Archive for Սեպտեմբեր 2018

09(117), Սեպտեմբեր, 2018

Share

«Արցախը պետք է ունենա իր որոշիչ ձայնը հակամարտության կարգավորման հարցում»

Հարցազրույց Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ

Պարոն Գրիգորյան, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Հայաստանի նոր իշխանությունները նոր ազդակներով հանդես եկան՝ ԼՂՀ անվերապահ ներգրավում բանակցություններում, բանակցային բնականոն մթնոլորտի ապահովում։ Արդյո՞ք սրանք նախապայմաններ են բանակցությունները վերսկսելու համար, և եթե այո, ապա ի՞նչ եք կարծում՝ դրանք օրակարգ բերելը հեշտացնու՞մ, թե բարդացնում է բանակցությունները։ …>>>

Share

Անվտանգության միջավայրի գորշ գոտիները


Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ
Ստեփանակերտ

Արձանագրելով, որ միջազգային անվտանգության միջավայրը կրում է որակական փոփոխություններ, նոր մարտահրավերներին արձագանք ձևավորող կազմակերպություններն իրավունք չունեն հետագային թողնել մարտահրավերների տեսաբանական իմաստավորումն ու արձագանքների ձևավորումը՝ վկայակոչելով խույս տվող դինամիկան «բռնելու» և ապագայի ոչ հակասական ներքին տեսլականը ստեղծելու անհնարինությունը։  Ազգային անվտանգությունը (ԱԱ) ներառում է հասարակության և հասարակական կյանքի մաս կազմող տարրերն ու համակարգերը։ Տվյալ համակարգերի զարգացումն ու գործառնությունը պահանջում են հայեցակարգեր և գիտակարգեր, որոնց հիման վրա կառուցվում է հասարակությանը սպառնացող մարտահրավերների ու վտանգների և դրանց արձագանքելու միջոցների թեպետև ոչ անթերի, բայց արդյունավետ ըմբռնումը։

Ազգային անվտանգության, պատերազմի և ռազմավարության հետազոտողները, խորացնելով անվտանգության միջավայրում տեղի ունեցող փոփոխությունների ըմբռնումը, նոր հասկացություններ, մոդելներ և հայեցակարգեր են մշակում։ Վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվում խաղաղության, ճգնաժամի և պատերազմի, ինչպես նաև ազգային հզորության ռազմական և ոչ ռազմական տարրերի միջև սահմանների տարրալուծման խնդրին։ Հիշյալի արդյունքը անվտանգության «գորշ գոտիների» ձևավորումն է, որոնց մեջ գործում են միջազգային հանրության կողմից ճանաչված և չճանաչված պետական և ոչ պետական դերակատարները։ …>>>

Share

«Անհոգ-իրադրային» անվտանգության քաղաքականության վտանգը


Ռուբեն
ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ»-ի ռուսական տարբերակի խմբագիր
Երևան

 

2014 թվականից սկսած քաղաքակիրթ աշխարհը բարձր գին է վճարում հետխորհրդային շրջանում քաղաքական գործիչների մի ողջ սերնդի ցուցաբերած անհոգության համար։ Նաև ակնհայտ է դարձել, որ վերջնահաշիվն անսահմանորեն մեծ է։

2014թ. սեպտեմբերին, երբ Եվրոպայում Հիտլերից հետո առաջին անգամ մի պետություն բռնազավթեց մյուս պետության տարածքը, ԱՄՆ Ատլանտյան խորհրդում տեղի ունեցած քննարկման ժամանակ ՆԱՏՕ-ի զինված ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը հայտարարեց. «Երբ ՆԱՏՕն համոզվեց, որ Ռուսաստանը կիրառում է «հիբրիդ պատերազմի» մարտավարությունը, կարևոր դարձավ հասկանալ, թե ինչպես օգնել Արևելյան Եվրոպայի երկրներին՝ դիմադրելու առաջին գրոհին։ ՆԱՏՕն իրավասու չէ միջամտել անդամ պետություններում ծագած ներքին հակամարտություններին։ Դաշինքը կարող է միջամտել միայն նույնականացվող արտաքին ագրեսորի առկայության պարագայում»։ (Ամերիկայի ձայն. «Բրիդլավը կարծում է, որ Մոլդովային սպառնում է «հիբրիդ պատերազմը», 2014թ. սեպտեմբերի 16»։) Բրիդլավը նաև զինվորական պարզությամբ տրտնջացել է. «Տվյալ պահին ձևակերպված չէ ՆԱՏՕի քաղաքականությունը Դաշինքից դուրս գտնվող և Ռուսաստանի Դաշնության կազմ չմտնող ժողովուրդների նկատմամբ»։ …>>>

Share

Պայքար կոռուպցիայի՞, թե՞ խորքային պետության դեմ.

«պետության զավթումը» որպես անվտանգության մարտահրավեր


Միքայել Զ
ՈԼՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Երևան

 

Ի՞նչ է պետության զավթումը

Արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանի ներքին կյանքի գրեթե ամենաքննարկվող թեման պայքարն է կոռուպցիայի դեմ: Այս թեման քննարկվում է ամենատարբեր տեսանկյուններից՝ բարոյական, իրավական, տնտեսական և այլն: Քննարկվում է նաև անվտանգության տեսանկյունից, այն առումով, որ կոռուպցիան բացասաբար է ազդում պետական համակարգի արդյունավետության վրա, ինչն իր հերթին անդրադառնում է երկրի պաշտպանունակության վրա: Բոլորը հիանալի հիշում են, թե ինչպես 2016թ.  ապրիլյան քառօրյա պատերազմն ի ցույց դրեց զինված ուժերում կոռուպցիայի  ողբերգական հետևանքները: Վերջին ամիսների աղմկահարույց բացահայտումները, մասնավորապես՝ Մանվել Գրիգորյանի «կալվածքում» հայտնաբերված «տուշոնկաները», կասկած չեն թողնում առ այն, որ այդ մտավախությունները տեղին էին, և կոռուպցիան անմիջականորեն հարվածում է մեր երկրի պաշտպանունակությանը: …>>>

Share

Հանրահայտ գաղտնալսում․ ի՞նչ թաքնված խնդիրներ է այն բացահայտում


Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Տեղեկատվական անվտանգության մասնագետ
Երևան

 

ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսումը եւ դրա հրապարակումը մի շարք խնդիրներ են բացահայտում, որոնք նոր չեն Հայաստանում, բայց դրանց հնարավոր ազդեցության մասին հասարակության եւ պետականության վրա նոր են սկսում քննարկումները։

Արդյո՞ք նման մակարդակի պաշտոնյաների գաղտնասլումը աննախադեպ երեւույթ է։  Բնականաբար, Հայաստանի դեպքում աննախադեպ է, քանի որ նման բանի մասին մենք չենք լսել մինչ օրս։ Սակայն, համաձայնենք, որ չլսելը չի նշանակում, որ նման բան չի եղել։ Պարզապես մենք դրա մասին չգիտենք։

Այսօրվա տեխնիկայի զարգացումը, միջոցների հանրայնացումը, էժանացումը ստեղծել են մի իրավիճակ, երբ զանազան հետախուզական գործողություններ կարող են կատարվել ոչ միայն այլ երկրների հատուկ ծառայությունների կողմից հեռահար միջոցներով, այլ նաեւ մասնավոր կազմակերպությունների, նույնիսկ անհատների կողմից։ …>>>

Share

ՊԱ՞Կ, թե՞ ԱԱԾ

 

Արտակ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Քաղաքացիական հասարակության
ինստիտուտի տնօրեն
Երևան

 

Սեպտեմբերի սկզբին Հայաստանում մեծ աղմուկ է բարձրացել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման առնչությամբ։[1]  Ութ րոպե տևած հեռախոսազրույցի ժամանակ Վանեցյանն ու Խաչատրյանը քննարկել են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը և դրանց հետ կապված ռիսկերը։ Ձայնագրության մեջ Վանեցյանը ներկայացնում է Քոչարյանի գործով դատավորի հետ խոսակցության մանրամասները. …>>>

Share

Իսրայելի պաշտպանության նախարարի ադրբեջանական ճամփորդության «նրբանկատ» կողմերը



Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լրագրող
Երևան

Սեպտեմբերի 12-17-ը Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի Բաքու կատարած այցը կարելի կլիներ տարածաշրջանային համարել, եթե մի «բայց» չլիներ։ Իսրայելական պաշտպանական գերատեսչության ղեկավարը Հայաստան չի այցելել և կովկասյան շրջայցի 6 օրերից 5-ն անցկացրել է Բաքվում։ Այստեղ տեղին է հիշեցնել Վրաստանի հետ Իսրայելի բավականին տարողունակ հարաբերությունների մասին, որոնք մինչև 2008 թվականը հիմնականում տեղավորվում էին ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում։ Սակայն 08.08.08-ի պատերազմն իր ճշգրտումները մտցրեց նաև երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունում, և այդ համագործակցությունը ցայսօր չի վերականգնվել։ Ուստիև, ստիպված ենք փաստելԼիբերմանի թբիլիսյան այցի զուտ արարողակարգային բնույթը։ …>>>

Share

Անվտանգություն եւ արտաքին քաղաքականություն․

Հայաստանը՝ արատավոր շրջապտույտում

 


Անահիտ ՇԻՐԻՆՅԱՆ
Միջազգայնագետ
Երևան

 

 

Անվտանգությունը Հայաստանի արտաքին քաղաքական վճռորոշ անկյունաքարերից է։ Սակայն հայկական դիվանագիտությունը խիստ պարզունակ է ընկալել արտաքին քաղաքականությունն անվտանգությանը ծառայեցնելու հրամայականը։ Ամեն ինչ հանուն անվտանգության զոհաբերելու մոտեցումը հանգեցրել է արտաքին քաղաքականության էրոզիայի , որն էլ առաջին հերթին պետք է ապահովեր այդ անվտանգությունը քաղաքական հակակշիռերի եւ զսպման միջոցով։ Հայաստանը կենտրոնացել է անվտանգության առավելապես ռազմական բաղադրիչի զարգացման վրա։ Արդյունքում նրա հռչակած բազմավեկտոր քաղաքականությունը թեքվել է ի շահ վեկտորներից մեկի՝ Ռուսաստանի, որպես կոշտ՝ ռազմական անվտանգության երաշխավորի։ …>>>

Share

Ազգային անվտանգության մի անտեսված մարտահրավերի մասին

Դերենիկ ՄԱԼԽԱՍՅԱՆ
Քաղաքագետ
Երևան

 

Ազգային անվտանգության մասին պատկերացումները շատ դեպքերում սահմանափակվում են հիմնականում ռազմական բաղադրիչով ու հատկապես արտաքին սահմանների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ։

Հավանաբար, ազգային անվտանգության համակարգի նշանակության նման ընկալումը պայմանավորված է Ադրբեջանի հետ 30 տարուց ավելի ձգվող պատերազմական իրավիճակով։

Սակայն ազգային անվտանգության համակարգը բազմաշերտ է, որի առաջնային խնդիրներից մեկը բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովումն է ինչպես արտաքին հակառակորդից, այնպես էլ բնական աղետներից։ Ինչպես նաև սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների անվտանգության ու բնականոն կենսագործունեության ապահովումը։ …>>>

Share