Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Թրամփի մարտահրավերին դեմ առ դեմ. «Եվրոպան առաջնահերթ

marut
November 2016


Խմբագրական.
Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունն այսուհետ առաջնորդվելու է միայնումիայն ամերիկյան շահերի պաշտպանությամբ: Եվրոպացիների դեպքում միակ հնարավոր պատասխանը միասնականության դրսևորումն է:

Le Monde-ի խմբագրականը՝ «Ամերիկան առաջնահերթ»

Չնայած նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին կարելի է մեղադրել Ամերիկայի արտաքին քաղաքականության աղոտ տեսլական ունենալու մեջ, սակայն գոնե կարող ենք առանձնացնել գլխավոր գաղափարը, որով պիտի ուղղորդվենք. Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունն այսուհետ առաջնորդվելու է միայնումիայն ամերիկյան շահերի պաշտպանությամբ: Ազատական ինտերվենցիոնիզմը, մարդկային «արժեքների» և մարդու իրավունքների պաշտպանության քարոզչությունը, միջազգային հանրության համար ժողովրդավարական սկզբունքներին համահունչ չափորոշիչներ սահմանելու ցանկությունը, դաշնակիցների առաջնորդումն ու պաշտպանությունը, այսինքն՝ այն ամենն, ինչ իր լավ ու վատ ժամանակներում բնորոշել է Միացյալ  Նահանգների գործողությունները միջազգային հարթակում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, նկատելիորեն բացակայում է Թրամփի հռետորաբանության մեջ:Եվրոպայի համար սա խոշոր մարտահրավեր է: Անդրատլանտյան հարաբերություններն ունեցել են վերելքներ ու վայրէջքներ, սակայն դրա հիմքերը երբևէ կասկածի տակ չեն դրվել: Եվրոպական Միության համար Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները էքզիստենցիալ նշանակություն ունեն ինչպես ընդհանուր արժեքների, քաղաքական համակարգի, ռազմական ու դիվանագիտական դաշինքի, այնպես էլ տնտեսական հարաբերությունների առումով: Այն, ինչ նրան կարող է առաջարկել Թրամփի վարչակազմը, լուրջ խնդիրներ է առաջ բերում:

Միացում

Այս փուլում միակ հնարավոր պատասխանը միասնականության դրսևորումն է: Եվրոպական Միությունը ներկայացնում է մոտ 500 միլիոն քաղաքացիների ու սպառողների և կազմում է աշխարհի ՀՆԱ-ի 22%-ը՝ զիջելով միայն Միացյալ Նահանգներին (24%): Նոյեմբերի 13-ին Բրյուսելում կայացած արտգործնախարարների արտակարգ ժողովը և նորընտիր նախագահ Թրամփին  հնարավորինս շուտ խորհրդաժողովի հրավիրելը լավ նախաձեռնություններ են. եվրոպացիները պետք է միավորվեն, քանի որ, չնայած շատ այլ հարցերում ունեցած տարակարծություններին, անդրատլանտյան հարաբերություններում անդամ պետությունների շահերը համընկնում են: Առանձին վերցրած՝ այս պետությունները փոքր կշիռ կունենան այնպիսի առաջնորդի համար, ով, իր խոսքով, արժեվորում է ուժերի հավասարակշռությունը և «փոխշահավետ գործարքի արվեստը»:

Հենց միացյալ Եվրոպան է կարողացել վերջին ժամանակներում միավորներ շահել Միացյալ Նահանգների հետ մի քանի վեճերում, հատկապես՝ ամերիկյան տեխնոլոգիական հսկաների դեմ ու հարկման ոլորտում: Այս հարցերում «Ամերիկան առաջնահերթ»-ի դիմաց ԵՄ-ն պետք է խաղա «Եվրոպան առաջնահերթ» խաղաքարտով:

Ժողովրդավարական արժեքների երաշխավորում

Մեկ այլ խաղաքարտ, որ Եվրոպան կսխալվի, եթե անտեսի, ժողովրդավարական արժեքներն են: Եթե Դոնալդ Թրամփի Միացյալ Նահանգների համար դրանք այլևս առաջնահերթություն չեն, եվրոպացիները պետք է մնան դրանց երաշխավորները: Կանցլեր Անգելա Մերկելը ճիշտ էր՝ նշելով այս դրույթը ԱՄՆ ընտրությունների վերաբերյալ իր առաջին անդրադարձի ժամանակ. Միացյալ Նահանգների հետ «սերտ համագործակցությունը», նրա խոսքով, պետք է հիմնված լինի ընդհանուր արժեքների վրա: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ևս նորընտիր նախագահին ուղված իր նամակում ընդգծել է, որ «սկզբունքները, որոնց վրա մենք հիմնվում ենք, հետևյալն են՝ ժողովրդավարություն, հիմնարար ազատություններ և հարգանք յուրաքանչյուր անհատի նկատմամբ»: Եվրոպան անզոր չէ. եթե մահապատժի կիրառումը, օրինակ, նվազում է Ատլանտյան Օվկիանոսի մյուս կողմում, դա մասամբ պայմանավորված է եվրոպացիների ճնշումներով:

Ի վերջո, Եվրոպան պետք է լրջորեն մտածի իր անվտանգության և պաշտպանության մասին: Այս առումով Դոնալդ Թրամփը պարզ է արտահայտվել. նա գտնում է, որ իր երկիրն այլևս չպետք է վճարի իր դաշնակիցների պաշտպանության համար: Իրականությունը կարող է հանգեցնել նրան, որ նա վերանայի իր տեսակետներից որոշները, բայց դա նրա հիմնարար փիլիսոփայությունն է: Սխալ կլիներ դրան թեթևամտորեն վերաբերվել:

Բնօրինակը՝ Le Monde.fr

 

Ֆրանսիական քաղաքական ուժերի արձագանքը Թրամփի ընտրությանը

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոյը խոստացել է աշխատել Թրամփի հետ, սակայն ասել է, որ վերջինիս անձը «որոշակի հարցեր է առաջ բերում», և խոստովանել, որ դեռ պարզ չէ, թե Թրամփի նախագահ լինելը ինչ կնշանակի արտաքին քաղաքականության գլխավոր մարտահրավերների համար՝ սկսած կլիմայի փոփոխությունից և Իրանի հետ Արևմուտքի միջուկային համաձայնագրից մինչև Սիրիայում պատերազմի համար:

Ֆրանսիայում աջ-կենտրոնամետ Հանրապետական կուսակցության նախագահ Լորան Վոքիեն կոչ է արել հարգել «Ամերիկայի ժողովրդի ընտրությունը»: Ֆրանսիայում նախագահական ընտրություններն են մոտենում, և Վոքիեն հավաստիացրել է, որ ընտրություններից հետո Թրամփը կլինի իր գործընկերը քննարկումների ժամանակ:

«Բրեքզիթից մի քանի ամիս անց մենք է պետք է անհրաժեշտ հետևություններ անենք այս արդյունքի հետ կապված: Ժողովրդավարական հասարակարգում երբ մարդիկ իրենց անտեսված և արհամարված են զգում, լսելի դառնալու ճանապարհ են գտնում: Այս ընտրությունը միջին խավի ապստամբության հետևանքն է իշխանական էլիտայի դեմ, որը փորձում է մտածողության իր ձևը պարտադրել», – հավելել է Վոքիեն:

Քաղաքական սպեկտրի մյուս կողմում Սոցիալիստական կուսակցությունը մամուլի հաղորդագրությամբ ափսոսանք է հայտնել, որ Քլինթոնի առաջադեմ աջակիցների կողմից տարվող քարոզարշավը բավական չէր ընդդիմանալու Թրամփի պոպուլիստական հռետորաբանությանը, և որ նա հաջողացրել է իրեն ամենաաղքատ զանգվածի խոսնակ հռչակել:

«Սոցիալիստները շատ անհանգստացած են ընտրություններից բխող հետևանքներով, որոնք անպայման կվերադասավորեն քաղաքական հավասարակշռությունն աշխարհում»,- հայտարարել է ձախ-կենտրոնամետ կուսակցությունը:

Ֆրանսուա Օլանդի իշխող կուսակցությունը նույնպես ԱՄՆ ընտրությունների արդյունքը դիտարկում է որպես մարդկանց և հաստատությունների միջև վստահության ճգնաժամ, որը նպաստում է պոպուլիստական շարժմանը ողջ Եվրոպայում:

«Ամերիկացիները կատարել են իրենց ընտրությունը՝ Դոնալդ Թրամփին նշանակելով Միացյալ Նահանգների նախագահ: Ես շնորհավորում եմ նրան, ինչպես ընդունված է երկու պետությունների ժողովրդավարորեն ընտրված ղեկավարների միջև»,- հայտարարել է Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի նախագահական պալատում և հավելել,- «Բայց ամերիկյան այս ընտրությունները սկիզբ են դնում անորոշության մի ժամանակաշրջանի, որում պետք է պարզություն ու հստակություն մտցվի»:

 

Հատուկ «Անալիտիկոնի» համար ֆրանսերենից թարգմանեց Աննա Սեթաղյանը

Բնօրինակը` EurActiv.com

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.