Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ժողովրդավարության ինդեքս 2019

hghazaryan
February 2020

Հայաստանը՝ ժողովրդավարության և ավտորիտարիզմի խաչմերուկում

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Փորձագետ
Երևան
 

Յուրաքանչյուր տարվա սկիզբ նշանավորվում է նաև  տարբեր բնագավառներում նախորդ տարվա արդյունքների ամփոփումով: Ի թիվս բազմաթիվ հրապարակումների՝ վերջին 12 տարում իր ուրույն տեղն ունի The Economist-ի  Intelligence Unit-ի  ժողովրդավարության ցուցիչը: Աշխարհի 165 անկախ երկրներում ժողովրդավարության մակարդակը համեմատվում է  հինգ անվանակարգերում`  ընտրական գործընթացներ և բազմակարծություն, կառավարության գործունեություն, քաղաքական մասնակցություն, քաղաքական մշակույթ և քաղաքացիական ազատություններ: Ըստ այդմ էլ երկրները  բաժանվում են չորս անվանակարգերի` լիարժեք ժողովրդավարություններ, թերի դեմոկրատիաներ, հիբրիդային և ավտորիտար ռեժիմներ:

Համաձայն 2019 թվականի հրապարակման՝  երկրագնդի բնակչության գրեթե կեսը (48.4%) ապրում է ժողովրդավարության պայմաններում, սակայն միայն 5.7%-ն է ապրում լիարժեք ժողովրդավարության պայմաններում: Համեմատության համար նշենք, որ 2015-ին այդ ցուցանիշը հասնում էր 8.9%-ի: Ժողովրդավարության ցուցիչով ամենաբարձր հորիզոնականներում են Նորվեգիան, Իսլանդիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Դանիան, Կանադան, Ավստրալիան, Շվեյցարիան:

Աշխարհի բնակչության մեկ երրորդն ապրում է ավտորիտար ռեժիմի պայմաններում: 2006-ից ի վեր ժողովրդավարության ցուցիչը հասել է իր ռեկորդային մինիմումին հենց այս տարի: Տաս բալանոց սանդղակում միջին ցուցանիշը  5.44 է: Նույնիսկ 2010-ին, երբ ֆինանսական մեծ ճգնաժամ էր, արձանագրվել էին ավելի բարձր միջազգային ցուցանիշներ:

2019թ.  շուրջ 68  երկրներում  ժողովրդավարությունն անկում է ապրել, սակայն գրեթե նույնքան երկրներ էլ բարելավել են իրենց  ցուցանիշները: Այդ երկրների շարքում է նաև Հայաստանը: Հայաստանը նախորդ տարվա համեմատ շուրջ 17 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը: Համաշխարհային  ժողովրդավարության անկման համապատկերում սա, բնականաբար, մեծ  ոգևորություն և հույս է ներշնչում : Փորձենք համեմատության մեջ հասկանալ, թե որտեղ էինք մենք 5 տարի առաջ, և ինչ հաջողություններ ու բացթողումներ ունենք ներկայումս:
 
2015-ին մենք աշխարհի դեմոկրատական քարտեզի վրա 167 երկրների շարքում զբաղեցնում էինք 116-րդ հորիզոնականը:  Պակիստանից, Կամբոջայից, Մյանմարից, Իրաքից հետո հերթը հասնում էր Հայաստանին: Մեր միջին գնահատականը 4 էր, և հինգ չափանիշներից հատկապես աչքի էր զարնում կառավարության գործունեության և քաղաքական մշակույթի ցածր մակարդակը:
 
Իսկ ահա 2016-ին իրավիճակն էլ ավելի տխուր է դառնում: Հայաստանը հայտնվում է 120-րդ հորիզոնականում և հիբրիդային ռեժիմից անցում է կատարում ավտորիտար երկրների շարքերը: Հատկապես անկում էր կատարել քաղաքական մշակույթի մակարդակը` հնարավոր 10-ից հասնելով 1.88-ի:
 
 
 2017-ին Հայաստանը որոշակի առաջընթաց է արձանագրում` զբաղեցնելով 111-րդ հորիզոնականը` վերադառնալով հիբրիդային ռեժիմի շարքերը: Իսկ ահա 2018-ի թավշա հեղափոխությունից հետո Հայաստանը հայտնվում է 103-րդ հորիզոնականում: 2019-ին Հայաստանը շեշտակիորեն բարելավել է իր դիրքերը՝ 103-րդ հորիզոնականից բարձրանալով 86-րդ հորիզոնական: Հայաստանին գրեթե տաս հորիզոնական է բաժանում թերի ժողովրդավարությունների շարքերում հայտնվելուց:
 
Ի համեմատություն նշենք, որ մեր հարևան Վրաստանը Հոնդուրասի հետ կիսել է 89-րդ հորիզոնականը, Թուրքիան զբաղեցրել է 110-րդ հորիզոնականը՝ Հայաստանի ու Վրաստանի հետ մեկտեղ ներառվելով հիբրիդային ռեժիմ ունեցող պետությունների ցանկում, իսկ ահա Ադրբեջանը զբաղեցրել է 146-րդ տեղը՝ ընդգրկվելով ավտորիտար ռեժիմով պետություննների շարքում: Ռուսաստանն ու Իրանը նույնպես ավտորիտար պետություններ են որակվել: Ընդ որում, ՌԴ-ն 134-րդ հորիզոնականը կիսել է Կոնգոյի Հանրապետության հետ, իսկ Իրանը հանգրվանել է 151-րդ հորիզոնականում:
Ակնհայտ է, որ Հայաստանը ժողովրդավարացման գործընթացում դրական դինամիկա է պահպանում, սակայն փաստ է նաև, որ մենք դեռևս համարվում ենք հիբրիդային ռեժիմ:
 
Ըստ այդ դասակարգման, հիբրիդային են համարվում այն ռեժիմները, որտեղ ընտրությունները կայանում են նշանակալի խախտումներով: Կառավարությունը ճնշում է գործադրում ընդդիմության վրա: Քաղաքական մշակույթը, կառավարության գործունեությունը և քաղաքական մասնակցությունը գնահատվում է բավականին ցածր: Կոռուպցիան լայն կիրառելիություն ունի և չկա օրենքի գերակայություն: Քաղաքացիական հասարակությունը թույլ է: Սովորաբար կան լրագրողների նկատմամբ ոտնձգություններ և դատական համակարգն անկախ չէ: Իհարկե, Հայաստանի պարագայում պատկերը բավականին բազմազան է, սակայն միջինացված գնահատականը հանգեցնում է հիբրիդային ռեժիմ որակավորմանը:
 
Փորձենք հանգամանորեն վերլուծել յուրաքանչյուր անվանակարգը, որպեսզի ավելի լիարժեք պատկերացում ունենանք  իրավիճակի մասին: Մասնավորապես՝ ընտրական գործընթացներ անվանակարգում Հայաստանը ստացել է 7.50 միավոր,  որը  բավականին դրական արդյունք է: Նման բարձր ցուցանիշը պայմանավորված է 2018թ-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ, որը միջազգային կառույցների կողմից  ևս դրական գնահատանքի է արժանացել: Մասնավորապես` ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից հրապարակված զեկույցում նշվում է.
 
«2018թ-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ և վայելել են հանրության լայն շրջանակների վստահությունը, ինչը պետք է պահպանվի ընտրական հետագա բարեփոխումների ժամանակ: Քաղաքական բաց բանավեճը, այդ թվում՝ ԶԼՄ-ներում, նպաստել է աշխույժ քարոզարշավի անցկացմանը՝ չնայած առցանց սադրիչ հռետորաբանության դեպքերը մտահոգության տեղիք են տվել: Կանխամտածված ընտրախախտումների, այդ թվում՝ ընտրակաշառքի և ընտրողների վրա ճնշումների ընդհանուր բացակայությունը իրական մրցակցության հնարավորություն է ընձեռել»:
 
Ժողովրդավարության գնահատման գործում մեծ կարևորություն ունի նաև կառավարության գործունեությունը, որի համար ստացել ենք 5.36 միավոր: Այս  գնահատականը ձևավորվում է հետևյալ հարցերի պատասխանների հիման վրա՝ արդյո՞ք ազատ ընտրությունների արդյունքում ընտրված կառավարության ներկայացուցիչներն են մշակում կառավարության քաղաքականությունը, արդյո՞ք կա զսպումների և հակակշիռների արդյունավետ մեխանիզմ, արդյո՞ք միջազգային կազմակերպություններն են որոշում  կառավարության գործունեությունը, արդյո՞ք կան կառավարության գործունեության վրա ազդեցություն ունեցող խմբեր, կա՞ն արդյոք իշխանությունների հաշվետվողականության մեխանիզմներ, արդյո՞ք կառավարության գործունեությունը բաց է և թափանցիկ, արդյո՞ք քաղծառայողները ցանկանում են կատարել կառավարության որոշումները,  ինչպիսի՞ն է հասարակական վստահությունը կառավարության հանդեպ և այլն: Ընդհանուր առմամբ՝ Հայաստանն այս անվանակարգում միջին ցուցանիշ ունի, ինչն ավելի շատ աշխատելու և կատարելագործվելու հիմք պետք է հանդիսանա: Բացերը շատ են, անելիքներն` էլ ավելի:
 
Քաղաքական մասնակցությունը Հայաստանում գնահատվել է 6.11 միավոր: Քաղաքական մասնակցության ներքո հաշվի են առնում համապետական ընտրություններում քաղաքացիների մասնակցությունը, ազգային, կրոնական և այլ փոքրամասնությունների խոսքի ազատության մակարդակը, կանանց խորհրդարանական մասնակցությունը, քաղաքացիների քաղաքական մասնակցությունը, կառավարության ջանքերը քաղաքական մասնակցության  բարձրացման ուղղությամբ, կրթական համակարգի դերը: Կարծես թե վիճակն այս ճակատում այնքան էլ վատ չէ, ուստի կարևոր է ոչ միայն պահել, այլև զարգացնել քաղաքական մասնակցությունը, որտեղ իր ուրույն տեղը կարող են ունենալ կառավարության ջանքերը:
 
Քաղաքացիական ազատությունների համար Հայաստանը ստացել է 5.59 միավոր:
 
Իսկ այն չափվում է հետևյալ հարցերի պատասխանների հիման վրա` ազատ էլեկտրոնային մեդիաների և տպագիր մամուլի, խոսքի և հավաքների ազատության առկայություն, համացանցի մուտքի վրա քաղաքական սահմանափակումների բացակայություն, քաղաքացիների` պրոֆեսիոնալ կազմակերպություններ և առևտրային միավորներ կազմելու ազատություն, դատական իշխանության անկախություն, կրոնական հանդուրժողականության առկայություն, անվտանգության առկայություն, անձնական ազատություններ և այլն:
 
Հայաստանում աննախադեպ ցածր է քաղաքական մշակույթի մակարդակը, որի համար ստացել ենք 3.13 միավոր: Հիմա փորձենք հասկանալ այն չափանիշները, որոնց տարիներ շարունակ չենք կարողանում համապատասխանել. այդ հարցում նույնիսկ հեղափոխությունն է անզոր:   Չափանիշները հետևյալն են` արդյո՞ք կա հասարակական կոնսենսուսին հասնելու ժողովրդավարական ուղի, ինչպե՞ս է բնակչությունն ընկալում առաջնորդին, ովքե՞ր են  ցանկանում  ունենալ ուժեղ առաջնորդ, որը կարող է շրջանցել խորհրդարանին, ինչպե՞ս է բնակչությունն ընկալում զինվորականությանը, հասարակության ո՞ր մասը կգերադասի ունենալ զինվորական իշխանություն, փորձագետների և տեխնոկրատների կողմից կառավարվելու բնակչության նախապատվության աստիճանը, դեմոկրատիան կառավարման վատ ձև համարող բնակչության տոկոսը, եկեղեցու և պետության անջատման սկզբունքի առկայությունը:
 
Ահա այստեղ մենք նկատում ենք, որ հիմնական խնդիրները հասարակության ստորին շերտերում են: Եթե կարելի է հեղափոխություն կատարել և փոխել քաղաքական էլիտան, ապա հասարակական գիտակցությունը փոխելը հսկայական ջանքեր է պահանջում և մեկ օրվա գործ չէ: Հարկ է անընդհատ կրթել, բարձրացնել քաղաքացիական ինքնագիտակցությունը, որպեսզի քաղաքական մշակույթի մակարդակը ևս բարձրանա: Սա մեր աքիլլեսյան գարշապարն է, որին ոչ բավարար ուշադրությունը մեզ դարձնելու է կաղացող ժողովրդավարություն:
 
 

Նմանատիպ  նյութեր

Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի պակասի պայմաններում

September 2023

Արցախի նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը, որն ավարտվեց նախագահի ընտրությամբ, տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի...

Կարդալ ավելին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

July 2023

Ռուբեն Մեհրաբյան Հունիսի 11-12-ին Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հարուստ էր պատմական որոշումներով, որոնք կանխորոշում են ապագա աշխարհակարգում Դաշինքի ամենահզոր...

Կարդալ ավելին
Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

March 2023

Մանվել Սարգսյան Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը)՝ դրա հետ ինչ-որ հույսեր կապելով։ Ադրբեջանի հասարակության մեջ...

Կարդալ ավելին
ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

November 2022

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ «Ռուսաստանը արդարացնում է իրեն որպես դաշնակից», -ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Պրիմակովյան ընթերցումների շրջանակում պատասխանելով Երևանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Վրաստանի եվրաինտեգրումն ու նախագահի շուրջ ներքաղաքական դիմակայությունը
  • Նախագահ Զուրաբիշվիլիի իմպիչմենտը՝ Եվրամիության դռների մոտ
  • Եվրաինտեգրման հերթական սաբոտաժը՝ Վրաստանի իշխանության կողմից

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.