Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ադրբեջանական կողմը փորձում է կամաց-կամաց թուլացնել հայկական ազդեցությունը Ղարաբաղի վրա. Դե Վաալ

hghazaryan
August 2021


Ադրբեջանական կողմը փորձում է կամաց–կամաց թուլացնել հայկական ազդեցությունը Ղարաբաղի վրա, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ղարաբաղյան հարցով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ճնշում գործադրելով Հայաստանի վրա, խրախուսում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կենտրոնանալ Հայաստանի վրա և ավելի քիչ՝ Ղարաբաղի վրա, և այդ ռազմավարությունը, Դե Վաալի կարծիքով, Ալիևին թերևս հաջողվում է։

Թոմաս դե Վաալի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ – Այժմ Ալիևը ցանկանում է, որ Փաշինյանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչից հետո, ըստ նրա, Ադրբեջանը կստորագրի խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ։ Բայց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը նշանակում է ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի տարածքի մի մաս, ինչը Փաշինյանը չի կարողանա։ Նա Փաշինյանից պահանջում է մի բան՝ իմանալով, որ դա հնարավոր չէ։ Ո՞րն է այստեղ վերջնանպատակը, ի՞նչի է փորձում հասնել Ալիևը։

Թոմաս դե Վաալ․ – Ենթադրում եմ, որ ադրբեջանական կողմը փորձում է կամաց-կամաց թուլացնել հայկական ազդեցությունը Ղարաբաղի վրա և, ճնշում գործադրելով հենց Հայաստանի վրա, նա խրախուսում է պարոն Փաշինյանին՝ կենտրոնանալ Հայաստանի վրա և ավելի քիչ՝ Ղարաբաղի վրա։ Կարծում եմ, որ այդ ռազմավարությունը թերևս նրան հաջողվում է։ Քանի դեռ Սյունիքի և Գեղարքունիքի հետ կապված խնդիրներ կան, պարոն Փաշինյանն իրականում այնքան էլ չի մտածում Ղարաբաղի մասին։ Չեմ կարծում, որ նա ակնկալում է, որ Հայաստանը կհրաժարվի Ղարաբաղի նկատմամբ պահանջներից, բայց գուցե Հայաստանն ավելի թույլ հավակնություններ ունենա ու սկսի ավելի քիչ խոսել Ղարաբաղի անկախության մասին ու միգուցե ավելի շատ խոսի նրա ինքնավարության և ինքնորոշման մասին։ Միգուցե սա է ռազմավարությունը։

«Ազատություն»․ – Թոմ, չեք կարծո՞ւմ, որ անհնար է պահանջել որևէ հայ առաջնորդից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, որը կներառի նաև Արցախը։ Թերևս դա կարող է արվել միայն այն բանից հետո, երբ Մինսկի խումբը կկարողանա կողմերին բերել բանակցությունների սեղանի շուրջ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշելու, քննարկելու համար։

Թոմաս դե Վաալ․ – Ակնհայտ է, որ հայ ղեկավարի համար անհնար է հրաժարվել Ղարաբաղի ժողովրդի տասնամյակների ձգտումներից, դա տեղի չի ունենա։ Կարող է ապագայում հնարավոր լինի խոսել ղարաբաղահայության տարածքային ինքնավարության մասին Ադրբեջանի կազմում, սակայն Բաքուն այդ մասին այլևս չի խոսում։ Այսպիսով՝ կրկին բոլորովին հակասական դիրքորոշումներ ունենք։ Մենք դեռ ունենք Մինսկի խումբը, որ պաշտոնապես բանակցում է, բայց, հիմնականում, ոչինչ անել չի կարող, և տեղում կան ռուսները, որպես կայունացման կարճաժամկետ գործոն։ Շատ անբավարար իրավիճակ է, կարծում եմ, յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է այս հակամարտության խաղաղ լուծումը տեսնել։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Azatutyun.am

 

Նմանատիպ  նյութեր

Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի պակասի պայմաններում

September 2023

Արցախի նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը, որն ավարտվեց նախագահի ընտրությամբ, տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի...

Կարդալ ավելին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

July 2023

Ռուբեն Մեհրաբյան Հունիսի 11-12-ին Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հարուստ էր պատմական որոշումներով, որոնք կանխորոշում են ապագա աշխարհակարգում Դաշինքի ամենահզոր...

Կարդալ ավելին
Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

March 2023

Մանվել Սարգսյան Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը)՝ դրա հետ ինչ-որ հույսեր կապելով։ Ադրբեջանի հասարակության մեջ...

Կարդալ ավելին
ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

November 2022

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ «Ռուսաստանը արդարացնում է իրեն որպես դաշնակից», -ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Պրիմակովյան ընթերցումների շրջանակում պատասխանելով Երևանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Վրաստանի եվրաինտեգրումն ու նախագահի շուրջ ներքաղաքական դիմակայությունը
  • Նախագահ Զուրաբիշվիլիի իմպիչմենտը՝ Եվրամիության դռների մոտ
  • Եվրաինտեգրման հերթական սաբոտաժը՝ Վրաստանի իշխանության կողմից

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.