Հայ-ի­րա­նա­կան և­ ադր­բե­ջա­նա-իս­րա­յե­լա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը հա­մաշ­խար­հա­յին հա­մա­պատ­կե­րում

­


Դա­վիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լ­րագ­րող
Եր­ևան

 

Իս­րա­յել-Ադր­բե­ջան և Ի­րան-­Հա­յաս­տան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի փոխ­կա­պակց­վա­ծութ­յունն ինչ-որ չա­փով առ­կա էր այդ եր­կու հա­րավ­կով­կաս­յան հան­րա­պե­տութ­յուն­նե­րի ան­կա­խա­ցու­մից ի վեր։ Սա­կայն, ան­ցած տա­րե­վեր­ջին ծա­վալ­ված ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի շղթան թույլ է տա­լիս դի­տար­կել այդ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան հա­մա­պատ­կե­րում։ Այս փոխ­կա­պակց­վա­ծութ­յու­նը պայ­մա­նա­կա­նո­րեն սկսել է ձևա­վոր­վել 2016թ. նո­յեմ­բե­րի 9-ին՝ ԱՄՆ նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րում Դո­նալդ Թ­րամ­փի հաղ­թա­նա­կից հե­տո։

2016թ. դեկ­տեմ­բե­րի 13-ին կա­յա­ցել է Իս­րա­յե­լի վար­չա­պետ Բե­նիա­մին Նե­թան­յա­հո­ւի այցն Ադր­բե­ջան։ Ու­շագ­րավ է, որ վեր­ջին 20 տա­րի­նե­րի ըն­թաց­քում այս կար­գի ոչ մի իս­րա­յե­լա­ցի բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա Ադր­բե­ջան չէր այ­ցե­լել։ Իս­րա­յե­լի վար­չա­պե­տին ու­ղեկ­ցել են պաշտ­պա­նա­կան հա­մա­լի­րի, հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի և ՑԱԽԱԼ-ի 30 բարձ­րաս­տի­ճան ղե­կա­վար­ներ, ին­չը թույլ է տա­լիս են­թադ­րել, որ Բաք­վում Նե­թան­յա­հո­ւի ու­նե­ցած ոչ պաշ­տո­նա­կան օ­րա­կար­գը վստա­հո­րեն նե­րա­ռում էր ռազ­մա­տեխ­նի­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հար­ցեր։ Ե­րու­սա­ղե­մը հիմ­նա­վոր հույ­սեր ու­նի ընդ­լայ­նել Բաք­վին մա­տա­կա­րար­վող սպա­ռա­զի­նութ­յուն­նե­րի ցան­կը, մաս­նա­վո­րա­պես՝ հա­կահր­թի­ռա­յին «Եր­կա­թե գմբեթ» կա­յանք­նե­րի մա­սով։Ու­շագ­րավ է, որ ի­րա­զեկ ռազ­մա­կան փոր­ձա­գետ­նե­րի կար­ծի­քով՝ իս­րա­յե­լա­կան կա­յանք­նե­րը, ու­նակ չլի­նե­լով չե­զո­քաց­նել Հա­յաս­տա­նում տե­ղա­բաշխ­ված «Իս­կան­դեր­նե­րը», միան­գա­մայն ի վի­ճա­կի են պաշտ­պա­նել Ադր­բե­ջա­նը ի­րա­նա­կան ար­տադ­րութ­յան հրթիռ­նե­րից։  Այս ա­ռու­մով թվում է, որ Ադր­բե­ջա­նը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ջա­նա­լու է Իս­րա­յե­լից ձեռք բե­րել Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի դեմ ուղղ­ված սպա­ռա­զի­նութ­յուն­նե­րի տե­սակ­նե­րից բա­ցի նաև հիշ­յալ «գմբե­թը»։ Ե­թե, ի­հար­կե, նրան թույլ տան հյու­սի­սա­յին և հա­րա­վա­յին գոր­ծըն­կեր­նե­րը։

Քն­նե­լով ռազ­մա­տեխ­նի­կա­կան ո­լոր­տում Բաք­վի և Ե­րու­սա­ղե­մի հա­մա­գոր­ծակ­ցութ­յան նպա­տակ­նե­րը՝ ար­ժե հի­շել Ադր­բե­ջա­նի ազ­գա­յին անվ­տան­գութ­յան սպառ­նա­լիք­նե­րի ոչ պաշ­տո­նա­կան ցան­կի ա­ռաջ­նա­հեր­թութ­յուն­նե­րի մա­սին։ Այդ ցու­ցա­կում ա­ռա­ջին տե­ղը զբա­ղեց­նում է Ռու­սաս­տա­նը, երկ­րոր­դը՝ Ի­րա­նը և միայն եր­րոր­դը՝ Հա­յաս­տա­նը։ Ե­թե Ռու­սաս­տա­նի դեպ­քում Իս­րա­յե­լը կսահ­մա­նա­փակ­վի Մոսկ­վա­յի գրպա­նին հար­վա­ծե­լով և Ադր­բե­ջա­նին մա­տա­կա­րար­վող սպա­ռա­զի­նութ­յուն­նե­րի քա­նա­կի և տե­սակ­նե­րի ա­վե­լաց­մամբ, ա­պա Ի­րա­նը ո­րո­շա­կի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան (և­ ոչ միայն) դա­սա­վո­րութ­յան պա­րա­գա­յում Բաք­վի ու Ե­րու­սա­ղե­մի հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նից կա­րող է շատ ա­վե­լի լուրջ կո­րուստ­ներ կրել։

Հենց այդ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մեջ առ­կա սպառ­նա­լիք­նե­րի գի­տակ­ցումն է Ի­րա­նի բա­ցա­հայտ դժգո­հութ­յան պատ­ճառ դար­ձել, ո­րը հստա­կո­րեն ար­տա­հայտ­վել է Նե­թան­յա­հո­ւի՝ Բա­քու կա­տա­րե­լիք այ­ցին ըն­դա­ռաջ։ Իս­րա­յե­լի վար­չա­պե­տի այ­ցը չե­ղար­կե­լու պա­հան­ջով Ի­րա­նի Ար­ևել­յան Ադր­բե­ջան նա­հան­գի կենտ­րոն և գե­րա­զան­ցա­պես էթ­նի­կա­կան ադր­բե­ջան­ցի­նե­րով բնա­կեց­ված Թավ­րի­զում բո­ղո­քի մեծ ցույց է կազ­մա­կերպ­վել։ Մինչ այդ Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տութ­յան խորհր­դա­րա­նի խոս­նա­կի մի­ջազ­գա­յին գոր­ծե­րով հա­տուկ խորհր­դա­կան Հո­սեյն Ա­միր Աբ­դոլ­լահ­յա­նը Նե­թան­յա­հո­ւի՝ Բա­քու կա­տա­րե­լիք այ­ցը բնու­թագ­րել է որ­պես «տա­րա­ծաշր­ջա­նում նոր դա­վադ­րութ­յան կան­խա­գու­շակ»։ Բա­քուն իշ­խող կու­սակ­ցութ­յան պատ­գա­մա­վոր Ռա­սիմ Մու­սա­բե­կո­վի շուր­թե­րով հայ­տա­րա­րել է, որ «լուրջ նշա­նա­կութ­յուն չի ըն­ծա­յում Ի­րա­նում կազ­մա­կերպ­ված բո­ղո­քի ցույ­ցե­րին և Ի­րա­նի խորհր­դա­րա­նում հնչած խոս­քե­րին»։

Թ­վում է նաև, որ Իս­րա­յե­լի վար­չա­պե­տի Բա­քու կա­տա­րած այ­ցը զգա­լի չա­փով պայ­մա­նա­վո­րել է Ի­րա­նի նա­խա­գահ Հա­սան Ռո­հա­նիի այ­ցը Հա­յաս­տան, ո­րը տե­ղի է ու­նե­ցել Նե­թան­յա­հո­ւի ժա­մա­նու­մից տա­ռա­ցիո­րեն մեկ շա­բաթ անց։ Եր­ևա­նում Ռո­հա­նիի այ­ցին սպա­սում էին վաղ գար­նա­նից, բայց այն ա­նընդ­հատ հե­տաձգ­վում էր՝ հա­վա­նա­բար սպա­սե­լով Նե­թան­յա­հո­ւի Բա­քու կա­տա­րե­լիք այ­ցի արդ­յունք­նե­րին։ Այս ա­մե­նի լույ­սի ներ­քո կա­րե­լի է ա­սել, որ Ի­րա­նի նա­խա­գա­հի եր­ևան­յան օ­րա­կար­գը զգա­լի չա­փով պայ­մա­նա­վոր­ված էր իս­րա­յե­լի վար­չա­պե­տի այ­ցի արդ­յունք­նե­րով։ Թեհ­րա­նը հա­մոզ­ված էր, որ Ա­լի­ևի և Նե­թան­յա­հո­ւի գրկա­խառ­նութ­յու­նից պետք էր վտան­գա­վոր ա­նակն­կալ­ներ սպա­սել, ո­րոնց կան­խա­հաշ­վարկ­մամբ հարկ էր նա­խա­պատ­րաս­տել Հա­յաս­տա­նին վե­րա­բե­րող մար­տա­վա­րա­կան և ռազ­մա­վա­րա­կան քայ­լե­րը։ Այս ա­ռու­մով, Թեհ­րանն այ­սօր, ա­ռա­վել՝ քան երբ­ևէ, շա­հագրգռ­ված է ա­ջակ­ցել կա­յուն և զար­գա­ցող Հա­յաս­տա­նի գո­յութ­յա­նը, ա­ռա­ջին հեր­թին՝ որ­պես բնա­կան հա­կակ­շիռ ադր­բե­ջա­նա-իս­րա­յե­լա­կան և­ ա­պա՝ թուրք-ադր­բե­ջա­նա­կան դա­շին­քին։ Կար­ծում եմ, որ Ռո­հա­նիի այ­ցը Հա­յաս­տան գե­րա­զան­ցա­պես հենց դրան էր միտ­ված։

Դեռևս հուն­վա­րի 30-ին Թեհ­րան է ժա­մա­նել Հա­յաս­տա­նի Պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար Վի­գեն Սարգս­յա­նը, ո­րը հան­դի­պել է իր ի­րան­ցի գոր­ծըն­կե­րոջ՝ Հո­սեյն Դեհ­կա­նի, ԱԳՆ ղե­կա­վար Մո­հա­մադ Ջա­վադ Զա­րի­ֆի և Ազ­գա­յին անվ­տան­գութ­յան խորհր­դի քար­տու­ղար Ա­լի Շամ­խա­նիի հետ։ Ի հե­ճուկս պաշ­տո­նա­կան փաս­տաթղ­թե­րի բա­ցա­կա­յութ­յան՝ 2010թ. Հա­յաս­տա­նի պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րի Ի­րան կա­տա­րած անդ­րա­նիկ այ­ցից հե­տո տե­ղի ու­նե­ցած այս հան­դի­պում­նե­րը միտ­ված էին եր­կու երկր­նե­րի միջև այդ­պես էլ ռազ­մա­վա­րա­կան մա­կար­դա­կի չհա­սած հա­րա­բե­րութ­յուն­նե­րի խո­րաց­մա­նը, հատ­կա­պես՝ գե­րա­րագ կեր­պով զար­գա­ցող Ադր­բե­ջան-Իս­րա­յել ռազ­մա­քա­ղա­քա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ֆո­նին։

Սա­կայն, թվում է, որ այս բո­լոր ի­րա­դար­ձութ­յուն­ներն ու­նեն ևս մեկ՝ ա­վե­լի ըն­դար­ձակ չա­փում։ Ի հե­ճուկս այն հան­գա­ման­քի, որ Դո­նալդ Թ­րամ­փի և Բե­նիա­մին Նե­թան­յա­հո­ւի պաշ­տո­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րը Վա­շինգ­տո­նում տե­ղի են ու­նե­ցել բա­վա­կա­նին ուշ՝ փետր­վա­րի 15-ին, դրանց ան­կաս­կած նա­խոր­դել են հե­ռա­խո­սա­յին և­ այլ քննար­կում­ներ՝ առն­վազն խորհր­դա­կան­նե­րի մա­կար­դա­կով և­ այլն։ Այս ա­մե­նից հե­տո վեր­ջին տա­րի­նե­րի ադր­բե­ջա­նա-ի­րա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում տի­րած հա­մե­մա­տա­կան խա­ղա­ղութ­յու­նից հե­տո կրկին ի հայտ են ե­կել նոր փո­թոր­կի նա­խան­շան­նե­րը։

Ա­մեն ինչ սկսվել է ա­լիև­յան մա­մու­լում մի աղմ­կա­հա­րույց հոդ­վա­ծա­շա­րի հրա­պա­րա­կու­մից հե­տո, ո­րի պնդմամբ՝ «­Բաք­վում Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տութ­յան դես­պա­նա­տան 2-րդ քար­տու­ղար Մեհ­դի Ա­րիֆ­զա­դեի և ReAL շարժ­ման ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի միջև կա­յա­ցել են գաղտ­նի բա­նակ­ցութ­յուն­ներ, ո­րոնց ըն­թաց­քում քննարկ­վել էր Ադր­բե­ջա­նում քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կի ա­պա­կա­յու­նաց­ման նպա­տա­կով շարժ­մա­նը ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցութ­յուն ցու­ցա­բե­րե­լու հար­ցը»։ Հ­րա­պա­րա­կու­մից մեկ օր անց ReAL-ի վար­չութ­յան ան­դամ Ա­զեր Ղա­սիմ­լին հինգ ժամ հար­ցաքնն­վում էր գլխա­վոր դա­տա­խա­զութ­յու­նում։ Շարժ­ման քար­տու­ղար Նա­թիկ Ջա­ֆար­լին հար­ցաքնն­վել է եր­կու ժամ։ Մինչ այդ Ա­լի­ևի վար­չա­կազ­մը «Ադր­բե­ջա­նի ժո­ղովր­դա­վա­րա­կան ճա­կա­տի» ա­ռաջ­նորդ Ա­լի Քե­րիմ­լիին մե­ղադ­րել է Ի­րա­նից կա­ռա­վար­վող շիա կրո­նա­կան ծայ­րա­հե­ղա­կան­նե­րի հետ դա­շինք կնքե­լու ձգտման մեջ։ Ի­հար­կե, ա­ռանց «վերև­նե­րի» գի­տութ­յան ադր­բե­ջա­նա­կան ԶԼՄ-նե­րում ի­րա­նա­կան թե­ման կրկին չէր վե­րար­ծարծ­վի։ Ա­վե­լին՝ պատ­վերն ակն­հայ­տո­րեն գա­լիս էր նա­խա­գա­հա­կա­նից և հե­տապն­դում էր հա­մա­պա­տաս­խան և հե­ռու գնա­ցող նպա­տակ­ներ։

Նոր նա­խա­գա­հի ընտ­րութ­յամբ պայ­մա­նա­վոր­ված՝ Ս­պի­տակ տան ար­տա­քին-քա­ղա­քա­կան կողմ­նո­րո­շիչ­նե­րի փո­փո­խութ­յու­նը, մաս­նա­վո­րա­պես ի­րա­նա­կան ուղ­ղութ­յամբ, կա­րե­լի է կա­տար­ված փաստ հա­մա­րել։ Ե­թե պաշ­տո­նա­վար­ման ուշ շրջա­նում Բա­րաք Օ­բա­ման ա­րել է հնա­րա­վոր ա­մեն ինչ Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տութ­յան հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը բա­րե­լա­վե­լու հա­մար, ա­պա Դո­նալդ Թ­րամ­փը դեռևս նա­խա­գա­հի թեկ­նա­ծու ե­ղած ժա­մա­նակ բա­ցա­հայտ ար­տա­հայտ­վում էր այդ երկ­րի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը բնա­կա­նոն դարձ­նե­լու և Թեհ­րա­նի նկատ­մամբ պատ­ժա­մի­ջոց­նե­րը վե­րաց­նե­լու դեմ։ ԱՄՆ նոր նա­խա­գա­հը նաև բազ­միցս ընդգ­ծել է Ի­րա­նի հան­դեպ մեղմ վե­րա­բեր­մուն­քի թո­ղած վնա­սա­կար ազ­դե­ցութ­յու­նը ԱՄՆ գլխա­վոր մեր­ձա­վո­րար­ևել­յան դաշ­նա­կից Իս­րա­յե­լի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի վրա։ Այս ի­մաս­տով էլ Թ­րամ­փի ընտր­վե­լուց ըն­դա­մե­նը մեկ ա­միս անց կա­յա­ցած Նե­թան­յա­հո­ւի այ­ցը Բա­քու պա­տա­հա­կան չի թվում։

Ե­րու­սա­ղե­մը Թեհ­րա­նի վրա ա­մե­րի­կաիս­րա­յե­լա­կան ճնշում­նե­րի նոր փու­լում ակն­հայ­տո­րեն կա­րիք ու­նի, որ Բա­քուն էլ միա­նա հա­կաի­րա­նա­կան ճամ­բա­րին՝ որ­պես սադ­րիչ դաշ­նա­կից-ընդ­դի­մա­խոս, իսկ Ադր­բե­ջա­նի տա­րած­քը պա­տե­րազ­մի դեպ­քում վե­րած­վի ռազ­մա­կան հե­նա­կե­տի։  Ըստ էութ­յան՝ Ի­րա­նում ա­յա­թո­լա­նե­րի իշ­խա­նութ­յու­նը տա­պա­լե­լու ա­մե­րի­կաիս­րա­յե­լա­կան վա­ղե­մի ծրագ­րի մեջ Ադր­բե­ջա­նի ներգ­րա­վու­մը կար­ևոր է դիտ­վում։ Դա­տե­լով տե­ղի ու­նե­ցած այ­ցե­րից՝ Իս­րա­յե­լի վար­չա­պե­տը, հա­վա­նա­բար, կա­րո­ղա­ցել է ստա­նալ հիշ­յալ ծրագ­րե­րին մաս­նակ­ցե­լու Իլ­համ Ա­լի­ևի հա­մա­ձայ­նութ­յու­նը։ Վեր­ջինս, հա­վա­նա­բար, հույս ու­նի, որ կկրկնվի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի զար­գաց­ման անց­յա­լի սցե­նա­րը, ո­րը թույլ էր տվել Ադր­բե­ջա­նին խու­սա­փել Ի­րա­նի հետ բաց հա­կա­մար­տութ­յու­նից։ Ընդ ո­րում, Ադր­բե­ջա­նը ձգտում է ի­րաց­նել Իս­րա­յե­լի և (միջ­նոր­դա­վոր­ված կեր­պով) ԱՄՆ հետ ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի օ­գուտ­ներն ար­դեն ա­մե­նա­մոտ ա­պա­գա­յում։ Որ­պես այդ­պի­սին կա­րող են դիտ­վել Վա­շինգ­տո­նի հան­դուր­ժող-թողտ­վա­կան վե­րա­բեր­մունքն Ա­լիև­նե­րի (այժմ նաև՝ Փա­շաև­նե­րի) հա­վերժ վար­չա­կազ­մի հան­դեպ և հա­մե­մա­տա­բար հա­մեստ վար­ձատ­րութ­յան դի­մաց ԱՄՆ հրեա­կան լոբ­բիի ջան­քերն Ադր­բե­ջա­նի «տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը» պաշտ­պա­նե­լու հա­մար։

Այս­պի­սով, ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի վե­րոն­կա­րագր­յալ շղթան ուր­վագ­ծում է իս­րա­յե­լա-ադր­բե­ջա­նա­կան և հայ-ի­րա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի փոխ­կա­պակց­վա­ծութ­յու­նը։ Ի­րա­նի նա­խա­գա­հի այ­ցը Հա­յաս­տան և Հա­յաս­տա­նի պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րի ժա­մա­նումն Ի­րան առն­վազն վկա­յում են, որ Եր­ևա­նը Թեհ­րա­նի հետ միա­սին մաս­նակ­ցում է պա­տաս­խան սցե­նա­րի մշակ­մա­նը։ Հաշ­վի առ­նե­լով, որ Իլ­համ Ա­լի­ևը խո­ցե­լի է ոչ լե­գի­տիմ լի­նե­լու և չ­լուծ­ված ար­ցախ­յան հիմ­նախն­դիրն ու­նե­նա­լու պատ­ճա­ռով, Հա­յաս­տա­նը կա­րող է ակն­կա­լել, որ հա­րա­վա­յին հար­ևանն առն­վազն կա­ջակ­ցի Բաք­վի ռազ­մա­տենչ տրա­մադ­րութ­յուն­նե­րի կան­խար­գել­ման հար­ցում։ Այդ ա­ջակ­ցութ­յան տա­րո­ղութ­յունն ուղ­ղա­կիո­րեն կախ­ված կլի­նի  ա­լիև­յան ռևան­շիզ­մի չա­փե­րից։ Ընդ ո­րում՝ Ա­լիևն ու իր շրջա­պա­տը քաջ գի­տակ­ցում են, թե ան­ձամբ նրանց հա­մար ին­չով է հղի Ի­րա­նի դեմ ռազ­մա­կան ար­կա­ծախնդ­րութ­յա­նը մաս­նակ­ցե­լը։ Սա­կայն, սե­փա­կան ձեռ­քե­րում իշ­խա­նութ­յու­նը պա­հե­լու հա­մար Բաք­վում պատ­րաստ են վտան­գել ան­գամ Ադր­բե­ջա­նի ազ­գա­յին անվ­տան­գութ­յու­նը։ Իսկ ադր­բե­ջա­նա­կան բան­տում ծի­ծա­ղե­լի մե­ղադ­րան­քով հայտն­ված Իս­րա­յե­լի քա­ղա­քա­ցի բլո­գե­րը իս­րա­յե­լա-ադր­բե­ջա­նա­կան խա­ղի խա­ղադ­րույք­նե­րի չա­փի մա­սին լրա­ցու­ցիչ վկա­յութ­յունն է։

Share

Comments are closed.