Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Արմեն Սարգսյան. Հայաստանն ու Վրաստանը համակարծիք են, որ հակամարտությունները և դրանց կարգավորման հիմունքները նույնական չեն

hghazaryan
March 2019

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին (ձախից) և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը լրատվամիջոցների համատեղ հայտարարության ժամանակ, Երևան, 13 մարտի, 2019

«Կարևոր է, որպեսզի տարածաշրջանում առկա հակամարտությունները չտարածվեն Վրաստանի տարածքում»,- ասել է պաշտոնական այցով Երևան այցելած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ԶԼՄ-ների համար Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ։

«Մեզ համար անչափ կարևոր է, որպեսզի Վրաստանի հայազգի և ադրբեջանցի քաղաքացիները խաղաղ ապրեն մեր երկրում և ներգրավեն Վրաստանի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքին»,- ընդգծել է նա։ Զուրաբիշվիլիի խոսքերով, ինքը՝ որպես երկրի նախագահ, պարտավոր է ավելին անել, որպեսզի Վրաստանի հայազգի քաղաքացիների համար ավելի հեշտ լինի վրացերենին տիրապետելը։

Նա ընդգծել է, որ Հայաստանն ու Վրաստանը ոչ միայն հարևաններ են, այլև բարեկամական երկրներ։ «Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որի համար վճռորոշը կայունությունն ու խաղաղությունն են։ Սա պարտադիր պայման է երկու երկրների տնտեսական զարգացման համար»,- նշել է Վրաստանի նախագահը։

Խոսելով տարածաշրջանային հակամարտությունների մասին՝ Վրաստանի նախագահն ասել է, որ դրանք պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա։

Ընդսմին, նախորդ ամիս Զուրաբիշվիլին պաշտոնական այցով Բաքվում էր, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Վրաստանն ու Ադրբեջանը համանման խնդիրների առաջ են կանգնել։«Վերջին տարիներին մենք համանման ողբերգություններ ենք ապրել։ Եվ այսօր մենք գիտենք, թե ինչ է նշանակում զավթված տարածք, երբ քո երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնված չէ։ Գրավյալ տարանջատիչ գծերն այսօր էլ բաց վերք են մեզ համար, վերք, որը, մի կողմից, խոչընդոտում է մեր զարգացմանը, բայց, միևնույն ժամանակ, ի հեճուկս այդ ողբերգությունների, մենք, այդուհանդերձ, կարողացանք ամրապնդել և զարգացնել մեր պետությունները, զարգացնել տնտեսությունը և շարունակել մեր ճանապարհը որպես անկախ պետություն»,- Բաքվում ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Ուշագրավ է, որ Հայաստանի ու Վրաստանի նախագահների համատեղ հայտարարության ժամանակ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ տարածաշրջանային հակամարտությունները քննարկելուց հետո ինքը և Սալոմե Զուրաբիշվիլին համաձայնվել են, որ հիմնախնդիրներն ու հակամարտությունները նույնական չեն, հետևաբար՝ նույնական չեն նաև դրանց կարգավորման հիմունքները։ «Իմ անձնական համոզմունքով՝ լուծումները պետք է գտնել բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային նորմերի հիման վրա, իսկ Ղարաբաղի պարագայում՝ ինքնորոշման իրավունքի հարգման հիման վրա»,- ասել է Հայաստանի նախագահը։

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերություններին հատուկ է փոխըմբռնման և վստահության մթնոլորտը, հավելելով, որ ուրախությամբ է ընդունել Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերը՝ այցելելու Վրաստան։Ավելի ուշ Վրաստանի նախագահին ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպման ժամանակ Փաշինյանն ընդգծել է, որ երկու երկրներն ունեն հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պատմական հնարավորություն։

Հայաստանի վարչապետը նաև ընդգծել է, թե այն փաստը, որ ինքն իր առաջին պաշտոնական այցը կատարել է Վրաստան, խոսում է իր գլխավորած կառավարության և անձամբ իր կողմից հայ-վրացական հարաբերությունների նկատմամբ առանձնակի ուշադրության և ընկալման մասին։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը համատեղ հայտարարության ժամանակ, Երևան, 2019թ. մարտի 13։

«Ազատություն» ռադիոկայան 

Նմանատիպ  նյութեր

Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի պակասի պայմաններում

September 2023

Արցախի նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը, որն ավարտվեց նախագահի ընտրությամբ, տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի...

Կարդալ ավելին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

July 2023

Ռուբեն Մեհրաբյան Հունիսի 11-12-ին Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հարուստ էր պատմական որոշումներով, որոնք կանխորոշում են ապագա աշխարհակարգում Դաշինքի ամենահզոր...

Կարդալ ավելին
Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

March 2023

Մանվել Սարգսյան Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը)՝ դրա հետ ինչ-որ հույսեր կապելով։ Ադրբեջանի հասարակության մեջ...

Կարդալ ավելին
ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

November 2022

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ «Ռուսաստանը արդարացնում է իրեն որպես դաշնակից», -ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Պրիմակովյան ընթերցումների շրջանակում պատասխանելով Երևանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Վրաստանի եվրաինտեգրումն ու նախագահի շուրջ ներքաղաքական դիմակայությունը
  • Նախագահ Զուրաբիշվիլիի իմպիչմենտը՝ Եվրամիության դռների մոտ
  • Եվրաինտեգրման հերթական սաբոտաժը՝ Վրաստանի իշխանության կողմից

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.