Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

ԵՄ-ն քայլեր է ձեռնարկում իր դիրքերը տարածաշրջանում ուժեղացնելու համար

hghazaryan
July 2021


Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ուժային դերակատարների վերադասավորում է տեղի է ունեցել. մասնավորապես, Թուրքիան և Ռուսաստանը ամրապնդել են իրենց դիրքերը որպես Հարավային Կովկասի հիմնական դերակատարներ: Վերադասավորումների այս փուլում լուսանցքից այն կողմ չի ցանկանում մնալ նաև Եվրոպական Միությունը, որը բավականին պրագմատիկ ծրագիր է մշակել տարածաշրջանի երկրների հետ իր կապերն ամրապնդելու ուղղությամբ:

Սույն թվականի հուլիսի 2-ին Եվրոպական Հանձնաժողովը հրապարակեց «Վերականգնում, դիմակայություն և բարեփոխում. 2020-ից հետո Արևելյան գործընկերության առաջնահերթություններ» (“Recovery, resilience, and reform: post-2020 Eastern Partnership priorities”) փաստաթուղթը, որը սահմանում է Արևելյան գործընկերության երկրների հետ առաջիկա հինգ տարիների աշխատանքի օրակարգը:

Այն կոչված է իրականացնելու այն հիմնական առաջնահերթությունները, որոնք ընդգրկված են «Արևելյան գործընկերությունը` 2020 թվականից հետո: Ճկունության ամրապնդում. Արևելյան գործընկերություն, որն ապահովում է բոլորին» փաստաթղթում, որն էլ  Արևելյան գործընկերության երկրների հետ տարվող աշխատանքի հիմնական ռազմավարությունն է:

2020 թվականից հետո ԵՄ-ն, նրա անդամ պետություններն ու գործընկեր երկրները քաղաքականության հինգ նպատակադրումների միջոցով միասին կաշխատեն ճկունության՝ որպես քաղաքականության գերակա շրջանակի ամրապնդման ուղղությամբ.

  • Գործընկերություն, որը ՍՏԵՂԾՈՒՄ Է 

Տնտեսության ամրապնդումը կարևոր նշանակություն ունի քաղաքացիների սպասելիքների բավարարման, անհավասարության նվազեցման և գործընկեր երկրներն այնպիսի վայրեր դարձնելու համար, որտեղ մարդիկ կցանկանան կառուցել իրենց ապագան: ԵՄ-ի և ԱլԳ-ի, ինչպես նաև հենց գործընկեր երկրների միջև ամուր փոխադարձ կապերը տնտեսական զարգացման, տարածաշրջանային ինտեգրման, առևտրի և շարժունակության կարևոր խթան են: Նպատակն է` ստեղծել պատշաճ աշխատատեղեր և տնտեսական հնարավորություններ, բարեկեցություն ապահովելով գործընկեր երկրներում ապրող մարդկանց համար:

  • Գործընկերություն, որը ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է 

Լավ կառավարումը և ժողովրդավարական հաստատությունները, օրենքի գերակայությունը, հաջողված հակակոռուպցիոն քաղաքականությունները, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, մարդու իրավունքների և անվտանգության հարգանքը, այդ թվում՝ հակամարտությունից տուժած բնակչությանն աջակցության ցուցաբերումը շուկայական տնտեսության գործառնության և կայուն աճի կարևոր նախապայմաններն են, ուժեղ և ճկուն պետությունների ու հասարակությունների ողնաշարը:

  • Գործընկերություն, որը ԿԱՆԱՉԵՑՆՈՒՄ Է

Եվրոպայի «կանաչ գործարքը» հասկացնել է տալիս, որ շրջակա միջավայրին և կլիմային առնչվող մարտահրավերները հրատապ գործողություններ են պահանջում ԵՄ-ի և գործընկեր երկրների կողմից: Ձգտելով կլիմայական չեզոքության՝ ԵՄ-ն և գործընկեր երկրները համատեղ պատասխանատվություն են կրում Փարիզի համաձայնագրի շրջանակներում իրենց ազգային հանձնառությունների կատարման և սեփական տնտեսությունների արդիականացման համար՝ նվազեցնելով իրենց ածխածնի հետքը:

  • Գործընկերություն, որ ԿԱՊ Է ԱՊԱՀՈՎՈՒՄ 

Տվյալների վրա հիմնված ժամանակակից տնտեսությունը լիարժեք կերպով կարող է իրացվել միայն այն դեպքում, երբ քաղաքացիները և բիզնեսները բարձրորակ էլեկտրոնային հաղորդակցության ենթակառուցվածքների ու մատչելի սակագներով ծառայությունների հասանելիություն ունեն: Եվրոպայի թվային ապագայի ձևավորման ռազմավարությունը ԵՄ հարևանության տարածքում ուժեղ թվային ներկայության պահանջ է դնում՝ աճի ապահովման և կայուն զարգացման խթանման համար:

  • Գործընկերություն, որը ՀԶՈՐԱՑՆՈՒՄ Է:

Թափանցիկ, քաղաքացիակենտրոն և հաշվետու պետական կառավարման մարմինները, ազատ և արդար ընտրությունները էական նշանակություն ունեն ժողովրդավարության համար: Դրանք ճկուն, արդար, ներառական և ժողովրդավարական հասարակությունների հիմնական բաղադրիչներն են՝ ակտիվ քաղաքացիական հասարակության, ազատ, բազմակարծիք և անկախ լրատվամիջոցների ու պաշտպանված քաղաքացիական իրավունքների հետ մեկտեղ:

Հենց այս առաջնահերթությունների իրականացման հիման վրա էլ ԵՄ-ն կազմել է իր առաջիկա հինգ տարիների օրակարգը, որը թույլ կտա բարձրացնել ԱլԳ անդամ պետությունների ճկունությունն ու կառուցել ավելի ամուր տնտեսություններ:

Օրակարգը կյանքի կկոչվի տնտեսական և ներդրումային պլանով հասանելի 2.3 միլիարդ եվրո դրամաշնորհների, ֆինանսական խառնուրդների և երաշխիքային միջոցներից բաղկացած բյուջեով, որոնք կարող են հավաքագրել մինչև 17 միլիարդ եվրո պետական և մասնավոր ներդրումներ: Այս առաջարկը կդառնա Արևելյան գործընկերության ապագային միտված քաղաքականության քննարկումների առարկա, այդ թվում` 2021թ․ դեկտեմբերին նախատեսված Արևելյան գործընկերության գագաթաժողովում:

Համապարփակ օրակարգի նպատակն է ավելացնել առևտրի և տնտեսական աճի ծավալները, ստեղծել նոր աշխատատեղեր, ներդրումներ կատարել միակցվածության ուղղությամբ, ամրապնդել ժողովրդավարական հաստատությունները և օրենքի գերակայությունը՝ աջակցելով «կանաչ» և թվային փոխակերպումներին և խթանելով արդար, գենդերային հավասար և ներառական հասարակությունների կայացմանը։

Վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների վրա հիմնված համապարփակ օրակարգում ներառված են 2025 թ․ համար տասը հիմնական թիրախային նպատակներ՝ համագործակցության բոլոր գերակա ոլորտների վերաբերյալ սահմանված հստակ պարտավորություններով: Թիրախային նպատակների շարքում են՝ լրացուցիչ աջակցությունը 500,000 փոքր և միջին ձեռնարկություններին, 3000 կմ առաջնային նշանակության մայրուղիների և երկաթուղիների՝ ԵՄ չափանիշներին համապատասխան կառուցումը կամ արդիականացումը, հիբրիդային և կիբեր սպառնալիքների չեզոքացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, 250,000 տնային տնտեսությունների էլեկտրական էներգիայի սպառման կրճատումը առնվազն 20 տոկոսով, անվտանգ ջրամատակարարման և օդի որակի մատչելիության բարելավումը, տնային տնտեսությունների 80 տոկոսի համար արագ ինտերնետի հասանելիության ապահովումը, բուժաշխատողների պատվաստումների օժանդակությունը, քաղաքացիական հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին լրացուցիչ օժանդակությունը, 70000 ուսանողների, հետազոտողների և երիտասարդների համար շարժունակության հնարավորությունների ապահովումը:

Նոր օրակարգը նաև առաջարկում է ԱլԳ ճարտարապետության բազմակողմանի վերանայում` ԱլԳ շրջանակը նոր առաջնահերթություններին համապատասխանեցնելու և ամբողջական նպատակին լիովին հարմարեցնելու համար։

Տնտեսական և ներդրումային տարածաշրջանային պլանը կաջակցի հետքովիդյան սոցիալ-տնտեսական վերականգնմանը և տևական կայունության հաստատմանը՝ առաջնորդվելով «կանենք ավելի լավ, քան նախկինում էր» կարգախոսով։ Այս ծրագրով նախանշվում են առաջնահերթ ներդրումները և սահմանվում է առաջնային կարևորություն ներկայացնող այն ծրագրերի շարքը, որոնք համատեղ որոշվել են գործընկեր երկրների հետ` հաշվի առնելով նրանց առաջնահերթությունները, կարիքները և հավակնությունները:

Հենց այս համատեքստում էլ կայացավ Եվրոպական Հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի տարածաշրջանային այցը Հարավային Կովկաս: Հայաստանի համար ևս բավականին հավակնոտ ծրագիր է մշակվել, որի մասին խոսեց եվրահանձնակատարը: Հայաստանի համար ԵՄ-ն առանձնացրել է հինգ հիմնական ծրագրեր.

  1. Կայուն և նորարար, մրցակցային տնտեսության աջակցություն. 30,000 ՓՄՁ-ի ուղղակի աջակցություն,
  2.  կապի և սոցիալ-տնտեսական զարգացման խթանում. Հյուսիս-հարավ միջանցք,
  3.  ներդրումների թվային վերափոխում, նորարարություն, գիտության և տեխնոլոգիայի ոլորտներում,
  4.  հարավային շրջաններում կայունության ամրապնդում,
  5.  ներդրումներ կանաչ Երևանում. էներգաարդյունավետություն և կանաչ ավտոբուսներ:

Հայաստանում ամենաթանկ նախաձեռնությունը ներառում է Հյուսիս-հարավ մայրուղու անավարտ նախագծի վրա հետագա աշխատանքը, որը կոչված է Վրաստանը և Իրանը կապել Հայաստանի տարածքով՝ ծրագրի 712 մլն դոլար գնահատված արժեքով: ԵՄ-ն նաև խոստացել է մոտ 593 մլն դոլար հատկացնել Հայաստանում 30 000 փոքր և միջին ձեռնարկությունների ուղղակի աջակցության համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղական ձեռնարկություններին և կանանց պատկանող ձեռնարկություններին:

Ծրագրի համաձայն ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ևս 356 մլն դոլար՝ էլեկտրոնային կառավարման և տեխնոլոգիական ստարտափների ծրագրերում ներդրումներ կատարելու և 142 մլն դոլար՝ քաղաքային կայուն զարգացման պրակտիկան խթանելու միջոցով Երևանը «խելացի քաղաք» դարձնելուն նպաստելու համար:

Բրյուսելը գրեթե 95 միլիոն դոլար է հատկացնում Սյունիքի մարզի համար, որը հատկապես տուժել է Արցախյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո: Համաձայն ԵՄ օգնության ծրագրի՝ Սյունիքում առաջնահերթ խնդիրներն են բնակարանաշինությունը, ենթակառուցվածքները, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, կրթությունը, առողջապահությունը, վերականգնվող էներգետիկան և աջակցությունը տեղական ՓՄՁ-ներին:

Վարհեի այցից օրեր անց տարածաշրջանային այց կատարեց նաև Եվրոպական Խորհրդի նախագահ Շառ Միշելը, ով հայտարարեց, որ Եվրամիությունը ցանկանում է շատ հավատարիմ ու ակտիվ գործընկեր լինել Հայաստանի բարօրության, կայունության և անվտանգության համար։

«Եվրամիությունը պատրաստ է աջակցել Մինսկի խմբի շրջանակներում կատարված աշխատանքներին: Մենք ցանկանում ենք ոգեշնչել Մինսկի խմբին՝ շարունակել աշխատանքները և տեսնում ենք չորս թեմա, որոնք պետք է արծարծվեն կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի կայունություն և բարգավաճում բերվի այս տարածաշրջանին և լուծվեն լուրջ հիմնախնդիրներ»:

Այսպիսով, ակնհայտ է, որ  ԵՄ-ն բավականին ծանրակշիռ ծրագիր է առաջարկում տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի համար, որի կենսագործման դեպքում հնարավոր է  տարածաշրջանում որոշակիորեն բարելավել ուժերի բալանսը:

 

 

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.