Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Իշխանությունն է իրեն մտցրել այդ անկյունը

marut
July 2017

Lragir.am-ի հարցերին պատասխանել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Պարոն Համբարյան, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը վերջին շրջանում դարձյալ քննարկման թեմա է դարձել: Այս հարցին անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանը՝ դա երկկողմանի հարաբերություններում համարելով ցավոտ հարց: Բայց միաժամանակ նա նշել է, որ դեռևս որևէ լուրջ բան չի պատահել։ Եթե ինչ-որ մի ժամանակ լուրջ հետևանքներ լինեն, այն ժամանակ կարելի է մեղադրել ռուսական կողմին: Ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմի պահվածքն այս հարցում:
Եթե հիշում եք, որոշ ժամանակ առաջ Սերժ Սարգսյանը դժգոհություն էր հայտնում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի վերաբերյալ: Դրանից հետո Ռուսաստանն անտեսեց Հայաստանի իշխանությունների դժգոհությունը և ավելի մեծ ծավալներով զենք սկսեց վաճառել Ադրբեջանին: Հիմա արդեն ռուս-ադրբեջանական զենքի վաճառքի պայմանագրերի արժեքը մոտեցել է 7 մլրդ դոլարին, և Ռուսաստանը Իսրայելի հետ միասին համարվում է Ադրբեջանին ամենամեծ ծավալի զենք վաճառող երկրներից մեկը: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ այդ վաճառքը դեռ որևէ լուրջ հետևանք չի ունեցել, կարող ենք ասել, այո, հիմա չի ունեցել, բայց եթե վաղը ռազմական գործողությունները վերսկսվեն, դրա հետևանքները կտեսնենք: Իսկ հիմա ոչ ոք, հաշվի առնելով նախորդ տարվա ապրիլի պատերազմի փորձը, չի կարող երաշխավորել, որ ադրբեջանական կողմը կրկին նախահարձակ չի լինի: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ զենքը վաղը չի ուղղվի հայերի դեմ: Երբ Ադրբեջանը ժամանակին «Սոնցեպյոկ» էր գնում Ռուսաստանից, ևս ոչ մեկը չէր երաշխավորել, որ այ զենքը չի օգտագործվելու հայերի դեմ: Կամ, երբ Իսրայելից «Կամիմաձե» անօդաչու թռչող սարքերն էին գնում, որոնք մեծ կորուստներ պատճառեցին մեր զինուժին, ևս երաշխիքներ չէին տրվել: Այնպես որ, ես համարում եմ, որ Սերժ Սարգսյանի ասածը մի փոքր տրամաբանությանը մոտ չէ, քանի որ եթե ռուսական կողմը զենք է վաճառում Ադրբեջանին, ինքն իրավունք էլ չունի պաշտոնական Բաքվից պահանջելու, որ այդ զենքը չօգտագործվի հայկական կողմերի դեմ: Մենք միշտ էլ պատերազմի վերսկսման առումով վտանգ ունենք, և հիմա էլ այդ ամենը մեզ համար կրկնակի վտանգ է ներկայացնում, որովհետև ռուսական կողմն սկսել է Ադրբեջանին ավելի նորագույն  զինտեխնիկա վաճառել:

Հայ-ռուսական հարաբերություններում ի՞նչ փուլ է հիմա: Պարբերաբար Հայաստանում դժգոհություններ են հնչումռազմավարական գործընկերոջ նկատմամբ  Ռուսաստանիպահվածքի վերաբերյալ: Ժամանակի ընթացքում ինչ-որ բան փոխվո՞ւմ  է:

Այն ինչ տեղի է ունենում հիմա հայ-ռուսական հարաբերություններում, անընդունելի է: ՌԴ-ն, լինելով մեր ռազմավարական դաշնակիցը, անտեսում է մեզ բոլոր ոլորտներում, սկսած զենքի վաճառքից, վերջացրած Ռուսաստանի տարածքում ապրող ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքների չճանաչումով: Սա ցույց է տալիս հայ-ռուսական հարաբերություններում առկա բավական մեծ ճգնաժամային իրավիճակի մասին: Որքան էլ պաշտոնական Մոսկվան ու պաշտոնական Երևանն անընդհատ հայտարարեն, որ ամեն ինչ նորմալ է, մենք ռազմավարական գործընկերներ ենք, իրականությունը բոլորովին այլ է: Հայաստանի ռազմավարական գործընկերը չի կարող Հայաստանն իրեն թշնամի համարող Ադրբեջանին վաճառել 6-7 մլրդ դոլարի զենք և մտածել, թե դա չի փոխում կողմերի միջև զենքի առումով գոյություն ունեցող ստատուս-քվոն: Իրականությունն  այն է, որ Ադրբեջանն այս տարիների ընթացքում մի քանի անգամ շատ զենք է գնել, որը բավական մեծ խնդիրներ է ստեղծում մեզ համար:

Երկրորդ, պետք է դիտարկենք նույն ռուսական մենաշնորհների առկայությունը Հայաստանում: Տարրական թալան է տեղի ունենում «Գազպորմ Արմենիայի» կողմից, նույն էլեկտրաէներգիայի ոլորտում պարբերաբար թանկացումներ են եղել, ռուսական կողմին հանձնված հայկական երկաթուղին խայտառակ վիճակում է:

Եվ ամենավերջին հակահայկական դիրքորոշումն այն էր, երբ Հայաստանը միակ երկիրն էր, որը լինելով ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ,  նրա քաղաքացիների վարորդական իրավունքներն անվավեր ճանաչվեցին ՌԴ-ում: Դա այն դեպքում, երբ Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի քաղաքացիներն իրենց հայրենիքում ստացած վարորդական վկայականները կարող են անարգել օգտագործել ՌԴ-ում:

Ժամանակին, երբ Ռուսաստանի ԿԳ նախարարը հայատարարեց, որ պարտադիր է ԵՏՄ բոլոր երկրներում ռուսերենը որպես երկրորդ պաշտոնական լեզու ընդունելը, մեզ մոտ ծիծաղեցին և մտածեցին, որ դա մեզ չի վերաբերում: Բայց մենք հիմա տեսնում ենք, որ ծիծաղելու առիթ չկար, որովհետև պաշտոնական Մոսկվան մեզ պարբերաբար շանտաժի է ենթարկում՝ կամ կընդունեք ռուսերենը՝ որպես պետական լեզու, կամ ձեր քաղաքացիները խնդիրներ կունենան ՌԴ-ում: Եվ առաջին խնդիրը դա հայկական վարորդական վկայականները չճանաչելն է Ռուսաստանում:

Ի՞նչ պետք է անի հայկական կողմն այս պայմաններում:

Ես առաջին հերթին կարծում եմ, որ հենց ՀՀ իշխանություններն են իրենց մտցրել այդ անկյունը: Մենք հիմա շատ քիչ մանևրելու շանսեր ունենք, որովհետև մեր բոլոր ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտները՝ էներգետիկա, տրանսպորտ, կապ, գտնվում են ռուսական մոնոպոլիստների ձեռքին: Մենք մեր անվտանգությունն ամբողջովին վստահել ենք ռուսական կողմին, նույնիսկ հոգում ենք Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի, ինչպես նաև ռուսական սահմանապահ զորքերի ծախսերի 50 տոկոսը: Դա այն դեպքում, երբ ՌԴ-ն, որն ունի ռազմաբազաներ Սիրիայում, Ղրղզտանում, Ղազախստանում ու Տաջիկստանում, ոչ միայն հոգում է այդ ծախսերը, այլ նաև վարձավճար է տալիս այդ երկրներին ռազմաբազաների համար: Մենք ահռելի քանակությամբ տարածքներ ենք Գյումրիում տվել ռուսական ռազմաբազային, անհատույց: Բացի այդ, ռուսական ռազմաբազայի զինվորականները պարզապես պատուհաս են դարձել Գյումրիի արվարձանային գյուղական բնակավայրերի համար, որոնց ցանքատարածություններն  անընդհատ փչացնում են իրենց տանկերով և այլ ռազմական տեխնիկով, չեն էլ փոխհատուցում: Մենք մեզ հիմա այս վիճակում ենք դրել: Եթե դուք թույլ եք տալիս, որ ձեր հարևանը ձեր տանն ինչ ուզի անի, և դա երկարատև է, ապա նրան կարգի հրավիրելու համար պետք է «վիրահատական» մեթոդներ կիրառել: Կամ նրան դուրս եք հանում, կամ իր տեղն եք ցույց տալիս, ինչը ցավոտ է լինելու: Ես գտնում եմ, որ մենք առաջին հերթին պետք է ռուսական կողմին հայտարարենք, որ Գյումրիում գտնվող ռազմաբազայի ծախսերն ամբողջովին իր վրա են ընկնում: Երկրորդ, ես մի առաջարկ ունեմ: Եթե Ղրղզստանի նման երկիրը, որը ԵՏՄ ու ՀԱՊԿ անդամ է, թույլ է տալիս, որ իր Բիշկեքի Մանաս օդանավակայանում տեղակայվի ամերիկյան փոքրիկ ռազմաբազա, ապա ինչո՞ւ ոչ, Հայաստանի տարածքում ևս թող լինի փոքրիկ ամերիկյան ռազմաբազա: Օրինակ՝ այն կարող է տեղակայվել նույն Արզնիի օդանավակայանում: Եթե մենք Էրեբունի օդանավակայանն անհատույց տվել ենք ռուսներին, եկեք ամերիկյան կողմին էլ տանք Արզնիի օդանավակայանը, և կտեսնենք, թե դրանից ինչ է լինելու:

Իմ կարծիքով՝ այն ինչ տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերություններում, դա ուղղակի ֆարս է, այստեղ հարաբերություններ չկան: Այստեղ Ռուսատսանն օգտագործում է իր բոլոր հնարավորությունները՝ նվաստացնելու մեզ: Ես վերջերս մի հետաքրքիր կարգախոս լսեցի՝ ասում են՝ աշխարհում ԱՄՆ-ն երկրներին առաջարկում է՝ եղեք ինձ հետ, և կլինի շատ լավ: Իսկ Ռուսաստանն ասում է՝ եթե չլինեք մեզ հետ, ավելի վատ կլինի: Հիմա մեզ տարրական շանտաժի են թարկում, որ՝ եթե չլինեք մեզ հետ, ավելի վատ կլինի: Ես հասկանում եմ, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը մեզ համար շատ կարևոր է, բայց այն, ինչ հիմա տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերություններում, բոլոր առումներով անընդունելի է:

Lragir.am

 

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.