Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Լավագույն ձեռքբերումը նոր որակի սերունդն է

marut
April 2012

Հարցազրույց՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ
Պարգեւ արքեպիսկոպոս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ

-Սրբազան հայր, Շուշիի ազատագրումից ուղիղ քսան տարի անց ի՞նչ կարեւոր ձեռքբերումներ կարող ենք արձանագրել քաղաքի հոգեւոր կյանքում:

-Նախ, ունենք երկու վերանորոգված եկեղեցիներ՝ իրենց երիցատներով: Ունենք նաեւ երիտասարդական կենտրոն Ամենափրկիչ եկեղեցու դիմաց՝ իր կահավորված ու վերանորոգված սրահով, որտեղ շուտով պետք է սկսվեն նաեւ համակարգչային դասընթացները երիտասարդների համար: Երիտասարդների հավաքներ տեղի կունենան՝ քարոզչական, դաստիարակչական: Երկու քահանա են գործում երկու եկեղեցիներում: Արդեն ընդգրկել ենք նաեւ պատանիների ու ցածր դասարանի աշակերտների: Պետք է ասեմ, որ այս տարվա Սուրբ Զատիկն աննախընթաց էր. ամբողջ Արցախի եկեղեցիները մարդկանցով լեփ-լեցուն էին, ինչպես նաեւ Շուշիում: Կամաց-կամաց առաջ ենք գնում: Ես կարող եմ նաեւ այլ բան մատնանշել. պատկերացրեք մենք այսօր ազատագրված Շուշիում եւ ընդհանրապես Արցախում ունենք 20 տարեկան երիտասարդներ, ովքեր ծնվել եւ հասակ են առել անկախության պայմաններում: Սա, կարծում եմ, մեր հանրապետության լավագույն եւ կարեւորագույն ձեռքբերումն է` նոր որակի սերունդը:

-Անզեն աչքով էլ նկատելի է հավատացյալների թվի աճը, սակայն այն, որ դա այնքան էլ միանշանակ երեւույթ չէ, վկայում է վերջին տարիներին հայ հանրությունում  «հոգեւոր ճգնաժամի» թեմային հաճախակի անդրադարձը: Որքանո՞վ են այս երկու երեւույթները` հավատացյալների թվի աճ եւ հոգեւոր ճգնաժամ, համատեղելի: 

-Հոգեւոր ճգնաժա՞մ: Չկա այդպիսի հասկացողություն: Շինծու բան է դա: Հոգեւոր ճգնաժամը կնշանակի, որ եկեղեցիներդ քանդում են, ու ժողովուրդը չի գալիս եկեղեցի: Դա է ճգնաժամը: Հայաստանում եւ Արցախում, ընդհակառակը, հավատքն աստիճանաբար վերելք է ապրում: Հոգեւոր ճգնաժամ եղել է 30-ական, 40-ական, 50-ական, 60-ական թվականներին, հիմա ճիշտ հակառակն է:

-Մարդու հոգին հրճվում է` նայելով Ղազանչեցոց եկեղեցու փառահեղ տեսքին, սակայն անմիջապես տխրում ես` տեսնելով եկեղեցու շուրջ խմբվող մուրացիկ ու խեղճուկրակ մարդկանց: Որքանո՞վ են իրար հարիր այս երկու պատկերները: Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պիտի լինի եկեղեցու առաքելությունը հանրային ու սոցիալական ոլորտում:

-Առաջներում կար մի մուրացկան կին՝ գալիս-գնում էր, հիմա չկա: Սիսիանցի կին էր, բայց 1-1.5 տարի է` չեմ տեսնում նրան: Նա պրոֆեսիոնալ դրամ հավաքող էր, այլ ոչ թե մուրացկան: Ինչ վերաբերում է եկեղեցու առաքելությանը, ապա ասեմ, որ եկեղեցու առաքելությունը միշտ կա եւ կմնա նույնը՝ դա Ավետարանը քարոզել եւ ժողովրդին ուղղորդելն է դեպի փրկության ճանապարհը, բարձրացնել նրա բարոյական մակարդակը: Դա հավերժ գաղափար է, եւ այդ առաքելությունը միշտ էլ մնալու է նույնը: Այլ բան է, որ եկեղեցին երբեմն կարողանում է օգտակար լինել սոցիալական ոլորտում, երբեմն օգնում է սոցիալապես անապահով մարդկանց, որբերին, կույրերին` որքան հնարավորություն է ունենում: Դա արդեն թեմի կարողությունից է կախված:

-Ո՞րն եք համարում մեր հոգեւոր անվտանգությանը ամենամեծ սպառնալիքը:

-Ազգը պետք է լինի միաբան՝ դա մեր անվտանգության երաշխիքն է բոլոր առումներով, պիտի ունենա բարձր բարոյական մակարդակ, ազգը պետք է հավատով Աստծու հետ կապված լինի: Սրանք մեր երաշխիքներն են հոգեւոր անվտանգության, որոնցից բխում են քաղաքական, մշակութային, ֆիզիկական, ռազմական, տնտեսական անվտանգությունները:

-Վերջին շրջանում երկրի անվտանգության թեմայով քննարկումներում շատ է խոսվում աղանդավորների ակտիվության մասին: Որքանո՞վ է նրանց գործունեությունը վտանգ ներկայացնում: 

-Նույնիսկ եթե երկրում մեկ աղանդավոր կա` դա արդեն հոգեւոր անվտանգության խնդիր է: Մենք փաստորեն ունենք մի մոլորված հոգի: Դա արդեն նշանակում է, որ խոցելի ենք, ցավոք սրտի:

-Մենք ապրում ենք նոր տեխնոլոգիաների դարում, ինչից անմասն չի կարող մնալ նաեւ եկեղեցին: Հայտնվում են եկեղեցական կայքեր եւ այլ առցանց նախաձեռնություններ, որոնց նպատակը հանրությանը մոտեցնելն է հոգեւորականին: Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը որքանո՞վ է կարեւորում այս նորամուծությունը: 

-Ամեն թեմ ունի իր կայքը, որի միջոցով իրեն ներկայացնում է աշխարհին, պետք է էլեկտրոնային հասցե ունենա, որով կարող են նաեւ կապվել նրա հետ, բայց այդքանով պետք է բավարարվել: Ցանկացած եկեղեցական պիտի օգտվի համացանցից, տեղեկություններ ունենա, բազմաթիվ գրականություն կա, որոնցից երբեմն ձրի կարելի է օգտվել եւ այլն: Այսինքն` արդի տեխնոլոգիայից եկեղեցին չպիտի ետ մնա: Մեր բոլոր քահանաներն ու սարկավագները տիրապետում են համակարգչին, օգտվում են:

-Չե՞ք գտնում, որ համացանցի միջոցով էլ կարելի է քարոզել: 

-Բոլոր միջոցներն էլ կարելի է օգտագործել, դա բնական է եւ պետք է: Ասենք` հոդվածներ են տպագրում, երբեմն մարդիկ սկայպով կարող են խոսել, նամակագրություն կարող է լինել, բայց կենդանի քարոզը դեմ առ դեմ ոչնչով չես կարող փոխարինել: Դու չես կարող համացանցի միջոցով ապաշխարհել: Չափ ու սահմաններ կան որոշակի: Համացանցի միջոցով կարող ես հրավիրել մարդկանց, տոների մասին բացատրություն տալ, խորհուրդների եւ ծեսերի նշանակության մասին խոսել: Այս տեսակետից ինչպես թերթն ենք օգտագործում, հեռուստատեսությունն ու ռադիոն, այդպես էլ կարելի է համացանցն օգտագործել: Մենք աստիճանաբար փորձում ենք ակտիվանալ: Վերջին 2-3 տարում մեր առաջին քայլերն ենք անում, բայց պետք է ավելի ակտիվ լինել:

-Շուշիում կան նաեւ մահմեդական կրոնական հուշարձաններ: Ինչպիսի՞ն եք տեսնում դրանց հետագա ճակատագիրը: 

-Գիտեք, ի տարբերություն այլոց` մենք բարբարոս չենք, մենք մշակութային, կրոնական կոթողներ չենք քանդում: Համենայնդեպս, մենք պահում ենք դրանք: Թեմն այդքան միջոց չունի, որ դրանք վերանորոգենք, բայց ընդհանրապես մշակութային կոթողները պետք է պահպանել, դա բնական բան է:

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.