Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Իրականությունը՝ թվերով և…ինչպես կա

marut
January 2018
Կամ՝ հաշմված արտոնություններ

 


Ելիզավետա
ՊՈՂՈՍՅԱՆ

2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաշվառված է  8 427 հաշմանդամ, որոնցից 375-ը մինչև 18 տարեկան երեխաներ են:

Առաջին կարգի հաշմանդամների` պետության կողմից նշանակված թոշակը 31 հազար դրամ է, երկրորդ կարգի հաշմանդամներինը՝ մինչև 29 հազար, երրորդ կարգի հաշմանդամներինը` 19 հազար դրամ:Ըստ Արցախի աշխատանքի, սոցալական հարցերի և վերաբնակեցման նախարարության տեղեկատվության՝  1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները դեղորայք ձեռք են բերում անվճար, իսկ 3 –րդ խմբի հաշմանդամները՝ 50% զեղչով, իրականացվում են անկողնային հիվանդների տնային այցեր և մի շարք այլ ծրագրեր:

Որքանո՞վ են ձեռնարկված այս միջոցներն օգնում հաշմանդամներին՝ հաղթահարելու իրենց խնդիրներն ու սոցալական հարցերը:

Առաջին կարգի հաշմանդամ ՌուզաննաՍարգսյանի մայր Լենա Սարգսյանի խոսքերով` Ռուզաննան ստանում է 30 հազար դրամ թոշակ, դեղորայքի կեսը սեփական միջոցներով են գնում, քանի որ սահմանված դեղերը քիչ քանակությամբ են տրվում: «Ամեն ամիս բժշկական կաբինետներով պիտի անցնես, ստորագրել տաս փաստաթղթեր, որպեսզի դեղերը ստանաս: Երբեմն չեմ էլ գնում, հոգնել եմ արդեն»,- պատմում է մայրը :

Հավաստիացնում է, որ ոչ մի բժիշկ էլ չի այցելում տուն, նույնիսկ տեղամասային բժիշկը չի ճանաչում իր դստերը:

Ինքն ամեն տարի նամակ է գրում, բայց՝ «ձայն բարբառո հանապատի»…

Այս օրինակը խոսում է ոչ միայն օրենքի անկատարության, այլև անգամ այդ, մեղմ ասած, ոչ կատարյալ օրենքի թերակատարման մասին :

Ռուզաննան ստանում է 30 հազար դրամ թոշակ, դեղորայքի կեսը սեփական միջոցներով են գնում, քանի որ սահմանված դեղերը քիչ քանակությամբ են տրվում

Հաշմանդամները, թվում է, արտոնություններ ունեն, բայց իրականում դրանք էապես չեն փոխում նրանց սոցալական վիճակը, իսկ բյուրոկրատական քաշքշուկներն էլ տվյալ դեպքում դրդում են, որ մարդիկ հրաժարվեն

անգամ այդ անբավարար արտոնություններից:

Մի՞թե տեղյակ չեն այս մասին պատկան մարմինները։ Իսկ կա՞ վերահսկող մարմին։ Որևէ մեկը ստուգու՞մ է իրականացվող ծրագ’երի արդյունավետությունը:

Ըստ իս, հաշմանդամություն ունեցող անձանց համար օրենքով սահմանված փոքրիշատե արտոնությունները ոչ լիովին են կիրառվում։ Ավելիին հասնելու համար էլ պայքարել է պետք։

Բայց դեռ կա՞ ուժ այդ փխրուն մարմիններում։ Կպայքարե՞ն իրենց իրավունքների համար, թե՞ հուսահատ հետ կքաշվեն։

Թե՞ հանրությունը պիտի սատար կանգնի նրանց։ Ու նրանց իրավունքներին։

Կա՞ն, արդյոք, այս հարցով զբաղվող հասարակական կազմակերպություններ։

Հարցեր, հարցեր…

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.