Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Գեորգի Գվիմրաձե. «Որոշ իմաստով, իհարկե, արեւմտամետ թեւը կառավարությունում թուլացել է»

marut
November 2014

GwimradzeՀարցազրույց` Ռազմավարական հետազոտությունների վրացական կենտրոնի վերլուծաբան Գեորգի ԳՎԻՄՐԱՁԵԻ հետ  

– Հոկտեմբերի վերջերին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Ռուսաստանի մասին խոսելիս հայտարարել է, որ Վրաստանին «բռնի ուժով» կանչում են կայսրություն կամ ինչ-որ դաշինք: Որքանո՞վ են մեծ Վրաստանը Եվրասիական միության մեջ «ներքաշելու» վտանգները: 

– Ես չգիտեմ, թե նախագահն ինչ նկատի ուներ` դա այնքան էլ հստակ չի ասվել: Բայց, իհարկե, Ռուսաստանը ոչ միայն ցանկություն, այլեւ այդ սցենարն իրականացնելու որոշակի ծրագիր ունի: Մոսկվան որոշակի ուժերով ու պաշարներով փորձում է հասնել Վրաստանի արեւմտամետ ուղղվածության փոփոխությանը եւ Եվրասիական միության հետ մերձեցմանը: Նախագահ Մարգվելաշվիլու խոսքն այս իմաստով հասկանալի է: Բայց եթե նախագահը նկատի ուներ, որ ինչ-որ մեկը երկրի ներսից այդ ուղղությամբ է աշխատում, ապա ես այդպիսի տեղեկատվության չեմ տիրապետում:

Պաշտոնանկությունից հետո պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան Վրաստանի արեւմտամետ ուժերին միավորման կոչ է արել` կառավարությունում ռուսամետ ուժերին դիմակայելու համար: Մյուս կողմից, Վրաստանում կան ուժեր` ոչ կառավարական  ու ոչ առեւտրային կազմակերպություններ, որոնք անմիջականորեն աշխատում են Վրաստանում ռուսաստանամետ վեկտորն արդիական դարձնելու ուղղությամբ:

– Պաշտպանության նախարարի պաշտոնանկությունը, ապա նաեւ արտաքին գործերի եւ եվրաինտեգրման հարցերի նախարարների հրաժարականն ու հայտարարությունները` եվրաինտեգրման վեկտորին սպառնացող վտանգների վերաբերյալ, որքանո՞վ են վկայում Վրաստանի կառավարությունում արեւմտամետ թեւի թուլացման մասին: Որչա՞փ մեծ են արեւմտամետ ուղեգծից շեղվելու վտանգները: 

– Որոշ իմաստով կառավարությունում արեւմտամետ թեւն, իհարկե, թուլացել է: «Վրացական երազանք» իշխող քաղաքական դաշինքում ամենաարեւմտամետ էին համարվում հենց Իրակլի Ալասանիայի «Ազատ դեմոկրատները», ինչպես նաեւ Հանրապետական կուսակցությունը:  Դաշինքի մյուս կուսակցությունները միանշանակ արեւմտամետ չեն համարվում: Դրա համար էլ կարելի է ասել, որ դաշինքից հեռացել է ոչ միայն արեւմտամետ, այլեւ Արեւմուտքի հետ մեր հարաբերությունների համար զգալի չափով պատասխանատու քաղաքական ուժերից մեկը: Այդ մարդկանց անձնական կապերը մեծապես նպաստում էին արեւմտյան գործընկերների հետ մեր երկրի հարաբերությունների որակի բարձրացմանը:

Թե ինչպես է զարգանալու իրավիճակը` այժմ դժվար է ասել: Ինքս դրական քայլ եմ համարում Արտաքին գործերի նախարարի պաշտոնում տիկին Թամար Բերուչաշվիլու նշանակումը: Նրա արեւմտամետության հանդեպ ես կասկածներ չունեմ:

Իսկ այժմ, խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլու խոսքերով ասած, մենք Եվրոպայի հետ մեր հարաբերություններում «պաուզա» ենք վերցրել, թեեւ հույս ունեմ, որ վեկտորի իրական փոփոխություն տեղի չի ունենա:

– Քաղաքագետ Սոսո Ցիսկարիշվիլին հայտարարել է, որ հակահրթիռային կայանքների ձեռքբերման համար Փարիզում գտնված նախկին նախարար Ալասանիան Թբիլիսիից զանգ է ստացել, որով պահանջվում էր պայմանագիրը չկնքել: Ցիսկարիշվիլու խոսքերով, դա կարող էր Մոսկվայի ուղիղ պատվերը լինել: Որքանո՞վ է իրական այն վարկածը, որ Վրաստանի կառավարությունում արդեն կան Մոսկվայի «օգտին» աշխատող ուժեր: 

– Չեմ կարող ասել: Երեւի թե արժե հենց Ցիսկարիշվիլուն հարցնել այդ տեղեկատվության աղբյուրի մասին: Այն, որ Ալասանիան դա չի հերքել, դեռ չի նշանակում, որ այն հավաստի է: Անգամ եթե այդպիսի զանգ եղած լիներ, դա ապացույց չէ, որ դրանից առաջ նման պահանջով Կրեմլից Թբիլիսի զանգ է եղել: Նման հայտարարությունը լուրջ մեղադրանք է` երկրի շահերին դավաճանելու մեջ…

– Սակայն իշխանությունների կողմից Ցիսկարիշվիլու խոսքերին ոչ մի արձագանք չի եղել… 

– Երեւի թե լավ է, որ չի եղել: Իշխանությունները, հավանաբար, մտածել են, որ չարժե հանդես գալ պաշտպանվող կողմի դերում:

– Ինչի՞ կարող է հանգեցնել ներկայիս ներքին քաղաքական ճգնաժամը` արտահերթ խորհրդարանական ընտրությունների՞: 

– Ներկայիս ճգնաժամը կհանգեցներ արտահերթ ընտրություններին, եթե հանրապետականները հետեւեին ազատ դեմոկրատներին  եւ դուրս գային դաշինքից: Բայց այս փուլում իշխող դաշինքը կարողացել է պահպանել խորհրդարանական մեծամասնությունը: Եթե տեղի չունենան նոր կտրուկ փոփոխություններ, արտահերթ ընտրություններ չեն լինելու: Երեւի հանրապետականները որոշել են, որ այժմ ըտրությունների ժամանակը չէ եւ այդ իսկ պատճառով մնացել դաշինքում: Ժամանակը ցույց կտա, թե նրանք որքանով էին իրավացի: Փաստն այն է, որ լայնածավալ քաղաքական ճգնաժամ, ի հեճուկս որոշ դրսեւորումների, այնուամենայնիվ, տեղի չի ունեցել, թեեւ երբ մի նախարարի պաշտոնանկ են անում, իսկ մյուս երկուսն ինքնակամ հեռանում են, ճգնաժամային իրավիճակն արդեն ակնառու է:

Ինչի՞ն է հանգեցնելու այս ամենը: Եթե բոլոր կողմերը կարողանան զգացմունքներից զերծ մնալ եւ խոսել այն մասին, թե իրականում ինչով են մտադիր զբաղվելու հետագայում, լավ արդյունքն ավելի հավանական կլինի: Լավ կլինի, եթե Ալասանիայի կուսակցությունը կարողանա կենտրոնանալ լիբերալիզմի վրա, թեեւ այդ հասկացությունն ինքնին շատ լայն է եւ ասել, թե ես լիբերալ-դեմոկրատ եմ, դեռ չի նշանակում, որ դու ինչ-որ կոնկրետ բան ես ասում:  Պետք է բացատրել, թե դու կոնկրետ ինչ նկատի ունես եւ քաղաքականության մեջ որ արժեքներն ես դավանում: Հիմա նրանք պետք է դրա վրա կենտրոնանան: Եթե նրանք դրանով զբաղվեն, արդյունքում մենք ականատես կլինենք Վրաստանում իրական ընդդիմության ձեւավորմանը, որովհետեւ ներկայումս մեզ մոտ այդպիսի ուժ չկա: Այն կազմակերպությունները, որոնք այսօր իրենց ընդդիմություն են հռչակում, իրականում այդպիսին չեն: Մի կողմից` Միխեիլ Սաակաշվիլու Միացյալ ազգային շարժումն արժանի չէ անգամ խորհրդարանում ունեցած իր փոքրամասնությանը, մյուս կողմից` իրենց ընդդիմություն հռչակող կազմակերպությունները երբեք չեն կարողացել քաղաքական կուսակցություններ դառնալ: Այսպիսով, հնարավոր է, որ մեզ մոտ սկսվելու է իրական իշխանության եւ իրական ընդդիմության` այսինքն` կոնկրետ արժեքների շուրջ միավորվող քաղաքական ուժերի ձեւավորումը: Այսպիսի հնարավորություն, իրոք, կա, բայց, ցավոք, ես չեմ կարող պնդել, որ մենք այդ ուղղությամբ ենք գնում:

– Կարելի՞ է ակնկալել ավելի մեծ արտաքին քաղաքական ակտիվություն կառավարության վերցրած ընդմիջումից հետո եւ ինչի՞ հետ այն կարող է կապված լինել: 

– Կառավարությունն այլ ելք չունի: Այն այժմ երկրի ներսում եւ նրա սահմաններից դուրս պետք է ապացուցի, որ հավատարիմ է երկրի հռչակած ուղեգծին: Արտաքին հարաբերությունները փաստացի տնօրինած երեք անձինք այժմ կառավարությունից հեռանում են` անուղղակի եւ ուղղակի մեղադրելով իշխանությանը արեւմտամետ ուղղվածությունից շեղվելու մեջ: Այսպիսով, կառավարությունն իր գործընկերներին եւ երկրի քաղաքացիներին պետք է ապացուցի, որ նա միանգամայն հավատարիմ է իր իսկ հռչակած արտաքին քաղաքական ուղղվածությանը:  Ստեղծված իրավիճակը որոշ իմաստով կառավարության համար կարող է անգամ օգտավետ դառնալ` հաղորդելով նրան զորեղ խթան:

– Ի՞նչ կարող է անել Ռուսաստանը` Վրաստանին Եվրասիական եւ իր կողմից վերահսկվող այլ միությունների եւ կազմավորումների մեջ «ներքաշելու» համար: 

– Մենք տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանը գործում Ուկրաինայում: Նա շատ քայլերի է ընդունակ` «մեղմ» ճնշումից, օրինակ` Վրաստանի համար իր շուկան կրկին փակելուց սկսած` մինչեւ ռազմական ներխուժում: Այսինքն, Ռուսաստանն ունի որոշակի գործիքակազմ, որից կարող է օգտվել: Մյուս կողմից, ես դրա մեջ համոզված եմ, Վրաստանն էլ ունի սեփական գործիքներ` ռազմական ներխուժումից բացի բոլոր մնացած բացասական գործոնները չեզոքացնելու համար: Եթե Վրաստանն ըստ պատշաճի գնահատի Ռուսաստանի կողմից բխող ռիսկերն ու վտանգները եւ կատարի խելամիտ քայլեր, ապա կկարողանա դրանք չեզոքացնել: Վրաստանի խնդիրը Ռուսաստանի հետ այնպիսի հարաբերություններին հասնելն է, որ Վրաստանի վրա ճնշում գործադրելու միակ լծակը մնա ռազմական ներխուժումը: Այսինքն, բոլոր մնացած լծակները պետք է կորցնեն իրենց ուժն ու նշանակությունը, որպեսզի մնա միայն ներխուժման սպառնալիքը: Վրաստանը պետք է նաեւ այնպիսի դիրքի հասնի, որ իր դեմ հնարավոր ներխուժումը Ռուսաստանի վրա շատ թանկ նստի:

– Մոսկվան շատ կոշտ եւ ցավագին է արձագանքում Մոլդովայի եւ Ուկրաինայի եվրաինտեգրմանը, բայց Վրաստանի հանդեպ նման վերաբերմունք չի նկատվում: Ինչի՞ հետ է դա կապված: 

– Մի կողմից, դա երկակի խաղ է: Մյուս կողմից` Մոսկվան հայտարարում է Վրաստանի հետ իր հարաբերությունները բնականոնացնելու պատրաստակամության մասին: Մոսկվան Վրաստանի հասցեին կտրուկ հայտարարություններ չի անում, որովհետեւ լավ է հասկանում, որ, ի տարբերություն Ուկրաինայի կամ Մոլդովայի, Վրաստանում նա այլեւս ազդեցության մեխանիզմ չունի:

Մեր երկրների միջեւ շուկան փաստացի նոր է սկսել աշխատել եւ այն շատ մեծ չէ, մեր տնտեսական հարաբերությունները նույնպես շատ զարգացած չեն: Վրաստանի հետ նախահարձակ տոնով խոսելու պատճառներ չկան: Ռուսաստանը կարող է սպառնալ խզելու տնտեսական հարաբերություններն Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ, իսկ Վրաստանի հետ այդպիսի հարաբերություններ կա՛մ գոյություն չունեն, կա՛մ գտնվում են սաղմնային վիճակում: Բացի դրանից, Մոսկվան Վրաստանի հանդեպ իրեն հարաբերականորեն հանգիստ է պահում նաեւ այն պատճառով, որ Ասոսացման համաձայնագրի ստորագրումը դեռ չի ենթադրում Վրաստանի մուտքը Եվրամիություն:

– ԵՏՄ ձեւավորումը, Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցները, Մոսկվայի պատասխան քայլերը վկայում են Ռուսաստանի մեկուսացման եւ ինքնամեկուսացման մասին: Ինչպե՞ս դա կազդի վրաց-ռուսական հարաբերությունների վրա: 

– Ռուսաստանին բնորոշ է իր պատմության որոշ ժամանակաշրջաններում մեկուսանալ արտաքին աշխարհից: Իհարկե, դա շատ վատ է ազդել իր անմիջական հարեւանների վրա` մեզ նույնպես դա մտահոգում է: Ռուսաստանի ինքնամեկուսացումն այն աշխարհից, որին մենք ենք ձգտում, ոչ մի լավ բանի հանգեցնել չի կարող:

Զրուցել է Իրակլի ՉԻԽԼԱՁԵՆ

 

Նմանատիպ  նյութեր

Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի պակասի պայմաններում

September 2023

Արցախի նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը, որն ավարտվեց նախագահի ընտրությամբ, տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի...

Կարդալ ավելին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

July 2023

Ռուբեն Մեհրաբյան Հունիսի 11-12-ին Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հարուստ էր պատմական որոշումներով, որոնք կանխորոշում են ապագա աշխարհակարգում Դաշինքի ամենահզոր...

Կարդալ ավելին
Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

March 2023

Մանվել Սարգսյան Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը)՝ դրա հետ ինչ-որ հույսեր կապելով։ Ադրբեջանի հասարակության մեջ...

Կարդալ ավելին
ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

November 2022

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ «Ռուսաստանը արդարացնում է իրեն որպես դաշնակից», -ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Պրիմակովյան ընթերցումների շրջանակում պատասխանելով Երևանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Վրաստանի եվրաինտեգրումն ու նախագահի շուրջ ներքաղաքական դիմակայությունը
  • Նախագահ Զուրաբիշվիլիի իմպիչմենտը՝ Եվրամիության դռների մոտ
  • Եվրաինտեգրման հերթական սաբոտաժը՝ Վրաստանի իշխանության կողմից

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.