Մարտի 31: Լուսանկարը` Հայկ Ղազարյանի
Մարտի 31-ին Արցախում առաջին անգամ կայացան համապետական՝ նախագահական և խորհրդարանական միաժամանակյա ընտրությունները։
ԱՀ ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է 2020թ. մարտի 31-ի համապետական ընտրությունների արդյունքներով Ազգային ժողովն ընտրված համարել: Ազգային ժողովի պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ կերպ.
2) «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակ` ինը մանդատ,
3) Արցախի «Արդարություն» կուսակցության ընտրական ցուցակ` երեք մանդատ,
4) «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակ` երեք մանդատ,
5) Արցախի Ժողովրդավարական կուսակցության ընտրական ցուցակ` երկու մանդատ:
Նախագահական ընտրությունների արդյունքներով ոչ մեկը թեկնածուներից չի հաղթահարել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկված ձայների 50 տոկոս պլյուս 1 ձայնը, ինչը նշանակում է, որ Արցախի Հանրապետությունում պետք է անցկացվի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ: Երկրորդ փուլում պիտի պայքարեին ԱՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և արտգործնախարար Մասիս Մայիլյանը:
Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը ապրիլի հինգին կոչ է արել նոր կորոնավիրուսի համավարակի ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը:
«Մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները շատ հեռու էին նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մասիս Մայիլյանը:
Արցախի Հանրապետության Նախագահի ընտրությունների՝ ապրիլի 14-ին կայացած 2-րդ փուլի քվեարկության նախնական տվյալներով ԱՀ նախագահ է ընտրվել «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածու Արայիկ Հարությունյանը։ Այս մասին ապրիլի 15-ին, ժամը 11.00-ին ԿԸՀ մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսին հայտարարել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։ Նրա խոսքով՝ համաձայն ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է 2020թ. ապրիլի 14-ին անցկացված ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն։ Ընդհանուր առմամբ, Արցախի Հանրապետությունում ընտրական իրավունք ունեցող 104 հազար 777 ընտրողից 2-րդ փուլի քվեարկությանը մասնակցել է 47 հազար 165 ընտրող, կամ՝ ընտրողների 45 տոկոսը։ Ըստ ԿԸՀ նախագահի՝ Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է 39 հազար 860 ընտրող, կամ՝ ընտրողների ընդհանուր թվի 88 տոկոսը, իսկ Մասիս Մայիլյանի օգտին՝ 5 հազար 428 ընտրող, կամ՝ ընտրողների 12 տոկոսը։ Խոսելով ընտրությունների առանձնահատկությունների մասին՝ Ս. Արզումանյանը նշեց, որ համապետական այս ընտրություններն առանձնացան մեկ գլխավոր իրողությամբ. դրանք անցկացվել են ոչ սովորական՝ համաշխարհային պանդեմիայի տարածման պայմաններում։
Արցախի նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը, որն ավարտվեց նախագահի ընտրությամբ, տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի...
Ռուբեն Մեհրաբյան Հունիսի 11-12-ին Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հարուստ էր պատմական որոշումներով, որոնք կանխորոշում են ապագա աշխարհակարգում Դաշինքի ամենահզոր...
Մանվել Սարգսյան Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը)՝ դրա հետ ինչ-որ հույսեր կապելով։ Ադրբեջանի հասարակության մեջ...
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ «Ռուսաստանը արդարացնում է իրեն որպես դաշնակից», -ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Պրիմակովյան ընթերցումների շրջանակում պատասխանելով Երևանի...