Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

«Գրողի ծո՞ցը Թուրքիային»

marut
October 2014

ShakaryancՍերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Տարածաշրջանային հարցերի անկախ փորձագետ
Երեւան

Սեպտեմբերը հետաքրքիր ամիս է դառնում Հայաստանի նորագույն պատմության ճակատագրի համար: Բոլորս ենք հիշում, որ 2013թ. մեր երկրի նախագահը հենց սեպտեմբեր ամսին է մեզ «Ուկրաինայից» փրկած հայտարարություն արել (ով ինչպես ուզում է՝ թող սա հասկանա): Բայց դրանից մեկ տարի անց Սերժ Սարգսյանը կատարեց եւս մեկ քայլ՝ Նյու-Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ժամանակ: Մեր քննության առարկա հայտարարության տեղը չափազանց կարեւոր է. այն անգամ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացմանը նվիրված երկկողմ կամ նույնիսկ բազմակողմ խորհրդատվությունները չէին: Հայտարարությունը հնչել է ՀԱՄԱՅՆ ԱՇԽԱՐՀԻ ԲԵՄՈՒՄ: Բայց նախեւառաջ հիշենք Հայաստանի նախագահի խոսքերը:

Նախագահի գնահատականը, որը հավելվել է «գրողի ծո՞ցը վավերացումն» արտահայտությամբ, Հայաստանում եւ ԼՂՀ-ում շատերին է հայտնի: Այսպիսով, Հայաստանի եւ Արցախի հանրությունը գործ ունի գործող նախագահի ոչ թե սոսկ  ելույթի, այլ՝ ողջ աշխարհին եւ այսպես կոչված հայ-թուրքական արձանագրությունների հովանավորներին հասցեագրված ամենաիսկական «ուղերձի» հետ: Դա Թուրքիային հղված ուղերձ չէ. այն Անկարային է ուղարկվել դեռեւս ամռանը, երբ Սերժ Սարգյսանը դեռեւս վարչապետ եղած Ռեջեփ Թայիփ Էրդողանին Երեւան է հրավիրել՝ 2015թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակին մասնակցելու համար: Ինչպես հայտնի է, թուրքական կողմը փորձել է «խաղալ», բայց մոտալուտ նախագահական ընտրությունները ստիպել են Էրդողանին դառնալ մոլեռանդ թուրք ազգայնական  (նա անգամ միտք է հայտնել, թե հայ լինելն անարգանքի պես բան է, եւ այլն): Արդյունքում՝ Անկարան, ըստ էության, հրաժարվել է Երեւան այցելելու հրավերից: Թուրքերին Սերժ Սարգսյանի հղած «ուղերձը» նշանակում էր այն, ինչ հետագայում Հայաստանի նախագահը հնչեցրեց ՄԱԿ-ում՝ Արցախի շուրջ առեւտուր չի լինելու: Ուղերձը նշանակում էր նաեւ այն, որ Հայաստանը չի հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման համար պայքարից, եւ որ Թուրքիան ստիպված կլինի հաշտվել դրա հետ:

Նշենք, որ նույնը Սերժ Սարգսյանը թուրքերին հիշեցրել է «Պատմության մութ եւ չավարտված էջը. Առաջին աշխարհամարտը եւ Հայոց ցեղասպանությունը» վերտառությամբ իր հոդվածում, որը լույս է տեսել ամերիկյան «International New York Times» թերթում եւ որտեղ նա թուրքերին կոչ է արել «ճանաչել պատմական ճշմարտությունը»: Հոդվածը լույս է տեսել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում Հայաստանի նախագահի ելույթ ունենալուց քիչ առաջ, ինչպես ասվում է՝ պատեհ տեղին եւ ժամանակին: Սակայն, երեւի թե առաջին անգամ է Սերժ Սարգսյանն արտաքին աշխարհին իմաց տվել, որ Հայաստանի իշխանություններն, այնուամենայնիվ, «ժողովրդին ականջ են դնում»: Նա ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի ղեկավարներին հասկացրել է, որ եթե Հայաստանի եւ Արցախի շարքային քաղաքացիները մեծ հաշվով թքած ունեն հայ-թուրքական սահմանի բաց կամ փակ լինելու վրա, ապա պաշտոնական Երեւանն էլ ավելի պատրաստ է հարեւանին «գրողի ծոցն» ուղարկել: Առավել եւս՝ այնպիսի հարեւանին, որը երկկողմ հարաբերությունները պայմանավորում է երրորդ պետության շահերով եւ պահանջներով:

Այժմ տեղին է խորհել Սերժ Սարգսյանի «թուրքական ուղերձի» հետեւանքների եւ այն արտաքին-քաղաքական համապատկերի մասին, որը ստվերում էր հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման բավական հետաքրքիր գործընթացը: ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Շվեյցարիան շարունակ փորձում են Հայաստանի վրա ճնշում գործադրել հայ-թուրքական «արձանագրությունները» վերակենդանացնելու համար, թեեւ ինչպե՞ս կարելի է վերակենդանացնել ՄԵՌԵԼԱԾԻՆԸ: Վաղ թե ուշ Հայաստանը պետք է մի բան պատասխաներ ԱՄՆ-ից Թուրքիայի խնամակալներին եւ փաստաբաններին:  Այդպիսիք կան նաեւ Ֆրանսիաում՝ հիշենք նախագահներ Սարկոզիի եւ Օլանդի մանեւրները Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի պատմությունում: Իսկ այժմ Վաշինգտոնն ու Փարիզը գիտեն, որ ոչ միայն Հայաստանի իշխանություններին, այլեւ միլիոնավոր հայերին հետաքրքիր չէ «արձանագրությունների» ապագան եւ որ նրանցից ոչ ոք չի աղոթում, որ հայ-թուրքական սահմանը բացվի: Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ Սերժ Սարգսյանը խստորեն է խոսել նաեւ Սիրիայում եւ Իրաքում տիրող իրավիճակի մասին, ամերիկացիներն ու ֆրանսիացիները պետք է հասկանան, որ Հայաստանը շահագրգռված չէ ունենալ բարդ եւ պայթյունավտանգ բաց սահման Թուրքիայի հետ: Առավել եւս՝ վերջին իրադարձություններից հետո: Նայենք քարտեզին. Սիրիայի եւ Իրաքի այն տարածքները, որոնք գրավված են «Իսլամական պետություն» կազմավորման կողմից, բավականին մոտիկ են Հայաստանի սահմաններին: Ընդ որում, արեւմտահայ քաղաքներից մեկի քուրդ քաղաքապետ Լոքման Օզդեմիրի Անկարայի հասցեին հնչած մեղադրանքը, թե «Իսլամական պետության» գրոհայինների համար սպառազինությունն ամեն օր մատակարարվում է Թուրքիայի տարածքով եւ թե Թուրքիան ու Ադրբեջանն աջակցում են վահաբիթներին Սիրիայում եւ Իրաքում, Հայաստանին եւս մեկ առիթ են ընձեռում հիշեցնելու իր վաշինգտոնյան եւ փարիզյան գործընկերներին հայկական ազգային շահերի մասին:

Այժմ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան (Շվեյցարիան, այնուամենայնիվ, հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման գործում հիմնական «խաղացողը» չէ) Հայաստանին պատասխանելու բան չունեն: Ակնկալել, որ այս երկու երկրները «հանկարծ» սկսեն ճնշում գործադրել միայն Թուրքիայի վրա՝ իհարկե, չարժե: Այս ճնշումը կարելի էր իրականացնել դեռեւս 2009-2010թթ., սակայն այն ժամանակ Արեւմուտքը նախընտրել է «չխանգարել» Թուրքիային (Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքում) փորձելու միահյուսել հայ-թուրքական բնականոնացման եւ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացները: Իսկ հիմա ի՞նչ: Մեր երկիրը փորձելու են «մայդանացնել» ուկրաինական կամ հոնկոնգական «տարբերակո՞վ»: Բացառված չէ: Համենայն դեպս, չենք կարծում, որ ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում գոհ են Սերժ Սարգսյանի այն ուղիղ ակնարկով, թե «վաղեմության ժամկետի» լրանալուց հետո Թուրքիայի հետ սահմանը Հայաստանի համար կորցրել է իր «արժեքը»:

Սեպտեմբերի համապատկերն ընդհանրապես շատ հետաքրքրական է: Ու ոչ միայն Մերձավոր Արեւելքի կամ Նովոռոսիայի առումով: Մենք արդեն հպանցիկ հիշատակել ենք չինական Հոնկոնգը, որի շուրջ ստեղծված իրավիճակը հղի է չին-ամերիկյան հարաբերությունների կտրուկ սառեցմամբ, ինչը շատ էական է ողջ աշխարհի համար: Ամերիկացիները փորձում էին համոզել Ռուսաստանին եւ Իրանին միանալ իրենց նոր իրաքյան դաշինքին, մտածելով, որ նրանք հրամաններ կտան այդ երկրների ցամաքային զորքերին, որոնք պետք է հանդես գային թնդանոթի մսի դերում «Իսլամական պետության» դեմ ցամաքային գործողությունների պարագայում: Դա նրանց չի հաջողվել: Փոխարենը Իրանի նախագահ Հասան Ռոհանին ռուսաստանյան «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանն ու Մոսկվան էլ ավելի են մերձեցնում իրենց դիրքորոշումները: Եվ ահա Աստրախանում կայացած մերձկասպյան պետությունների ղեկավարների 4-րդ գագաթնաժողովում ստորագրվել է ընդհանուր Հուշագիր եւ նախապատրաստվել Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիա, որում ամրագրել են «Կասպից ծովում կողմերին չպատկանող զինված ուժերի չներկայության» սկզբունքը: Կան տեղեկություններ, որ այդ կապակցությամբ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյաներն ակտիվորեն բանակցում են մոսկովյան այն ԶԼՄ-ների հետ, որտեղ նախկինում տպագրվել են իր տարածքում ՆԱՏՕ-ի (այսինքն՝ ԱՄՆ-ի) զորքերի տեղակայելուն Բաքվի դրսեւորած պատրաստակամության մասին հոդվածներ եւ «լրատվական արտահոսքեր»: Շուտով մերձկասպյան երկրների Արտակարգ իրավիճակների ծառայության ուժերը Կասպից ծովում առաջին համատեղ զորավարժություններն են անցկացնելու:

Այսպիսով, ԱՄՆ-ն մեր տարածաշրջանում սեպտեմբերի վերջում իր քթին երկու զգալի հարված է ստացել: Իհարկե, մենք չպետք է գերագնահատենք  (ինչպես նաեւ թերագնահատենք) Հայաստանի հայտարարությունների-«ուղերձների» կարեւորությունը ԱՄՆ ռազմավարության համար: Կասպիական տարածաշրջանում ԱՄՆ-ի փաստացի աշխարհաքաղաքական պարտությունը շատ ցավալի է «կառավարելի քաոս» սերմանելու ամերիկյան ռազմավարության համար: Իսկ մենք հետագայում եւս պետք է հաշվի առնենք, որ թե° Կասպիական տարածաշրջանում, եւ թե° Անդրկովկասում Ռուսաստանն ու Իրանը ջանքեր են համատեղում ԱՄՆ-ի ներկայության սեգմենտներին դիմադրելու եւ ամերիկյան ռազմավարական ծրագրերի իրականացումը կանխելու համար:

Նմանատիպ  նյութեր

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Արցախի հայաթափումը. նոր մարտահրավերներ

October 2023

2023 թվականի սեպտեմբերի վերջը, 44-օրյա պատերազմից երեք տարի անց, Պատմության մեջ կմտնի որպես Արցախի հայաթափման ժամանակաշրջան, որին նախորդել է Ադրբեջանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Կենդանիների պաշտպանության շարժումը Հայաստանում և Արցախում
  • Այստեղ շրջափակում է, իսկ նրանք շներ են կերակրում…
  • Արցախում կենդանիների պաշտպանության շարժման համառոտ պատմությունը

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.