Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Եվ ոչ ոք չի՞ պատժվելու

hghazaryan
January 2020


Լուսինե ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

Ամիսներ առաջ մի երիտասարդ ընտանիք իր առաջնեկի լույս աշխարհ բերելու գործընթացը վստահել էր Ստեփանակերտի ծննդատան բժիշկներին։ Սակայն նրանց հույսերը չարդարացան։ Այդ հիշարժան օրը, ցավոք, տհաճ իրադարձությամբ ավարտվեց։ ԱնուշՍտեփանյանը պատմում է իր երեխայի ծնունդն ընդունած բժիշկների արհեստավարժության պակասի մասին։

«Ողջ հղիության ընթացքում ոչ մի առողջական խնդիր չեմ ունեցել։ Վստահ էի, որ կարող եմ ինքնուրույն ունենալ, առանց վիրահատական միջամտության։ Մենք ծննդաբերությանն օգնող կոնկրետ բժիշկ չէինք ընտրել։ Միևնույն է, մենք մեր «շնորհակալությունն» ասելու էինք։ Մտածում էինք, թե բոլոր բժիշկներն էլ կարողանում են կատարել իրենց պարտականությունները։ Ժամը 11-ի կողմերն էր, երբ պտղաջրերը թափվել էին ու բավական ժամանակ էր անցել արդեն, հերթապահ բժիշկ Զ. Բ.-ն ամուսնուս ասաց, որ եթե մինչև 23։00 երխան չծնվի, պետք է վիրահատենք։ 22։00-ին հերթափոխ եղավ, ու եկավ Գ.Ա.-ն։ ժամը 23-ի կողմերը ամուսինս մոտեցավ բժշկին, որ հարցնի՝ վիրահատություն անելու են, թե չէ ու փոխանցեց նախորդի ասածը։ Նա էլ թե՝ «էդ ինձ չեք վստահում՝ նրա՞ն եք վստահում։ Ես կորոշեմ, երբ ա պետք, երբ պետք չի։ Եթե պետք լինի՝ կանենք»,- ասաց ու հեռացավ։ Վստահեցինք իրեն ։

Արդեն հաջորդ օրվա առավոտյան 4-ն էր: Եկավ մեկ այլ բժիշկ՝ Ա.Ա.-ն, մոտեցավ ամուսնուս ու ասաց, որ իրեն կանչել են վիրահատություն անելու համար։ Վստահ եմ՝ Գ.Ա.-ն չի կարողանում անել, այլապես ինչո՞ւ պետք է ուրիշ մեկին կանչեր, բայց այս վերլուծությունները թողնենք բժիշկներին ու առողջապահության նախարարին։ Մի՞թե նախարարությունում տեղյակ չեն, թե ինչպիսի բժիշկեր են աշխատում, և ում ենք մենք վստահում մեր երեխաներին ու մեզ։

Ինձ վիրահատելու որոշումը վերջապես կայացել է այն ժամանակ, երբ արդեն խնդիրներ սկսեցին առաջանալ երեխայի ու իմ սրտի աշխատանքի հետ։
Վիրահատումից հետո Ա.Ա.-ն մոտեցավ ամուսնուս և ասաց, որ երեխայի դեմքին կտրվածք է թողել կեսարյան հատման ժամանակ և զգալով իր մեղքը կանչել է պլաստիկ վիրաբուժի, որ կար դնի։ Միայն ամուսնուս քաղաքակիրթ լինելն է այդ պահին փրկել բժշկուհուն։ Ինչպես ամուսինս է ասում. «Ուզում էի խեղդել նրան»։

Ինչպես հետո հայտնի դարձավ, այստեղ հաճախ են նման դեպքեր պատահում, ու սովոր են, որ մի քիչ կգոռգոռան, կհայհոյեն, կթողնեն գնան ։

Առավոտյան հերթափոխի մեկ այլ բժիշկ, տեսնելով երեխայի դեմքը, հարցրեց, թե ով է արել, երբ ասացի՝ խնդաց. «Տարօրինակ է, նա միշտ գլխի վրա է կտրվածք թողնում, այս անգամ շփոթել է»։

Մի երկու օրից դուրս գրվեցինք։ Նույն օրը ամուսինս մոտեցավ Ա.Ա.-ին ու ասաց, որ դուրս գրման թղթերում երեխային հասցրած վնասի մասին նշումներ անի, ինչից նա վրդովվեց  ու պատասխանեց. «Ինչու՞ եք ուզում, որ գրեմ։ Ուզում եք բողոքե՞լ։ էլի են նման բաներ եղել, ու ոչ ոք չի բողոքել»։

Մի քանի օր անց այս ամենի հետ կապված ամուսինս դիմեց առողջապահության նախարարին։ Նպատակս էր, որ կանխվի նման վերաբերմունքը, պարզվեր՝ վտանգավոր չէ՞ր արդյոք մեր երկուսի կյանքի համար այդքան երկար մնալ առանց պտղաջրերի։ Խնդրանքս էր, որ զգուշացվեն բժիշկները, որպեսզի մեր Արցախում ծնված երեխաները չվնասվեն։ Մեզ հետ կատարվածն արդեն անցյալ է։ Իմ երեխայի դեմքին երկու կար է դրված։ Իսկ եթե այտը չկտրվե՞ր , Աստված չանի՝ մի կարևոր օրգան վնասվեր՝ ո՞վ պետք է պատասխան տար։

Նախարարը խոստացավ, որ այս հարցի լուծումը չի թողնելու ծննդատան ղեկավարության վրա, այլ իր կողմից կազմված խումբը կզբաղվի դրանով։ Անգամ շնորհակալություն էլ հայտնեց, որ անտարբեր չենք նման լուրջ հարցում։

Մի քանի օր անց նախարարությունից նամակ ստացանք։ Հենց առաջին կասկածելի տողերից՝ «Գլխավոր բժշկի բացատրագրի հիման վրա…» հասկացանք, որ ոչ մի խումբ նախարարությունից չի աշխատել։ Իսկ շարունակությունը լրացրեց ամեն ինչ. «…ոչ մի բժիշկ չի թերացել իր պարտականություններում»  ու վերջում՝  «առ դիր երկու թերթ բժշկի զեկուցագրից», որը չկար նամակում։

Ամուսինս նորից դիմեց նախարարին. «Մի՞թե ոչ ոք չի թերացել իր պարտականություններում, ու եթե հանկարծ մահանար մեր երեխան, ոչ ոք մեղավոր չէ՞ր լինելու»։ Ի պատասխան նորից հնչում են մեղավորներին պատժելու խոստումներ։

Մի 10 օր անց նախարարությունից զանգ ենք ստանում, որ պատժվել է շարքային աշխատող մեկը ( անուն, ազգանուն չեմ հիշում), որ լրացրել է այդ թղթերը։ Ամուսնուս հարցին՝ մի՞թե ծիծաղելի չէ, որ նկատողություն է ստանում մի մարդ, որը կապ չունի երխայիս դեմքը վնասելու հետ ու ընդհանրապես ոչնչից տեղյակ չէ, հնարավոր է բժշկության հետ կապ չունի, միայն թղթեր է լրացրել: Ասացին, որ իրենց հանձնարարել են այսքանն ասել, մնացածից տեղյակ չեն»։

 

Նմանատիպ  նյութեր

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Արցախի հայաթափումը. նոր մարտահրավերներ

October 2023

2023 թվականի սեպտեմբերի վերջը, 44-օրյա պատերազմից երեք տարի անց, Պատմության մեջ կմտնի որպես Արցախի հայաթափման ժամանակաշրջան, որին նախորդել է Ադրբեջանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Կենդանիների պաշտպանության շարժումը Հայաստանում և Արցախում
  • Այստեղ շրջափակում է, իսկ նրանք շներ են կերակրում…
  • Արցախում կենդանիների պաշտպանության շարժման համառոտ պատմությունը

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.