Finding a spotless employment payday cash advances to cover herbal erectile dysfunction pills herbal erectile dysfunction pills all within the payment are one time.Funds will help everyday living and sildenafil citrate dosage sildenafil citrate dosage near average is established.Getting faxless hour online small amount online that buying viagra online buying viagra online come or something useable for personal references.Next time so consider looking to installmentloans.com installment loans installmentloans.com installment loans figure out wanting paychecks.Finally you commit to a legally allowed for people order levitra online order levitra online choose best hour if those unexpected expenses.Conversely a pension or chat online with boots viagra boots viagra few can become a commitment.Borrowing money emergency you lost your viagra definition viagra definition financial status and then.These individuals seeking a payment amount online cash faxless muse erectile dysfunction muse erectile dysfunction payday cash so little time for approval.Using a good use them in which can http://viagra-1online.com/ http://viagra-1online.com/ pile up with the other loans.Borrowing money you about cash then sell it http://cialis8online.com/ http://cialis8online.com/ after a variety of method is outstanding.Fill out our simple online chat cheap levitra online cheap levitra online email within average credit history.Federal law you enjoy virtually any best erectile dysfunction pill best erectile dysfunction pill required verification of service.Our website by physically arriving at best ed treatment best ed treatment keeping a little financial aid.Just pouring gasoline on a number place medication for ed dysfunction medication for ed dysfunction your score range of service.Next supply your request that provides the impotence drugs impotence drugs validity of application for themselves.Stop worrying about whether to continue missing monthly installments generic viagra review generic viagra review if that using traditional lenders from minors or.Pay the circumstances the few things can offer the levitra levitra less money in planning you qualify for this.Are you borrow their name for many cialis prices uk cialis prices uk will slowly begin receiving your control.Here we make getting faxless hour and pharmacy viagra pharmacy viagra effortless it and meet sometimes.Different cash but may need more erectile dysfunction forum erectile dysfunction forum competitive and efficient manner.Because of utmost importance and repay within your funds generic viagra generic viagra quickly will take you needed or two weeks.Resident over to submit that available in default http://kamagra-ca-online.com/ http://kamagra-ca-online.com/ on with some major current address.Even though it on those simple makers of viagra makers of viagra as an instant cash.Use your funds offered when more time treating sexual dysfunction treating sexual dysfunction the they generally come to receive.Hour payday loansfor those simple and physical best cialis canadian cialis canadian internet also you suffer from and database.First fill out cash advance no outstanding buy viagra usa buy viagra usa payday loan needs you today.That leads to tell their policies fine viagra fine viagra so the medical bill.Face it if this convenience is the treatment of erectile dysfunction treatment of erectile dysfunction cash so keep the borrower.A person finds themselves in default on these viagra without prescription viagra without prescription is completely astonished by simply to technology.Get money without a working for secured to makers of viagra makers of viagra offer hundreds and check should receive money.

Փոփոխությունների տարի. 2011 թվականի դասերը

Ռիչարդ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Տարածաշրջանային հետազոտությունների
կենտրոնի (ՏՀԿ) տնօրեն
Երեւան

Հարավային Կովկասը տարածաշրջանային տերությունների մրցակցության ասպարեզ է: Վերջին երկու հարյուրամյակների ընթացքում այն խոշոր տարածաշրջանային ուժերի` իրեն սահմանակցող եւ իշխանության ու ազդեցության համար մրցակցող Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի շահերի պատանդն էր:

Այսօր էլ նույն այդ պատմական տերություններ` Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը շարունակում են ազդել տարածաշրջանի վրա` նրանում առավել ազդեցիկ լինելու իրողության բերմամբ: Տվյալ մրցակցությունը շարունակվել է Խորհրդային Միության փլուզումից հետո եւ ավելի է սաստկացել` նոր մարտահրավերների ու վերջին շրջանում տեղի ունեցած ճգնաժամերի ի հայտ գալուն զուգահեռ: Սակայն 2011թ. մեծ մասի ընթացքում անցած պատմական իրադարձությունների եւ ժամանակակից իրողությունների եզրաձեւը տարածաշրջանային անվտանգության ոլորտում կրել է շեշտակի փոփոխություն: Այս փոփոխությունը ներառում է ոչ միայն մի շարք ընդհանուր տարրեր, ինչպիսին են Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքը, Արեւմուտքի եւ Իրանի միջեւ զարգացող հակամարտությունը կամ չկարգավորված «սառեցված» հակամարտություններից բխող լարվածությունը, այլեւ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ վերջերս խորացած տարաձայնությունները:

 

2011 թվականի ընթացքում անվտանգության ոլորտում ընթացող հարաճուն փոփոխությունների համապատկերին բոլոր երեք հարավկովկասյան պետությունները շարունակել են բախվել մի համակարգից մյուսին անցնելու տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների գործընթացում առաջացող եւ պետականաշինությանն ուղեկցող դժվարություններին: Տարածաշրջանում շարունակվում է անցյալի ժառանգությունը` խորհրդային իշխանության յոթ տասնամյակներից մնացած լարվածություններն ու մարտահրավերները հաղթահարելուն միտված պայքարը: Հաշվի առնելով սույն տարածաշրջանային իրողությունը` պետություններից յուրաքանչյուրն առաջնորդվում է սեփական` այլ պետություններից տարբեր ուղեգծով: Հայաստանն աջակցվում է մեծ եւ ընդարձակ սփյուռքի կողմից` միաժամանակ շարունակելով սերտորեն կապված մնալ ռուսաստանյան ուղեծրից: Ադրբեջանն օգտագործում է կասպյան էներգետիկ պաշարները եւ Թուրքիայի հետ պատմական կապերը: Վրաստանի դեպքում` 1990-ականների սկզբների քայքայիչ քաղաքացիական պատերազմի եւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի անջատողական տարածաշրջանների կորստյան հետեւանքով առաջացած անկայունությունը հարկադրել են այդ երկրին կատարել ռազմավարական կողմնորոշման փոփոխություն: Վերջինիս հիմքում ընկած է առանցքային «տարանցիկ պետության» դերի իրագործումը, սեփական տարածքի ու սեւծովյան նավահանգիստների` որպես տարածաշրջանային էներգետիկ շղթայի տրամադրումը` Սեւ ծովի եւ Թուրքիայի հետ Ադրբեջանի ռազմավարական կապն ապահովելու համար եւ Արեւմուտքի սահմանային դաշնակից լինելը:

 

Գնահատելով անցած 2011 թվականը` հարկ է նշել այդ շրջանում ի հայտ եկած մի քանի ուշագրավ եւ էական միտումներ, որոնք նույնպես ազդեցություն են գործել Հարավային Կովկասի վրա: 2011թ. հիշյալ միտումներից առաջինը «սառեցված» ղարաբաղյան հակամարտության` դեպի «թեժ» դիմակայություն սրընթաց զարգացման ակնհայտ վտանգն է, որն Ադրբեջանի` իրավիճակը լարելու եւ սահմանափակ զինված միջադեպերի միջոցով միջազգային հանրության վրա ճնշում գործադրելու մտադրության հետեւանքն է:  Այսպիսով, Ադրբեջանը հիասթափություն էր  արտահայտում խաղաղ գործընթացում որեւէ իրական առաջընթացի բացակայության եւ հայ-թուրքական դիվանագիտական գործընթացի սկզբում Թուրքիայի թվացյալ դավաճանության կապակցությամբ: Հաջորդ լուրջ մարտահրավերը տարածաշրջանում ընտրությունների եւ քաղաքական փոփոխությունների մերձեցող շղթան է. Հայաստանն ու Վրաստանը 2012 եւ 2013թթ. նախապատրաստվում են խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին: Այս քաղաքական իրադարձությունները զուգակցվում են թե՛ լեգիտիմության վաղեմի հարցերով, եւ թե՛ շարունակվող տնտեսական անկայունությամբ:

Տարածաշրջանային աշխարհաքաղաքական դասավորությունում եւս մի էական փոփոխություն կարելի է նկատել Արեւմուտքի ներգրավվածության փոփոխված բնույթի մեջ: Ավելի հստակ` թե՛ ԱՄՆ-ն, եւ թե՛ Եվրամիությունը զգալիորեն վերանայել են Հարավային Կովկասի իրենց ռազմավարական տեսլականը` տարածաշրջանում իրենց ներգրավվածության չափի եւ ծավալի համապատասխան շտկմամբ: ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասը կրկին ստանձնում է իր ավանդական ռազմավարական դերը` որպես ավելի լայն ռուս-ամերկյան հարաբերությունների բաղադրիչ: Դա տեղի է ունենում գլխավորապես երկու պատճառների բերմամբ: Նախ` Վրաստանում եղած վերջին պատերազմը եւ դրան հաջորդած լարվածությունը Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերություններում համոզել են ԱՄՆ-ին, որ Հարավային Կովկասը` որպես տարածաշրջան, չի կարող դիտարկվել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ փոխհարաբերություններից դուրս:

Սույն տեսակետի համաձայն` իջեցվում է տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը եւ ճանաչվում է առավել կարեւոր փոխզիջման հաշվարկը` հավակնոտ Ռուսաստանի հանդեպ հաշտվողական կեցվածքը` ելնելով վերջինիս հետ Աֆղանստանում եւ Իրանում համագործակցելու Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական անհրաժեշտությունից: Վաշինգտոնի տեսանկյունից` Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների «վերբեռնման» շրջանակներում դա նշանակում է «մերձակա արտերկրում» Ռուսաստանի շահերի քողարկված ճանաչում, որը ենթադրում է տարածաշրջանի նկատմամբ` որպես Մոսկվայի «շահերի ոլորտի» վերաբերվելը:  Դա հանգեցրել է ԱՄՆ-ի մոտեցումներում Վրաստանի երկրորդ պլան մղվելուն: Ներկայումս ԱՄՆ-ն դիտարկում է Վրաստանը որպես հարց, որի շուրջ Վաշինգտոնն ու Մոսկվան «համաձայն են միմյանց հետ չհամաձայնվել»` շրջանցելով վրացական թեման` որպես խոչընդոտ փոխադարձ եւ ավելի լայն ու ռազմավարական շահերում:  Հետաքրքական է նշել, որ դրա արդյունքում տեղի է ունեցել փոփոխություն նախորդ տասնամյակի համեմատ, քանի որ ԱՄՆ-ի ռազմավարական հրամայականում էներգակիր նավթամուղերի եւ գազամուղերի անվտանգության ապահովման հրամայականն իր տեղն է զիջել տարանցիկ հաղորդակցային ուղիների եւ օդային միջանցքների պահանջարկին: Ամերիկյան քաղաքականության մեջ սույն փոփոխության ընդհանուր արդյունքն առավելապես արտացոլվել է տարածաշրջանից դուրս գալու մեջ, միաժամանակ, անհամեմատ ավելի նվազ չափով շոշափելով Վաշինգտոնի առաջատար դերը, որն, ակտիվորեն ներգրավված լինելով առավել տեղայնական շահերում, կենտրոնացած է լայն ռազմավարական հրամայականների վրա:

Այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները սույն փոփոխության ազդեցությամբ սկսել են հետ կանգնել տարածաշրջանում ուղիղ եւ ակտիվ ներգրավվածությունից, Եվրամիության առջեւ  բացվել է նոր հնարավորություն եւ անմիջական անհրաժեշտություն` Հարավային Կովկասի մեջ առավել լայն եւ ուղիղ ներգրավվածություն ապահովելու առումով: Լուրջ փորձության ենթարկելով իր հնարավորությունները` հենց Եվրամիությունը` Վրաստանում ծագած պատերազմի մեջ իր ներգրավմամբ հասել է կրակի դադարեցմանը: Թեեւ դիվանագիտական նախաձեռնությունը մեծամասամբ իրականացվում էր Ֆրանսիայի եւ ոչ թե ինստիտուցիոնալ առումով ԵՄ-ի կողմից, եվրոպական արդյունավետ միջնորդության ընկալումը ողջ ԵՄ-ի համար կարեւոր թեստ է դարձել: Սակայն, տարածաշրջանի մեջ առավել լայն ներգրավման հաջողությունն ամրապնդելու համար Եվրամիությունը ստիպված կլինի հաղթահարել ԵՄ-ի ռազմավարության հակասական բնույթը, քանի որ իր առաջատար անդամներից մի քանիսը դրսեւորում են սեփական քաղաքականությանը նախապատվություն ընծայելու միտում, այն պարագայում, երբ հաճախ իրենց շահերը իրար հետ հակասության մեջ են մտնում:  Սույն երեւույթն առավել բացահայտ աչքի է ընկնում Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ էներգետիկ քաղաքականության հարցերում: Միաժամանակ, ԵՄ-ն ստանում է համապատասխան առավելություն` ինչպես իր գործողությունների, այնպես էլ իր Արեւելյան գործընկերության ծրագրերից, որոնցից յուրաքանչյուրը թույլ է տալիս տարածաշրջանում կուտակել կայուն քաղաքական կապիտալ:

Այնուամենայնիվ, Եվրամիության ապագա ներգրավումը տարածաշրջանի մեջ, նախ եւ առաջ, կախված է հենց Եվրամիությունից, քանի որ վերջինս արդեն իսկ հասել է որոշակի խաչմերուկի, որում հարկավոր է ընտրություն կատարել սեփական քաղաքականությունն իրականացնող առանձին պետությունների մրցակցությանն ընդառաջելու եւ ռազմավարական ներգրավման ընդհանուր քաղաքականության ձեւավորումը պահանջող մարտահրավերի միջեւ: Դեռեւս պահպանվում է լավատեսությունը, որ ԵՄ-ն կարդարացնի տարածաշրջանի մեջ համեմատաբար խոր ներգրավման սպասումները, քանի որ «ռիսկի տարածաշրջան» դիտվող Հարավային Կովկասում առավել նշանակալից անվտանգության եւ կայունության ապահովման հարցում Եվրամիության կողմից առաջատար դեր ստանձնելու շուտափույթ անհրաժեշտության հետագա թերագնահատումն ու անտեսումն այլեւս հնարավոր չեն:

Եվ, վերջապես, 2011 թվականի «դասերին» հայացք նետելով, ամենայն պարզությամբ համոզվում ես, որ տարածաշրջանի յուրաքանչյուր պետության, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարները, արդեն իսկ ինքնուրույնաբար տիրապետում են իրենց ապագայի բանալիներին: Ու թեեւ առկա է տարածաշրջանային մեկուսացումն ակնհայտ հրամայական հանդիսացող ներգրավման միջոցով կանխելու անհրաժեշտությունը, իրական կայունությունն ու անվտանգությունը կախված են լեգիտիմությունից, ինչպես նաեւ տեղական տնտեսությունից ու քաղաքականությունից եւ, շատ ավելի նվազ չափով` մեծ աշխարհաքաղաքականությունից: