Անժելա ԷԼԻԲԵԳՈՎԱ
Քաղաքագիտության թեկնածու, Հարավային
Կովկասի աշխարհաքաղաքականության փորձագետ
Երևան
Հայրենական մամուլում հաճախ հանդիպում ենք «հայատյացությունն Ադրբեջանում բարձրացված է պետական քաղաքականության մակարդակի», «ադրբեջանական հասարակությունում սերմանվում է հակահայ քարոզչությունը» և այլ նմանօրինակ ձևակերպուների: Առաջին հայացքից բավական հասկանալի այս երևույթն ի մոտո դիտվելու պարագայում հարուցում է մի շարք հարցեր, մասնավորապես, հայատյացության սփռման ու տարածման մեխանիզմների մասին մի երկրում, որը պաշտոնական միջազգային մակարդակում քննարկում է Արցախում հայերի հետ ադրբեջանցիների համակեցության հեռանկարները:
Որքան հասկանալի են պատերազմում պարտություն կրելուց հետո ադրբեջանական հասարակությանը համակած ռևանշիստական տրամադրությունները, որոնք իշխող վարչակարգի կողմից հմտաբար շահագործվում են երկրում խորը սոցիալական ճգնաժամից մարդկանց ուշադրությունը շեղելու համար, այնքան, այսուհանդերձ, տարակուսելի է Ադրբեջանում հակահայկական տրամադրությունների հրահրման արդյունավետությունը: Հետևանքըայննախահարձակություննէ, որը, հնարավորությունչունենալովգործելհայերիտեսքովձևավորված «թշնամուկերպարի» դեմ, արտահայտվումէերկրումքրեածինիրավիճակիսաստկացմամբ՝ թե՛ կենցաղային-ընտանեկան հարթության վրա և թե՛ ինքնասպանությունների վիճակագրության աճով, մասնավորապես՝ հոգեբանական ներազդմանն առավել հեշտորեն ենթակա մինչև 18 տարեկան երեխաների տարիքային խմբում:
Մեզ համար հետաքրքրություն է ներկայացնում հայատյացության տարածման հենց առաջին՝ պաշտոնական մակարդակը, որն արրտացոլվում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների արտահայտությունների և ելույթների մեջ: Հենց նրանք են երանգ ու «ճաշակ» հաղորդում քարոզչությանն ու տեղեկատվական դաշտին, որը, շրջանառության մեջ դնելով հակահայ թեզերը, մշակում և վերասփռում է դրանք հանրության լայն զանգավծների վրա:
Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ներքին գործերի նախարար Բեբուդ Ջևանշիր. «Սա սրբազան պատերազմ է, որի նպատակը միասնական թուրք ազգի բոլոր ճյուղերի միավորումն է: Այս նպատակի համար հայ ազգի ոչնչացումը բացարձակապես կարևոր է: Հայերը մեր քաղաքականության հաջողության ճանապարհին միակ խոչընդոտն են: Իսկ այս քաղաքականությունը մեզ դեպի Հնդկաստան ճանապարհ է բացելու: Մենք պետք է բնաջնջենք հայերին և նրանց դիակների վրայով առաջ ընթանանք մեր ուղիով: Հետևաբար, ոչ մեկին մի՛ խղճացեք և խստորեն կատարեք այն, ինչ ձեզ հրամայված է: Միայն այս կերպ Ստամբուլը կազատագրի Հնդկաստանը»:[1]
Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյ. «Հայը չի կարող կերտել պետություն: Պատմության ընթացքում հայերը երբեք պետություն չեն կերտել և պետություն կերտող ազգ չեն եղել: Հայերի համար պետություն են ստեղծել ռուսները, որոնք էլ նրանց մշտապես ասում են. «այստեղ կանգնիր», «այնտեղ նստիր»:[2]
«Հայերը, քրդերը, լեզգիները, չերքեզները, գնչուները մեր ներքին թշնամիներն են: Տեսնո՞ւմ ես, թե ինչքան շատ թշնամիներ ունենք: Հարված հասցնելուն լավ պատրաստվիր: Ալլահը քեզ օգնական»:[3]
Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիև. «Ես խոսում եմ այն շրջանի մասին, երբ առաջին քարտուղարն էի և շատ էի օգնում Լեռնային Ղարաբաղի զարգացմանը: Միաժամանակ, ես ձգտում էի այնտեղ ժողովրդագրությունը փոխել… Այս և այլ միջոցներով ես ջանում էի, որ Լեռնային Ղարաբաղում ավելի շատ ադրբեջանցիներ լինեին, իսկ հայերի թիվը նվազեր: Լեռնային Ղարաբաղում այն ժամանակ աշխատած մարդիկ դրա մասին գիտեն: Համենայն դեպս, իմ կամքի և մյուս հատկանիշների շնորհիվ իմ խոսքը նրա ղեկավարության համար օրենք էր»:[4]
«Հետագայում էլ պետք է հեղինակել այսպիսի ստեղծագործություններ, որպեսզի դրանք անընդհատ և հետևողական կերպով ապացուցեն այն հողերի ադրբեջանապատկանությունը, որոնց վրա ներկայումս Հայաստանն է գտնվում: Մենք գալիք սերունդների առաջ պետք է ճանապարհ բացենք»:[5]
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև. «Մեր քաղաքական կշիռն ու տնտեսական հզորությունն աճում են: Դա տեսնում են նրանք, ովքեր մեզ սիրում են և նրանք, ովքեր մեզ չեն սիրում: Մեր հաջողություններով ուրախացողները բավականին շատ են: Բայց կան ուժեր, որոնք մեզ չեն սիրում՝ մեր չարակամները: Առաջին հերթին, մեր հիմնական թշնամիները միջազգային հայությունն է և նրա ազդեցության տակ գտնվող կեղծավոր և կոռուպցիայի ու կաշառակերության մեջ թաղված քաղաքական գործիչները»:[6]
Յուրաքանչյուր հասարակության մեջ կարծիքի առաջատարը, բնականաբար, մտավորականությունն է, որը ձևավորում է հանրային տարամադրությունները, որոնք զսպում կամ բորբոքում են ժողովրդի զայրույթը: Մտավորականությունն է ճգնաժամային իրավիճակներում զանգվածային տրամադրությունների առաջացման պատասխանատուն: Հենց այս տեսանկյունից արժե քննել Ադրբեջանում հարգանք վայելող մարդկանց արտահայտությունները:
Ակադեմիկոս, Ադրբեջանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Իգրար Ալիև. «Հայությունը հիրավի արտասովոր, բացառիկ, չարագուշակ, մարդատյաց երևույթ է»:
Ադրբեջանի ժողովրդական արտիստ Արիֆ Բաբաև. «Անձամբ ես հայերի հետ երբեք ելույթ չէի ունենա»:
«Մուղամ» թատրոնի հիմնադիր և ղեկավար Արիֆ Ղազիև. «Դասամիջոցների ժամանակ մենք կռիվ էինք սարքում. մեր դպրոցը գտնվում էր գետի մոտ, և մենք հաճախ դասերից փախչելով այնտեղ էինք հավաքվում, երգեր երգում, խաղում և պահմտոցի խաղում: Բայց ամենահիշվողն այն էր, թե ինչպես էինք մենք անընդհատ ստորության ձգտող հայերի ուղղությամբ քարեր նետում»:
Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադե. «Քանի որ սուտը և դավաճանությունը հայերի արյան մեջ են: Նրանք նստում էին մեր սեղանին և ուտում էին մեր հացը, իսկ հետո, փողոց դուրս գալով, մեր դեմ էին խոսում»:
Իշխող կուսակցությունից նախկին պատգամավոր, «Գյուլյարգեյթ» սկանդալի գլխավոր դերակատար Գյուլյար Ահմեդովա. «Մեր հարևանությամբ հայեր էին ապրում: Ինձ դաստիարակած տատիկս միշտ ասում էր (այն ժամանակ ես պատճառը չգիտեի), որ եթե չլինեին թուրքերը, հայերը վաղուց մեզ կմորթեին ու գետը կնետեին: Երբ սկսվել էին հայերի հետ կապված հայտնի իրադարձությունները, ես ասել եմ տատիկիս. դու, կարծես թե, ամեն ինչ կանխավ գիտեիր: Նա պատասխանել է, թե «սա հայերի արյան մեջ է, այսպես եղել է և կլինի ընդմիշտ»: Հիշում եմ հեռավոր մանկությանս տարիները՝ երբ բակում մենք հայ երեխաների հետ էինք խաղում, մայրս ինձ միշտ զգուշացնում էր, որ նրանց հետ ուշադիր լինենք, քանի որ օձի ճուտն էլ է օձ: Մեծանալով՝ հասկացա, որ, իրոք, օձի ճուտն էլ է օձ»։
Հայտնի հրապարակախոս Ազադ Շարիֆ. «Սակայն, մեր անհիշաչարությունից դարեր շարունակ օգտվում էին մեր տան, շքամուտքի, քաղաքի և գյուղի կողքին ապրած նենգ ու նախանձոտ հարևանները՝ հայերը»:
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր՝ այժմ հանգուցյալ Անար Մամեդխանով. «Ես միշտ ասում եմ Թուրքիայում ռազմարվեստ ուսանող մեր սպաներին. «Դուք մեզ պետք եք Ղարաբաղում: Նրանց (հայերին) Ղարաբաղու՛մ պետք է սպանել, ո՛չ թե այլ երկրներում»:
Իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիավուշ Նովրուզով. «Մենք մեր կուսակցության շարքերը հայերի չենք ընդունում: Կուսակցության շրջանային և քաղաքային բաժանմունքներ այդպիսի հայտեր ներկայացվել են, բայց դրանք բոլորը մերժվել են: Այսօր մեր կուսակցության մեջ ոչ մի հայ չկա»:
«Անա Վաթան» կուսակցության առաջնորդ Ֆազիլ Աղամալի. «Ես կողմ եմ Թաղի Ահմեդովի առաջարկին, որ հայերի հետ խառն արյուն ունեցող անձինք չեն կարող զբաղեցնել պետական պաշտոն: Ես հատուկ ուսումնասիրություն չեմ կատարել, բայց ինքս անձամբ եմ ճանաչում շատ պետական պաշտոնյաների, որոնց մայրերը հայուհիներն են: Նրանք մայրերին թաղում էին կլառնետի երաժշտության ներքո, ինչը նրանց հայկական ծագման անառարկելի ապացույցն է»:
Ինչպես տեսնում ենք, ներկա դրությամբ Բաքվում խաղաղարարության եւ հայերի հետ համատեղ անվտանգ համակեցության համար երկխոսության ուղիների որոնման մասին խոսք անգամ չի գնում: Ադրբեջանի ղեկավարության կողմից պարբերաբար բարձրաձայնվող եւ պաշտոնական անձանց ու մտավորականության ներկայացուցիչների հայատյաց արտահայտությունների վրա հիմնված` ԼՂՀ բնակչության հասցեին ռազմաշունչ նախահարձակ հռետորաբանությունը պատրանքների տեղ չի թողնում:
[1] 1921 թ. հուլիսին Ջևանշիրին գնդակահարած Միսակ Թորլակյանի գործի դատական քննության ժամանակ հրապարակված Ջևանշիրի գաղտնագրված հրամանից (տե՛ս. «Голос Армении», 16.09.2010)
[2] Əbülfəz Elçibəy, Milli kimliyimizin təməlləri haqqında, Birici bölüm
[3] Əbülfəz Elçibəy, Bütöv Azərbaycan Yolunda, s. 62-64, Bakı, 2004.
[4] «Эхо» от 24 июля 2002 г. № 138 (383). Скриншот http://www.peeep.us/4a229702
[5]«Бакинский рабочий», 11 февраля 1999 года
[6] Заключительная речь Ильхама Алиева на конференции, посвященной итогам третьего года реализации «Государственной программы социально-экономического развития регионов Азербайджанской Республики в 2009-2013 годах», 28 февраля 2012 года.