Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Լեռնային Ղարաբաղ. թուրքական միջամտությունը զսպելու համար հարկավոր է եվրոպական երկրների կոշտ դիրքորոշումը

hghazaryan
January 2021

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբեր 23 HANDOUT/AFP

«SOS արևելյան քրիստոնյաներ» ասոցիացիայի գլխավոր տնօրեն Բենջամեն Բլանշարը հիշեցնում է, որ թուրք–ադրբեջանական ծավալապաշտական ​​նկրտումները կանգ չեն առնում Լեռնային Ղարաբաղում և մեծ վտանգ են ներկայացնում խաղաղ հայ բնակչության համար»:

Էրդողանի և Ալիևի համար Բաքվում անցկացված հաղթական զորահանդեսը առիթ հանդիսացավ պանթուրքիստական ​​գաղափարական մեծ դիսկուրս սկսելու համար: Ադրբեջանի նախագահն էլ ավելի ծավալապաշտական հավակնություններ դրսևորեց՝  Սյունիքը, Գեղարքունիքը և նույնիսկ Երևանն անվանելով ադրբեջանական հող: Նրա թուրք գործընկերն, իր հերթին, բանաստեղծություն արտասանեց`  հավակնություններ ներկայացնելով իրանական Ադրբեջանի նկատմամբ: Այնուհետև նա հիշատակեց Էնվեր փաշային, նրա եղբայր Նուրի փաշային և Կովկասյան իսլամական բանակը: Էնվեր փաշան Հայոց ցեղասպանությունը կազմակերպող «Միություն և առաջընթաց» երիտթուրքական կուսակցության առաջնորդներից էր:

Կովկասյան իսլամական բանակը 1918-ին սկսել էր օսմանյան  հարձակումը Կովկասի դեմ, որի նպատակն էր ավարտին հասցնել Հայոց ցեղասպանությունը և վերացնել  Կովկասի ամբողջ քրիստոնյա բնակչությանը (մինչ այդ  պահը վերացվել էր Անատոլիայի հայ բնակչությունը): Արդյունքում, 1918-ին սպանվեց Կովկասի հայ բնակչության 10% -ը, այսինքն`150,000 մարդ: Մնացածներին հաջողվեց փրկվել միայն հայկական ուժերի հուսահատ դիմադրության ու Օսմանյան կայսրության կապիտուլյացիայի շնորհիվ: Ահա թե ինչ է այսօր փառաբանում Էրդողանը:

Այսպիսով, Թուրքիան բացահայտորեն պաշտպանում է պանթուրքական ծավալապաշտական գաղափարախոսությունը, որի հիմքում ընկած է արյունոտ առաջնորդների փառաբանումը: Բացի այդ,  ամբողջ տարածաշրջանում և հատկապես բուն Արցախում  իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ադրբեջանական ուժերը պատասխանատու են մի շարք ռազմական հանցագործությունների համար, ներառյալ տարեց հայերի կոտորածը, ովքեր հրաժարվել են լքել իրենց հողերը: Նրանք նաև կհիշեն դիակների այլանդակումը, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և պղծումը, ներառյալ գերեզմանները, եկեղեցիներն ու հուշարձանները: Միանգամից մտքիս է գալիս  պատմաբան ու աստվածաբան Վահրամ Լալայանը, ով ադրբեջանական ուժերի կողմից խոշտանգվել ու սպանվել է իր իսկ տանը: Տեղեկություններ կան, որ ադրբեջանցի զինվորները մուտք են գործել ոչ միայն Արցախ, այլև բուն Հայաստանի տարածք, մասնավորապես՝ Սյունիքի մարզի Որոտան գյուղ:

Ի՞նչ է անում Եվրամիությունը: Նա դիվանագիտական ​​հանդիպումներ է ունենում Ադրբեջանի հետ, քննարկում է երկրին եվրոպական մուտքի արտոնագրերի տրամադրման մասին համաձայնագիրը: 2021 թվականի համար Ադրբեջանի պաշտպանական բյուջեն 2,7 միլիարդ դոլար է, ինչը 20%-ով ավելին է նախորդից և չորս անգամ ավելին, քան հայկականը: Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Բաքուն տնտեսական աջակցության կարիք չունի: Մինչդեռ ԵՄ-ն նույնիսկ էմբարգո չսահմանեց զենքի վաճառքի վրա, որը Թուրքիան և Ադրբեջանը կիրառեցին հայերի դեմ: Այո, ԵՄ-ն և եվրոպական որոշ երկրներ մարդասիրական օգնություն են տրամադրում Արցախին, բայց դա ուղեկցվում է չեզոքությամբ, ինչը խաղաքարտ է դարձել թուրք և ադրբեջանցի ագրեսորների ձեռքին:

1915-ի ցեղասպանությունը փառաբանող պանթուրքական հռետորաբանությունը քաղաքական կոշտ արձագանք է պահանջում: Ավելին, այս ծավալապաշտությունն սպառնում է նաև Հունաստանի, Կիպրոսի և Սիրիայի սահմաններին: Պետք է դադարեցվի թուրքական զենքի վաճառքն Ադրբեջանին, իսկ Անկարայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հարկավոր է կասկածի տակ դնել:  Անհրաժեշտ է Հայաստանին հզոր դիվանագիտական ​​աջակցություն ցուցաբերել՝ ի պատասխան Սյունիքը բռնակցելու Բաքվի նկրտումների:

Բացի այդ, հայերին հումանիտար օգնություն ցուցաբերելու մեծ կարիք կա: Անհրաժեշտ է եվրոպական երկրների կողմից կոշտ դիրքորոշում, որպեսզի Կովկասում և Միջերկրական ծովում թուրքական ինտերվենցիան դանդաղեցվի, քանի որ Ռուսաստանն այժմ գրեթե Թուրքիայի միակ գործընկերն է, ուստի չի կարող միջնորդի դեր կատարել:

Հատուկ «Անալիտիկոնի» համար ֆրանսերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը

 Սկզբնաղբյուրը` Le Figaro

Նմանատիպ  նյութեր

Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի պակասի պայմաններում

September 2023

Արցախի նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը, որն ավարտվեց նախագահի ընտրությամբ, տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի...

Կարդալ ավելին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

July 2023

Ռուբեն Մեհրաբյան Հունիսի 11-12-ին Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հարուստ էր պատմական որոշումներով, որոնք կանխորոշում են ապագա աշխարհակարգում Դաշինքի ամենահզոր...

Կարդալ ավելին
Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

March 2023

Մանվել Սարգսյան Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը)՝ դրա հետ ինչ-որ հույսեր կապելով։ Ադրբեջանի հասարակության մեջ...

Կարդալ ավելին
ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

November 2022

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ «Ռուսաստանը արդարացնում է իրեն որպես դաշնակից», -ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Պրիմակովյան ընթերցումների շրջանակում պատասխանելով Երևանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Վրաստանի եվրաինտեգրումն ու նախագահի շուրջ ներքաղաքական դիմակայությունը
  • Նախագահ Զուրաբիշվիլիի իմպիչմենտը՝ Եվրամիության դռների մոտ
  • Եվրաինտեգրման հերթական սաբոտաժը՝ Վրաստանի իշխանության կողմից

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.