Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ինչ­պե՞ս պե­տա­կան կյան­քում ար­մա­տա­վո­րել ա­զատ ընտ­րութ­յուն­նե­րի ինս­տի­տու­տը

marut
May 2017

 

Ման­վել ՍԱՐԳՍՅԱՆ
Ռազ­մա­վա­րա­կան և ազ­գա­յին հե­տա­զո­տութ­յուն­նե­րի
հայ­կա­կան կենտ­րո­նի տնօ­րեն
Եր­ևան

 

2017թ. ապ­րի­լի 2-ին Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցան հեր­թա­կան խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րը։ Այդ ընտ­րութ­յուն­ներն ու­շագ­րավ էին, քա­նի որ ա­ռա­ջինն էին խորհր­դա­րա­նա­կան կա­ռա­վար­ման ձևին ան­ցում են­թադ­րող և­ ոչ միան­շա­նակ գնա­հա­տա­կան ստա­ցած: [1] 2015թ. սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րից հե­տո։ Բո­լո­րին ա­ռաջ­նա­հեր­թո­րեն հե­տաքրք­րում էր, թե ո՞ր ու­ժե­րը կվճռեն վե­ցե­րորդ գու­մար­ման Ազ­գա­յին ժո­ղո­վի քա­ղա­քա­կան պատ­կե­րը։ Չէ՞ որ խոս­քը երկ­րի քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի նոր կա­ռուց­ված­քի մա­սին է։Ա­վե­լին՝ նո­րույթ էր պատ­գա­մա­վոր­նե­րի ընտ­րութ­յան վար­կան­շա­յին հա­մա­կարգ սահ­մա­նող նոր ընտ­րա­կան օ­րենս­գիր­քը։[2] Ծու­ղակն այն էր, որ նոր ընտ­րա­կան օ­րենսգր­քում ներդր­վել են լայն ձեռ­նա­ծութ­յուն­նե­րի հնա­րա­վո­րութ­յուն­ներ։ Տե­ղե­րում ընտ­րող­նե­րի հետ աշ­խա­տում էին վար­կան­շա­յին թեկ­նա­ծու­նե­րը, ո­րոնց ձայ­նե­րը հա­վաք­վում էին կու­սակ­ցութ­յուն­նե­րի օգ­տին։ Դա հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի լայն դաշտ էր ստեղ­ծում գոր­ծա­րար­նե­րի և հե­ղի­նա­կութ­յուն­նե­րի հա­մար։

Հետ­ևա­բար, ինչ­պես և ս­պաս­վում էր, ու­ժե­րի բաշխ­վա­ծութ­յան մեջ ոչ մի ո­րա­կա­կան փո­փո­խութ­յուն չի գրանց­վել։ ԿԸՀ հրա­պա­րա­կած տվյալ­նե­րի[3] հա­մա­ձայն իշ­խող Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տա­կան Կու­սակ­ցութ­յու­նը (ՀՀԿ) ստա­ցել է ձայ­նե­րի 49,15%-ը, «­Ծա­ռուկ­յան» դա­շին­քը՝ 27,35%-ը, ՀՀԿ կոա­լի­ցիոն գոր­ծըն­կեր ՀՅԴ-ն՝ 6,58%-ը։ Քա­ղա­քա­կան «ստա­տուս-քվոն» ոչ միայն չի խախտ­վել, այլև ամ­րապնդ­վել է։ Ընտ­րութ­յուն­նե­րին մաս­նակ­ցած մնաց­յալ կու­սակ­ցութ­յուն­ներն ու դա­շիք­նե­րը դուրս են մղվել լու­սանցք, միայն «Ելք» դա­շինքն է նոր խորհր­դա­րա­նում ման­դատ­ներ ստա­նա­լու՝ հա­վա­քե­լով ձայ­նե­րի 7,78%-ը։

Հա­յաս­տա­նի ԿԸՀ-ը հեշ­տու­հան­գիստ տա­րա­ծել է քվեար­կութ­յա­նը մաս­նակ­ցած ան­ձանց ցու­ցա­կը[4], նա­խա­պես հայ­տա­րա­րե­լով, որ քվեար­կած­նե­րի թի­վը կազ­մում է շուրջ մեկ ու կես մի­լիոն մարդ։  Այս­տեղ, ինչ­պես աս­վում է, «­Բո­լո­րի եր­ևա­կա­յութ­յու­նը սպառ­վեց»։

Երկ­րում բա­նա­վեճ է ծա­վալ­վել՝ արդ­յո՞ք ապ­րի­լի 2-ի մի­ջո­ցա­ռու­մը կա­րե­լի է ընտ­րութ­յուն հա­մա­րել։ Այ­սինքն, կաս­կա­ծի տակ են դրվել ոչ թե ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րը, այլ հիշ­յալ մի­ջո­ցառ­ման բուն օ­րի­նա­վո­րութ­յան/լե­գի­տի­մութ­յան փաս­տը։ Ան­գամ խորհր­դա­րան մտած ընդ­դի­մա­դիր «Ելք» դա­շինքն է լուրջ քննա­դա­տութ­յան են­թարկ­վել՝ պատ­գա­մա­վո­րա­կան ման­դատ­նե­րը վերց­նե­լու հա­մար։ Ընտ­րութ­յուն­նե­րի նկատ­մամբ այդ­պի­սի վե­րա­բեր­մուն­քը հա­սու­նա­նում է վեր­ջին մի քա­նի տա­րի­նե­րի ըն­թաց­քում։ Շա­տե­րը կար­ծում էին, թե ժո­ղո­վուր­դը չէր կա­րող սե­փա­կան կամ­քով քվեար­կել իշ­խող կու­սակ­ցութ­յան օգ­տին, քա­նի որ հա­սա­րա­կա­կան գի­տակ­ցութ­յան մեջ վեր­ջի­նիս նկատ­մամբ առ­կա նի­հի­լիզ­մը «բո­լոր եր­ևա­կա­յե­լի սահ­ման­նե­րից վեր է»։ Այ­սինքն՝ ժո­ղովր­դին ստի­պել են քվեար­կել։ Զու­գա­հե­ռա­բար միտք էր հնչում, թե ժո­ղո­վուր­դը Հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցութ­յան օգ­տին է քվեար­կել իր իսկ ան­բա­րո և կա­շա­ռա­կեր էութ­յան դրդմամբ։

Photo: The Armenian Weekly

Ընտ­րութ­յուն­նե­րին մաս­նակ­ցած քա­ղա­քա­կան ոչ մի ուժ վա­ղե­մի սո­վո­րութ­յան հա­մա­ձայն զանգ­վա­ծա­յին բո­ղոք­ներ չի կազ­մա­կեր­պել և չի պնդել, թե քվեար­կութ­յան արդ­յունք­նե­րը կեղծ­վել են։ Ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րը բո­ղո­քար­կե­լու ո­րո­շում է ըն­դու­նել միայն ձայ­նե­րի 1,65% ստա­ցած «­Հայ ազ­գա­յին կոնգ­րես» կու­սակ­ցութ­յու­նը։[5] Բազ­մա­թիվ կաս­կած­ներ են ար­տա­հայտ­վել, թե երկ­րում ֆի­զի­կա­պես չկար ու չէր կա­րող քվեար­կել մեկ ու կես մի­լիոն ընտ­րող։ Միա­ժա­մա­նակ, ընտ­րող­նե­րի հրա­պա­րակ­ված ցու­ցակ­նե­րի ան­հա­մա­պա­տաս­խա­նութ­յու­նը ընտ­րութ­յուն­նե­րին մաս­նակ­ցած ան­ձանց ի­րա­կան թվին ոչ մի փաս­տով չի ա­պա­ցուց­վել։ Այ­սինքն, ինչ­պես հա­ճախ սի­րում են ա­սել հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը՝ «փաս­տաթղ­թո­րեն ա­մեն ինչ մա­քուր էր»։

Եվ­րո­պա­ցի դի­տորդ­նե­րը նույն­քան վա­ղե­մի սո­վո­րութ­յան հա­մա­ձայն պնդել են, թե «վեր­ջին ընտ­րութ­յուն­նե­րը մի քայլ ա­ռաջ էին նա­խորդ­նե­րի հա­մե­մատ»։ Ազ­դե­ցիկ դի­տոր­դա­կան կազ­մա­կեր­պութ­յու­նը՝ ԵԱՀԿ Ժո­ղովր­դա­վա­րա­կան ինս­տի­տուտ­նե­րի և մար­դու ի­րա­վունք­նե­րի գրա­սեն­յա­կը (ԵԱՀԿ ԺԻՄԻԳ), ու­շագ­րավ հայ­տա­րա­րութ­յուն է ա­րել, ըստ ո­րի «ընտ­րութ­յուն­նե­րի ընդ­հա­նուր մի­ջա­վայ­րը գո­հա­ցու­ցիչ չէր», քա­նի որ «Ընտ­րող­նե­րի վրա ճնշում է գոր­ծադր­վել, նրանց փոր­ձել են հա­մո­զել, որ ի­րենց կա­տա­րած ընտ­րութ­յու­նը հայտ­նի կդառ­նա և­ ան­հետ­ևանք չի մնա։ Մենք ափ­սո­սում ենք, որ վա­խի մթնո­լոր­տը մեծ էր»։[6] ԱՄՆ դես­պա­նա­տու­նը կա­յա­ցած ընտ­րութ­յուն­նե­րի ա­ռի­թով շնոր­հա­վո­րել է հայ ժողվր­դին՝ նշե­լով, որ ընտ­րող­նե­րը կա­րող էին ա­զա­տո­րեն ի­րաց­նել ի­րենց ձայ­նի ի­րա­վուն­քը։ Դես­պա­նա­տու­նը հան­դես է ե­կել այս գնա­հա­տա­կա­նով՝ ի հե­ճուկս ԵԱՀԿ ԺԻՄԻԳ-ի հրա­պա­րա­կած եզ­րա­կա­ցութ­յուն­նե­րի։ Հա­ման­ման գնա­հա­տա­կան­ներ են հնչել նաև մի շարք այլ երկ­նե­րի և մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի կող­մից։

Քա­ղա­քա­կան դա­սի և­ ակ­տիվ հա­սա­րա­կութ­յան շրջա­նում ա­հագ­նա­ցել է ան­զո­րութ­յան և­ ընկճ­վա­ծութ­յան մթնո­լոր­տը։ Բո­լո­րին թվա­ցել է, թե ժո­ղո­վուրդն ի­րեն ան­վա­յել է պա­հել։ «­Հայ ազ­գա­յին կոնգ­րես» կու­սակ­ցութ­յան ղե­կա­վար՝ ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գահ Լ­ևոն Տեր-­Պետ­րոս­յա­նը ժո­ղովր­դի պահ­ված­քին իր բա­ցատ­րութ­յունն[7] է տվել. «Եր­կիրն ամ­բող­ջութ­յամբ գտնվում է կո­ռում­պաց­ված պե­տա­կան պաշ­տոն­յա­նե­րի, պատ­ժիչ ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի, մո­նո­պո­լիստ ձեռ­նար­կա­տե­րե­րի եւ քրեա­կան հե­ղի­նա­կութ­յուն­նե­րի ձեռ­քում, ո­րոնք էլ լիո­վին տնօ­րի­նում են ճոր­տութ­յան կար­գա­վի­ճա­կի մատն­ված ժո­ղովր­դի բախ­տը եւ հա­կաօ­րի­նա­կան բո­լոր մի­ջոց­նե­րով պար­բե­րա­բար ա­պա­հո­վում ի­րենց վե­րար­տադ­րութ­յու­նը։ Հա­ցի կա­րոտ, ո­տա­բո­բիկ ե­րե­խա­նե­րի տեր ու պարտ­քե­րի տակ թաղ­ված ճոր­տը, որ­քան էլ բա­րո­յա­կան ու սկզբուն­քա­յին, չի կա­րող դի­մադ­րել ընտ­րա­կա­շառ­քի գայ­թակ­ղութ­յա­նը։ Դի­մադ­րե­լու պա­րա­գա­յում ընտ­րա­կա­շառ­քը ստի­պե­լով կխո­թեն նրա գրպա­նը՝ մե­կին վա­խեց­նե­լով բա­նա­կում ծա­ռա­յող որ­դու վի­ճա­կի վատ­թա­րաց­մամբ, մյու­սին՝ դպրո­ցում կամ բու­հում սո­վո­րող զա­վա­կին նե­ղութ­յուն տա­լով, եր­րոր­դին՝ աշ­խա­տան­քից ա­զա­տե­լու սպառ­նա­լի­քով եւ այլն։ Վս­տա­հա­բար, ընտ­րա­կա­շառք վերց­նող­նե­րի մեծ մասն այդ քայ­լին դի­մել է ոչ այն­քան փո­ղի գայ­թակ­ղութ­յու­նից դրդված, որ­քան այդ­պի­սի ճնշում­նե­րին չդի­մա­նա­լու պատ­ճա­ռով»։

Միա­ժա­մա­նակ, բո­լո­րո­վին նոր եր­ևույթ էր պատ­գա­մա­վո­րա­կան ման­դատ­ներ չստա­ցած և ժո­ղովր­դին ե­րախ­տա­մոռ ան­վա­նած օ­լի­գարխ­նե­րի դժգո­հութ­յու­նը։[8] Այս հան­գա­ման­քը բա­ցա­հայ­տել է երկ­րում հաս­տատ­ված «ճոր­տա­տի­րա­կան ի­րա­վուն­քի» ողջ խո­րութ­յու­նը, ո­րի պայ­ման­նե­րում ան­գամ հարս­տութ­յունն ար­դեն հա­ջո­ղութ­յան ե­րաշ­խիք չէ։ Ք­րեաօ­լի­գար­խիկ կար­գերն անն­կատ փո­խա­րին­վել են նո­մենկ­լա­տու­րա­յին-օ­լի­գար­խիկ կար­գե­րով։ Կու­սակ­ցութ­յուն­նե­րը՝ որ­պես ինս­տի­տուտ, և­ ա­ռան­ձին վերց­րած՝ օ­լի­գարխ­ներն, ար­ժեզրկ­վել են և կորց­րել ի­րենց նախ­կին ազ­դե­ցութ­յու­նը։ Իսկ իշ­խող վար­չա­կազ­մին ընտ­րութ­յուն­նե­րի ժա­մա­նակ, փաս­տո­րեն, հա­ջող­վել է ի կա­տար ա­ծել իր առջև դրված բո­լոր ա­ռանց­քա­յին խնդիր­նե­րը՝ ժո­ղովր­դին ուղ­ղոր­դել ընտ­րութ­յա­նը, ա­պա­հո­վել փաս­տաթղ­թե­րի «մաք­րութ­յու­նը» (ա­ռա­ջին հեր­թին՝ քվեար­կած ընտ­րող­նե­րի ցու­ցա­կը), բա­ցա­ռել հե­տընտ­րա­կան բո­ղոք­նե­րը։

Այ­սու­հան­դերձ, հա­մոզ­վա­ծութ­յան մեծ մաս­նա­բաժ­նով կա­րե­լի է պնդել, որ երկ­րում ա­ռա­ջին ան­գամ ընդ­հան­րա­կան մա­կար­դա­կով գի­տակց­վել է, որ քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յունն ա­նի­մաստ է ա­ռանց պե­տա­կան կյան­քի մի շարք հա­րա­չա­փե­րի ար­մա­տա­կան վե­րա­փոխ­ման։ Վեր­ջին մի քա­նի տա­րի­նե­րի ըն­թաց­քում դրա մա­սին շատ է խոս­վել, սա­կայն որ­պես ընդ­դի­մա­դիր ինք­նա­դիր­քա­վոր­վող քա­ղա­քա­կան կու­սակ­ցութ­յուն­նե­րը խիստ քննա­դա­տութ­յան էին են­թար­կում գոր­ծող վար­չա­կազ­մի սխե­մա­յով ընտ­րութ­յուն­նե­րին չմաս­նակ­ցե­լու կողմ­նա­կից­նե­րին։ Այդ­պես վար­վե­լու պատ­ճառ­նե­րը շատ էին։ Բայց փաստն այն է, որ ընտ­րութ­յուն­նե­րը վե­րա­ճել են հա­սա­րա­կութ­յա­նը լիա­կա­տար ճնշե­լու և­ իր իսկ ճա­կա­տագ­րի վրա նե­րազ­դե­լու բո­լոր հնա­րա­վո­րութ­յուն­նե­րից նրան զրկե­լուն։ Դ­րա մա­սին ար­ժե ա­ռան­ձին խո­սել, օ­դում կախ­ված թող­նե­լով ըն­դա­մե­նը մեկ հարց. ին­չո՞ւ 25 տա­րի­նե­րի ըն­թաց­քում Հա­յաս­տա­նում չի կա­յա­ցել ա­զատ ընտ­րութ­յուն­նե­րի մե­խա­նիզ­մը։

Այս ի­մաս­տով կա­րե­լի է հի­շեց­նել հռչա­կագ­րո­րեն ի­րա­վա­կան պե­տութ­յու­նում պե­տա­կան կյան­քի ո­րոշ ա­ռօր­յա հա­յե­ցա­կե­տեր։ Ի­րա­վա­կան պե­տութ­յու­նում ընտ­րութ­յուն­նե­րի ինս­տի­տու­տը պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի ձևա­վոր­ման միակ օ­րի­նա­կան մե­խա­նիզմն է։ Այն են­թադ­րում է ե­րեք ա­ռանց­քա­յին բա­ղադ­րիչ­նե­րի՝ ընտ­րութ­յուն­նե­րի ի­րա­կա­նաց­ման պայ­ման­նե­րի, ընտ­րող և­ ընտր­վող սուբ­յեկտ­նե­րի (թեկ­նա­ծու­նե­րի) կոր­պու­սի  առ­կա­յութ­յուն։ Ընտ­րութ­յուն­նե­րի անց­կաց­ման պար­տա­դիր ու  ա­նօ­տա­րե­լի նա­խա­պայ­ման է կա­մար­տա­հայտ­ման ա­զա­տութ­յան և­ ընտր­վող­նե­րի հա­մար հա­վա­սար պայ­ման­նե­րի ա­պա­հո­վու­մը։ Հիշ­յալ պայ­ման­նե­րի որ­ևէ օ­րենսդ­րա­կան կամ ա­նօ­րի­նա­կան սահ­մա­նա­փա­կում հա­մար­վում է կա­մար­տա­հայտ­ման ա­զա­տութ­յան դեմ ոտնձ­գութ­յուն։

Ինչ վե­րա­բեր­վում է ընտ­րող­նե­րին, ա­պա ընտ­րո­ղի՝ ընտ­րութ­յուն­նե­րին մաս­նակ­ցե­լու ի­րա­վուն­քը են­թադ­րում է նրա կող­մից ընտ­րութ­յուն­նե­րի անց­կաց­ման պայ­ման­նե­րի ճա­նա­չում։ Ընտր­վող սուբ­յեկտ­նե­րի հետ ա­պօ­րի­նի գոր­ծարք­ներն ընտ­րո­ղի գոր­ծո­ղութ­յուն­նե­րը քրեո­րեն պատ­ժե­լի են դարձ­նում։  Ա­ռանձ­նա­հա­տուկ նշա­նա­կութ­յուն ու­նի ընտր­վող սուբ­յեկտ­նե­րի (թեկ­նա­ծու­նե­րի) հա­մա­պա­տաս­խա­նութ­յունն օ­րեն­քի պա­հանջ­նե­րին։ Ընտ­րութ­յուն­նե­րին մաս­նակ­ցե­լու նրանց ստա­ցած ի­րա­վուն­քը միա­ժա­մա­նակ մեծ պա­տաս­խա­նատ­վութ­յուն է են­թադ­րում։ Ընտ­րա­կան օ­րենսգր­քով և կու­սակ­ցութ­յուն­նե­րի մա­սին օ­րեն­քով նա­խա­տես­ված պա­հանջ­նե­րի խախ­տու­մը առն­վազն պետք է հան­գեց­նի ընտ­րա­կան գոր­ծըն­թա­ցի բո­լոր փու­լե­րում ընտ­րութ­յուն­նե­րին մաս­նակ­ցե­լու ի­րա­վուն­քից նրանց զրկե­լուն։

Վե­րո­հիշ­յալ որ­ևէ բա­ղադ­րի­չի բա­ցա­կա­յութ­յու­նը ոչ միայն ար­ժեզր­կում է ընտ­րութ­յուն­նե­րի ինս­տի­տու­տը, այլև այ­լա­փո­խում է ընտ­րութ­յուն­նե­րը՝ վե­րա­ծե­լով դրանք երկ­րում իշ­խա­նութ­յան ա­պօ­րի­նի բռնա­զավթ­ման մե­խա­նիզ­մի։ Այս հան­գա­ման­քի ըմբռ­նու­մը ժո­ղովր­դա­վա­րա­կան պե­տութ­յուն­նե­րի քա­ղա­քա­ցի­նե­րին ստի­պում էր հան­գա­մա­նո­րեն կշռել ընտ­րա­կան գոր­ծըն­թա­ցի յու­րա­քանչ­յուր հա­յե­ցա­կե­տը։ Դա­րե­րի ըն­թաց­քում ընտ­րա­կան մշա­կույ­թը զար­գա­նում և հղկ­վում էր՝ հա­րա­ճու­նո­րեն դրսևոր­վե­լով ընտ­րութ­յուն­նե­րը կար­գա­վո­րող տար­բեր ի­րա­վա­կան հա­մա­կար­գե­րում։ Խս­տութ­յան տար­բեր աս­տի­ճան­նե­րով սահ­մա­նա­փակ­վում էր քա­ղա­քա­ցի­նե­րի տար­բեր դա­սե­րի՝ ընտ­րութ­յուն­նե­րին մաս­նակ­ցե­լու ի­րա­վուն­քը։ Հաս­տատ­վում էին թե՛ գույ­քա­յին ցեն­զը, թե՛ սե­ռա­կան ու թե՛ սո­ցիա­լա­կան հատ­կա­նի­շով սահ­մա­նա­փա­կում­նե­րը։ Ընտ­րութ­յուն­նե­րին թույ­լատր­վում էր մաս­նակ­ցել միայն նրանց, ով­քեր ըմբռ­նում էին ընտ­րութ­յան կա­նոն­նե­րի էութ­յու­նը և հա­մա­պա­տաս­խա­նում էին պա­հանջ­վող պայ­ման­նե­րին։ Ն­պա­տա­կը մեկն էր՝ կան­խել ընտ­րութ­յուն­նե­րի այ­լա­փո­խու­մը քա­ղա­քա­կան ա­պօ­րի­նութ­յան մե­խա­նիզ­մի։

Հետ­խորհր­դա­յին տա­րած­քում նոր պե­տութ­յուն­նե­րի ա­ռա­ջա­նա­լու պա­հից ան­ցած քա­ռորդ դա­րը ցու­ցադ­րել է, որ այդ պե­տութ­յուն­նե­րի հա­սա­րա­կութ­յուն­նե­րը և քա­ղա­քա­կան դա­սը ան­կա­րող ե­ղան ըմբռ­նե­լու ա­զատ ընտ­րութ­յուն­նե­րի ինս­տի­տու­տի ի­մաստն ու նշա­նա­կութ­յո­ւը։ Կա­մար­տա­հայտ­ման ա­զա­տութ­յու­նը դիտ­վում էր որ­պես ան­թույ­լատ­րե­լի հա­ճույք և­ ոտնձ­գութ­յուն իշ­խա­նութ­յուն ու­նե­ցող­նե­րի ինք­նա­սի­րութ­յան դեմ։ Արդ­յուն­քում՝ ընտ­րութ­յուն­ներն այ­լա­փոխ­վել են այդ պե­տութ­յուն­ներն ու հա­սա­րա­կութ­յուն­նե­րը խեղ­դե­լու և կոր­ծա­նա­րար ա­պա­կա­ռու­ցո­ղա­կա­նութ­յուն­նե­րի մե­խա­նիզ­մի։ Հա­սա­րա­կութ­յուն­նե­րի ինք­նախժ­ռու­մը դար­ձել է դրանց կեն­սա­գոր­ծու­նեութ­յան ա­մե­նաբ­նու­թագ­րա­կան գի­ծը։ Այս գոր­ծըն­թա­ցը, ո­րը սկզբնա­պես հար­վա­ծել է աղ­քատ շեր­տե­րի շա­հե­րին, ներ­կա­յումս սկսել է տա­րած­վել նաև ուն­ևոր զանգ­վա­ծի վրա՝ զրկե­լով նրանց ի­րենց հարս­տութ­յուն­նե­րը և հա­սա­րա­կութ­յան մեջ ի­րենց իսկ դիր­քը պաշտ­պա­նե­լու հնա­րա­վո­րութ­յու­նից։

Ե­թե փոր­ձենք հա­մա­ռոտ բնու­թագ­րել պե­տա­կան կյան­քում ա­զատ ընտ­րութ­յուն­նե­րի ինս­տի­տու­տի ար­մա­տա­վոր­ման անհ­նա­րի­նութ­յան պատ­ճառ­նե­րը, ա­պա հարկ կլի­նի ձևա­կեր­պել հետև­յալ ալ­գո­րիթ­մը.

Խո­շոր սե­փա­կա­նութ­յու­նը ձեռք է բեր­վում ա­պօ­րի­նի ճա­նա­պար­հով, դրա օ­րի­նա­կա­նութ­յու­նը հա­սա­րա­կութ­յան կող­մից չի ճա­նաչ­վում։ Այս­պի­սի պայ­ման­նե­րում սե­փա­կա­նութ­յու­նը գտնվում է կորս­տի հա­րատև վտան­գի ներ­քո։ Սե­փա­կա­նութ­յան ի­րա­վա­կան ան­պաշտ­պա­նութ­յու­նը ստի­պում է սե­փա­կա­նա­տե­րե­րին յու­րաց­նել պե­տա­կան կա­ռա­վար­ման մե­խա­նիզմ­նե­րը՝ որ­պես սե­փա­կա­նութ­յան պաշտ­պա­նութ­յան միակ արդ­յու­նա­վետ ե­րաշ­խիք։ Սե­փա­կա­նա­տե­րե­րի այս ձգտու­մը հար­կադ­րում է նրանց ընտ­րութ­յուն­նե­րի գոր­ծըն­թա­ցի մեջ ներ­մու­ծել ա­պօ­րի­նի մե­խա­նիզմ­ներ՝ բո­լոր հնա­րա­վոր մի­ջոց­նե­րով ի­րենց նպա­տակ­ներն ի­րա­կա­նութ­յուն դարձ­նե­լու հա­մար։ Արդ­յուն­քում՝ երկ­րում տե­ղի է ու­նե­նում իշ­խա­նութ­յան յու­րա­ցում, մե­նաշ­նորհ­նե­րի ա­ռա­ջա­ցում և­ իշ­խա­նութ­յան ու սե­փա­կա­նութ­յան սեր­տա­ճում։ Ան­կախ ար­դա­րա­դա­տութ­յան հա­մա­կար­գի և­ ա­զատ ընտ­րութ­յուն­նե­րի հա­մար պե­տա­կան կյան­քում ոչ մի տեղ չի մնում։

Ա­վե­լի հա­ճախ այս­պի­սի գոր­ծու­նեութ­յունն ար­տա­հայտ­վում է խո­շոր սե­փա­կա­նա­տե­րե­րի տար­բեր ա­կումբ­նե­րի ձևա­վոր­մամբ, ո­րոնք վեր­ջին­նե­րիս քա­ղա­քա­կան հե­նա­րան են դառ­նում։ Որ­պես կա­նոն, այս ա­կումբ­նե­րը երկ­րից դուրս ա­ջակ­ցութ­յուն են գտնում, յու­րաց­նում են ազ­գա­յին հարս­տութ­յուն­նե­րը, այդ հարս­տութ­յա­նը հա­ղոր­դում քա­ղա­քա­կան գոր­ծա­ռույթ և վար­չա­կան ա­հա­բեկ­ման, ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի ու դա­տա­կան հա­մա­կար­գի կա­շառ­ման մի­ջո­ցով ընտ­րող­նե­րին զրկում են ընտ­րութ­յան արդ­յունք­նե­րի վրա ազ­դե­ցութ­յուն ու­նե­նա­լու հնա­րա­վո­րութ­յուն­նե­րից։ Արդ­յուն­քում՝ ընտ­րութ­յուն­նե­րի մե­խա­նիզմն այ­լա­փոխ­վում է իշ­խա­նութ­յու­նը բռնա­զավ­թե­լու և հա­սա­րա­կութ­յա­նը ճնշե­լու գոր­ծի­քի։

Հա­յաս­տա­նում պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի ձևա­վոր­ման ի­րա­վուն­քի հա­մախմ­բումն ան­ցել է խո­շոր սե­փա­կա­նա­տե­րե­րի ձեռ­քը 2003թ. նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի ժա­մա­նակ։ Սե­փա­կան հաղ­թա­նա­կի մա­սին ա­ռա­ջին փու­լից հե­տո հայ­տա­րա­րել չհանդգ­նած գոր­ծող նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չար­յանն ընտ­րար­շա­վի երկ­րորդ փու­լում դի­մել է երկ­րի խո­շոր սե­փա­կա­նա­տե­րե­րի ողջ կոր­պու­սին՝ պաշ­տո­նը նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի երկ­րորդ փու­լի արդ­յունք­նե­րով պահ­պա­նե­լու նպա­տա­կով։  Նույն այդ խո­շոր սե­փա­կա­նա­տե­րե­րը ե­րեք կու­սակ­ցութ­յուն­նե­րի ցու­ցակ­նե­րի մի­ջո­ցով կա­րո­ղա­ցել են գրա­վել խորհր­դա­րա­նա­կան տե­ղե­րի մեծ մա­սը 2003թ. խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րում։ Այդ ժա­մա­նակ ա­ռա­ջին ան­գամ ձևա­վոր­ված կոա­լի­ցիոն կա­ռա­վա­րութ­յու­նը թույլ է տվել խո­շոր սե­փա­կա­նա­տե­րե­րին յու­րաց­նել ողջ քա­ղա­քա­կան ու տնտե­սա­կան իշ­խա­նութ­յու­նը։ «­Պե­տա­կան կար­գը» կա­յա­ցել է քա­ղա­քա­կան և տն­տե­սա­կան ազ­դե­ցութ­յան ո­լորտ­նե­րի բաշխ­ման պայ­մա­նագ­րի հի­ման վրա։

Ար­դեն 2007թ. խո­շոր սե­փա­կա­նա­տե­րե­րի հա­մախմբ­ված քա­ղա­քա­կան հե­նա­րանն է դար­ձել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցութ­յու­նը (ըստ էութ­յան՝ փակ ա­կումբ)։ 2014թ. խո­շոր սե­փա­կա­նա­տե­րե­րը Հո­վիկ Աբ­րա­համ­յա­նի վար­չա­պետ դառ­նա­լուն զու­գա­հեռ գրա­վել են նաև Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րութ­յու­նը։ Այդ պա­հից ի վեր քա­ղա­քա­կան կու­սակ­ցութ­յուն­նե­րի դե­րը Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան կյան­քում սկսել է նվա­զել, իսկ օ­լի­գարխ Գա­գիկ Ծա­ռուկ­յա­նի ստեղ­ծած «­Բար­գա­վաճ Հա­յաս­տան» կու­սակ­ցութ­յունն ար­տամ­ղել է ընդ­դի­մա­դիր կու­սակ­ցութ­յուն­նե­րը քա­ղա­քա­կան գոր­ծուն ազ­դե­ցութ­յան դաշ­տից՝ դե­պի ի­րեն քա­շե­լով ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­ցի­նե­րի ձայ­նե­րը։

2015 թվա­կա­նից Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վի ձևա­վոր­ման այդ­պի­սի սխե­ման սկսել է ա­նարդ­յու­նա­վետ դառ­նալ։ 2016թ. խո­շոր սե­փա­կա­նա­տե­րե­րը «վռնդվել» են կա­ռա­վա­րութ­յու­նից, իսկ 2017թ. խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո նրանք մեծ մա­սամբ ա­ռանց խորհր­դա­րա­նա­կան ման­դատ­նե­րի են մնա­ցել։ Հա­յաս­տա­նում օ­լի­գար­խիա­յի 15-ամ­յա  վե­րելքն ա­վարտ­վել է ար­դեն իր «ա­կում­բի» բռնա­զավթ­մամբ՝ զի­ջե­լով երկ­րում իշ­խա­նութ­յան ձևա­վոր­ման ի­րա­վուն­քը նոր «նո­մենկ­լա­տու­րա­յին օ­լի­գար­խիա­յին»՝ ի դեմս վար­չա­պետ Կա­րեն Կա­րա­պետ­յա­նի։

Փոխ­վել է նաև ընտ­րութ­յուն­նե­րում հաղ­թա­նակն ա­պա­հո­վե­լու հա­մա­կար­գը. նոր ընտ­րա­կան օ­րենսգր­քի մի­ջո­ցով երկ­րում օ­րի­նա­կա­նաց­վել է վար­չաք­րեա­կան ա­հա­բեկ­չութ­յու­նը։ Ընտ­րա­կան հա­մա­կար­գում հաս­տատ­վել է «ճոր­տա­տի­րա­կան ի­րա­վունք»։ Այ­սու­հետ պետք չէ զար­մա­նալ բնակ­չութ­յան՝ ընտ­րութ­յուն­նե­րին ցու­ցա­բե­րած բարձր մաս­նակ­ցութ­յան թվե­րով. տու­ժե­լու վախն ու փողն ի­րենց գործն են ա­նում։ Կու­սակ­ցութ­յուն­նե­րը՝ որ­պես քա­ղա­քա­կան եր­ևույթ, հա­սա­րա­կութ­յան մեջ կորց­րել են ի­րենց ազ­դե­ցութ­յունն ու կշի­ռը։ Եր­կու նո­մենկ­լա­տու­րա­յին ա­կումբ­ներ ա­պա­հո­վում են «ճոր­տա­տի­րա­կան ի­րա­վուն­քի» հա­մա­կար­գի արդ­յու­նա­վետ կա­ռա­վա­րու­մը։

Եզ­րա­կա­ցութ­յուն. սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վա­կար­գի ձևա­վոր­ման ա­ռանց­քա­յին մե­խա­նիզ­մը՝ ա­զատ ընտ­րութ­յուն­նե­րը, չեն կա­րող ար­մա­տա­վոր­վել պե­տա­կան կյան­քում, քա­նի դեռ երկ­րում օ­րի­նա­կա­նաց­ված չէ սե­փա­կա­նութ­յունն ու ա­զատ ձեռ­նար­կա­տի­րութ­յու­նը։ Պե­տա­կա­նա­կերտ­ման ճա­նա­պար­հը բռնած հա­սա­րա­կութ­յան ա­ռաջ­նա­հերթ խնդի­րը սե­փա­կա­նութ­յան ի­րա­վա­կան պաշտ­պա­նութ­յունն է։ Միայն այս խնդրի լու­ծումն է ի զո­րու ա­զատ դաշտ ստեղ­ծել խո­շոր սե­փա­կա­նութ­յան թե­լադ­րան­քից ա­զատ­ված քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յան հա­մար։ Միայն այս խնդրի լուծ­ման դեպ­քում է հնա­րա­վոր կար­գա­վո­րել քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յու­նը «­Կու­սակ­ցութ­յուն­նե­րի մա­սին» օ­րեն­քի մի­ջո­ցով, ո­րը բա­ցա­ռում է քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ ա­պա­քա­ղա­քա­կան խմբա­վո­րում­նե­րի ներ­թա­փան­ցու­մը։

Բազ­մա­թիվ պե­տութ­յուն­նե­րի փոր­ձը վկա­յում է, որ շատ հա­սա­րա­կութ­յուն­ներ ի վի­ճա­կի չեն լու­ծել վե­րո­հիշ­յալ եր­կու խնդիր­նե­րը։ Հռ­չա­կագ­րո­րեն ի­րա­վա­կան պե­տութ­յուն­նե­րում քա­ղա­քա­կան հա­մա­կար­գը շատ ա­րագ հայտն­վում է ա­պօ­րի­նութ­յան ճի­րան­նե­րում։ Այս­պի­սի պայ­ման­նե­րում դժվար է ըն­դու­նել ան­գամ եր­կու կար­ևո­րա­գույն՝ «­Սե­փա­կա­նութ­յան պաշտ­պա­նութ­յան և­ ա­պա­մե­նաշ­նոր­հայ­նաց­ման» և «­Քա­ղա­քա­կան կու­սակ­ցութ­յուն­նե­րի» մա­սին օ­րենք­ներ, քա­նի որ դրանց ըն­դուն­մա­նը խո­չըն­դո­տում է քա­ղա­քա­կան դա­սը և­ ա­պօ­րի­նա­բար ձեռք բեր­ված սե­փա­կա­նութ­յու­նը վա­վե­րաց­նե­լուն դեմ ար­տա­հայտ­վող հա­սա­րա­կութ­յու­նը։

Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, շատ հա­սա­րա­կութ­յուն­ներ այս­պի­սի բարդ խնդիր­նե­րը լու­ծում են հա­մա­ժո­ղովր­դա­կան շար­ժում­նե­րի, կամ, ե­թե բախ­տը բե­րի, վեր­ևից նա­խա­ձեռն­ված բա­րե­փո­խում­նե­րի ճա­նա­պար­հով։

Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կութ­յունն իր առջև դեռ այս­պի­սի խնդիր­ներ չի դրել։ 2016թ. կա­ռա­վա­րութ­յան փո­փո­խութ­յու­նից հե­տո տպա­վո­րութ­յուն է ստեղծ­վել, որ այս ծրա­գի­րը կա­րող է ստանձ­նել նոր կա­ռա­վա­րութ­յու­նը։ Վար­չա­պետ Կա­րեն Կա­րա­պետ­յա­նը բազ­միցս հայ­տա­րա­րել է, որ երկ­րի ա­ռանց­քա­յին խնդի­րը «ստվե­րից» ձեր­բա­զատ­վե­լը և ֆի­նան­սատն­տե­սա­կան գոր­ծու­նեութ­յու­նը օ­րի­նա­կան դաշտ փո­խադ­րելն է։ Սա­կայն միակ աչ­քի զար­նող եր­ևույ­թը ա­մե­նա­խո­շոր ու մեր­ժե­լի սե­փա­կա­նա­տե­րե­րին պե­տա­կան պաշ­տոն­նե­րից և պատ­գա­մա­վո­րա­կան ման­դատ­նե­րից զրկելն է։ Դեռևս չեն նկատ­վել օ­րենսդ­րա­կան և  ո­րա­կա­կան կա­ռուց­ված­քա­յին փո­փո­խութ­յուն­ներ։ Ձեռ­նե­րե­ցութ­յան և­ իշ­խա­նութ­յան սեր­տաճ­ման եր­ևույ­թը շա­րու­նա­կում է գե­րա­կա­յել երկ­րի պե­տա­կան կյան­քում։ Վար­չա­պե­տի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի հան­դեպ առ­կա անվս­տա­հութ­յունն ա­ճել է նաև ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո, ո­րոնց ըն­թաց­քում գե­րա­կա­յել են վար­չա­կան ա­հա­բեկ­չութ­յունն ու ֆի­նանս­նե­րը։

 

[1] Հայտնի իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը 2017 թ․ իր  զեկույցում անդրադառնալով Հայաստանում և Ղազախստանում Սահմանադրության բարեփոխմանը՝ նշել է․ «․․․չունենալով պաշարներ՝ այդ երկրների նախագահները ստիպված են եղել որոնել իրենց իշխանությունը պահպանելու ավելի յուրահատուկ ձևեր։ Նրանք կարող են փոխել պետության բուն կառուցվածքը, բայց նպատակը մնույն է նույնը՝ պահպանել քաղաքական ստատուս֊քվոն»։
 Nations in Transit 2017, Armenia and Kyrgyzstan: Changing Constitutions to Keep Things the Same
 https://freedomhouse.org/report/nations-transit/nations-transit-2017

[2]     http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=105967

[3]     http://res.elections.am/images/doc/020417v.pdf

[4]     Ընտրողների ստորագրված ցուցակներ   http://www.elections.am/lists/

[5]     Կոնգրես-ՀԺԿ դաշինքը բողոքարկում է ԱԺ ընտրությունների արդյունքների օրինականությունը http://www.ilur.am/news/view/59252.html

[6]     https://168.am/2017/04/03/776796.html

[7]     Լեւոն Տեր-Պետրոսյան. Մտահոգիչ ու վտանգավոր ետընտրական տրամադրություններ http://www.ilur.am/news/view/59281.html

[8]     http://www.aravot.am/2017/04/05/874840/,  https://news.am/arm/news/383404.html

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.