Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Գերմանական հիվանդանոցը հաստատել է ռուս քաղաքական գործիչ Նավալնու թունավորումը

hghazaryan
August 2020

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է, վկայում են կլինիկական հետազոտությունների արդյունքները։ Այս մասին «Նովայա գազետային» հաղորդել են «Շարիտե» գերմանական հիվանդանոցից, ուր նախօրեին տեղափոխել էին ընդդիմադիր գործչին։
«Նավալնին դեռևս արհեստական կոմայի մեջ է, սակայն ներկա պահին նրա կյանքին սպառնացող լուրջ վտանգ չկա։

Կլինիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ թունավորում է եղել խոլինէսթերազ ինհիբիտորներով, տվյալ պահին հստակ նյութը հայտնի չէ», — հաղորդել են հիվանդանոցից՝ հստակեցնելով, որ թույնն ուժեղ ազդեցություն է գործում օրգանիզմի վրա, ինչն ապացուցվել է անկախ հետազոտություններով։

Բժիշկների խոսքով՝ այժմ Նավալնուն բուժում են ատրոպին դեղամիջոցով, սակայն, թե ինչպիսին կլինի հիվանդության ելքը, դեռևս պարզ չէ, քանի որ թունավորումը կարող է ազդեցություն թողնել նյարդային համակարգի վրա։

 
Ի աջակցություն ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու բողոքի ակցիայի մասնակից, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան։ 2020 թ–ի օգոստոսի 20։ REUTERS/Igor Russak
 

Խոլինէսթերազ ինհիբիտորներն օգտագործվում են Ալցհեյմերի հիվանդության և տկարամտության բուժման համար, նաև մտնում են բնական ծագման թույների կազմի մեջ (օրինակ՝ որոշ օձերի թույնի)։

Այդ նյութերն ուժեղ նեյրոտոքսիններ են և քիմիական զենքի որոշ տեսակների բաղադրության մեջ են մտնում՝ «Զարին» գազի և VX ագենտի (վերջինով 2017 թ–ին սպանվել է Կիմ Չեն Ընի եղբայրը)։

Ացետիլխոլինէսթերազ ինհիբիտորների խմբին է պատկանում նաև «Նովիչոկ» նյութը, որով Մեծ Բրիտանիայում թունավորվել է ՌԴ Պետական հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալը։

Օգոստոսի 20–ի առավոտյան Ալեքսեյ Նավալնուն Օմսկի օդանավակայանից հիվանդանոց են տեղափոխել ծանր թունավորման ախտանիշներով։ Հետազոտությունից հետո Օմսկի բժիշկները հայտարարել են, որ թույն չեն գտել քաղաքական գործչի արյան մեջ, սակայն միաժամանակ չեն կարողացել հստակ ախտորոշում նշել։

Քաղաքական գործչի հարազատներն ու ընկերները կարողացել են նրան Գերմանիա տեղափոխել, որտեղ նա այժմ բժիշկների վերահսկողության տակ է։

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.