմության վախճանը» գրքի լույս տեսնելուց հետո։ Ֆուկույամայի համար մի բան պարզ էր. բեռլինյան պատի և Արևմուտքի հաղթանակից հետո ազատական ժողովրդավարությունն անայլընտրանք է դարձել, որն այնուհետև պետք է հաղթանակեր ողջ աշխարհով մեկ։ Ֆուկույամայի հետ հանդիպեցինք Բեռլինում, որտեղ նա եկել է Գերմանիայի Ամերիկյան ակադեմիայի հրավերով։ …>>>
Քաղաքակրթական գործոնը արդի զարգացումներում
Սուրեն Սարյան
Իսլամական աշխարհում սկիզբ առած վերջին զարգացումները վերստին արդիականացրեցին քաղաքակրթական գործոնի նշանակությունը: …>>>