Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Թուրքական հարցը կրկին հայտնվել է միջազգային դիվանագիտության օրակարգում

hghazaryan
March 2021

 

Կայծ Մինասյան: Լուսանկարի աղբյուրը՝ Medialab.am

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Կայծ Մինասյանը։

-Պարո՛ն Մինասյան, Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի քաղաքականության ցանկացած թուլացում կավելացնի ճնշումները երկրի վրա։ Այդ պատճառով Թուրքիան պարտավոր է ուժեղ լինել բոլոր ուղղություններով. «Նույնիսկ մի փոքր թուլացումը կուժեղացնի ճնշումը Թուրքիայի վրա։ Մենք կհայտնվենք այնպիսի պայմաններում, որոնք իրենց մասշտաբով շատ ավելի սարսափելի կլինեն, քան Սևրի պայմանագիրը»,-ասել է նա: Ինչպե՞ս եք գնահատում։-Թուրքիան ձևացնում է, թե ուժեղ է, բայց ճշմարտությունն այն է, որ Թուրքիայի տնտեսությունը ճգնաժամի մեջ է: Սա Էրդողանի թույլ կետն է: Նա դարձել է ոչ պոպուլյար երիտասարդների, կանանց շրջանում և ցանկանում է դիվերսիա ստեղծել, որպեսզի բոլորին ցույց տա, որ Թուրքիան ուժեղ է: Տպավորություն է, որ կարդում եմ 1910-ականներին Թուրքիայի կառավարության խոսքերը պատերազմից առաջ: Էրդողանը վախենում է, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը կհարձակվեն Թուրքիայի տնտեսության վրա: Թուրքական հարցը կրկին հայտնվել է միջազգային դիվանագիտության օրակարգում: Բայց Էրդողանը խաղում է ջայլամի քաղաքականություն:

-ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն նշել է, որ հայ–ադրբեջանական երկխոսությունը կախված է ռուս–թուրքական հարաբերություններից: Այս հայտարարությունն ի՞նչ նպատակ է հետապնդում:

-2020-ի ամռանից Ռուսաստանի հայկական քաղաքականության վերլուծությունը կրկնակի է.

1) Կամ Ռուսաստանը տեղյակ չէր թուրք-ադրբեջանական ռազմական գործողության մասին, և այս վարկածի դեպքում Մոսկվան միայն տուժել է պատերազմի օրակարգից ու այսօր հարկադրված է Թուրքիայի հետ կիսել Հարավային Կովկասի կառավարումը: Սա հետընթաց է Ռուսաստանի, բայց նաև Հայաստանի համար: Վերջում Մոսկվան միջամտեց «կահույքը փրկելու», թուրք-ադրբեջանական դինամիկան կանգնեցնելու համար և հանդես եկավ որպես Հայաստանի, բայց ոչ հայերի փրկիչ: Նա այժմ պետք է սպասի հարմար պահի` կոտրելու թուրք-ադրբեջանական մեքենան և վերահավասարակշռելու իրավիճակը հօգուտ Հայաստանի, բայց դրա համար անհրաժեշտ կլինի Նիկոլ Փաշինյանի հեռացումը, ինչը, սակայն, օրակարգում չէ, քանի որ իրավիճակը կայունացած չէ:

2) Կամ Ռուսաստանը մեղսակից է թուրք-ադրբեջանական ագրեսիային, և Մոսկվան կազմակերպել է Հայաստանի թուլացումը և դրա առանցքը Իրանի հետ: Այս պարագայում Մոսկվայի նպատակը Հարավային Կովկասի ապա-արևմտայնացումն էր ՝ թուլացնելով Մինսկի խումբը՝ հօգուտ Անկարայի հետ արտոնյալ հարաբերությունների: 2008-ից Վրաստանից հետո Հայաստանի խնդիրն էր ջնջել ռուսական կայսերական ցասումը: Այս վարկածում Ռուսաստանը ցինիզմ է ցուցաբերել ինչպես նախկինում՝ հավատալով, որ վաղ թե ուշ ամբողջ տարածաշրջանը կվերադառնա դրան:

-Պարո՛ն Մինասյան, արտաքին մարտահրավերներն ինչպիսի՞ ազդեցություն ունեն Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա։

-Սա Հայաստանի վերջը չէ, բայց եթե վերցնենք երկրորդ տարբերակը, այն է `ռուս-թուրքական մեղսակցությունը, Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են ունենալ Հայաստան առանց Հայ Դատի կամ Հայդատիզմի, Հայաստան առանց գաղափարախոսության, Հայաստան առանց դիվանագիտական (արցախյան), քաղաքական (ցեղասպանության հարցը), ռազմավարական (հարաբերություններն Արևմուտքի հետ) օրակարգի: Ահա թե ինչու հայկական ավանդական կազմակերպությունները կոչ են անում տապալել Նիկոլ Փաշինյանին, քանի որ նրա մեջ նրանք տեսնում են այս Հայաստանի գործիքը առանց գաղափարախոսության, առանց Հայդատիզմի, առանց նախագծման: Բայց Հայաստանը կարող է լինել ուժեղ և կայուն, ռազմավարական և քաղաքական պետություն ՝ չընկնելով մահացու ազգայնական գաղափարախոսության և ինքնակործանող երևակայության մեջ:

-Արտահերթ ընտրություններին Ռուսաստանն ինչպիսի՞ դերակատարություն կունենա։

-Ռուսաստանն ուշադիր կհետևի ընտրություններին: Նա հանգիստ է Նիկոլ Փաշինյանի և ռուսամետ ընդդիմության (Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ՀՅԴ) հետ: Իդեալում կլիներ «Ո՛չ Նիկոլը, ո՛չ էլ նախկիները» ասելու երրորդ եղանակը ՝ միևնույն ժամանակ մնալով ողջամիտ և կառուցողական հայության և պետության ծառայության մեջ:

 

 

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ,

Հարցազրուցավար

Lragir.am

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.