Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ադրբեջանցիները ճամպրուկներն են հավաքում

marut
October 2016

Գեյեր, փախստականներ, ընդդիմադիրներ, ուսանողներ, բավականին ունևոր մարդիկ. նրանք բոլորը հանկարծ որոշեցին, որ ինչ-որ տեղ խոտն ավելի կանաչ է:

 Մանաթի փոխարժեքն ընկնում է, աճում է գործազրկությունը, իսկ խոստացված բարեփոխումների փոխարեն, որոնց Ադրբեջանում շատերն էին սպասում, հանրաքվե անցկացվեց: Սահմանադրական փոփոխություններն ընդունվեցին, դրանցից շարքային քաղաքացիները ոչ մի լավ բան չեն սպասում: Դրա հետ կապված սոցցանցերում ակտիվացան քննարկումներն այն մասին, թե ով ուր է մեկնում: Ընդմիշտ:«Արտագաղթի թեման պարզապես ինձ հետապնդում է վերջին ամիսներին, – ասում է գովազդային գործակալության սցենարիստ Վլադը: – Ֆեյսբուքում բոլորը դա են քննարկում, էջիս վրա ակտիվացել է արտագաղթի բյուրոյի գովազդը: Վերջերս տանն օդորակիչ էինք տեղադրում, և հանկարծ աշխատողն ասաց. «Փախչել է պետք»: 15 րոպեից փողոց դուրս եկա, տեսնեմ՝ մեկ ուրիշն է մեքենայով անցնում և ասում ինձ. «Դու դեռ այստե՞ղ ես: Իսկ ես տեղափոխվում եմ»: Այն մարդկանց կեսն, ում հետ ես մոտ տասը տարի առաջ շփվում էի, մեկնել են կամ պատրաստվում են մեկնել այլ երկիր, և այս թեման ինձ գրեթե միստիկ կերպով է հետապնդում»:

Ինչո՞ւ են մարդիկ հեռանում

«Ոչինչ դժբախտություն չէր կանխագուշակում, աշխատում էի բանկում, ամուսնացա, բնակարան և մեքենա գնեցի, խնայողություններ ունեի, ամեն ամիս մի փոքր գումար ավանդ էի ներդնում աղջիկներիս լավ կրթույուն ապահովելու համար, – ասում է հաշվապահ Անարը: Մեր բանկը միավորվեց մեկ այլ բանի հետ, մանաթով աշխատավարձս կրկնակի կրճատվեց, դոլարով՝ քառակի անգամ: Բնակարանի վարկը փակելու համար մեքենաս կրկնակի էժան վաճառեցի, իսկ կրթության փողը վերցրի բանկից: Ամեն ինչ կշռադատեցի, որոշեցի դստերս Եվրոպա սովորելու ուղարկելու փոխարեն ավելի լավ է ինքներս տեղափոխվենք այնտեղ»:

Բլոգեր Անար Մամեդովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ լավ ու խելացի մարդիկ են հեռանում Ադրբեջանից: Ես այժմ նստած տեքստ եմ գրում և փորձում եմ պատասխանը գտնել, թե ինչն է հայրենակիցների դրդում թողնել իրենց երկիրն ու բախտ փնտրել ինչ-որ այլ տեղ: Խնդիրն այն է, որ այստեղ մենք ոչ ոքի պետք չենք: Մենք պետք չենք սոցիալական ինստիտուտներին, ոստիկանությանը, քաղաքապետարանին, նախարարություններին, հարևան Ալի-Մարդանին: Ինքներս մեզ պետք չենք»:

Ռաուֆ Իսմայլովը խորհրդատվություն է տրամադրում մեկնել ցանկացողներին, իսկ ինքն արդեն 5 տարի է Կանադայում է ապրում: Նրա խոսքով՝ Ադրբեջանից այլ երկրներում մշտական բնակության մեկնողների թիվն այս տարի կտրուկ աճել է:

«Իմ տվյալներով՝ վերջին 5-6 տարիներին արտագաղթը մի փոքր կրճատվել էր: Այսինքն՝ հիմնականում մեկնում էին ոչ տնտեսական պատճառներով, այլ մեծ մասամբ աշխատանքի և կարիերայի հետ կապված: 2016թ-ին արտագաղթը կտրուկ աճեց, միայն Մեծ Բրիտանիա տեղափոխվեց 8 ծանոթ ընտանիք: Ընդ որում, մեծ մասը՝ կայացած և հաջողակ»:

«Բոլորի պատճառներն իհարկե տարբեր են: Հիմնականում բոլորն ասում են, թե մեկնում են երեխաների պատճառով, նրանց արժանի կրթույթուն տալու համար և որպեսզի նրանք մեծանան մի հասարակությունում, որտեղ հարգում են մարդու իրավունքներն ու ազատությունները, ես ինքս հենց այդ պատճառով եմ մեկնել», – ասում է նա:

Ու՞ր և ինչպե՞ս

Ադրբեջանից տարբեր ձևերով են արտագաղթում: Ինչ-որ մեկն աշխատանք է գտնում ԱՄՆ-ում, Ավստրալիայում, ԵՄ երկրներում, մյուսները զարգացած երկրներում բիզնես են բացում: Կան նաև մարդիկ, ովքեր ԼԳԲՏ պատճառով են մեկնում (ԵՄ, ավելի հաճախ՝ սկանդինավյան երկրներ): Երիտասարդները մեկնում են սովորելու, հետո աշխատանք են գտնում և մնում են:

Ռաուֆ Իսմայլովի խոսքով՝ նախընտրությունը հիմնականում տալիս են ԱՄՆ-ին, Կանադային, Ավստրալիային և Արևմտյան Եվրոպային. «Սակայն նախընտրությունները միշտ չէ, որ համընկնում են հնարավորությունների հետ: Այնուհետև գալիս է Ռուսաստանը, Ուկրաինան և Թուրքիան: Ծանոթներիցս շատերը Թուրքիա, Ուկրաինա են մեկնել կամ պատրաստվում են մեկնել: Դա առաջին հերթին կապված է այն բանի հետ, որ Եվրոպա արտագաղթելու քիչ թե շատ օրինական ծրագրերի մեծ մասը փակ է կամ բարդացված: Ես անձամբ հազիվ թե արտագաղթի այդ դժոխքի շրջաններով կրկին անցնեի… Դա շատ դժվար էր, լացելու աստիճան», – ասում է նա:

Ի՞նչ են ասում թվերը

Որքա՞ն մարդ է իրականում լքում երկիրը: Ադրբեջանի վիճակագրական ծառայությունն արտագաղթի վերաբերյալ տվյալներ չի հրապարակում: Այդ մասին կարելի կլիներ դատել մարդահամարների օգնությամբ: Սակայն այստեղ էլ ամեն ինչ հեշտ չէ:

Սոցիոլոգ Սերգեյ Ռումյանցը Միջազգային միգրացիայի վերաբերյալ կիրառական հետազոտություններիկոնսորցիումի համար իր հոդվածում գրում է, որ մարդահամարների պաշտոնական տվյալները կասկածելի են կանխավ անբարեխիղճ մեթոդոլոգիայի պատճառով:

«Ադրբեջանում միգրացիոն վիճակագրության հաշվառումը բավականին անբավարար բնույթ է կրում: Ինչպես իմիգրանտների, այնպես էլ էմիգրանտների թիվը տեղեկատվության գործող աղբյուրների տվյալներով ամբողջական չէ: Բացի այդ, միգրանտների հաշվառումը ժամանակակից Ադրբեջանում քաղաքականացված բնույթ է կրում, և դա նույնպես լուրջ ազդեցություն է ունենում և թույլ չի տալիս վիճակագրական ծառայության և Պետական միգրացիոն ծառայության տվյալներին վերաբերվել որպես վստահելի տվյալների»:

Միջազգային վիճակագրությունը նույնպես սփոփիչ չէ: CIA Factbook-ը երկրների միգրացիայի վարկանիշում Ադրբեջանի վերաբերյալ որևէ դինամիկա ցույց չի տալիս , նույնն է իրավիճակը երկրի վերաբերյալ ՄԱԿ տվյալներում : Իսկ CARIM-East հետազոտական կենտրոնի վերջին տվյալները 2007թ-ի վերաբերյալ են, և անգամ այդ ժամանակահատվածում Ադրբեջան եկածների և մեկնածների բացասական սալդո են ցույց տալիս:

Վախկոտներ և դավաճաննե՞ր

Տաքսու վարորդ Անդրեյ. «Ինչպես ասում են՝ լավ է այնտեղ, որտեղ մենք չկան: Ես ապրել եմ Ուկրաինայում, Ռուսաստանում, սակայն վերադարձել եմ Բաքու, այստեղ լավ է, հանգիստ և խաղաղ: Իսկ նրանք, ովքեր հեռանում են, հիմնականում անհաջողակներն են: Ծնողներս երկուսն էլ ռուս են, իսկ ահա ես ինձ ադրբեջանցի եմ համարում: Սա լավ, հանդուրժող երկիր է, և այդ հարցում ես ամբողջությամբ նախագահի կողմից եմ»:

Մարզիկ Վահիդ. «Չէ-հա, ի՞նչ ես խոսում: Ուկրաինայում մերոնք գիտե՞ս՝ ինչ փողեր են աշխատում: Ադրբեջանցի ընկերներս այնտեղ են աշխատում, իսկ ուկրաինացիները ծույլ են, այդ պատճառով էլ իրենց համար վատ է: Թե չէ հրաշալի տեղ է, թոշակներն էլ են բարձր»:

Տաքսու վարորդ. «Նրանք Պորոշենկոյի ժամանակ էին լավ ապրում, իսկ այժմ Օբամայի ժամանակ սոված են: Իսկ դո՞ւ ինչու չես մեկնել: Որովհետև դու վախկոտ չես, այլ մարզիկ, երկրի պատիվն ես պահում: Իսկ նրանք, ովքեր մեկնել են, չգիտեն էլ դա ինչ է»:

Տաքսու վարորդ Անդրեյի կարծիքը բավականին տարածված է այն մարդկանց շրջանում, ովքեր չեն պատրաստվում մեկնել: Հաճախ դա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն են, նրանք այլ կարևոր փաստարկ ունեն՝ այո, ամեն ինչ վատ է, սակայն պետք է պայքարել հայրենիքդ ապրելու համար պիտանի դարձնելու համար, այլ ոչ թե փախչել:

Մյաթանաթ Ազիզովա, ադրբեջանցի իրավապաշտպան և քաղաքական էմիգրանտ. «Եթե մարդն ընտրություն է արել և ուզում է երկիրը լքել, դա նրա իրավունքն է, նրան դրա համար պետք չէ մեղադրել: Հաճախ կարծում եմ, որ մարդիկ մեկնում են տնտեսական խնդիրների պատճառով: Սակայն ուշադրություն եմ դարձրել, որ մեծ մասամբ հեռանում են նրանք, ովքեր լավ են վաստակում և կարողացել են գումար խնայել: Այստեղ արդեն խնդիրն ավելի շատ հոգեբանական է. ապագայի հանդեպ վախ, դեպրեսիվ հասարակություն, ինքնադրսևորման համար սահմանափակ հնարավորություններ և այլն, անորակ բժշկություն, կրթություն… Ինչ-որ մեկը կարծում է, որ ամեն ինչի կարելի է տանն էլ հասնել, եթե ունես գիտելիքներ և ունակություններ, մյուսը՝ որ եթե անգամ գիտելիք ունես, դրանք ոչ ոքի հարկավոր չեն»:

20 տարի առաջ Մեծ Բրիտանիա արտագաղթած Վահիդ. «Ես մեր արտագաղթին լավ և ըմբռնումով եմ մոտենում: Մարդը պետք է ազատ լինի, նա ընդամենը մեկ կյանք ունի: Նրա ծննդավայրը կարող է հարմար չլինել պրոֆեսիոնալ, կլիմայի, էսթետիկ առումով, հոգեպես, տնտեսապես և տասնյակ պատճառներով: Արտագաղթը բարդ բան է, սակայն այն հարստացնում է, զարգացնում է մարդուն, եթե նա իհարկե ուզում է դա: Եվ արտագաղթելը մարդուն պակաս հայրենասեր չի դարձնում կամ հայրենիքի դավաճան: Դա պրիմիտիվ հայացք է: Իմ կարծիքով, մարդկանց հեռանալ է ստիպում արդեն նշված անհամատեղելիությունն իրավիճակի հետ և անհամաձայնությունը, թե ուր է ամեն ինչ գնում, ապագայի և երեխաների ճակատագրի հանդեպ անհանգստությունը: Ապրելու տարրական բնազդը և բանտում ապրելու ցանկության բացակայությունը, կարևոր չէ՝ տառացիորեն, թե՝ ոչ»:

Արդյունքները

Ամփոփելով բոլոր կարծիքներն ու տվյալները, կարելի է այսպիսի եզրակացություններ անել.

  1. Ադրբեջանն արտագաղթի նոր ալիքի առաջ է կանգնած, մարդիկ սկսել են ավելի հաճախ հեռանալ, սակայն որքան հաճախ՝ դժվար է ասել հստակ ադեկվատ վիճակագրության բացակայության պատճառով:
  2. Առաջինն արտասահման սկսեցին մեկնել նրանք, ովքեր հնարավորություն ունեն քիչ թե շատ հարմարավետ տեղափոխություն ապահովել:
  3. Այդ մարդկանց մոտիվները հիմնականում համալիր են՝ տնտեսական ճգնաժամ առանց այն հաղթահարելլու տեսանելի հեռանկարի, երեխաներին ավելի անվտանգ և քաղաքակիրթ հասարակությունում մեծացնելու ցանկություն:

Իսկ այդ ընթացքում բլոգերներից մեկը գրել է. «Վերջին մեկնողը թող իր ետևից լույսն անջատի օդանավակայանում»:

 

  • Վերջին մեկուկես տարվա ընթաքում Ադրբեջանն ազգային արժույթի երկու կտրուկ անկում ապրեց;
    • Արդյունքում ներկրված սպառողական ապրանքի գները մեկուկես տարվա ընթացքում կրկնակի աճեցին;
    • 2015թ–ին արժեզրկումը կազմում էր 4 %, 2016թ–ին սպասվում է 12%;
    • Մի քանի խոշոր բանկ փակվեց;
    • Կառավարությունը ճգնաժամը բացատրում է նավթի գների անկումով, որի արտահանումը կազմում է երկրի բյուջեի եկամտային հատվածի մեծ մասը;
    • Չնայած բարեփոխումներ անցկացնելու և «ոչ նավթային սեկտորը զարգացնելու» բոլոր խոստումներին՝ ոչ մի կապիտալ միջոց չի ձեռնարկվել;
    • Ընթացիկ տարում տարբեր մեղադրանքներով ձերբակալվել, կալանավորվել և տարբեր տևողության ազատազրկման է դատապարտվել ընդդիմության և քաղաքացիական հասարակության ավելի քան 100 ներկայացուցիչ:

 

Հրապարակվել է 18.10.2016

JAMnews

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.