Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Բացառված է, որ Արցախն ու Հայաստանը տարբեր արժեհամակարգեր ունենան

hghazaryan
May 2019

Հեղափոխությամբ Հայաստանում իշխանություն ձևավորած ուժն անխուսափելիորեն բախվում է նախորդ իշխանությունների հետ ամուր թելերով կապված արցախյան էլիտայի հետ


  • Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
    Լրագրող
    Երևան

ԼՂՀ և ՀՀ իշխանությունների միջև թավշյա հեղափոխությունից հետո հաստատված չհասկացվածությունն ու վախերի առկայությունը նոր ու սուր դրսևորում ստացան սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ դատավարության ժամանակ։ ԼՂՀ երկու նախագահներ (նաև նրանց հենարանը հանդիսացող արցախյան ղեկավարության այլ պաշտոնյաներ) Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հետևողականորեն իրենց վրա վերցրին Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով կալանքից ազատելու հարցը և հանրային տրամադրությունների հերթական շիկացման գնով կատարեցին այս նվազագույն նպատակը. նախ՝ եռատոնին վերջինիս մասնակցության պատրվակով օրակարգ խցկելով Քոչարյանին կալանքից ազատելու հարցը, հետո՝ նաև Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագրեր դատարան ներկայացնելով։ Իսկ դատարանի կողմից այդ երաշխավորությունը բավարարելը դիմահար հարված էր հեղափոխությանը, դրա բերած օրակարգերին, նպատակներին,  սկզբունքներին, և հասցված հարվածի մեջ իրենց մասնակցությունն ունեցան նաև Արցախի նախագահները։

Թե ինչու էին Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը նման հանձնառություն ստանձնել՝ թերևս պարզ է, ու դրա քննարկումն էլ արդեն երկրորդական։ Ավելին՝ այդ երաշխավորագրերը դիտարկել միայն մարտի 1-ի գործի շրջանակներում ու չտեղավորել տեղի ունեցածը Երևան-Ստեփանակերտ հետհեղափոխական հարաբերությունների տրամաբանության ու նույնիսկ արցախյան էլիտայի մի ազդեցիկ հատվածի կողմից Հայաստանում տեղի ունեցածը հետ շրջելու փորձերի հետ՝ ուղղակի միամտություն է։ Սա ծրագրված գործողությունների երկար շղթայի ընդամենը մի դրվագն է, երբ հեղափոխությամբ Հայաստանում իշխանություն ձևավորած ուժն անխուսափելիորեն բախվում է նախորդ իշխանությունների հետ ամուր թելերով կապված արցախյան էլիտայի հետ, թեև վերջինս հրապարակային հավաստիացումներ է շռայլում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին իրենց հավատարմության ու գործընկերության մասին։ Այդպիսի մի հայտարարություն էլ արեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին՝ ՀՀ խորհրդարանական մեծամասնության հետ հանդիպման ժամանակ։

Թեև դեռ անցյալ տարվա իրադարձություններից հետո հյուսված հակադրությունների այս շղթան հիմքեր է տալիս ենթադրելու Արցախում եփվող ու հեռուն գնացող գործընթացների մասին (վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ խոսեց որոշ շրջանակների կողմից դավադրության կազմակերպման՝ տարածքներ հանձնելու և դրա պատասխանատվությունը կառավարության վրա դնելու մասին), չի բացառվում, որ առանձին դրվագներ կարող են ուղիղ կապ ունենալ Արցախում հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունների հետ։ Այդ ընտրություններում առաջադրված է նաև ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ով հայաստանյան իշխանությունների հետ հարաբերություններում անվստահություն տարածելու առաջամարտիկներից է։ Այլ կերպ ասած՝ Հայաստանի նախորդ իշխանությունների վերջին օղակը (ՀՀ և ԱՀ իշխանությունները միանշանակորեն մեկ ընդհանուր քաղաքական թիմ էին) հանդիսացող ղարաբաղյան ներկա իշխանությունները կարող են կերտել մի այնպիսի «քաղաքական գործոն», որը Արցախում շնորհիվ էլիտայի հետ ունեցած կապերի և «ԼՂՀ հարցում վերելակային բանակցություն վարողներին» հակակշիռ դառնալու հաշվարկներով կարող է ձևավորել ուժային կենտրոն, որն էլ կղեկավարվի Հայաստանի նախորդ իշխանությունների պարագլուխների կողմից ու միտված կլինի «զսպաշապիկ» դառնալ Փաշինյանի իշխանության համար։

Թերևս նաև այս վտանգն ու դեպքերի զարգացման ընթացքը դիտարկելով էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ եթե Արցախը փորձեն դարձնել հակահեղափոխության օջախ, ապա Արցախի ժողովուրդն այն կդարձնի հեղափոխության օջախ։Կարելի է կասկած չունենալ, որ նման սցենարի կենսագործումը չի սահմանափակվելու միայն Արցախի տարածքում իշխանության գալով ու վարչական լծակներին տիրելու հնարավորությամբ, այն փորձ է անելու Հայաստանում հետ շրջել նախորդ իշխանությունների պարտության էջն ու մի նոր ճակատ ստեղծելու ՀՀ լեգիտիմ իշխանությունների դեմ։ Եթե մեկ տարի առաջ այս սցենարը կարող էր խիստ անհավանական թվալ, ապա վերջին մեկ տարվա իրադարձությունները լավագույնս ցույց տվեցին, որ Արցախը կարող է պարարտ հող հանդիսանալ նախկինների քաղաքական ռեաբիլիտացիայի համար։

Հայաստանի նոր իշխանությունը, որն, ըստ էության, մեկ տարի առաջ Արցախում Բակո Սահակյանի վարչակազմը հեռացնելու պահանջով սկիզբ առած գործընթացին աջակցություն չցուցաբերեց, հնարավորություն ստացավ կանխել վերոնշյալ սցենարը՝ ընտրություններում որևէ թեկնածուի աջակցելու միջոցով՝ չնայած սա հնարավոր հեղաշրջման փորձը վիժեցնելու միակ տարբերակը չէր։ Դատելով իրադարձությունների ընթացքից և Հայաստանի իշխանությունների  հռետորաբանությունից՝ ավելի հավանական է այն վարկածը, որ ՀՀ իշխանությունները կնախընտրեն ընտրություններում պահպանել առավելագույն չեզոքություն, թեև հիմքեր կան պնդելու նաև, որ անգամ եթե Արցախում ֆավորիտի դիրքերից հանդես գա Հայաստանի նախկին իշխանությունների հետ սերտ փոխկապակցվածություն ունեցող որևէ գործիչ, ապա նույնիսկ այս պարագայում ՀՀ ներկայիս իշխանությունները միջամտություն կամ հակակշիռ ձևավորելու մտադրություններ դժվար թե ունենան։ Եվ ինչպես օրենսդիր, իսկ ապա նաև դատական իշխանության անկատարությունն էր գործադիր իշխանության համար խնդիրներ հարուցում, այնպես էլ հետագայում Արցախում ձևավորված իշխանությունը կարող է խնդիրներ ունենալ ՀՀ ղեկավարության հետ։ Դրա նախադրյալներից մեկը հաստատված փոփոխությունների անհամաչափությունն է ՀՀ-ի ու Արցախի միջև, ու եթե Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում ծնված փոփոխությունների ալիքը չհասնի Ղարաբաղ, չհասկացվածությունն ու հաղորդակցության դժվարություններն էլ ավելի են խորանալու։ Այս իմաստով կարևոր է, որ Հայաստանում կատարված ու կատարվելիք փոփոխությունների որոշակի մասը թեկուզ դոզավորված հասնի նաև Արցախ։ Որովհետև բացառված է, որ Արցախն ու Հայաստանը տարբեր արժեհամակարգեր ունենան։

 Արցախի, որպես Հայաստանում եղած հեղափոխությանը հակադիր, «միջավայրի» ձևավորման գործընթացին գոնե վիզուալ մակարդակում օգնում է Սերժ Սարգսյանը։ Սարգսյանի ներկայությունն Արցախում (նաև՝ տարբեր պետական բարձր միջոցառումների մասնակցությունը) տպավորություն է ստեղծում, թե վերջինիս քաղաքական վերադարձը սկսվելու ու ոգեշնչվելու է Արցախից, և այս տպավորություններն ավելի են սաստկանում Արցախում իշխող էլիտայի հռետորաբանության հետևանքով։ Չնայած Հայաստանի ու Արցախի միջև պարբերաբար հնչող ապակառուցողական երկկողմ հայտարարություններին՝ պետք է ընդգծել, որ Հայաստանի իշխանությունները գոնե մինչ այս պահը դրանց պատասխանելու առումով հրապարակային դաշտում գտնվել են առավելս հանդուրժողական՝ շատ դեպքերում ուղղակի համարժեք պատասխաններից ու գործողություններից խուսափելով։ Սա, իհարկե, մի կողմից շատ հասկանալի, սակայն, մյուս կողմից, վտանգավոր ընթացք է։

Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին համընթաց շարժվելու համար Արցախում անհրաժեշտ է որոշակի գործիքներ ներդնել՝ չնայած նման գործիքները կարող են կիրառվել միայն այն դեպքում, եթե հանրային մասնակցությամբ հնարավոր է հաղթահարել ավտորիտար վարչակազմի  ազդեցությունը։ Ցավոք սրտի, Արցախի պարագայում հավանական է, որ փոփոխությունների շրջանակում ականատեսը կլինենք զուտ էլիտայի ներսում տեղի ունեցող փոխակերպման (տրանսֆորմացիայի),  այն էլ՝ հայաստանյան իշխանությունների լռության կամ համաձայնության զուգորդմամբ, իսկ դրանց հանրային մասնակցությունն էլ կլինի զուտ ձևական։ 

Վերը նշված գործիքներից մեկը Հայաստանում գործադրվելիք անցումային արդարադատությանը բնորոշ որոշակի տարրերի կիրառումն է Արցախում (թե ինչ ծավալով, խորությամբ ու շրջանակների համար կարող է սա կիրառվել՝ դա հետագա քննարկումների թեմա է)։ Մեկ այլ հնարավորություն է Արցախում քաղաքացիական հասարակության ինստիտուտներին ուղղված աջակցության հնարավորությունը ՀՀ-ի կողմից։ Հայտնի պատճառներով Արցախում չկան քաղաքացիական հասարակության կենտրոնների, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտով զբաղվով միջազգային կառույցների ներկայացուցչություններ։ Նպատակայնորեն այս ոլորտում ՀՀ-ի կողմից ներդրումը  հնարավորություն կտա արցախյան իշխող համակարգի նկատմամբ որոշ հակակշիռներ ու զսպումներ ունենալ, կուժեղացնի հանրային վերահսկողությունը։ Այս գործողությունները, սակայն, չեն կարող կիրառվել առանձին-առանձին։Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին միջամտությունը պահանջում է «վիրահատական» լուծումների շղթա՝  ներառյալ վերը նշված գործողությունները, իսկ այս հարցում հապաղումը կարող է հարցականի տակ դնել Հայաստանի ու Արցախի ժողովրդավարական ապագան, նաև երկարատև ու հյուծող հակասություններ հրահրել Հայաստանի ու Արցախի միջև։

Նմանատիպ  նյութեր

Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի պակասի պայմաններում

September 2023

Արցախի նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը, որն ավարտվեց նախագահի ընտրությամբ, տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի...

Կարդալ ավելին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

July 2023

Ռուբեն Մեհրաբյան Հունիսի 11-12-ին Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հարուստ էր պատմական որոշումներով, որոնք կանխորոշում են ապագա աշխարհակարգում Դաշինքի ամենահզոր...

Կարդալ ավելին
Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

March 2023

Մանվել Սարգսյան Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը)՝ դրա հետ ինչ-որ հույսեր կապելով։ Ադրբեջանի հասարակության մեջ...

Կարդալ ավելին
ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

November 2022

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ «Ռուսաստանը արդարացնում է իրեն որպես դաշնակից», -ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Պրիմակովյան ընթերցումների շրջանակում պատասխանելով Երևանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Վրաստանի եվրաինտեգրումն ու նախագահի շուրջ ներքաղաքական դիմակայությունը
  • Նախագահ Զուրաբիշվիլիի իմպիչմենտը՝ Եվրամիության դռների մոտ
  • Եվրաինտեգրման հերթական սաբոտաժը՝ Վրաստանի իշխանության կողմից

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.