Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

hayk
October 2023
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց փախստականի կարգավիճակ շնորհելը։ Սակայն Հայաստանի կառավարությունը, կարծես, խուսափում է գնալ նման քայլի։

Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված մարդկանց մի մասն այսօր ձգտում է կառավարությունից ստանալ փախստականի կարգավիճակ՝ վստահ լինելով, որ իրենց սոցիալական խնդիրները լուծելու համար լրացուցիչ հնարավորություններից բացի, այն կարող է որոշակի իրավական լծակ ստեղծել՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց ունեցվածքին տեր կանգնելու, կամ ընդհանրապես՝ հարազատ բնակավայրեր վերադառնալու համար, եթե, իհարկե, համապատասխան պայմաններ ստեղծվեն։

«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության ղեկավար Լևոն Հայիրյանը ընտանիքով Հայաստանում է դեռ 2020 թվականից, երբ ադրբեջանական զորքերը գրավեցին հայրենի Մեծ Թաղեր գյուղը։ Ավելի քան 1 400 բնակիչ ստիպված տեղահանվեց։

«Մենք փախստականի կարգավիճակ ուզում էինք նրա համար, որպեսզի միշտ հնարավորություն լինի էդ կարգավիճակը օգտագործել՝ հայրենիք վերադառնելու համար։ Տեսեք՝ էն նոյեմբերի 9-ի կոչված զզվելի թուղթը, որը հիմա արդեն խնդալու էլ ա էլի, որ ինչ-մեկը դրան անդրադառնում ա, էնտեղ գրված ա՝ փախստականները և բռնի տեղահանվածները վերադառնան իրենց հայրենիք։ Եթե ես ստատուս չունեմ փախստականի կամ բռնի տեղահանվածի, ի՞նչ ստատուսով պտի վերադառնամ իմ հայրենիք»,- ասում է Լևոն Հայիրյանը։

Այս տարվա սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով, ինչպես հայտնի է, մոտ 100 հազար հայեր հարկադրված թողեցին հարազատ բնակավայրերը՝ տեղափոխվելով Հայաստանի Հանրապետություն։

Ավելի քան 20 հազար մարդ էլ թողել էր Լեռնային Ղարաբաղը երեք տարի առաջ՝ 44-օրյա պատերազմի պատճառով։

«Փախստականի կարգավիճակ մեր համայնքի ժղովուրդը սկզբից ուզում էր ձեռք բերել նրա համար, որովհետև մենք որևէ կարգավիճակ չունենք։ Էն որ դուք ասում եք Հայաստանի քաղաքացի․․․ մեզ երբ ուզում ա Հայաստանի իշխանությունները դեմ են անում, որ դուք Հայաստանի քաղաքացի եք, կարգավիճակ չենք տալիս։ Երբ ուզում են, ասում են՝ դուք Հայաստանի քաղաքացի չեք։ Մասնավորապես, շատ լսած կլինեք, որ բանկերում մեզ հիպոթեքեր-բան չեն տալիս, ասում են՝ ձեր անձնագիրը բան չի․․․ ։ Երբեմն աշխատանքի վերցնելիս՝ ոչ շատ հաճախ, բայց էդպիսի պրոբլեմներ էլ են եղել»,- նշում է Լևոն Հայիրյանը։

Հայիրյանի ներկայացմամբ, Հայաստանի իշխանությունները խուսափում են փախստականի կարգավիճակ շնորհել Լեռնային Ղարաբաղը թողած մարդկանց։

Թե այս առումով ինչ են մտածում կառավարությունում, կամ նախորդ երեք տարիներին Լեռնային Ղարաբաղից տեղահանված որքա՞ն մարդ է ստացել փախստականի կարգավիճակ, «Ամերիկայի ձայնին» չհաջողվեց պարզել․ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից չհաջողվեց մեկնաբանություն ստանալ այս հարցի վերաբերյալ։

Մոտ տասը տարի առաջ՝ Սիրիայում բռնկված ռազմական գործողությունների պատճառով Հայաստանը դարձյալ բախվել էր հայերի զանգվածային գաղթին։ Ծառայության պաշտոնական կայքէջի համաձայն, 2012-2014 թթ-ին Սիրիայից Հայաստան տեղափոխված մարդկանց թիվը հասել էր 23 հազարի, սակայն փախստականի կարգավիճակ շնորհվել է հազարից քիչ անձանց։

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը զանգվածային ներգաղթի պայմաններում հատուկ ընթացակարգերի ներդրմամբ (քաղաքացիության ձեռքբերման դյուրացված կարգ) իրավիճակային լուծում տվեց այս թիրախ խմբի իրավաբանական կարգավիճակը սահմանելու ուղղությամբ»,- կարդում ենք կայքէջում։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանի խոսքով, փախստականի կարգավիճակի պարագայում մարդիկ կարող են ստանալ դեռ 1951 թվականին ընդունված ՄԱԿ-ի՝ «Փախստականների կարգավիճակի մասին» փաստաթղթով սահմանված «որոշ իրավունքների փաթեթ», քանզի այդ կոնվենցիայի մաս կազմող պետությունները, ներառյալ Հայաստանը, ստանձնել են որոշակի իրավական պարտավորություններ։ Կան սոցիալական, կրթության որոշ արտոնություններ, բայց այդ իրավունքների շարքում գլխավորը, ըստ ամենայնի, հարազատ բնակավայր վերադառնալու իրավունքն է։

«Անհատական հանդիպումներ ենք ունենում բռնի տեղահանված անձանց հետ և փաստաթղթավորում ենք իրավունքի խախտման դեպքերը՝ սեփականության իրավունքի խախտման հիմքով, քանի որ էս մարդիկ՝ ոչ իրենց կամքով, թողել են իրենց տունը, իրենց ունեցվածքը, էն, ինչ ունեցել են՝ իրենց սեփականությունը, և սեփականությունը պաշտպանվում է կոնվենցիոն նորմերով։ Տեղահանվել են Հայաստան, տեղափոխվել են․․․ ։ Իրենց իրավունքների պաշտպանություն ենք իրականացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»,- ասում է Անի Չատինյանը։

Այդուհանդերձ, Չատինյանը չբացառեց, որ փախստականի կարգավիճակ ստացած անձինք կկարողանան ավելի դյուրին տեղափոխվել արտերկիր (օրինակ՝ եվրոպական երկրներ)՝ որոշակի իրավունքներով, հնարավորություններով (փախստականի համար նախատեսված է ճամփորդական հատուկ փաստաթուղթ), և պետք չէ բացառել, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների մի մասի մոտ առկա է նման նպատակ։

 

Ամերիկայի Ձայն

 

Թեգեր ԱրտատպությունՀոկտեմբեր 2023 չորորրդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Արցախի հայաթափումը. նոր մարտահրավերներ

October 2023

2023 թվականի սեպտեմբերի վերջը, 44-օրյա պատերազմից երեք տարի անց, Պատմության մեջ կմտնի որպես Արցախի հայաթափման ժամանակաշրջան, որին նախորդել է Ադրբեջանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.