Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Եվրոպայի օրն ու ԵՄ-ի ներկայությունը տարածաշրջանում

hghazaryan
May 2020

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Փորձագետ
Երևան
 
 
1985-ին, երբ Եվրոպական հանձնաժողովը փորձում էր պանեվրոպական ինքնություն կառուցել, ի թիվս այլ խորհրդանիշների ստեղծման՝ մայիսի 9-ը  հռչակեց Եվրոպայի օր: Օրվա ընտրությունը պայմանավորված էր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանի՝ 1950-ի մայիսի 9-ի հայտարարությամբ, որով առաջարկվում էր Ֆրանսիայի և Արևմտյան Գերմանիայի ածխի և պողպատի արտադրությունը մեկ ընդհանուր՝ բարձրագույն իշխանության վերահսկողության հանձնել:

Այս հայտարարությունը նպատակ էր հետապնդում եվրոպական երկրների միջև ստեղծել ընդհանուր շահեր, ինչը կմեծացներ տնտեսական համագործակցությունն ու փոխկապակցվածությունը և աստիճանաբար կհանգեցներ քաղաքական ինտեգրման: Շումանի առաջարկն ընդունվեց Գերմանիայի կանցլեր Ադենաուերի կողմից` ազդարարելով ֆրանս-գերմանական դարավոր հակասությունների ավարտը: Հենց այս նախագիծն էլ ընկավ եվրոպական ինտեգրման մեծ գաղափարի հիմքում:
 
Ի թիվս այլ երկրների՝ Հայաստանում ևս մեծ շուքով նշվում է Եվրոպայի օրը: Ավելին` Հայաստանում նույնիսկ հայտարարվում է Եվրոպայի ամիս,  ներառելով  երկրի բոլոր մարզերն ու համայնքները: Այս տարի պանդեմիայի պառճառով  շատ միջոցառումներ տեղափոխվել են վիրտուալ հարթություն և նշվեցին մայիսի 8-ից 22-ն ընկած հատվածում: Եվրոպական Միությունն առանցքային դերակատարություն ունի նաև մեր տարածաշրջանում, ուստի առաջարկում եմ  հետհայացք ձգենք և ամփոփենք  հարևանության գոտում ԵՄ-ի հիմնարար նախագծերից մեկի` Արևելյան Գործընկերության տասնամյակը, հաջողություններն ու թերացումները:

2020-ի հունիսին պետք է կայանար Արևելյան Գործընկերության և ԵՄ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, սակայն, ամենայն հավանականությամբ, այն կհետաձգվի: 2003-ից ի վեր Եվրամիությունը գործարկեց Եվրոպական հարևանության քաղաքականությունը (ԵՀՔ), որի մեջ ընդգրկված էին նաև Արևելյան գործընկերության բոլոր վեց պետությունները` Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան և  Բելառուսը: Այնուամենայնիվ, ԵՄ անդամ տարբեր երկրներ ԵՀՔ երկրների հետ կապված  զանազան պլաններ էին կազմում: Մասնավորապես, Ֆրանսիան կողմնակից էր հարավի հետ հարաբերությունների ամրապնդմանը և առաջ էր տանում Միջերկրածովյան միություն ստեղծելու գաղափարը, ինչը և արեց 2008-ին: Ի պատասխան` Գերմանիան միտված էր արևելյան հարևանների հետ հարաբերությունների խորացմանը: Արդյունքում, երբ 2007-ի առաջին կեսին Գերմանիան ստանձնեց ԵՄ նախագահությունն, ավելի հետևողական քայլեր ձեռնարկեց  այդ ուղղությամբ:  2008-ի մայիսին Լեհաստանը և Շվեդիան, որոնք ԵՄ-ի ներսում արևելյան հարևանների հետ հարաբերությունների խորացման  առանցքային լոբբիստներից են, ներկայացրին Արևելյան Գործընկերության (ԱլԳ) առաջարկը: Այն իր մեջ ներառում էր հետևյալ կետերը` աջակցություն ԱլԳ երկների սոցիալ-տնտեսական զարգացմանը, Ասոցացման  համաձայնագրերի կնքում, պետական կառույցների կայացմանն ուղղված քայլեր, ԵՄ-ին աստիճանական ինտեգրում, ԵՄ գործակալությունների ինտեգրում, ԱլԳ որոշ երկրների ներառումն էներգետիկ համայնքում, արտաքին գործերի նախարարների տարեկան հանդիպումներ, չորս թեմատիկ պլատֆորմի ստեղծում (ժողովրդավարություն, տնտեսական ինտեգրում/կոնվերգենցիա), էներգետիկ անվտանգություն, քաղաքացիների հետ հարաբերությունների ամրապնդում) առանցքային (flagship) նախաձեռնությունների ստեղծում:
 
Միջերկրածովյան միության գործարկումը լրացուցիչ խթան հանդիսացավ արևելյան հարևանների հետ հարաբերությունները նոր հարթություն տեղափոխելու համար: 2008-ի հոկտեմբերի 3-ին  պատրաստ էր լեհ-շվեդական փաստաթուղթը, որն իր աջակցությունն էր հայտնում Չեխիայի  գալիք նախագահության շրջանակում Արևելյան գործընկերության գործարկմանը: 2009-ի մայիսի 7-ին  սկիզբ դրվեց Արևելյան Գործընկերությանը: ԱլԳ հենակետային միջոցառումներից մեկը  երկու տարին մեկ անցկացվող գագաթնաժողվն է, որին  մասնակցում են անդամ բոլոր պետությունների  և ԵՄ կառույցների բարձրագույն ղեկավարությունը: Յուրաքանչյուր գագաթնաժողով ավարտվում է հռչակագրի ընդունմամբ և կարևոր փաստաթղթերի ստորագրմամբ:
 
Արևելյան Գործընկերության երկրորդ գագաթնաժողովը կայացավ 2011-ին՝ Վարշավայում, որին մասնակցեցին ԵՄ-ի 27 անդամ պետություններից 23-ի  ղեկավարները: Բելառուսի նախագահը հրաժարվեց մասնակցությունից: Այս գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում Բելառուսում մարդու իրավունքների խախտումներն էին, իսկ Ուկրաինայում` նախկին վարչապետ Տիմոշենկոյի նկատմամբ հետապնդումները: Ընդունվեց Վրաստանի ու Մոլդովայի հետ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու որոշումը: Որպես  ծրագրի առաջամարտիկներ մատնանշվում էին Ուկրաինան և Մոլդովան, որոնք էլ փորձում էին հստակեցում ստանալ անդամակցության հեռանկարի վերաբերյալ:

Արևելյան Գործընկերության  երրորդ գագաթնաժողովը կայացավ 2013-ի նոյեմբերին՝ Վիլնյուսում: Սա, թերևս, աշխարհաքաղաքական ամենապայթյունավտանգ իրավիճակում անցկացված գագաթնաժողովն էր, որտեղ նախատեսվում էր Ասոցացման համաձայանագրեր նախաստորագրել Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և  Ուկրաինայի հետ: Սակայն նախքան այդ՝ Հայաստանը, կանգնելով երկընտրանքի առջև, հրաժարվել էր նախաստորագրումից և անդամակցել Եվրասիական Միությանը: Ուկրաինան հրաժարվեց  Ասոցացման համաձայանագրի նախաստորագրումից, որն էլ  մայդանյան արյունալի իրադարձությունների սկիզբը  դարձավ:
 
Հաշվի առնելով իրավիճակը` Լեհաստանը, Դանիան, Շվեդիան և Չեխիան ներկայացրին չորս կետից բաղկացած առաջարկ, որով նախատեսվում էր զարկ տալ ԱլԳ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, ազատ առևտրի գոտի ստեղծել ԱլԳ վեց երկրների միջև, ԱլԳ-ին ավելի մեծ տեսանելիություն հաղորդել, ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի ամենամսյա զեկույցներում ընդգրկել  ԱլԳ-ին առնչվող հարցեր:

Լեհաստանը ցանկանում էր Վիլնյուսում առաջ տանել ԱլԳ երկներին անդամակցություն շնորհելու հեռանկարը, որը սակայն Միության մյուս անդամների կողմից արկածախնդրություն էր որակվում: Վիլնյուսյան գագաթնաժողովը կարծես սառը ցնցուղ լիներ ինչպես անդամ երկրների, այնպես էլ ԵՄ-ի համար, որի ներսում  հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու հրամայականն օր օրի աճում էր: ԵՄ-ն քաղեց դասերը և հիմնարար փոփոխություններ կատարեց Եվրոպական Հարևանության քաղաքականության մեջ:
 
2015-ին ԱլԳ գագաթնաժողովը տեղի ունեցավ Ռիգայում, որի նպատակն էր նոր խթան հաղորդել ԵՄ-ԱլԳ հարաբերություններին, քննարկել Եվրոպական հարևանության քաղաքականության մեջ կատարված փոփոխությունները: Հանդիպման առանցքում նաև Ղրիմի իրադարձություններին միասնական գնահատական տալն էր: Արդյունքում ստորագրվեց հռչակագիր, որտեղ « ճանաչում են  շահագրգիռ անդամ երկների եվրոպական  հավակնությունները և եվրոպական ընտրությունը»: Սակայն այս  աղոտ ձևակերպումը  ամենևին էլ չի խոսում  անդամակցության հեռանկարների մասին: Հենց այս  գագաթնաժողովի ժամանակ էր, որ Հայաստանը և ԵՄ-ն համատեղ հռչակագիր ստորագրեցին, որով Հայաստանի հետ նոր համաձայնագիր ստորագրելու հնարավորություններ էին ստեղծվում: Միաժամանակ ԵՄ-ն մերժում է հստակեցնել Ուկրաինային և Վրաստանին վիզաների ազատականացում շնորհելու հստակ ժամկետը: Այս համաժողովն ի հայտ բերեց նաև ԵՄ-ի և հենց ԱլԳ երկրների միջև եղած պառակտումները: Օրինակ, վերջնական հռչակագրի ընդունման ժամանակ Հայաստանն ու Բելառուսը դեմ էին ԵՄ-ի առաջարկած  ձևակերպումներին, որտեղ նշվում էր Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական զավթման փաստը:
 
2017-ի նոյեմբերին Բրյուսելում կայացավ ԱլԳ հերթական գագաթնաժողովը, որի հիմնական նպատակը  ձևաչափը կենսունակ պահելն էր: ԵՄ-ն ցանկանում էր բոլոր վեց երկրներում տնտեսական ոլորտում սահմանել եվրոպական չափորոշիչներ: Հիմնական ձեռքբերումներից էր Հայաստանի հետ Խորը և համապարփակ գործընկերության համաձայնագիրը: Հանդիպմանը քննարկվում էր նաև ԱլԳ + ձևաչափը, որն իր մեջ ներառում էր մաքսային միության ստեղծում, թվային, էներգետիկ ներդրումների հատուկ ֆոնդի գործարկում և այլն: Հանդիպման կարևորագույն արդյունքներից մեկն էլ «20 առաքում 2020-ի համար» (“20 deliverables for 2020”) անվանված հիմնական փաստաթուղթն է, որն իր մեջ ներառում է ֆինանսական աջակցության գործիքներ ՓՄՁ-ներին, մինչև 2030 թվականը ԵՄ-ի անդր-եվրոպական տրանսպորտի (TEN-T) ցանցի ընդլայնում դեպի ԱլԳ երկրներ, ներդրումներ էներգաարդյունավետության ոլորտում, ԵՄ-ի հետ առևտրային առավելությունների մեծացում, ռոումինգի իջեցված սակագներ, աջակցություն թվային արդյունաբերություններում աշխատատեղերի ստեղծմանը, Think Tank ֆորումի ստեղծում և երիտասարդական փաթեթի ընդունում:
 
2020-ի հունիսին սպասվում է ԱլԳ ղեկավարների հերթական գագաթնաժողովը, սակայն դեռևս հստակ չէ՝ կկայանա՞ այն, թե՞ ոչ: Այնուամենայնիվ, այս գագաթնաժողովը վճռորոշ կլինի ԱլԳ հետագա գործունեության համար: ԵՄ-ն արդեն իսկ հրապարակել է փաստաթուղթ, որտեղ ուրվագծել է ԱլԳ երկրորդ տասնամյակի առաջնահերթությունները` շեշտը դնելով կայուն զարգացման, տնտեսական բարեկեցության, կանաչ գաղափարների, տնտեսության  թվային վերափոխումների վրա: Սակայն օդում կախված է մնում  քաղաքական ինտեգրման նշաձողի հարցը: ԱլԳ անդամ  և Ասոցացման համաձայնագիրը ստորագրած 3 պետություններ` Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան, ակնկալում են իրենց հետագա համագործակցությունը տեղափոխել այլ հարթություն և  գործառնական հիմքերի վրա դնել անդամակցության հավակնությունները: ԵՄ-ն չի շտապում նման օրակարգ սահմանել, ինչն էլ առաջ է բերում այդ երկրների հիասթափությունը: Որքան էլ մեծ է քննադատությունը ԵՄ-ի նկատմամբ, հարկ է փաստել, որ վերջին տասնամյակում ԵՄ-ն բավականին սրընթաց կերպով մուտք գործեց մեր տարածաշրջան և դարձավ բազմաթիվ դրական փոփոխությունների անկյունաքարը: ԵՄ-ի և Արևելյան Գործընկերության երկրների կապն ամուր  է առավել,  քան երբևէ:

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.