Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Իրանը սկսում է եւ…

marut
July 2011

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Անալիտիկոն» ամսագրի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ

Ս.թ. մայիսի 14-ին Հայաստանում Իրանի դեսպանատունը հանդես եկավ աննախադեպ հայտարարությամբ:

Դրանում առկա են երկու շատ կարեւոր հանգամանք: Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի պաշտոնական դիրքորոշումն արտաքին քաղաքական բոլոր խնդիրների կապակցությամբ արտահայտվում է բացառապես նախագահի եւ արտաքին գործերի նախարարի կամ ԱԳՆ խոսնակի կողմից, հետեւաբար` բոլոր մնացած մոտեցումները համարվում են մասնավոր կարծիք:

Դեսպանատունը հայտարարել է նաեւ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության հարցում Իրանը միշտ հանգել է այն համոզմանը, որ երկարատեւ խաղաղության հաստատման համար հակամարտությունը պետք է կարգավորել երկխոսության, ուժի չկիրառման եւ ինքնորոշման իրավունքը հարգելու հիման վրա: Եվ քանի որ Իրանը հակամարտության գոտուն սահմանակից միակ երկիրն է, ապա տարածաշրջանում սադրանքների եւ սրացման կապակցությամբ նա ամեն անգամ մտավախություն է արտահայտում  եւ թույլ չի տալիս, որ նման սադրանքները պատրվակ հանդիսանան տարածաշրջան օտարերկրյա ուժեր մտցնելու համար:

Թե ինչո±ւ Իրանին անհրաժեշտ եղավ հիշեցնել պաշտոնական կարծիքն արտահայտելու լիազորված անձանց ցուցակի մասին` այս մասին փոքր ինչ ուշ: Իսկ հայտարարության աննախադեպ մասը վերաբերվում էր ինքնորոշման իրավունքի հստակ եւ միանշանակ ընդգծմանը:

Դրանից մի օր առաջ, մայիսի 13-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել էր Իրանի նախագահի հատուկ բանագնացին` Մոհամադրեզա Ռաուֆ Շեյբանիին: Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հատուկ բանագնացին ընդունել է նաեւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը: Օրակարգը միեւնույն էր:

Ինչպե±ս էր այս ամենը լուսաբանվում հայկական ԶԼՄ-ներում: Իրանի նախագահի հատուկ բանագնացի այցը Հայաստան հիմնականում գնահատվել է գլխավորապես  Հայաստանի ներքաղաքական գործընթացների եւ ղարաբաղյան կարգավորման հարցում ՙճեղքման՚ եւ ղարաբաղա-իրանական սահմանում խաղաղապահների տեղակայման լույսի ներքո:

Այս դիվանագիտական բանավեճն, արձանագրում են էլեկտրոնային ՙԼրագիր՚ թերթի փորձագետները, տեղի է ունենում կարեւորագույն իրադարձությունների ֆոնին: Իրանում նկատվում է ներիշխանական հակամարտություն այաթոլլա Խամենեի եւ նախագահ Ահմադինեջադի միջեւ:

Կա եւս մի հանգամանք: Իրանի հետ Ղարաբաղի սահմանը, որը ձգվում է Մեղրուց մինչեւ Հորադիզ` 170 կմ երկայնքով, Իրանի համար ունի կենսականորեն կարեւոր նշանակություն: Ներկայիս ստատուս-քվոն ձեռնտու է Իրանին, ինչպես նաեւ` սահմանին այլ ուժերի բացակայությունը:

Սակայն, ինչպես կարծում են հայ փորձագետները, Իրանը մտահոգության առիթներ ունի: Խնդիրն այն է, որ Հայաստանում ներքաղաքական զարգացումները կարող են հանգեցնել իշխանության բաժանմանը` Հայաստանի Ազգային Կոնգրեսի եւ ներկայումս իշխող Հանրապետական կուսակցության միջեւ, որոնց դիրքորոշումները ղարաբաղյան խնդրի շուրջ համընկնում են: Նրանք գտնում են, որ ազատագրված տարածքները, այդ թվում եւ Իրանին սահմանակից չորս շրջանները պետք է հանձնվեն Ադրբեջանին:

ՙՆման կարգավորման դեպքում ծագում է հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը՚, գրում է ՙԼրագիր՚ թերթը: ՙԱյդ ուժերի կազմն առանցքային է. ինչպիսի± ուժեր են տեղակայվելու` ռուսակա±ն, արեւմտյա±ն, թե± համատեղ: Իրանին այդ տարբերակներից ոչ մեկն էլ ձեռնտու չէ: Ցանկացած խաղաղապահ ուժերի ներկայությունն Իրանը դիտում է որպես սպառնալիք սեփական անվտանգությանը: Մասնավորապես` Իրանի հյուսիսային նահանգներում անջատողականության մասով՚:

Հայաստանում Իրանին անհրաժեշտ են գործընկերներ, որոնք կիսում են վերջինիս աշխարհաքաղաքական պատկերացումները: Հայ փորձագետներն արձանագրում են բավականին հետաքրքիր իրավիճակ` Իրանը համոզում է հայերին չհանձնել տարածքները:

Սակայն, վերադառնանք դեսպանատան հայտարարության առաջին մասին, որտեղ նշվում է, որ Իրանի պաշտոնական դիրքորոշումն արտահայտվում է բացառապես երկրի նախագահի եւ ԱԳՆ կողմից, իսկ մնացածը մասնավոր կարծիքներն են:

Այս խոսքերը հնչել են որպես պարզաբանում նորերս տեղի ունեցած միջադեպին: Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Խամենեի ներկայացուցիչն Արդեբիլում` իմամ-ջումա այաթոլլա Սեյիդ Հասան Ամելին հայտարարել է, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Իրանն աջակցում էր Ադրբեջանին:

ՙԻրանական քաղաքական գործիչները մինչեւ այսօր չեն խոսել այդ աջակցության մասին եւ, հավանաբար, դիվանագիտական նկատառումներով այսուհետ երբեք չեն անդրադառնա այս հարցերին: Բայց ես` ո°չ: Ես իմամ-ջուման եմ եւ ամբիոնից խոսելիս պարտավոր եմ պատասխանել մահմեդական եղբայրների հարցերին ու կասկածներին: Շուշիի կռիվներին մասնակցող եւ դժվարություններ կրող մարտիկներին մենք ավտոշարասյուներով զենք էինք մատակարարում: Կառավարության համաձայնությամբ եւ Ռահիմ Ղազիեւի խնդրանքով (1992-93 թթ. Ադրբեջանի պաշտպանության նախարարը) ստեղծվել է պաշտպանության համատեղ ադրբեջանա-իրանական շտաբը, որի շրջանակներում Թավրիզի եւ Արդեբիլի գեներալներն աջակցում էին իրենց ադրբեջանցի եղբայրներին հայկական ագրեսիան կանխելու հաամր՚, – հայտարարել է այաթոլլա Ամելին:

Նրա խոսքերով, Իրանը ցուցաբերել է նաեւ կազմակերպչական աջակցություն` անհրաժեշտության դեպքում Աֆղանստանից հազարավոր մարտիկների ռազմաճակատ փոխադրման հարցում: ՙՄենք մատակարարում էինք զենք ու զինամթերք ոչ թե հայերին, այլ մեր ադրբեջանցի եղբայրներին: Մեր ռազմական նախապատրաստության կայանները գտնվում էին ոչ թե Հայաստանում, այլ` Ադրբեջանում՚, – հայտարարել է այաթոլլա Սեյիդ Հասան Ամելին, հաղորդում է  SalamNews-ը` հղում կատարելով Arannews գործակալությանը:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայկական խորհրդարանի ամբիոնից հաստատել է, որ ղարաբաղյան հակամարտության ժամանակ Ադրբեջանի կողմից մարտնչում էին աֆղանական զինյալներ, թեեւ չի հայտարարել դրանում Իրանի մասնակցության մասին:

Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ այնքան սերտ են ու զարգանում են դրական հունով, որ նման տեղեկատվությունն անգամ մեկնաբանման կարիքը չունի: Այդ մասին հայտարարել են Երեւանում Իրանի դեսպանատանը մերձ աղբյուրներ:

Հայկական մամուլը նաեւ հաստատում է, որ հենց Իրանը, լինելով ԼՂ հակամարտության գոտուն միակ հարեւանը, ապահովում էր Հայաստանի պարենային անվտանգությունը:

Միաժամանակ մամուլում հայտնվել է չհերքված տեղեկատվություն այն մասին, որ Իրանի արտաքին գործերի նախկին նախարար Մանուչեր Մոթթաքին 2010 թ. աշնանն այցելել է Լեռնային Ղարաբաղ ու վերջինիս Իրանին սահմանակցող շրջանները:

Իրանի նախագահի մոտ, ըստ որոշ փորձագետների, տարածաշրջանում մնացել է միակ գործընկեր` Հայաստանը: Եվ այաթոլլայի ներկայացուցչի հայտարարությունները, թե Իրանը ժամանակին աջակցել է Ադրբեջանին եւ ոչ թե Հայաստանին, հանդիսանում են Ահմադինեջադին վերջին գործընկերոջից զրկելու փորձեր:

Ադրբեջանում նույնպես փորձել են հերքել այս աղմկահարույց տեղեկությունները, սակայն ՙԵնի Մուսավաթ՚ թերթը դիմել է Սարդար Համիդովին` Աղդամի ուղղությամբ հարձակումներ գործած ադրբեջանական վաշտի հրամանատարին` պարզաբանումներ ստանալու համար: Վերջինս, ի թիվս այլ դեպքերի, պատմել է աֆղանցիների եւ այլ ազգերին պատկանած վարձկանների մասին, որոնք Ադրբեջան են փոխադրվել Իրանից:

Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ Յաղուբ Մամեդովը տեղական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հաստատել է այաթոլլա Խամենեի ներկայացուցչի հայտարարությունը: Այդ տեղեկատվությունը հաստատել են նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախկին նախար Ռահիմ Ղազիեւը եւ Ադրբեջանի Իսլամական կուսակցության նախկին ղեկավար Հաջի Նուրիեւը:

Նուրիեւը, մասնավորապես, ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտարարել է, թե. ՙԱրդեն եկել է ժամանակը, որպեսզի բացահայտվեն մարտի դաշտում Ադրբեջանին Իրանի  ցուցաբերած աջակցության փաստերը: Մենք հիշում ենք Իրանի աջակցության մասին, առանց որի մենք կհայտնվեինք ավելի բարդ վիճակում՚:

Իր ավանդական քաղաքականության համաձայն Իրանը խուսանավում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Այսպիսի տեսակետ է հայտնել ադրբեջանական ՙիպՐՍՈսՏ՚ թերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը: ՙԻրանցիները Հայաստանում ասում են, որ աջակցում են այս մի սկզբունքը, իսկ Ադրբեջանում` այն մի սկզբունքը՚, – գրում է նա:

Իրանական հարցերով քննարկումների ամենաթեժ պահին հնչել է պաշտոնական Թեհրանի եւս մեկ հայտարարություն: Իրանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում չի փոխվել. այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը:

ՙԻնչպես եւ նախկինում, Իրանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն է` միջազգային իրավունքին  համապատասխանաբար՚, – ասել է նա:

Թվում է, թե այս աղմկալից պատմությանը վերջակետ է դրվել: Այդպես է, թե ոչ` ցույց կտա ժամանակը:

Wikipedia

Թեգեր Անալիտիկոն | №7 | 2011Գեղամ Բաղդասարյան

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.