Հայաստանից ովքե՞ր և ինչպե՞ս են մասնակցում գլոբալացմանը

 


Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ
Քաղաքագետ
Երևան

 

Միգրացիան համաշխարհային պատմության կարևոր բնութագրիչներից է, որովշատ դեպքերում պայմանավորվածենեղել քաղաքակրթությունների բեկումնայինտրանսֆորմացիաները: Միգրացիայի պատճառները տարբեր են` պատերազմներ, կլիմայական փոփոխություններ, դեմոգրաֆիական պայթյուններ և դեպոպուլյացիա, համաճարակներ, սոցիալական կատակլիզմներ, կրոնական հետապնդումներ և նվաճումներ, նոր առևտրական ճանապարհների հայտնագործում ու հների անկում, և այլն: Սակայն յուրաքանչյուր ժամանակահատվածն ունի իր առանձնահատկությունները: Մեր ժամանակաշրջանում կարևոր դեր է խաղում գլոբալացումը, ազգային պետությունների դերի նվազումը և 1980-ական թվականներից սկսած ժամանակակից պետությունների կառավարման նոր կոնցեպցիաներին համապատասխան պետությունների կառավարման ունակությունները, կամ դրանց բացակայությունը: Այս առումով Հայաստանից տեղի ունեցող զանգվածային միգրացիան պետք է փորձել հասկանալ այդ բոլոր հանգամանքները հաշվի առնելով:Հայաստանի համար ճակատագրական նշանակություն ունեցած զանգվածային միգրացիաների մի քանի օրինակներ բերենք,որոնք պայմանավորված են եղել վերը թվարկված հանգամանքներով՝ վերհիշելու համար դրանց ունեցած բեկումնային դերը Հայաստանի քաղաքական պատմության մեջ:

Իսլամի հաղթարշավը 7-րդ դարում շատերը պայմանավորում են ոչ միայն պարսկա-բյուզանդական երկարատև պատերազմներով, այլև ժանտախտի մեծ համաճարակով, որոնց արդյունքում Բյուզանդիան և Պարսկաստանը արյունաքամ եղան և դրանով էլդյուրացրեցին արաբական նվաճումները: Այսինքն, իսլամական քաղաքակրթության կայացման գործում դեր են ունեցել համաճարակը և երկարատև պատերազմները, որոնց արդյունքում այդ երկու երկրների նյութական և մարդկային ռեսուրսները սպառվել էին:

Կան նաև բազմաթիվ դեպքեր, երբ ժողովուրդների տեղահանությունները,  կամ բնաջնջումները կազմակերպել են կայսրությունները՝ աշխարքաղաքական, կրոնական կամ ներքաղաքական պատճառներով: Մասնավորապես,Բյուզանդիայի ժամանակներում`6-րդ դարից մինչև 11-րդ դարը, վերաբնակեցնում էին ժողովուրդներին (մասնավորապես՝ հայերին) դեպի կայսրության խորքերը և անգամ Բալկաններ: Պարսկաստանընույնպես բնակչությյան վերաբնակեցումներ էր իրականացնում:Օրինակ, Շապուհ II-ը4-րդ դարում Պարսկաստան վերաբնակեցրեց Հայաստանի քաղաքների բնակչությանը, իսկ 17-րդ դարում Արարատյան դաշտի և Նախիջևանի հայերինՇահ Աբասը տեղահանեց Պարսկաստանի խորքերը (ավելի ուշ Վրաստանից Պարսկաստան են  տեղահանվել ավելիքան200 000 վրացիներ):Այդ տեղահանության պատճառով ժամանակակից Հայաստանի տարածքում հայերը դարձան փոքրամասնություն:

Սակայն հայերի պատմության ընթացքում եղել են նաև զանգվածային ներգաղթեր: Ռուսաստանը վերաբնակեցնում, իսկ երբեմն ոչնչացնում էր կովկասյան էթնոսներին` հիշենք Կովկասյան պատերազմները:Այսերևույթը հետագայում ստացավ  “էթնոքաղաքականություն” անվանումը:Ռուսաստանի այդ քաղաքականության կոնտեքստում է պետք նաև դիտարկելհայերի զանգվածային ներգաղթի կազմակերպումը Արևելյան Հայաստան` Պարսկաստանից ու Օսմանյան Թուրքիայից: Դրա նպատակնէր հավասարակշռել քրիստոնյա ու իսլամ բնակչությունը՝աշխարքաղաքական բալանս ապահովելու համար (հատկանշական է, որ Հայաստան վերադարձվեցին հիմնականում հենց Պարսկաստանի հայերը, որոնք դրանից մոտ 100 տարի առաջ նույն տարածքներից էին գաղթեցվել Պարսկաստան): Ռուսական կայսրություննէթնոսների տեղաշարժի միջոցով պաշտպանական գոտիներ էր ստեղծում Օսմանյան կայսրության և Պարսկաստանի սահմաններին՝ նրանց ազդեցությունըթուլացնելու համար: Երրորդ համաշխարհային պատերազմից հետո Թուրքիայից հողային պահանջը հիմնավորելու համար Խորհրդային Միությունը հանդեսեկավիր գոյության ընթացքում աննախադեպ մի նախաձեռնությամբ` կազմակերպեց երկու հարյուր հազարից ավելի հայերի ներգաղթը Սովետական Հայաստան (դրան զուգընթաց կազմակերպվեց Հայաստանի և Վրաստանի մուսուլման բնակչության տեղահանությունը):Այստեղ նույպես էական է այն հանգամանքը, որ Հայաստան վերադարձող հայերը հենց Արևմտյան Հայաստանի (որը գտնվում է հենց Թուրքիայի տարածքում) հայերն էին,:

Զանգվածային տեղաշարժերն աշխարքաղաքական, քաղաքակրթական, դավանաբանական փոփոխությունների պատճառ են հանդիսացել` երբեմն առաջ բերելով քաղաքակրթական դեգրադացիա, որոշ դեպքերում նոր քաղաքակրթությունների ձևավորում:Հիշենք խաչակիրներին, արաբական նվաճումները և այլն:

Այսօր նույնպես մենք ականատես ենք լինում ժողովուրդների մեծ տեղաշարժերի`առաջին հերթին դեպի Եվրոպա, ինչն Արևմյան Եվրոպայի համար գլխավոր մարտահրավերի է վերածվել: Միգրացիայի վարակից զերծ չեն նաև կայուն և զարգացած երկրները, օրինակ, ըստ որոշ ուսումնասիրությունների, տարեկան տասնյակ հազարավոր էթնիկ գերմանացիներ` հիմնականում լավ կրթված և միջին խավը ներկայացնող, լքում են բարեկեցիկ Գերմանիան և տեղափոխվում  հիմնականում Ավստրալիա, Նոր Զելանդիա և Կանադա:Նույն գործընթացը նկատվում է նաև Ռուսաստանում:Բերենք ԵՄբավականինբարեկեցիկ անդամ Բուլղարիայի օրինակը, որը ԵՄ ստանդարտներին համապատասխանելու և կառուցվածքային փոփոխությունների համար ԵՄ-ից ֆինանսական օգնություն  և խորհրդատվություն է ստանում, պատերազմի և կոմունիկացիաների խնդիր չունի, սակայն հետկոմունիստական շրջանում մոտ 2 միլիոն բնակիչ լքել է երկիրը` հիմնականում կրթված երիտասարդներ: 2050-ին Բուլդարիայի բնակչության թիվը կանխատեսվում է , որ կլինի 5 միլիոն, որի զգալի քանակը կապահովեն Բուլղարիայի թուրքերն ու գնչուները: Տոկոսային առումով տարեցտարի մեծանում է Մերձբալթյան երկրներից կատարվող միգրացիան:Դեպոպուլյացիան սպառնում է նաև մեր հարևան Վրաստանին: Այս երկրների օրինակը կարևոր է դիտարկելը, որովհետև նրանք չունեն այն հիմնական խնդիրները, որոնք բնութագրիչ են Հայաստանի համար:

Այդ միգրացիոն բումիմեջ փոքր Հայաստանը նույնպես իր ավանդն ունի:Բնականաբար, մենք չենք կարող Հայաստանից կատարվող միգրացիան դիտարկել առանց համաշխարհայինթրենդները հաշվի առնելու: Հայաստանից տեղի ունեցող միգրացիան ունի շատ բաղադրիչներ` սոցիալական, պատերազմի վտանգ, առևտրային ճանապարհներից հեռու լինելը և այլն: Դեպոպուլյացիան դանում է Հայատանի գլխավոր խնդիրներից մեկը: Սակայն կա նաև բնակչության զանգվածային տեղաշարժերի համաշխարհային միտում, որը նունպես պետք է հաշվի առնել:

Այն, որ Սերժ Սարգսյանը 2017-ի մայիսի 18-ին Ազգային ժողովի առաջին նիստին հղած ուղերձում  “խոստացավ” 2040-ին Հայաստանի բնակչության թիվը հասցնել 4 միլիոնի[1], վկայում է այն մասին, որ ՀՀ իշխանությունների կուլուարներում և կառավարության փակ քննարկումների ժամանակ այդ հարցով խիստ մտահոգված են: Բնականաբար, ՀՀ բնակչության իրական թիվը գաղտնի է պահվում, ուստիև վիճակագրական վարչության, մարդահամարի տվյալների և ընտրացուցակների հանդեպ կահամընդհանուր թերահավատություն: Այդ իսկ պատճառով Ս.Սարգսյանի ուղերձն ըստ երևույթին ադմինիստրատիվ ոլորտի ներկայացուցիչներին էր ուղղված, ցույց տալու համար, որ այդ խնդիրը փորձում են ուշադրության կենտրոնում պահել: Ըստ մամուլի տեղեկությունների՝միայն վերջին վեց տարիների ընթացքում Հայաստանի դպրոցականների քանակը նվազել է 25 տոկոսով, նվազում է նաև ծնելիության ցուցանիշը: Սակայն ակնհայտ է, որ բնակչության նվազման հիմնական պատճառը միգրացիան է, որն աճելու միտում ունի:

Ազգային պետությունների դերի նվազումը և գլոբալացումն իրենց դերն են կատարում նաև Հայաստանում: Հայաստանի ամենագլոբալացված խավը իշխանության բյուրոկրատական և ֆինանսական բուրգն է, իր միջազգային տնտեսական փոխկապակցվածություններով: Բուրգիներկայացուցիչներիհիմնական հաշիվները արտերկրում են, հիմնական ներդրումները կատարվում են դրսում, Հայաստանում կատարվող ներդրումների իրական սեփականատերերն անհայտ են` լինի դա հանքարդյունաբերություն, թե զվարճանքի օբյեկտներ: Զգալի հատվածը գրանցված է օֆշորներում: “Ազգային” ներդրումները նույնպես դրսից են` լինեն դրանք ռուսաստանաբնակ հայեր, թե, ասենք, արգենտինահայ ներդրող:Տնտեսության ոլորտից եթե անցում կատարենք Արցախի խնդրին, ապա այստեղ նույնպես գլոբալացումն իր դերն է կատարում` հակամարտության հեռանկարը պայմանավորված է աշխարքաղաքական զարգացումներով, ինչի խորհրդանիշն է Մինսկի խմբի կազմը:

Ամենագլոբալացված շերտին` պետական լծակներին մոտ կանգնած անձանց հետևում են մի քանի մասնագիտություններիներկայացուցիչներ, որոնք նույնպես չեն կարող կայանալ առանց միջազգային գործընթացերին ինտեգրվելու` ծրագրավորողներ, գիտական որոշ ուղղություններ, միջազգայիյն առևտուր և այլն: Նույնը կարելի ասել որակյալ կրթության մասին: Սակայն բնակչության մյուս շերտերը դուրս են մնացել գլոբալացումից և, բնականաբար, համաշխարհային գործընթացներին փորձում են մասնակից լինել արտագաղթով:

Ոչ թե Հայաստանն է մասնակից լինում գլոբալցմանը, այլ իշխող շերտն է մասնակից լինում՝ քամելով ողջ երկրի սուղ միջոցները: Բնականաբար, համաշխարհային թրենդից դուրս մնացած մեծամասնության յուրաքանչյուր անդամ պետք է ինքնուրույն իր տեղը գտնի արևի տակ, իսկ գտնողները հիմնականում ամենաշարժունակ, ռիսկի գնացող հատվածն է և կրթված երիտասարդությունը:

Այն երկրները, որոնք դուրս են մնում համաշխարհային տնտեսության զարգացումներից, բնականաբար՝ կարող են ընդամենը գոյատևել և միգրանտներ մատակարարել կայացած երկրներին: Ժամանակակից աշխարհում տնտեսության զարգացումը, աշխատատեղերի ունոր կոմունիկացիաների ստեղծումը պայմանավորվածեն երկրի վարած քաղաքականությամբ, երկրի մենեջմենթով և միջազգային ներդրումների համար նպաստավոր պայմանների ստեղծմամբ:

Հայաստանի նման երկրի համար խիստ վտանգավոր է ոչ այնքան համեմատաբար մեծ քաղաքներից տեղի ունեցող միգրացիան, որքանգյուղերի դատարկվելը, որոնք, որպես կանոն, վերակենդանացման ենթակա չեն լինում: Գյուղական բնակչության միգրացիան արդեն պետք է բացատրել ոչ թե գլոբալացմամբ, այլ կառավարման ինքնահոսով, կամ պետության մենեջմենթի բացակայությամբ: 2017-ին Ռուսաստանում միգրանտների շրջանում իրականացված հարցման համաձայն[2] Հայաստանից եկած միգրանտների 72,1%-ը որոշել է վերջնականապես մնալ Ռուսաստանում, 5,2 %-ը ցանկանում էորոշ ժամանակ անց վերադառնալ Հայաստան, 3,3%-ը կարճատև ժամանակահատվածով է եկել Ռուսաստան՝ գումար աշխատելու համար, իսկ 1,4%-ը  ցանկանում էՌուսաստանից հեռանալ դեպի այլ երկրներ: Ակնհայտ է, որ հարցվածներն այն անձինք են, որոնք ամենացածր վարձատրվող աշխատանքերով են զբաղված և հիմնականում գյուղական բնակավայրերից են ժամանել:

 

[1] http://bit.ly/2k8x3Fm

[2]http://verelq.am/ru/node/21630

Share

Comments are closed.