Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Արցախյան կարգավորման սկզբունքների վերանայման հրամայականները

marut
August 2011

 

Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ
Արցախի Արտաքին քաղաքականության եւ
անվտանգության հանրային խորհրդի նախագահ

 

 

 

Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ
Ռազմավարական եւ ազգային
հետազոտություններիհայկական կենտրոնի տնօրեն

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավաքաղաքական գործընթացների զարգացման հեռանկարների կանխատեսման ցանկացած փորձ կարող է հաջողված լինել, եթե առկա է հակամարտ իրավիճակի տարածաշրջանային ու միջազգային չափորոշիչների հստակ պատկերը:

Տվյալ պարագայում գործընթացների դինամիկայի վրա ազդող` հակամարտության մեջ ներգրավված բոլոր սուբյեկտների ներուժների բնութագրությունը, ինչպես նաեւ այդ սուբյեկտների փոխհարաբերությունների վրա ազդող գործոնների բնորոշումը չափազանց կարեւոր է: Եթե զինադադարի հաստատումից հետո անցած տասնյոթ տարիների ընթացքում հակամարտային իրավիճակի տարածաշրջանային չափորոշիչները փոփոխությունների չեն ենթարկվել, ապա նշանակալից փոփոխություններ են կրել հակամարտող սուբյեկտների ռազմաքաղաքական ներուժները, ինչպես նաեւ միջազգային դրությունը: Այս ամենը վկայում է այն մասին, որ ստատուս-քվո հասկացությունը հակամարտությունում հարաբերական նշանակություն ունի: Փոխվում է աշխարհը, փոխվում է ոչ միայն հակամարտության բնույթը, այլեւ նրա նկատմամբ վերաբերմունքը:

Սույն հետազոտության մեջ նպատակ է դրվել բացահայտել հակամարտային իրավիճակի տարածաշրջանային եւ միջազգային չափորոշիչները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտային իրավիճակի դինամիկան` դրա վերսկսման պահից անցած ամբողջ ընթացքում: Մասնավորապես, խնդիր է դրվում բացահայտել ստեղծված իրավիճակում առկա խաղաղ ներուժը: Ենթադրվում է, որ  հակամարտության խաղաղ կարգավորման մեջ շահագրգիռ սուբյեկտները կարող են ստանալ ոչ միայն հստակ պատկերը, այլեւ խաղաղարար գործունեության համար որոշակի խորհրդատվական նյութ: Դրան կարող է նպաստել իրերի վիճակի ռացիոնալ ընկալումը, ինչպես նաեւ սուբյեկտների ու դրանց փոխհարաբերությունների մասին առկա կանխակալ կարծիքներից հրաժարումը:

Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտային իրավիճակի չափորոշիչների դինամիկան  1988-1991  թվականներին. վիճարկումից դեպի առճակատում 

Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների հետ Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության դիմակայությունն սկսվել է խորհրդային ժամանակաշրջանում` ԼՂԻՄ կարգավիճակի շուրջ իրավական տարաձայնություններից եւ դրան  հաջորդած ՙսահմանադրական կարգուկանոնի վերականգնմանն ուղղված՚ միջոցառումներից: Այդ ժամանակաշրջանի գլխավոր իրադարձությունների թվին կարելի է դասել ԽՍՀՄ[1] կենտրոնական իշխանություններին դիմելը, ներքին զորքեր մտցնելը ԼՂԻՄ, Հայաստանի հետ ԼՂԻՄ վերամիավորման իրավական ակտի ընդունումը, Լեռնային Ղարաբաղի հայկական գյուղերի բռնատեղահանումը եւ ըստ ազգային պատկանելության[2] բնակչության սեգրեգացման առաջին փուլը, ԼՂՀ ստեղծումը[3], անկախության հանրաքվեն եւ հանրապետության խորհրդարանի կողմից 1992 թվականի  հունվարի 6-ին ԼՂՀ անկախության մասին հռչակագրի ընդունումը:[4]

ԽՍՀՄ փլուզմանը զուգընթաց 1991 թվականին սկսվեց հակամարտության միջազգայնացման ժամանակաշրջանը: Այստեղ հարկ է առանձնացնել հետեւյալ փաստերը, որոնք բարձրացրել են հարաբերությունների հակամարտայնության աստիճանը` Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային ճանաչումը, ԼՂՀ միջազգային ճանաչման բացակայությունը, Ադրբեջանին հնարավորության ընձեռումը ԼՂՀ-ին ուժով ենթարկեցնելու համար եւ դրա իրական անհաջող հետեւանքները:

Հակամարտության դինամիկայի վրա արտաքին գործոնների ազդեցությունը

Հակամարտության զարգացումը եւ հակամարտային իրավիճակի հիմնական չափորոշիչների կազմավորումը տեղի է ունեցել հետեւյալ իրադարձությունների ու գործոնների ազդեցության տակ` ուժի համաշխարհային կենտրոններն անտեսել են ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված իրավաքաղաքական նոր իրողությունը եւ ընտրովի են ճանաչել նոր պետական կազմավորումները: Այն բանից հետո, երբ նախկին խորհրդային հանրապետությունները որոշում են ընդունել Անկախ  պետությունների  համագործակցություն (ԱՊՀ) ստեղծելու մասին, եվրոպական միության անդամ երկրները  1991  թվականի դեկտեմբերի 23-ին հայտարարել են, որ պատրաստ են ճանաչելու նախկին խորհրդային հանրապետությունները` հենց որ այդ հանրապետություններից երաշխիքներ ստանան 1991 թվականի դեկտեմբերի 16-ին  ՙտասներկուսի՚ արտաքին գործերի նախարարների ընդունած ՙԽորհրդային Միության տարածքում  եւ Արեւելյան Եվրոպայում նոր պետությունների ճանաչման չափանիշներ՚-ում պարունակվող պահանջների կատարման պատրաստակամության մասին:[5] Մասնավորապես, նախարարներն ընդգծել են, որ չեն ճանաչելու ագրեսիայի հետեւանքով ծագած պետությունները: Գործնականում, սակայն, ոչ մի չափանիշ չի կիրառվել Ադրբեջանի ճանաչման ժամանակ: Ավելին` Ադրբեջանի անկախության ճանաչումից առաջ վերջինիս կողմից ագրեսիա է ձեռնարկվել ԼՂԻՄ դեմ, որը նույնպես ԽՍՀՄ իրավահաջորդներից էր:

Փաստորեն  1992-1994  թվականների դիմակայության ռազմական փուլի գլխավոր խթանիչ պետք է ճանաչել նախկին ԽՍՀՄ տարածքում ծագած պետական կազմավորումների նկատմամբ ազդեցիկ երկրների ու կազմակերպությունների վերաբերմունքի գործոնը: Ադրբեջանի անկախությունը ճանաչած եւ ԼՂՀ անկախությունը չճանաչած միջազգային հանրության որոշման կարեւորագույն հետեւանքը դարձան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր նկրտումների լեգալացման Ադրբեջանի փորձերը:

1992-1994  թվականների հակամարտության ժամանակահատվածում տարածաշրջանում  ռազմաքաղաքական իրավիճակի չափորոշիչների փոփոխումը. ստատուս-քվոյի հաստատումը

Հետագա դեպքերը ցույց տվեցին, որ վճռորոշ հանգամանք եղավ այն, որ պատերազմի արդյունքում Ադրբեջանը չկարողացավ օգտագործել ԼՂՀ-ն ուժով ենթարկեցնելու հնարավորությունը, ինչի արդյունքը եղավ հակամարտող կողմերի տարածքային տարանջատումը: Ռազմական հակամարտության մեջ էին ներքաշված Հայաստանը, Թուրքիան, եւ հակամարտությունը նաեւ միջազգային չափորոշիչներ է ձեռք բերել: Ադրբեջանի նախաձեռնած պատերազմի արդյունքում ԼՂՀ-ն սահմաններ է հաստատել Հայաստանի ու Իրանի հետ: Միջազգային չափորոշիչները հատվել են ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի եւ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններ ունեցող Ռուսաստանի շահերի դիմակայության մեջ: Ստեղծված հակամարտային իրավիճակի գլխավոր առանձնահատկությունը դարձել է հակամարտության գոտում երրորդ երկրների զորքերի բացակայության հանգամանքը:

Հակամարտության կարգավորման ժամանակ միջազգային դիվանագիտության գործոնը: Միջնորդական գործունեության շուրջ ազդեցիկ երկրների մրցակցությունը 

Հակամարտային  իրավիճակի շուրջ  միջազգային հարաբերությունների բնույթի վրա ազդեցություն է գործել նաեւ միջնորդի դերի համար մրցակցության ֆենոմենը:  1992  թվականի փետրվարից մինչեւ մայիս միջնորդի դերում հանդես էր գալիս Իրանը: ԵԱՀԽ կազմ Հայաստանի եւ Ադրբեջանի ընդունումից հետո` ստեղծված հակամարտային իրավիճակի կարգավորման նպատակով միջազգային հանրությունը ստեղծել է դիվանագիտական ինստիտուտ`  ԵԱՀԽ (ներկայումս` ԵԱՀԿ) Մինսկի խումբը: 1993  թվականի ընթացքում ՄԱԿ Անվտանգության խորհուրդը չորս բանաձեւ է ընդունել հակամարտության վերաբերյալ:[6] ՄԱԿ ԱԽ այդ բանաձեւերի հիման վրա ծավալվել է հակամարտության փոխզիջումային կարգավորման գործընթացը: Հակամարտող եւ այլ երկրներից բացի Մինսկի խմբի անդամ են դարձել նաեւ Ռուսաստանն ու Թուրքիան:

Ռուսաստանի միջնորդության սկիզբ կարելի է համարել 1991  թվականի սեպտեմբերը, երբ հակամարտության շրջան ժամանեցին ՌԴ եւ Ղազախստանի նախագահներ Բորիս Ելցինն ու Նուրսուլթան Նազարբաեւը: 1993  թվականի վերջից Ռուսաստանն ակտիվացրել է իր միջնորդական ջանքերը, ինչի շնորհիվ էլ 1994 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի, ԼՂՀ-ի եւ Հայաստանի միջեւ ձեռք է բերվել կրակի դադարեցման անժամկետ համաձայնություն:[7] Հետագայում բացառապես տարածաշրջանային չափորոշիչների մեջ փոփոխություններ մտցնելու ճանապարհով հակամարտության սպառման բոլոր փորձերը` միջազգային բոլոր չափորոշիչների պահպանմամբ հանդերձ, ցույց են տվել իրենց արատավորությունը:

ԼՂՀ արտաքին  քաղաքականության ձեւավորումը 

Կրակի դադարեցման շուրջ բանակցություններն անցկացվել են  Ռուսաստանի միջնորդությամբ` 1993 թվականի դեկտեմբերից մինչեւ  1994 թվականի մայիս: 1994 թվականի մայիսի 5-ին Բիշկեկում (Կիրգիզիա) ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո ընդունվել է   հակամարտության կողմերի  խորհրդարանական պատվիրակությունների եռակողմ հռչակագիր:[8] 1994 թվականի մայիսի 12-ին կնքվել է կրակի դադարեցման եռակողմ համաձայնագիր:  Մայիսի 16-ին Մոսկվայում անցկացվել է հակամարտող կողմերի պաշտպանության նախարարների եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարի հանդիպումը: Ռազմատեխնիկական միջոցների շուրջ պատրաստված համաձայնագիրը ստորագրել են ՌԴ եւ Հայաստանի պաշտպանության նախարարները, ինչպես նաեւ ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարը: Ադրբեջանի պաշտպանության նախարարը շտապ կանչվել է Բաքու եւ չի ստորագրել փաստաթուղթը:

1994 թվականի մարտից մինչեւ դեկտեմբեր Մոսկվայում եռակողմ բանակցություններ են անցկացվել Ռուսատանի ԱԳՆ միջնորդությամբ` Քաղաքական մեծ համաձայնագրի մշակման շուրջ: 1994 թվականի դեկտեմբերին Բուդապեշտում ԼՂՀ-ն ԵԱՀԿ գագաթնաժողովի մակարդակով ճանաչվել է հակամարտության ինքնուրույն կողմ:[9] Բուդապեշտյան գագաթնաժողովը որոշել է համակենտրոնացնել Ռուսաստանի եւ ԵԱՀԿ միջնորդական ջանքերը: Ստեղծվել է Մինսկի համաժողովի համանախագահության ինստիտուտ եւ խմբեր:[10] 1995 թվականի սկզբից բանակցությունները տեղափոխվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափ:

Վերոնկարագրյալ իրադարձությունները եւ զինադադարի հաստատման գործընթացի տրամաբանությունը թելադրել են ԼՂՀ ինքնուրույն արտաքին քաղաքականության ակտիվ ձեւավորման անհրաժեշտությունը: Նախ` ԼՂՀ-ն որպես առանձին կողմ ստորագրել է զինադադարի մասին 1994 թվականի մայիսի 12-ի համաձայնագիրը: Երկրորդ`  Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը լեգալ մուտք է ստացել եԱՀԿ եւ միջնորդական խմբի մեջ մտնող երկրներ` այդ կազմակերպության կողմից ճանաչված ԼՂՀ-ի` որպես հակամարտության կողմի կարգավիճակի միջոցով:

Հարկ է նշել, որ արդեն 1991   թվականի սեպտեմբերից ԼՂՀ ղեկավարությունը երկկողմանի բանակցություններ էր վարում ԼՂՀ ժամանող այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան անձանց հետ: Միջազգային կազմակերպություններին հղված դիմումներ են ընդունվել: ԼՂՀ-ն օգտվում էր հարեւան Իրանի միջնորդական ջանքերից: Կապեր են հաստատվել1992 թվականի մարտի  24-ին ստեղծված ԵԱՀԽ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ: 1993 թվականին ԼՂՀ ԱԳՆ հիմնելու  եւ Երեւանում, Մոսկվայում ու Փարիզում ԼՂՀ մշտական ներկայացուցչություններ ստեղծելու անհրաժեշտություն ծագեց: Ներկայումս ԼՂՀ  մշտական ներկայացուցչություններ  են գործում նաեւ Վաշինգտոնում, Բեռլինում եւ Սիդնեյում:

Ընդհուպ մինչեւ  1997  թվականը ԼՂՀ-ն մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անցկացված բանակցություններին: 1998 թվականից մինչեւ 2011 թվականը` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ու այդ երկրների ԱԳՆ-ների ղեկավարների ձեւաչափ բանակցությունների տեղափոխման համապատկերում կարգավորմանն ուղղված ԼՂՀ արտաքին-քաղաքական գործունեությունը տեղայնացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ փոխկապերի մակարդակով: Միաժամանակ` տեղի է ունեցել արտաքին-քաղաքական ուղեգծի երկատում` միջազգային ճանաչում  եւ կարգավորում: Ընդլայնվել են կապերը Եվրոպայի խորհրդի եւ Եվրամիության հետ, ինչպես նաեւ արտաքին-տնտեսական հարաբերությունները հայկական սփյուռքի, Իրանի եւ մի շարք այլ երկրների հետ:

ԼՂՀ արտաքին քաղաքականության վրա ազգային գաղափարախոսությունների եւ ազգային ծրագրերի ազդեցությունը 

ԼՂՀ արտաքին քաղաքականության գաղափարական հենքը հանդիսանում է ԼՂՀ կազմավորման օրինականության պետաիրավական հայեցակարգը:  Համարվում է, որ ԼՂՀ-ն իր ներկայիս տեսքով կայացել է  1991-94  թվականներին Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում: Ընդունված կարծիք է նաեւ այն, որ ԼՂՀ-ն Ադրբեջանի հետ տարածքային տարանջատման խնդիր ունի: 2006 թվականին ընդունված ԼՂՀ սահմանադրությունն արտացոլում է այդ բոլոր հայեցակետերը:

ԼՂՀ արտաքին քաղաքականության բնույթի վրա էական ազդեցություն են գործում նաեւ Հայաստանի ներքին քաղաքական գործընթացները, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից մշտական ռազմական սպառնալիքի գործոնը:

Տվյալ գաղափարական շրջանակները կտրուկ նվազեցնում են ԼՂՀ արտաքին քաղաքականության վրա ավանդական գաղափարախոսական պատկերացումների ազդեցության աստիճանը: Արտաքին քաղաքականության միակ ոլորտը, որտեղ ազգային միասնության գաղափարը բացառիկ դեր է խաղում, հայկական սփյուռքի նկատմամբ ԼՂՀ քաղաքականությունն է: Այս ոլորտում հիմնականում գործարկվում են սփյուռքի կողմից ԼՂՀ-ին ցուցաբերվող ֆինանսական եւ տնտեսական օգնությունը, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում ԼՂՀ շահերի պաշտպանությունը:

Պետական քաղաքականության վրա որոշակի ազդեցություն ունի ազատագրված տարածքների գաղափարը: Հասարակական-քաղաքական կյանքում հաստատուն կերպով պահպանվում է Ադրբեջանին տարածքային զիջումների անընդունելիության մասին բանավեճը: Նույնկերպ հաստատուն է ԼՂՀ ողջ սահմանադրական տարածքները Ադրբեջանից հայ փախստականներով բնակեցնելու գաղափարը:

Իրավիճակի փոփոխությունը 2008  թվականի օգոստոսից հետո. քաղաքական, ռազմական հետեւանքներ, անվտանգության հարցեր: Կարգավորման հեռանկարներ 

Միանգամայն նոր իրավիճակ է ստեղծվում  2008 թվականի փետրվարին Արեւմուտքի հովանավորությամբ Կոսովոյի միջազգային ճանաչումից եւ դրան հաջորդած` Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումից հետո: Իրավիճակի վրա ազդել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը,  որը ներկայումս ընկալվում է որպես ՙոտնձգություն՚ ստատուս-քվոյի միջազգային չափորոշիչներից մեկի նկատմամբ,  ինչն էլ վկայում է ղարաբաղյան հիմնախնդրի նախկին կազմաձեւման (կոնֆիգուրացիայի) եւ կարգավորման գործընթացում ակտիվորեն մասնակցելու` Թուրքիայի մտադրության մասին: Առաջատար տերությունները Թուրքիային հակադրել են ղարաբաղյան հիմնախնդրին հայ-թուրքական մերձեցման խնդիրը ՙչառնչելու՚ սկզբունքը:

Ղարաբաղյան կարգավորման այսպես կոչված ՙմադրիդյան սկզբունքները՚ մասամբ հրապարակվել են 2008 թվականի վերջին: Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրապնդված այդ սկզբունքները` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը եւ ժողովուրդների իրավահավասարություն-ինքնորոշումը  շուտով  հայտնվեցին Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների 2009  թվականի հուլիսի 10-ին Լ°Ակվիլայում (Իտալիա)[11], իսկ ապա նաեւ  2010  թվականի հունիսի 26-ին Մուսկոկում (Կանադա)[12] արված հայտարարություններում: Այդ հայտարարություններում ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքի ընդգծումը էական իմաստ չէր ունենա, եթե դրան չհետեւեին ՄԱԿ-ի ասպարեզում անսպասելի գործընթացները: 2009 թվականի դեկտեմբերի 18-ին ՄԱԿ գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանում  բանաձեւ է ընդունվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացման մասին:[13]

Նշյալ փոփոխությունների համապատկերում Հայաստանում հրատապ դարձավ ԼՂՀ անկախության  ճանաչման խնդիրը:[14] ԼՂՀ-ում որոշեցին կառավարական հանձնաժողով ստեղծել հանրապետության միջազգային ճանաչմանը հասնելու ուղեգծի ակտիվացման հարցով: Միաժամանակ` Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կապել հայ թուրքական հարաբերությունների խնդրի եւ այլ միջազգային լուրջ խնդիրների հետ: Առանցքային միջազգային կազմակերպությունների ասպարեզում ուժեղացել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով բանաձեւերի ընդունման խրախուսման քաղաքականությունը: Ադրբեջանը դիվանագիտական շրջանառության մեջ է դրել վերջնագրի տեսքով պատերազմի շանտաժը:

Լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել նաեւ անվտանգության համակարգում: Հայաստանը եւ Ռուսաստանը  2010 թվականին երկարաձգեցին Հայաստանում ռուսաստանյան ռազմական հենակայանի մասին պայմանագիրը: Նույն ժամանակ Ադրբեջանը Թուրքիայի հետ պայմանագիր կնքեց ռազմավարական համագործակցության մասին, որը ենթադրում է Ադրբեջանին ռազմական օգնություն պատերազմի դեպքում:

2010 թվականի դեկտեմբերի 2-ին Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովում Հայաստանի նախագահը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա Հայաստանին ոչ մի այլ բան չի մնա, քան Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը եւ նրա անվտանգության ապահովումը: Բանակցությունները մտան պասիվ փուլ: Մադրիդյան սկզբունքների եւ դրանց տարրերի հիման վրա հակամարտության կարգավորման գործընթացի շարունակությունը բարդացավ: Այդ մոտեցումների նկատմամբ բացասական վերաբերմունք է ձեւավորվել ղարաբաղյան հանրությունում:[15] Նոր պատերազմի կանխումը եւ հրադադարի ռեժիմի ամրապնդումը դարձել են առաջնահերթ խնդիրներ:

Հակամարտության փոխակերպման հնարավոր պայմանների հեռանկարը: Հակամարտության եւ դրա կարգավորման նկատմամբ մոտեցումների վերանայման հրամայականները 

Միջազգային դիրքորոշումների  նախնական կազմաձեւումը նվազեցրել է Ադրբեջանի ու ԼՂՀ-ի միջեւ անմիջական բանակցությունների արդյունավետության աստիճանը: Ադրբեջանը նախընտրեց իր ջանքերն ուղղել իրեն ճանաչած երկրներին, խնդրելով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը կամ սատարել Լեռնային Ղարաբաղի ռազմական ենթարկեցման իրավունքը: Այս պայմաններում կարգավորման դիվանագիտությունը ոչ մի իմաստ չուներ` բացի հակամարտության գոտում մարտական գործողությունների կանխումից:

Ժամանակի ընթացքում հակամարտային իրավիճակի շուրջ ձեւավորվել է շահերի հավասարակշռություն: Արդեն միջազգային փոխզիջման անհրաժեշտություն ծագեց, որին հասնելն անհնարին համարվեց: Հակամարտության պոտենցիալ կողմերին ավելացավ շահագրգիռ երկրների ներուժը:  ԵԱՀԿ  2010 թվականի դեկտեմբերին Աստանայում կայացած գագաթաժողովում միջազգային հանրությունն առնչվեց  1991  թվականին նորանկախ երկրների նկատմամբ իր սխալ դիրքորոշման առաջին պտուղներին` փոխզիջումն այս կազմակերպությունում արդեն անհնարին  էր դառնում:

Նկատի ունենալով այն, որ Ադրբեջանը չի դադարում պնդել Լեռնային Ղարաբաղն ուժով ենթակեցնելու իր իրավունքը, արդյունավետ բանակցությունների անցկացման համար հարկ է ապահովել հակամարտության կողմերի հավասար մասնակցությունը նման բանակցություններին, ինչը հնարավոր է ԵԱՀԿ անդամ երկրների կողմից հակամարտության կողմերի իրավունքների ու պարտականությունների նկատմամբ իրենց դիրքորոշման փոփոխման դեպքում միայն:

Հակամարտության կարգավորման գործընթացի վրա որոշակի ազդեցություն կարող են ունենալ հակամարտող երկրների ներսում քաղաքական փոփոխությունները: Քաղաքական էլիտաների հաջորդափոխությունը կարող է բացառել հակամարտ իրավիճակի օգտագործումը ներքին քաղաքական նպատակներով:

Հակամարտային հարաբերությունների փոխակերպումը խթանելու ունակ մեկ այլ ռեսուրս են միջազգային ինտեգրացիոն գործընթացները: Բացի այդ, մեր տարածաշրջանում սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի մեծաքանակ կուտակումը հրատապ է դարձնում սպառազինությունների վերահսկողության, սահմանափակման եւ կրճատման անհրաժեշտությունը: Աննշան բացառությամբ Հարավային Կովկասում գոյություն չունեն կոնվենցիոնալ սպառազինությունների հիմնական տեսակների վերահսկողության կամ սահմանափակման մեխանիզմներ:

Նորանկախ պետությունների նկատմամբ միջազգային հանրության ընտրովի քաղաքականությունը եւ ածխաջրածնային պաշարների վաճառքից Ադրբեջանի ստացած գերշահույթներն ուժեղացնում են Ադրբեջանի ռազմատենչ հռետորությունը, խթանելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը, ինչն էլ բացասաբար է անդրադառնում սոցիալական եւ քաղաքացիական ենթակառուցվածքների զարգացման վրա:

Տարածաշրջանում խաղաղության պահպանման մեծ պատասխանատվություն է դրված այն երկրների վրա, որոնք Ադրբեջանի էկոնոմիկայի նավթային հատվածում ներդրումներ են արել:

ԼՂՀ-ն եւ տարածաշրջանը 2021 թվականին` սցենարներ, կանխագուշակումներ եւ խորհուրդներ 

Ուժերի հավասարակշռության վրա խարսխված ստատուս-քվոյի պահպանում: Հավասարակշռության պահպանումը նշանակում է կայունության ապահովում, եւ եթե կողմերից մեկը ձգտում է խախտել այդ հավասարակշռությունը` օգտագործելով նավթային եկամուտները, ապա հակամարտության մյուս կողմերը համարժեք քաղաքական եւ ռազմատեխնիկական աջակցություն պիտի ստանան այն պետություններից,  որոնք շահագրգռված են տարածաշրջանային կայունությամբ:

Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսում: Հաշվի առնելով կողմերի զինվածության եւ անձնակազմի պատրաստվածության աստիճանը, կարելի է փաստել, որ նոր պատերազմը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար: Չլուծելով խնդիրները` դրանք ավելի կխորացնեն հանրությունների միջեւ առկա անվստահության անդունդը:

ԼՂՀ անկախության միջազգային ճանաչում եւ նրա ընդգրկում անվտանգության գոյություն ունեցող համապատասխան միջազգային համակարգեր: Վերջին տարիներին փորձարկված եւ նվազ ծախսումային այս սցենարի իրականացումը տարածաշրջանին երկարատեւ կայունություն կբերի:

Հակամարտությունների փոխակերպման եւ տարածաշրջանային համագործակցության առաջարկներ 

Ազգային  իշխանություններին

-հրաժարվել ներքին քաղաքականության մեջ ղարաբաղյան հակամարտության շահարկումից

-հրաժարվել ռազմական հռետորությունից եւ այլ տարածաշրջանային ու միջազգային հիմնախնդիրների հետ հակամարտության առնչման փորձերից

-տնտեսական եւ մշակութային համագործակցություն հաստատել` չնայելով հակամարտության չլուծված լինելուն

Տարածաշրջանային էլիտաներին 

-հանրությունների մակարդակով փոխկապերում հրաժարվել հակամարտության կողմերի պաշտոնական դիրքորոշումների կրկնօրինակումից եւ հանրությունների հաշտեցման այլընտրանքային մոտեցումներ մշակել

-իրենց աշխատանքում շեշտը դնել մարդու իրավունքների վրա եւ էթնոքաղաքական փաստարկները դուրս մղել բանավեճերից

Միջազգային ակտորներին

-առավել հստակ իրականացնել հակամարտության կողմերի նկատմամբ իրենց միջազգային պարտավորությունները

-հրաժարվել ի նպաստ իրենց երկրների եւ միջազգային կազմակերպությունների տարածաշրջանային շահերի հակամարտության կողմերի ժողովուրդների ու հանրությունների իրավունքների անտեսման պրակտիկայից

-լուծել ԼՂՀ միջազգային ճանաչման հարցը. նման որոշումը կփոխի հակամարտության միջազգային չափորոշիչները, կփակի ռազմական հեռանկարը եւ նոր ու հավասար պայմաններ կստեղծի հակամարտության բոլոր կողմերի համար: Ստատուս-քվոյի դրական փոփոխման կողմնակիցները, որոնք անկեղծորեն շահագրգռված են տարածաշրջանային խաղաղության մեջ, պիտի նախապատվությունը տան այս սցենարին:

[1] РЕШЕНИЕ ВНЕОЧЕРЕДНОЙ СЕССИИ СОВЕТА НАРОДНЫХ ДЕПУТАТОВ НКАО XX СОЗЫВА,  http://www.nkr.am/ru/decision–of-the-special-session-of-the-nkao-council-of-peoples-deputies-of-xx-session/41/ 

[2]  Операция “Кольцо”, http://sumgait.info/ring/operacia-kolco.htm , http://www.karabagh.am/GlavTem/110Kolco.htm 

[3] ДЕКЛАРАЦИЯ О провозглашении Нагорно-Карабахской Республики, http://www.president.nkr.am/ru/nkr/nkr1

[4] ДЕКЛАРАЦИЯ О ГОСУДАРСТВЕННОЙ НЕЗАВИСИМОСТИ НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ, http://www.president.nkr.am/ru/nkr/nkr2 

[5]  Declaration on the `Guidelines on the Recognition of New States in Eastern Europe and in theSoviet Union’, European Journal of International Law, http://207.57.19.226/journal/Vol4/No1/art6.html

[6] Resolutions of United Nations Security Council, http://www.xocali.net/EN/Frame/resolutions-text.html

[7] Соглашение о прекращении огня, http://www.vn.kazimirov.ru/doc10.htm

[8] БИШКЕКСКИЙ ПРОТОКОЛ, http://www.vn.kazimirov.ru/doc9.htm 

[9] Признание за Нагорным Карабахом статуса стороны в конфликте произошло в рамках Минской Группы СБСЕ в сентябре 1993 года, http://www.regnum.ru/news/1165704.html

[10] Из итогового документа  Будапештского саммита ОБСЕ от 6 декабря 1994 г., http://www.vn.kazimirov.ru/doc11.htm

[11]  Joint Statement on the Nagorno-Karabakh Conflict, http://www.whitehouse.gov/the_press_office/Joint-Statement-on-the-Nagorno-Karabakh-Conflict/ 

[12]  G8Summit: Joint Statement on the Nagorno-Karabakh Conflict, http://www.whitehouse.gov/the-press-office/g8-summit-joint-statement-nagorno-karabakh-conflict-dmitry-medvedev-president-russi 

[13]  Universal realization of the right of peoples to self-determination, http://daccess-dds-ny.un.org/doc/UNDOC/GEN/N09/470/77/PDF/N0947077.pdf?OpenElement

[14]  Актуализация вопроса признания Карабаха в 2010-ом, http://armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=36997&SectionID=0&RegionID=2&Date=02/16/2011&PagePosition=8

[15] Заявление неправительственных организаций НКР, http://karabakh-news.com/politik/5157-zajavlenie-nepravitelstvennykh.html, Политические силы Карабаха выступили с заявлением, http://7or.am/ru/archives/13102

Թեգեր Անալիտիկոն | №8 | 2011Մանվել ՍԱՐԳՍՅԱՆՄասիս Մայիլյան

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.