Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ազգ-բանակին ուղեկցող ինֆորմացիոն ֆոնը

marut
March 2018

Բանակի մասին, բայց Ազգ-բանակ հայեցակարգի ընդունման գործընթացի հետ առաջին հայացքից չառնչվող խնդիրների շարքում կան մի քանիսը, որոնք քարոզչական տեսանկյունից սպասարկում էին Ազգ-բանակի առանցքային դրույթները. «բանակը սովորական քաղաքացիներինն էե և «կա կապ բանակի ու ժողովրդի միջև՝ թելադրված  անվտանգության հրամայականովե: Այս գիծը ցայտուն պատկերվում էր, օրինակ, «Կյանքը սահմանինե հաղորդաշարի 12 թողարկումներից յուրաքանչյուրում: Ամեն մեկը նվիրված էր սահմանամերձ մեկ բնակավայրի, յուրաքանչյուրում իրենց առօրյան ներկայացնելու հնարավորություն ունեին երեք կարգի հերոսներ՝ սովորական բնակիչները, այդ տարածքում տեղակայված ԶՈՒ ստորաբաժանումների զինվորներն ու սպաները, այդ զորամասերում ծառայող հոգևոր սպասավորները: «Դիրքերումե հաղորդաշարի մեր հետազոտության ժամանակահատվածում եթեր հեռարձակված թողարկումները նույնպես ցույց են տալիս, թե որքան են գործնականում բարելավվել շփման գծի կահավորումը, ենթակառուցվածքները: Սա մի կողմից՝ բացառապես զինծառայողների  դիմանկարներ կերտող հաղորդաշար է, մյուս կողմից՝ Ազգ-բանակի հետ կապված առարկումներին, բանավեճերին բանակայինների շուրթերով, տեղերից արձագանք է: Օրինակ՝ տարկետման իրավունքի հետ կապված սուր բանավեճերի ֆոնին «Դիրքերումե հաղորդաշարը հարցեր էր ուղղում զինվորներին՝ ծառայությունն իսկապե՞ս իրենց խանգարելու է հետագայում կրթությունը շարունակելու գործում: Կամ՝ հոգևոր ճեմարանի ուսանողներին տարկետում տալ/չտալու, բանակում նաև կրոնական ազատությունների ու իրավունքների մասին բանավեճերի ֆոնին «Դիրքերումե-ը նույն հարցն ուղղում էր զինվորականներին՝  պարտադի՞ր է, արդյոք, ոչ Առաքելական եկեղեցու հետևորդ զինվորականների համար աղոթքներին մասնակցելը և այլն:Հայրենասիրական պաթետիկ ուղերձներ էին պարունակում բանակում ներկայումս ծառայող տարբեր աստիճանի զինվորականների մասին պատմությունների/դիմանկարների շարքերը, որոնք լսարաններին էին ներկայացնում և՛ օնլայն ԶԼՄ-ները, և՛ հեռուստաընկերությունները:

Առհասարակ, Ազգ-բանակ հայեցակարգի ընդունման գործընթացի օրերին, այսպես կոչված, ոչ ազգբանակային խնդիրներից յուրաքանչյուրն ընկալվում էր իր ուրույն քարոզչական գործառույթով: Օրինակ՝ բանակում և բանակայինների կողմից տարբեր իրավախախտումների գործերով դատավարությունների մասին տեղեկատվությունը, որը հետազոտության ժամանակահատվածում էական տեղ է ունեցել (օնլայն ԶԼՄ-ներում այս խնդիրների խումբը գրավում է 5-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով սոցիալական, ներքաղաքական, կոռուպցիայի և մի շարք այլ, օֆլայն խորհրդարանական հարթակներում առավել ինտենսիվ քննարկվող խնդիրներից), լսարաններին ներկայանում էր ուղերձով՝ բանակում հանցագործությունները բացահայտվում և մեղավորները պատժվում են: Նախկինում  բանակում իրավախախտումների առիթով այս քանակի հաղորդագրություններ մեդիային չեն տրամադրվել:

Հեռուստաընկերություններում վերը բերված օրինակները համալրվում էին նաև բանակի մասին առանձին վավերագրական և գեղարվեստական ֆիլմերով/հաղորդումներով, սոցիալական հոլովակներով («Սահմանինե սերիալը՝ Շանթում, բոլոր հեռուստաընկերություններում ձմեռային զորակոչին ընդառաջ՝  ՊՆ-ի կողմից պատրաստված «Ես եմե  ծրագրի մասին հոլովակը):

Հանրայինի միայն արբանյակային լսարանների համար հեռարձակվող «Ազգ-բանակե հաղորդաշարը թողարկումից թողարկում անդրադառնում էր հայեցակարգի հետ կապված տարբեր եզրերի: Միջինը 20 րոպե տևողությամբ հաղորդումները ռազմական ոլորտում Սփյուռքի դերակատարման, հայեցակարգը կյանքի կոչելու համար Սփյուռքը ներգրավելու մասին չէին: Այլ` թե ի՞նչ է Ազգ-բանակը ռազմաքաղաքական, սոցիալ-հոգեբանական, ազգային գաղափարախոսության, Ղարաբաղյան հակամարտության հետագա զարգացումների և մի շարք այլ տեսանկյուններից: Համահայկական աշխարհագրական ասոցիացիան այս հաղորդաշարը ներկայացնում էր ՀՀ ՊՆ-ի հետ համատեղ:

Զինվորական համազգեստով մարդկանց ներկայությունը հեռուստաընկերությունների եթերում ավելացել էր նաև այնպիսի հոլովակների շրջանառման արդյունքում, որոնք թեմատիկ առումով բացարձակ ոչ մի աղերս չունեին բանակի հետ: Ինչպես օրինակ՝ շրջակա միջավայրը մաքուր պահելու կոչերով ՀՀ կառավարության ծրագրով պատրաստված «Մաքուր Հայաստանե սոցիալական հոլովակներից մեկը:

Նմանատիպ  նյութեր

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Արցախի հայաթափումը. նոր մարտահրավերներ

October 2023

2023 թվականի սեպտեմբերի վերջը, 44-օրյա պատերազմից երեք տարի անց, Պատմության մեջ կմտնի որպես Արցախի հայաթափման ժամանակաշրջան, որին նախորդել է Ադրբեջանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Կենդանիների պաշտպանության շարժումը Հայաստանում և Արցախում
  • Այստեղ շրջափակում է, իսկ նրանք շներ են կերակրում…
  • Արցախում կենդանիների պաշտպանության շարժման համառոտ պատմությունը

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.