Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Արդյո՞ք Կրեմլը Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ուկրաինական սցենար է տեսնում

marut
February 2014

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է ”EurasiaNet” կայքում բլոգներից մեկի հեղինակ Ջոշուա Կուչերայի հոդվածը:

Ուկրաինայի հետխորհրդային հարեւաններն ուշադիր հետեւում են Կիեւում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես, որպեսզի տեսնեն, թե ինչպես է արձագանքում Ռուսաստանը: Ցույցերի համար կայծն աշխարհաքաղաքական բնույթ ուներ՝ Վիկտոր Յանուկովիչի հանկարածակի որոշումը դանդաղեցնել Եվրամիության հետ բանակցությունները հօգուտ Ռուսաստանի գլխավորած Մաքսային միության:

Ուկրաինայի «կորուստը» մեծ հարված կհասցնի Վլադիմիր Պուտինի երազանքին հետխորհրդային ինտեգրացման վերաբերյալ: Սակայն ինչպե՞ս կարող է փոխվել Ռուսաստանի քաղաքականությունն այլ երկրների հանդեպ այն իրադարձություններից հետո, որոնք տեղի ունեցան Ուկրաինայում:

«Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի խմբագիր Ֆյոդոր Լուկյանովի խոսքով՝ Պուտինն ուկրաինական իրադարձությունները համարում է ապակայունացման արդյունք Արեւմուտքի կողմից. «Նրա կարծիքով՝ անկարգությունները պետք է ճնշվեն, քանի դեռ հսկայական հրդեհի չեն վերածվել: Հուզումները հանգեցնում են միայն քաոսի: Թույլ պետությունն ինքն իրեն թակարդն է գցում: Երբ այն սկսում է տատանվել, արտաքին ուժերը սկսում են քայքայել այն, մինչեւ որ չտապալվի: Արեւմեւտքը կործանիչ է: Այն կամ չի ըմբռնում իրավիճակի բարդությունը եւ պարզունակ կերպով է գործում, կամ դիտավորյալ կործանում է անցանկալի համակարգերը: Արդյունքում ամեն ինչ վատթարանում է: Ռուսական ազդեցությունը սահմանափակելու եւ Մոսկվայի նախաձեռնություններին խոչընդոտելու ցանկությունն Արեւմուտքի քաղաքականության անփոխարինելի հրամայականն է:

Նույն փաստարկը, մասնավորապես, Միջին Ասիայի վերաբերյալ հայտնել է «CentrAsia.ru» լրատվական կայքի խմբագիր Վիտալի Խլյուպինը «Մայդանի դասերը Կենտրոնական Ասիայի համար» հոդվածում: «Յանուկովիչը միաժամանակ ողբերգական ու կատակերգական կերպար է, ինչպես եւ կենտրոնաասիական ժամանակակից բոլոր կառավարողները»,- գրել է Խլյուպինը: Նրա խոսքով՝ «փոքր երկրները մեծ խաղում կարող են խաղարկվել պարզապես որպես շարքային զինվոր «մարտի» համար: Ղըրղըզ նախագահները եւ քաղաքական ֆաունայի մյուս ներկայացուցիչները պետք է հասկանանա, որ իրական քաղաքական կյանքի այս մեծ ու չար օվկիանոսում իրենք ավելին չեն, քան պարզապես կլիր, պլանկտոն, փափկամորթ եւ վեցոտնուկ՝ սննդի շղթայի ցածրագույն օղակ: Նրանք կարող են ծառայել որպես կերակուր»: Նա խոսում է այնպիսի ուժերի մասին, ինչպիսիք են ԱՄՆ-ը եւ Եվրոպան, թեեւ, կարծես, նույնը նաեւ Ռուսաստանի դեպքում է:

Մոսկվայից վերլուծաբան Միխայիլ Տրոիցկին «The Bug Pit» բլոգին հայտնել է, որ Ռուսաստանի կողմից ճնշման առավել հավանական օբյեկտ կլինի Հայաստանը,  եւ որ Կրեմլն ուրախ կլինի Կենտրոնական Ասիայում տեսնել իր առավել բարդ դաշնակիցներից ոմանց տապալումը. «Ռուսաստանի դաշնակիցներից մեկը, որտեղ հնարավոր են քաղաքացիական հուզումներ, Հայաստանն է: Այժմ Մոսկվան կարող է ավելի զգույշ լինել Երեւանի դեպի Մաքսային միության շարժման ընթացքում: Ինչ վերաբերում է Եվրասիայի մյուս հետխորհրդային հատվածին, կարծում եմ, Մոսկվան հասկանում է իր ազդեցության սահմանները, երկրորդ, դեմ չի լինի որոշ առաջնորդների տապալմանը: Լուկաշենկոն ու Աթամբաեւը ձգտում են Ռուսաստանից գումար պոկել: Ոմանք նույնիսկ Ռուսաստանն օգտագործում են արդիականացման իրենց նախագծերում: Այսպես, Մոսկվան կամ ի վիճակի չէ օգնել ԱՊՀ անդամ երկրների առաջնորդներին, ինչպես Նազարբաեւն է, կամ չի ցանկանում անել դա (դա կարող տեղի ունենալ Ռահմոնի, Քարիմովի եւ անգամ Լուկաշենկոյի հետ):

Սակայն նա հավելել է, որ երկիրը, որտեղ նմանատիպ բողոքի ցույցերի հավանականությունը բարձր է, հենց ինքը Ռուսաստանն է, այնպես որ Կրեմլին ավելի շատ թող հուզեն սեփական խնդիրները, քան կայսրության ամրապնդումը: Նման եզրակացության է հանգել նաեւ Լուկյանովը. «Ուկրաինայի հանդեպ նրա քաղաքականության հիմնական շարժիչ ուժը կլինի ոչ թե էքսպանսիայի ձգտումը, այլ ցանկությունը նվազեցնել Ռուսաստանում քաոսի տարածման ռիսկը»:

Այնուամենայնիվ, քանի որ ժամանակներն արագ փոխվում են, ակնհայտ է, որ դժվար է ասել՝ ինչպես կզարգանան իրադարձությունները: Պետք է ուշադրությամբ հետեւել դրանց:

Աղբյուրը՝ http://news.am/arm/news/196332.html

 

Նմանատիպ  նյութեր

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Արցախի հայաթափումը. նոր մարտահրավերներ

October 2023

2023 թվականի սեպտեմբերի վերջը, 44-օրյա պատերազմից երեք տարի անց, Պատմության մեջ կմտնի որպես Արցախի հայաթափման ժամանակաշրջան, որին նախորդել է Ադրբեջանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Կենդանիների պաշտպանության շարժումը Հայաստանում և Արցախում
  • Այստեղ շրջափակում է, իսկ նրանք շներ են կերակրում…
  • Արցախում կենդանիների պաշտպանության շարժման համառոտ պատմությունը

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.