Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

ԿԱՏԱԼԻԶԱՏՈՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՆՔԱԿՏԵԼԻ ԳՈՐԾՈՆ  

marut
July 2017

 


Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ*
Երևան

“Միջազգային անվտանգություն” և դրա հետ սերտորեն առնչվող “ազգային անվտանգություն” հասկացությունները  համեմատաբար վերջերս են հայտնվել քաղաքագիտական բառաֆոնդում և մասնագիտական բառարաններում` մոտ հարյուր տարի առաջ։ Իսկ մինչ այդ ռազմական բախումները պարզապես կոչվել են  «պատերազմ»,  այսինքն՝ «խաղաղության» հականիշ և դիտվել  են որպես ուժի պրիմատ միջազգային հարաբերություններում։Դեռևս Ք.ա. V-դարում Պելոպոնեսյան պատերազմի պատմիչ Ֆուկիդիդը միջազգային հարաբերությունների գլխավոր սկզբունքը հետևյալ կերպ է սահմանել. «Բնության օրենք է`ամենքին կառավարելու համար ուժ է պետք», իսկ Թոմաս Հոբսը (XVII-րդ դար) համաշխարհային բոլոր կապերը համարում է պատերազմ «բոլորը` բոլորի դեմ»։ Արդի միջազգային հարաբերությունների շատ տեսաբաններ, այդ թվում՝ «ռեալպոլիտիկ» դպրոցի կողմնակիցները, հայտարարում են, որ այդ սկզբունքները շարունակում են մնալ  որպես համաշխարհային քաղաքականության որոշիչ բաղադրիչներ։

1815 թվականի Վիեննայի կոնգրեսը`ամփոփելով Նապոլեոնական պատերազմների արդյունքները, ստեղծեց զսպման և եվրոպական ուժերի հավասարակշռման համակարգ, որի նպատակն էր արգելել պատերազմների սանձազերծումը։ Պետական այրերը նույն պացիֆիստական ճիգերն էին թափում  Ազգերի լիգայի պատերից ներս, երբ ստորագրում էին Բրիան-Կելոգա պայմանագիրը` ազգային քաղաքականությունում պատերազմի սպառնալիքից զերծ մնալու հույսով։

Արդ, XXI դարի բարձունքից փորձագետները ներողամտորեն են նայում ազգային անվտանգության համակարգի ստեղծման այդ տարիների ճարտարապետներին, որոնք ի զորու չեղան փրկել մարդկությունը համաշխարհային երկրորդ պատերազմից։ Սակայն այդ մարդկային աղետի դասերը պատճառ դարձան ստեղծելու Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ), որը «լի է վճռականությամբ՝  ազատել գալիք սերունդներին պատերազմի աղետից, որը մեր կյանքի ընթացքում երկու անգամ մարդկությանը պատճառել է անսահման վիշտ»։ Ճիշտ է, ՄԱԿ-ը չկարողացավ ապահովել իր անդամների ազգային լիիրավ անվտանգությունը, սակայն  նա արգելափակեց լայնամասշտաբ պատերազմների սանձազերծումը պետությունների միջև։

Այդուհանդերձ, հետսառպատերազմյան տարիներին ստեղծվեցին  և ինստիտուցիոնալ ձևավորում ստացան շատ երկրների ազգային անվտանգության համակարգերի մեխանիզմները, որոնց հիմքում ընկած են գրեթե նույն խնդիրներն ու գաղափարները` պետության  և ժողովրդի պաշտպանություն արտաքին սպառնալիքներից և վտանգներից, խաղաղության, ազատության, սահմանադրական իրավունքի ապահովում։

Խորհրդային Միության և երկբևեռ աշխարհակարգի փլուզումը իր հետ բերեց պետությունների ազգային անվտանգության ողջ համակարգի փոփոխություն` ավելացնելով գոյություն ունեցող սպառնալիքներին և վտանգներին նորերը։ Ահաբեկչություն, կազմակերպված հանցագործունեություն, նարկոբիզնես, կլիմայի փոփոխություն, կիբեռսպառնալիքներ և այլն։

Այսօր ահաբեկչությունը տեղական (լոկալ) երևույթից վերածվումէ տրանսազգային չարիքի, ինչպես մասնակիցների կազմով, այնպես էլ ահաբեկչական գործողությունների աշխարհագրությամբ։ Տրանսնացիոնալ ահաբեկչության գաղափարախոսական հենքը իսլամական արմատականության (ֆունդամենտալիզմի) ռադիկալ տարատեսակն է կամ ջիհադիզմը, որի վերջնական նպատակը շարիաթի օրենքներով գործող համաշխարհային խալիֆաթի ստեղծումն է։

Սիրիական վեցամյա պատերազմը Իսլամական պետության դեմ, կարծես թե, մոտենում է ավարտին։ Սակայն դա չի նշանակում ԴԱԵՇ-ի անհետացում։ Հեռանալով բաց ճակատային գործողություններից` իսլամիստ-ահաբեկիչները ռազմի դաշտից անցնում են ընդհատակ, ձուլվում խաղաղ ազգաբնակչությանը` ողջ եվրասիական տարածքում։Ոչ մի երկիր ապահովագրված չէ այդ «կանաչ» վտանգից։ Մեր կարծիքով, պետության ազգային անվտանգության համար ամենամեծ սպառնալիքն ահաբեկչությունն է։

Անվտանգության արդյունավետ իրագործումը պայմանավորվում է խորքային աշխարհաքաղաքական և միջազգային հարաբերությունների արդի գործընթացներով։ Տնտեսական և տեղեկատվական գլոբալիզացիան, նորանկախ պետությունների առաջանալը, դասական պետություն-ազգերի ճգնաժամը՝ այս ամենը, աստիճանաբար վերացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականության «միջնապատը»։

Սա իր հերթին դիվանագիտության առաջ, որը գործում  է միջազգային միջավայրի փոփոխվող պարադիգմում, դնում է նոր, ծայրաստիճան բարդ խնդիրներ։ Պետությունների առաջ ծառացած բարդությունները ստեղծում են  արտաքին քաղաքականության միանգամայն նոր միջոց-գործիք` հանրային, ժողովրդավարական կամ մեգաֆոնային դիվանագիտություն (public diplomacy) Այն առաջինը շրջանառության մեջ  դրվեց  անցյալ դարի 70-ականներին ամերիկացի Մերֆիի հանձնախմբի կողմից, որի գործառույթը արտաքին քաղաքականության քարոզչությունն էր, հումանիտար փոխանակումները և ամերիկյան  գաղափարախոսության պաշտպանությունը։ Վերջին ժամանակներս ավելի հաճախ է օգտագործվում քաղաքացիական դիվանագիտություն (citizen diplomacy) եզրը։

Հանրային դիվանագիտությունը ծնեց համաշխարհային քաղաքականության հսկայաքանակ դերակատարներ (խաղացողներ) որոնց թիվը բուռն աճում է ողջ քաղաքակիրթ աշխարհում։ Բոլոր երկրների դիվանագիտական ծառայությունները ակտիվորեն համագործակցում են այդ դերակատարների և նրանց ներկայացրած կազմակերպությունների հետ։

Պետական և ոչ պետական դերակատարների համագործակցության շնորհիվ կազմավորվում է հարաբերությունների հատուկ համակարգ։ Համաշխարհային քաղաքականության,  ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական  դերակատարների համագործակցության արդյունքում դիվանագիտության ոլորտում ստեղծվում է յուրահատուկ սիմբիոզ, տանդեմ։ Դիվանագիտության տեսաբաններն այն անվանում են կատալիզատորային դիվանագիտություն (catalytic diplomacy)։

Կատալիզատորային դիվանագիտությունը ենթադրում է այնպիսի հատկանիշների առկայություն, ինչպիսին են փոփոխվող իրադրությունում արագ ադապտացվելը, սեփական հետաքրքրություններին հետամուտ լինելուն զուգընթաց ընդդիմադրին իր կողմը գրավելը, ինչպես նաև փոփոխվող իրադարձությունների նկատմամբ ճկուն մոտեցում ցուցաբերելը։ Ասպիսով, դիվանագիտությունը դադարում է դասական միջոցներով իրականացնել պետության քաղաքականությունը։

Անկարող լինելով միաժամանակ արձագանքել բոլոր մարտահրավերներին` արհեստավարժ դիվանագետն ընդլայնում է իր կոնտակտների շրջանակը, հաղորդակցվում է մասնավոր անձանց և կազմակերպությունների հետ, օպտիմիզացնում է ինֆորմացիայի հայթայթման հնարավորությունները։

Կատալիզատորային դիվանագիտության ռեժիմով  աշխատող դիվանագետը պետք է ունենա համակարգողի և մտքերի շտեմավորման հատկանիշներ։ Նրանից պահանջվում է մի կողմից հայտնաբերել  և մոբիլիզացնել ոչ կառավարական միջոցները` հանուն պետական նպատակների։ Մյուս կողմից` նա պետք է ճիշտ կերպով կողմնորոշվի,  թե որ պահին և ինչպես պետական դիվանագիտական միջոցները տրամադրի հանրային դիվանագիտության խաղացողներին, որոնք գործում են միջազգային հարաբերությունների դաշտում։

Կատալիզատորային դիվանագիտության փորձված միջոցներն են փափուկ ուժի (soft power) և խելացի ուժի (smart power) դիվանագիտությունը, որի տեսության հեղինակը Ժոզեֆ Նայն է։ (Ի դեպ, փափուկ ուժի տեսության հիմնադրման և զարգացման մեջ մեծ է մեր հայրենակից, անվանի դիվանագետ ամերիկահայ  Էդուրադ  Ջերեջյանի դերը)։

Կատալիզատորային դիվանագիտության կիրառումը  պետությունների արտաքին քաղաքականությունում թափ է հավաքում շատ երկրներում։ Արտաքին քաղաքական գերատեսչություններում ստեղծվում են հանրային դիվանագիտության ստորաբաժանումներ։ Մինչդեռ որոշ երկրներ դժկամությամբ են ընտելանում հանրային կամ կատալիզատորային դիվանագիտությանն արտաքին քաղաքականության ոլորտում։ Այն պետությունները, որոնք արգելակում են պետական և ոչ պետական դիվանագիտությունների համադրումը, որպես կանոն, բացասական հետք են թողնում իրենց արտաքին և ներքին խնդիրների լուծման վրա։

Ապացացուցված է, որ գաղտնապահության ռեժիմի պահպանման քողի տակ արտգործնախարարությունները պարզապես թաքցնում են իրենց  պրոֆեսիոնալ ցածր մակարդակը և գործառության վրիպումները։ Ավտորիտար կամ ամբողջատիրական երկրներում դժվար է պատկերացնել կատալիզատորային դիվանագիտության առկայությունը, հատկապես այն երկրներում, որոնք նոր են դարձել միջազգային իրավունքի սուբյեկտներ: Հանրային դիվանագիտությունը ուղիղ համեմատական է պետության ժողովրդավարական կառուցվածքին։

Եթե մինչև վերջերս ազգային անվտանգության  գլխավոր և որոշիչ գործոնը համարվում էր կոշտ ուժը (hard power) և նրա կիրառումը,  ապա համընդհանուր փոխկապակցվածության, գլոբալիզացիայի և ինտեգրացիայի ներկա պայմաններում ուժի քաղաքականությունը հաճախ դիտվում է ժամանակավրեպ: Միևնույն ժամանակ, սխալ կլինի կարծել, թե ‹‹կոշտ ուժի› կիրառումն անցել է պատմության գիրկը: Մեծ տերությունները, որոնք տիրապետում են միջուկային զենքին և տարաբնույթ այլ ռեսուրսների, ամենից շատն են հակված կիրառել կոշտ ուժ։

Այստեղ  ստացվում է պարադոքսալ իրավիճակ։ Հզոր ռազմական ներուժ ունեցող ոչ մի գերտերություն չի ցանկանում անցնել ռուբիկոնը և սեղմել կործանարար սարքի կոճակը։ Եվ, վերջին հաշվով, շահում է խելացի ուժ գործադրող կողմը, որի ամենաարդյունավետ միջոցը կատալիզատորային դիվանագիտությունն է։

Դիվանագիտության նոր մեթոդների և մեթոդոլոգիայի ուսումնասիրությունը գալիս է ապացուցելու, որ ՀՀ ազգային անվտանգության ապահովման համար բացի ռազմական, տնտեսական, սոցիալական, գաղափարախոսական գործոններից գերկարևոր է կատալիզատորային դիվանագիտության ակտիվ կիրառումը հանրապետության արտաքին քաղաքականությունում և միջազգային հարաբերություններում։

 

* Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Արտակարգ և լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ

 

 

Նմանատիպ  նյութեր

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Արցախի հայաթափումը. նոր մարտահրավերներ

October 2023

2023 թվականի սեպտեմբերի վերջը, 44-օրյա պատերազմից երեք տարի անց, Պատմության մեջ կմտնի որպես Արցախի հայաթափման ժամանակաշրջան, որին նախորդել է Ադրբեջանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Կենդանիների պաշտպանության շարժումը Հայաստանում և Արցախում
  • Այստեղ շրջափակում է, իսկ նրանք շներ են կերակրում…
  • Արցախում կենդանիների պաշտպանության շարժման համառոտ պատմությունը

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.