Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Երբ գլխավորը տնտեսությունն է

marut
August 2017

 


Վերոնիկա Ֆյոլինգեր և Զիա Վայզե

Առևտուր, աշխատատեղեր, արձակուրդային զբոսաշրջություն… Թուրքիայի նկատմամբ Գերմանիայի ընդունած նոր քաղաքական կեցվածքը նախ և առաջ բացասական կերպով  է անդրադառնում երկու երկրների սերտ տնտեսական հարաբերությունների վրա, ինչը երկու կողմերի համար էլ կարող է մեծ գլխացավանք դառնալ:

Արդեն ամիսներ, նույնիսկ թերևս մեկ տարուց էլ ավել տևած լարվածությունը, որն առկա է գերմանա-թուրքական հարաբերություններում, այժմ թևակոխում է նոր փուլ. երկու երկրների քաղաքական դիսկուրսներում սկսում են հայտնվել փոխադարձ սպառնալիքներով լի հայտարարություններ՝ ահազանգելով այն մասին, որ Թուրքիայի առումով Դաշնային Հանրապետության կառավարության համբերության բաժակը գրեթե լցվել է: Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելն իր հերթին հայտարարում է Թուրքիայի նկատմամբ «նոր ուղեգծի մշակման» մասին:Այս «Նոր ուղեգիծն» առաջին հերթին վերաբերում է տնտեսական հարաբերություններին և զբոսաշրջության ոլորտին: Գերմանիայի կառավարությունը խստացրել է զբոսաշրջային խորհրդատվության համակարգը[1] և հայտարարել է այն մասին, որ պետք է վերանայել այսպես կոչված «Հերմես-երաշխիքների» արդյունավետությունը, որը արտերկրում գերմանական ընկերությունների պաշտոնական ապահովագրման յուրատեսակ պետական համակարգ է:

«Թող Գերմանիան հիշի, որ այդպիսի սպառնալիքներով մեզ չի կարող վախեցնել»,- այսպիսին էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատասխանը: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Գաբրիելի հայտարարությունները՝ «անընդունելի» որակելով դրանք, և մեղադրել Բեռլինին «երկակի չափորոշիչներ» կիրառելու մեջ:

Որպես թուրքական կողմի վերոնշյալ հայտարարությունների հիմնավորում շարունակում են շրջանառվել միևնույն քաղաքական մեղադրանքները. Գերմանիան սեփական երկրում միջոցներ չի ձեռնարկում ահաբեկչական համարվող այնպիսի խմբավորումների դեմ, ինչպիսին են քրդական ՔԱԿ-ը և գյուլենական շարժման անդամները, մինչդեռ փոխարենը պահանջում է, որ Թուրքիան ազատ արձակի ահաբեկչության մեջ կասկածվող այլ անձանց, մասնավորապես՝ գերմանացի ակտիվիստ Պետեր Շթոյդներին, ինչպես նաև Գերմանիայի ևս ինը քաղաքացիների, որոնց թվում լրագրողներ Դենիզ Յուչելին և Մեսալե Թոլուին:

Զբոսաշրջային խորհրդատվության համակարգի խստացման համար Դաշնային կառավարության համար թերևս կանաչ լույս է հանդիսացել հենց այն հանգամանքը, որ Գերմանիայի քաղաքացիներն առանց սահմանված կարգով մեղադրանքի առաջադրման գտնվում են ձերբակալության մեջ, և որ վերջիններիս արգելված է օգտվել դեսպանատան աջակցությունից: «Այն անձինք, ովքեր Թուրքիա են մեկնելու անձնական կամ առևտրային նպատակով, այժմ խորհրդատվություն կստանան՝ հիմնվելով ավելի խստացված անվտանգային նկատառումների վրա»,- այսպիսին է դեպի Թուրքիա մեկնումների նկատմամբ Գերմանիայի արտգործնախարարության ներկայիս կեցվածքը: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը նմանատիպ խորհրդատվությունն անվանել է «քաղաքական անպատասխանատվություն», իսկ Էրդողանն այն որակել է «անընդունելի»:

Թե ինչպես այս շրջադարձը կանդրադառնա գերմանացի զբոսաշրջիկների ծրագրերի վրա՝ դեռ պարզ չէ: Ամրագրված արձակուրդները կարող են անվճար կերպով չեղարկվել միայն պաշտոնական զբոսաշրջային արգելանքի դեպքում, այլ ոչ թե ընդամենը զբոսաշրջային խորհրդատվության համակարգի խստացման հիման վրա: Ըստ «Tui» զբոսաշրջային կազմակերպության խոսնակի՝ Գաբրիելի հայտարարությունից հետո շատերն են կազմակերպչական հարցերով դիմել այդ կազմակերպությանը, ոմանք էլ անգամ փոփոխություն են մտցրել իրենց շրջագայության մեջ կամ ընդհանրապես չեղարկել են ամրագրումները: Խոսնակը նշում է, սակայն, որ Թուրքիան ըստ էության շարունակում է համարվել անվտանգ երկիր, քանի որ դեռևս պաշտոնական զբոսաշրջային արգելանք՝ որպես այդպիսին, գոյություն չունի:

Դեռևս Գերմանիայի «նոր թուրքական ուղեգծից» առաջ էլ թուրքական զբոսաշրջությունը զերծ չէր դժվարություններից: Ըստ Գերմանիայի զբոսաշրջության նախարարության ամենաթարմ վիճակագրության՝ այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում Թուրքիա են այցելել 864.000 գերմանացի զբոսաշրջիկներ: Որպես համեմատություն՝ նշվում է նաև, որ, օրինակ, 2016թ. նույն ամիսների ընթացքում զբոսաշրջիկների քանակը եղել է 1,16 միլիոն, իսկ 2015թ. նույն ժամանակամիջոցում՝ 1,55 միլիոն:

Զբոսաշրջիկներին գրավում են դեպի Անթալիա և Բոդրում ուղևորությունների՝ կորուստները մեղմացնելու նպատակով հատուկ իջեցված գները: Ամեն դեպքում, քաղաքական այսպիսի լարումները մեծ ազդեցություն չեն թողնում զբոսաշրջիկների կողմից սիրված թուրքական խոշոր հանգստավայրերի ռիթմի վրա՝ այդ թվում և այն պատճառով, որ հատկապես Թուրքիայի ծովափնյա արևմտյան տարածքներում ընդդիմությունը բավականին մեծ թվով գաղափարակիցներ ունի: Այդ պատճառով զբոսաշրջիկների թվի հետագա նվազումն առաջին հերթին վնասում է Թուրքիայի կառավարությանը հակառակ քաղաքական հայացքներ ունեցող տնտեսական ուժերին:

Թուրքիան ըստ էության առավել մտահոգ է գերմանական ընկերությունների արտահանման պետական երաշխիքների վերանայման հեռանկարի կապակցությամբ: Թեպետ այս տարվա առաջին եռամսյակում թուրքական տնտեսությունը աճ է արձանագրել, այնուամենայնիվ աճի տեմպերը դանդաղել են. թուրքական լիրայի արժեքը նվազել է, ինֆլյացիայի և գործազրկության մակարդակը շարունակում է աճել: Այսպիսի պայմաններում Անկարան ուղղակիորեն անկարող է իրեն թույլ տալ որևէ կերպ քաղաքական սպառնալիքներ ուղղել արտասահմանյան ներդրողների հասցեին:

Գերմանական ընկերությունների գործունեության կասեցումը Թուրքիայի համար կարող է նշանակել միայն մեկ բան՝ լայնածավալ տնտեսական աղետ: Ինչպես նշել է Էրդողանի խոսնակ Քալինը՝ Գերմանիան Թուրքիայի համար չափազանց կարևոր առևտրային գործընկեր է: Դաշնային Հանրապետությունը թուրքական արտահանման իրացման մեծագույն շուկան է, իսկ գերմանական շուրջ 7000 ընկերություններ Թուրքիայում ստեղծել են ավելի քան 60000 աշխատատեղեր:

Այս իսկ պատճառով Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին փորձում է հստակություն մտցնել այս ամենի մեջ՝ անհանգիստ ներդրողներին վստահեցնելով, որ «Թուրքիայում արված բոլոր գերմանական ներդրումները 100 տոկոսով ապահովված են թուրքական կառավարության, պետության և օրենքի կողմից»: Վերջինիս գնահատմամբ՝ գերմանական ճգնաժամը ժամանակավոր բնույթ է կրելու:

Իսկ ինչ վերաբերում է ZEIT պարբերականի այն հրապարակմանը, որում նշվում է, որ թուրքական կառավարությունը Գերմանիայի քրեական ոստիկանությանն է տրամադրել գերմանական ընկերությունների և անհատների ցուցակ (որում ներառված են եղել անգամ Դայմլերը և BASF-ը), ովքեր մեղադրվել են Միացյալ Նահանգներում բնակվող քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ, ապա թուրք նախարարը հերքել է այդ տեղեկատվությունը: «Դրանք սուտ լուրեր են»,- ասել է Զեյբեկչին: Նման կեցվածք է ընդունել նաև Էրդողանը՝ վերոնշյալն անվանելով «չար քարոզչություն»:

Զեյբեկչին նաև կոչ է արել զերծ մնալ տնտեսական հարաբերություններին վնասող հայտարարություններից: «Գերմանիային հարկ է վերանայել այն մեկնաբանությունները, որոնք անպատշաճ են եղել»,- ասել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը:

«Թուրքիայում շուկայի մեր մասնաբաժինը շարունակում է աճել»,- նշել է «Ceconomy» առևտրային կոնցեռնի խոսնակը, որը պատկանում է Եվրոպայում էլեկտրոնիկայի վաճառքով զբաղվող ամենամեծ ընկերությանը՝ Մեդիա-Սատուրնին, որի թվով 40 խանութներ ներկայումս գործում են Թուրքիայում: «Մենք շարունակում ենք նույն նվիրվածությամբ ներդրումներ կատարել տեղական շուկայում»,- նշել է խոսնակը: Դյուսելդորֆյան «Մետրո» կոնցեռնը, որը Թուրքիայում ներկայացված է դեռ 1990-ից, իր խոսնակի համաձայն՝ «ուշադրությամբ հետազոտում է տեղական շուկայում տնտեսական և քաղաքական զարգացումների հեռանկարները»: «Մետրոն» նույնպես փորձում է գտնել Թուրքիայում հետագա ծավալման նոր հնարավորությունները:

Սակայն առանց արտահանման պետական երաշխիքների գերմանական արտադրողները մեծ ռիսկերի առջև են կանգնելու, քանի որ փաստորեն հենց այդ երաշխիքներն են նրանց զերծ պահում արտերկրում տնտեսական կորուստներ ունենալու վտանգից: Գերմանիայի արդյունաբերական և առևտրային պալատի (DIHK) արտերկրյա տնտեսության բաժնի քարտուղար Ֆոլկեր Թրայերի կարծիքով՝ «նոր ներդրումներ նման պայմաններում դժվար է պատկերացնել»:

Այնուամենայնիվ, հորիզոնում նշմարվող առևտրային կոլապսը երկու երկրների միջև նկատելի կլինի նաև Գերմանիայում: Թուրքիայի վիճակագրական ծառայության տվյալներով՝ մայիս ամսին ընդհանուր առմամբ 1,6 միլիարդ եվրո արժողությամբ գերմանական ապրանքներ ու ծառայություններ են իրացվել Թուրքիայում: «Մենք ակնկալում ենք 10% անկում Գերմանիայից դեպի Թուրքիա արտահանման ծավալներում՝ հաշվի առնելով նախօրեին տեղի ունեցած դեպքերը և հետագա վնասներ պատճառելու դրանց ներուժը»,- նշել է Թրայերը:

 

[1] Մի շարք երկրներում գործում է շրջագայել պատրաստվող քաղաքացիներին նպատակակետում անվտանգային խնդիրների առկայության դեպքում պաշտոնական զգուշացման համակարգ:

Հատուկ «Անալիտիկոնի» համար գերմաներենից թարգմանեց Նարեկ Խալաֆյանը

Սկզբ­նաղբ­յու­րը`Zeit

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.