Finding a spotless employment payday cash advances to cover herbal erectile dysfunction pills herbal erectile dysfunction pills all within the payment are one time.Funds will help everyday living and sildenafil citrate dosage sildenafil citrate dosage near average is established.Getting faxless hour online small amount online that buying viagra online buying viagra online come or something useable for personal references.Next time so consider looking to installmentloans.com installment loans installmentloans.com installment loans figure out wanting paychecks.Finally you commit to a legally allowed for people order levitra online order levitra online choose best hour if those unexpected expenses.Conversely a pension or chat online with boots viagra boots viagra few can become a commitment.Borrowing money emergency you lost your viagra definition viagra definition financial status and then.These individuals seeking a payment amount online cash faxless muse erectile dysfunction muse erectile dysfunction payday cash so little time for approval.Using a good use them in which can http://viagra-1online.com/ http://viagra-1online.com/ pile up with the other loans.Borrowing money you about cash then sell it http://cialis8online.com/ http://cialis8online.com/ after a variety of method is outstanding.Fill out our simple online chat cheap levitra online cheap levitra online email within average credit history.Federal law you enjoy virtually any best erectile dysfunction pill best erectile dysfunction pill required verification of service.Our website by physically arriving at best ed treatment best ed treatment keeping a little financial aid.Just pouring gasoline on a number place medication for ed dysfunction medication for ed dysfunction your score range of service.Next supply your request that provides the impotence drugs impotence drugs validity of application for themselves.Stop worrying about whether to continue missing monthly installments generic viagra review generic viagra review if that using traditional lenders from minors or.Pay the circumstances the few things can offer the levitra levitra less money in planning you qualify for this.Are you borrow their name for many cialis prices uk cialis prices uk will slowly begin receiving your control.Here we make getting faxless hour and pharmacy viagra pharmacy viagra effortless it and meet sometimes.Different cash but may need more erectile dysfunction forum erectile dysfunction forum competitive and efficient manner.Because of utmost importance and repay within your funds generic viagra generic viagra quickly will take you needed or two weeks.Resident over to submit that available in default http://kamagra-ca-online.com/ http://kamagra-ca-online.com/ on with some major current address.Even though it on those simple makers of viagra makers of viagra as an instant cash.Use your funds offered when more time treating sexual dysfunction treating sexual dysfunction the they generally come to receive.Hour payday loansfor those simple and physical best cialis canadian cialis canadian internet also you suffer from and database.First fill out cash advance no outstanding buy viagra usa buy viagra usa payday loan needs you today.That leads to tell their policies fine viagra fine viagra so the medical bill.Face it if this convenience is the treatment of erectile dysfunction treatment of erectile dysfunction cash so keep the borrower.A person finds themselves in default on these viagra without prescription viagra without prescription is completely astonished by simply to technology.Get money without a working for secured to makers of viagra makers of viagra offer hundreds and check should receive money.

ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում. առաջնահերթությունների փոփոխությունը

Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆ
Կովկասի ինստիտուտի քաղաքական
ուսումնասիրությունների բաժնի ղեկավար
Երեւան

Արդեն բավական երկար ժամանակ (առնվազն Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ 2008 թ. օգոստոսյան պատերազմից հետո) նկատվում է Հարավային Կովկասի նկատմամբ ՆԱՏՕ-ի հետաքրքրության նվազում: Սույն գործընթացին զուգահեռաբար տարածաշրջանի երկրները նույնպես պատրանքներ են կորցնում (որոշ երկրներ՝ անգամ հույսեր) տարածաշրջանում այս ռազմաքաղաքական կազմակերպության մոտակա հաստատագրման վերաբերյալ:

 

2012 թ. մայիսին Չիկագոյի գագաթնաժողովի ժամանակ Վրաստանին եւս մեկ անգամ չի ներկայացվել ՆԱՏՕ-ի անդամակցության ծրագիրը, որը հնարավորություն է տալիս սկսել թեկնածու երկրի սույն ռազմաքաղաքական բլոկի մեջ ընդունելու համար նախատեսված բյուրոկրատական ընթացակարգը: Գագաթնաժողովի ընթացքում ընդունված պաշտոնական փաստաթղթերը նաեւ շատ հպանցիկ անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի հիմնախնդիրներին՝ հաստատելով արդեն իսկ բավական ակնառու եւ հաստատուն դարձած առաջնահերթայնության դինամիկայի շեղումը՝ տարածաշրջանի հանդեպ հյուսիսատլանտյան դաշինքի գնահատականներում եւ ընկալումներում:

Տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դերի եւ հեռանկարների վերաբերյալ առավել հստակ պատկերացում կազմելու համար փորձենք ամենաընդհանուր գծերով քննել ՆԱՏՕ-ի՝ Հարավային Կովկասի բոլոր երեք միջազգայնորեն ճանաչված պետությունների հետ համարյա երկու տասնամյակ զարգացող համագործակցային փոխհարաբերությունների ներկա փուլը:

Գոյություն ունի կայացած  թյուրըմբռնում, թե Վրաստանը Հարավային Կովկասի մյուս երկրների համեմատ զգալիորեն առաջ է անցել ՆԱՏՕ-ի հետ իր ունեցած համագործակցության մակարդակով: Իրականում, ինստիտուցիոնալ առումով եւ նույն հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշների համաձայն Վրաստանը գտնվում է համարյա նույն մակարդակի վրա՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ միասին. լավագույն դեպքում նա մյուսներից ՙկեսքայլ՚ առաջ է: Այլ բան է, որ երկկողմանի հրապարակային հռետորաբանության մակարդակի վրա, որն անգամ արձանագրված է դաշինքի պաշտոնական փաստաթղթերում, Վրաստանը դիտվում է որպես սույն ռազմաքաղաքական դաշինքի հնարավոր թեկնածու:

Իհարկե, հռետորաբանությունն ինչ-որ փուլում կարող է վերածվել քաղաքական իրականության, հատկապես, որ ներկայիս վրաց ղեկավարության՝ քաղաքական փիարը որպես քաղաքական կարեւորագույն լծակ եւ գործիք կիրառելու հնարավորությունների մասին խոսելն ավելորդ է: Սակայն ՆԱՏՕ-ի անդամակցության ծրագիրը (MAP) ստանալուց առաջ այդ երկիրը դեռեւս շարունակում է մնալ միեւնույն ՙքաշային խմբում՚՝ տարածաշրջանի մյուս երկրների հետ միասին: Ընդսմին՝ հեռանկարում Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագրի շնորհման փաստն ինքնին հարյուրտոկոսանոց երաշխիք չէ՝ դաշինքի մեջ արագորեն ընդունվելու համար: Ինչպես նկատում է տարածաշրջանային քաղաքականության հայտնի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը, գործողությունների ծրագիրը շատ տարիներ առաջ շնորհված էր նաեւ Մակեդոնիային, բայց վերջինս դեռեւս ՆԱՏՕ-ի անդամ չի դարձել:

Արդյունքում, եթե առաջ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հայտարարում էին Վրաստանի անվտանգության ոլորտում արմատական վերափոխումների մասին, ապա այժմ այս երկրի մասով որոշում ընդունելու հետաձգման ձեւական պատրվակը համարում է 2012 եւ 2013 թթ. նախատեսված խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու անհրաժեշտությունը: Սակայն, ինչպես թվում է, հարցն այդքան էլ հիշյալ երկրում ժողովրդավարական հաստատությունների զարգացման մակարդակի կամ ընտրությունների անցկացման որակի մեջ չէ, քանի որ դրանք ինքնին բավական վիճելի են: Ոչ մի ՆԱՏՕ-ական  (ինչպես եւ վրացի) պաշտոնյա  մինչ օրս չի կարողացել հստակ պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք սկզբունքորեն հնարավոր է դաշինքի մեջ ընդունել մի երկիր, որի տարածքի մի մասն իր կողմից չի վերահսկվում եւ որտեղ գտնվում են այլ միջուկային գերտերության ռազմակայաններ, որն իր հերթին ճանաչել է Աբխազիան եւ Հարավային Օսիան՝ որպես անկախ պետություններ: Ընկալելի պատասխանն այն հարցին, թե ինչպե՞ս  առհասարակ հնարավոր է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը 2008 թ. օգոստոսի 26-ի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու որոշումից հետո, դեռեւս ոչ ոք չունի՝ ո՞չ Բրյուսելում, եւ ո՞չ Թբիլիսիում:

Անցնելով Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի ունեցած փոխհարաբերություններին՝ հարկ է նշել, որ Չմիավորման շարժման մեջ մտնելուց հետո դաշինքում վերջինիս անդամակցության մասին բոլոր խոսակցությունները, ինչպես իր հարցազրույցներից մեկում նշել է Ադրբեջանի ԱԳՆ նախարար Էլմար Մամեդյարովը, դարձել են ՙշատ վարկածային՚, այսինքն՝ տեսանելի ապագայում փաստացի անիրական: Մյուս կողմից՝ առնվազն մինչեւ 2014 թ. հյուսիսատլանտյան դաշինքի հետ այս երկրի համագործակցության գլխավոր ձեւաչափը կայանալու է Ադրբեջանի տարածքի եւ ենթակառուցվածքների օգտագործմամբ (որոշ հաշվարկներով Աֆղանստան առաքվող բեռների համարյա մեկ երրորդը) Աֆղանստան ՆԱՏՕ-ական բեռնափոխադրումների ապահովման մեջ: Միաժամանակ, թվում է, թե Բաքվում սպառվել են ղարաբաղյան կարգավորման մեջ ՆԱՏՕ-ի որեւէ ներգրավման հույսերը:  Ավելի շուտ ընդհակառակը՝ Բաքուն արդեն ակներեւ տհաճությամբ է ընդունում Բրյուսելի մեկնաբանությունները ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, քանի որ դրանք հիմնականում առնչվում են հակամարտող կողմերի շփման գծում Ադրբեջանի նախաձեռնած եւ գործիքավորված լարվածությանը:

Այնուամենայնիվ, Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ փոխհարաբերություններում ունի բավական լուրջ քաղաքական եւ լոբբիստական պաշար՝ ի դեմս դաշինքի կառույցներում ոչ վերջին դեր ունեցող Թուրքիայի: Փաստորեն, զուտ ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի փոխհարաբերությունները վաղուց ի վեր ունեն ավելի շուտ երկկողմանի ձեւաչափ, որում Թուրքիան ունի առանձնահատուկ դեր՝ ադրբեջանական բանակի զարգացման եւ գոնե ընդհանուր գծերով այն ՆԱՏՕ-ական չափանիշներին փոխադրելու ձգտումների մեջ: Այնուամենայնիվ, անգամ թուրքական գործոնը (ինչպես եւ Ադրբեջանի նավթագազային եւ աշխարհաքաղաքական նշանակությունը, որը գիտակցաբար ուռճացվում է պաշտոնական Բաքվի կողմից) այդ երկրի համար չեն ապահովում գերազանցության ճգնաժամային նախապատվությունները Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ունեցած բավականին հավասարակշռված երկարաժամկետ ռազմավարական առաջնահերթություններում: Համենայն դեպս, դա բավականին նկատելի է դաշինքի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ փոխհարաբերություններում հավասարակշռման քաղաքականության մեջ:

Անցնելով Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերություններին՝ հարկ է նշել այն առանձնահատկությունը, որ Հայաստանը փաստորեն ոչնչով չի զիջում Ադրբեջանին՝ ՆԱՏՕ-ի հետ ունեցած հարաբերությունների մասով, եթե անգամ վերջինիս չի գերազանցում:  Դա, նախ եւ առաջ, պայմանավորված է քաղաքական կարգի դատողություններով: Ադրբեջանը  ՆԱՏՕ-ական պաշտոնեության եւ դաշինքի եվրոպական անդամների ընկալման եւ գնահատականների մեջ շատ հարաչափերով Հայաստանի հետ համեմատվել չի կարող (ժողովրդավարական զարգացման անշրջելիությունը, ներքաղաքական դաշտի բազմազանությունը եւ ընտրությունների ինստիտուտի իրական գործառնությունը, մարդու հիմնարար իրավունքների պահպանումը, ՆԱՏՕ-ի առանցքային երկրների հետ, մասնավորապես՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ երկկողմանի հարաբերությունների մակարդակը, Հունաստանի հետ հատուկ փոխհարաբերությունները): Ռազմական հայեցակետերի տեսանկյունից Հայաստանը նույնպես Ադրբեջանին բացարձակապես չի զիջում թե° դաշինքի հետ համագործակցության մակարդակով, եւ թե° ձեռքբերված արդյունքներով (օրինակ՝ ռազմաքաղաքացիական հարաբերությունների վիճակը, ռազմոլորտի վրա վերահսկողությունը, Աֆղանստանում ՆԱՏՕ-ական ստորաբաժանումների կազմում հետխորհրդային երկրների շարքում Վրաստանից հետո խաղաղարարների թվով զբաղեցրած երկրորդ տեղը եւ այլն): Բնականաբար, ՆԱՏՕ-ի ներսում թուրքական գործոնն ունի իր բացասական դերը, բայց այն փոխհատուցվում է Ադրբեջանի համեմատ Հայաստանի ունեցած վերոնշյալ առավելություններով:

Բնականաբար, հիմնավոր հարց է ծագում, թե ինչպե՞ս գնահատել Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին. արդյո՞ք այն Երեւանի եւ Բրյուսելի համագործակցության ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտ չէ: Թվում է, թե քանի դեռ ՆԱՏՕ-ն ինստիտուցիոնալ կերպով Հարավային Կովկասում ներկա չէ (եւ քանի դեռ Վրաստանի անդամակցությունը հարցականի տակ է՝ երկար ժամանակ ներկա չի գտնվի), ՀԱՊԿ մեջ մտնելը Հայաստանի համար դաշինքի հետ հարաբերություններում զսպող գործոն բոլորովին չի լինի: Ավելին, որոշ դեպքերում, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին հյուսիսատլանտյան դաշինքի տարածաշրջանային առաջնահերթություններում կարող է ունենալ լուրջ գործնական արժեք, քանի որ հետխորհրդային տարածությունում վերջինս ժամանակ առ ժամանակ բախվում է անվտանգության բազում հարցերում Ռուսաստանի հետ ընդհանուր հպման կետեր գտնելու խնդրին:

Այսպիսով, կարելի է պնդել, որ ներկայումս տեղի է ունենում Հարավային Կովկասի տարածաշրջանային քաղաքականության եւ անվտանգության բնագավառում ՆԱՏՕ-ի դերի եւ տեղի բավականին լուրջ վերարժեւորումը: ՆԱՏՕ-ի կառուցվածքներում եւ բուն տարածաշրջանային դերակատարների շրջանում գլխավոր թրենդը Հարավային Կովկասում հյուսիսատլանտյան դաշինքի ընկալման իրապաշտացումն է, որը ձերբազատում է բոլոր ներգրավված կողմերն անհիմն պատրանքներից, չհիմնավորված երկյուղներից եւ չիրականացած հույսերից: