Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Կոռուպցիան և պետական շինարարությունը.

marut
March 2015

հայկական ոստիկանության բարեփոխման համապատկերում

 

unnamed (1)Նոնա ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Անկախ հետազոտող
Երեւան

 

Կոռուպցիայի մշակութային չափումը: Որոշ դեպքերում տնտեսական ստվերային (ոչ ֆորմալ) բաշխում-վերաբաշխումը և հաճախորդությունը նվազագույն մակարդակում գործում են որպես ժողովրդավարական հարաբերությունների վերջին ապաստանը:[1]  Խոսքն այսպես կոչված բարոյական տնտեսության կամ գյուղացիական կոմունիզմ ակադեմիական կատեգորիայի մասին է, որը մշակել էր սոցիոլոգ Ջեյմս Սքոթը:[2] Այնուամենայնիվ, իրավապահ մարմինների կոռումպացվածությունը զգալիորեն գերազանցում է հասարակական ցինիզմը:[3]

Հետխորհրդային շրջանում շուկայական տնտեսությանն անցնելու ժամանակ պետական հաստատությունների թուլության պայմաններում Հայաստանում իրավապահ մարմինների` ոչ ֆորմալ եկամուտներ ստանալու հավակնություններն անվիճարկելիորեն սովորական են դառնում: Կոռուպցիայի բարոյական տնտեսությունն այդ հարաբերությունները զետեղում է «կոռուպցիոն համալիրի» ավելի լայն համապատկերում և ընդգծում դրանց կենցաղային բնույթն ու որոշակի օրինավորությունը/լեգիտիմությունը, որը ճանաչում են նաև հարստահարության զոհերը:

Համալիր հարաբերությունների այս հանրագումարն առանձնապես զգայուն չէ քաղաքական վարչակարգի տիպաբանության նկատմամբ: Այսպիսով, կոռուպցիան ներառված է բանակցությունների, նվիրատվության, սոցիալական համերաշխության, թալանող իշխանության և վերաբաշխողական կուտակման «տրամաբանության» մեջ: Յուրաքանչյուր հակակոռուպցիոն քաղաքականություն որոշակի ձևով անպայման բախվում է այդ իրողություններին:[4]

Հետաքրքիր է, որ հայկական հայմաններում կարելի է տեսնել նաև որոշ դրական փոխադարձություն, որն այդ հարաբերությունները մտացածին կերպով հորիզոնական դաշտ է տեղափոխում: «Մեր ոստիկանությունը մարդկանց հանդեպ շատ հանդուրժող է` համբերատար, մենք չենք կամենում մարդկանց նեղացնել: Մեր հասարակությունն այնպիսին է, որ անգամ եթե բոլորն իրար անմիջականորեն չճանաչեն էլ, ապա, վերջին հաշվով, միջնորդավորված ամենքս միմյանց գիտենք: Ամբողջ հարցը սրա մեջ է» (անանուն ոստիկան):

Խոչընդոտներ: Հայաստանում բարեփոխիչներին հանդիպած ամենամեծ խոչընդոտը հենց պարզունակ իներցիան էր: «Մարդիկ ցանկանում են հոսանքի ուղղությամբ ընթանալ, որովհետև օրենքին ենթարկվելը դժվար է, նրանք ոչինչ փոխել չեն ուզում: Դժվար է հետիոտնին ստիպել ճանապարհը սահմանված տեղում անցնել: Խնդիր է անգամ նորմալ հերթ կազմակերպելը» (անանուն ոստիկան):

Որոշ իմաստով խոչընդոտների այս փունջը կապում են նաև քաղաքային մշակույթին դեռևս լիովին չընտելացած քաղաքաբնակների «ավանդական» սովորույթների հետ: «Մենք հարգում ենք տարեցներին` ահա և մեր մշակույթը: Բայց լուսակրին ենթարկվել, երբ փողոցում մեքենա չկա, ոչ ոք չի կամենում…»  (անանուն ոստիկան):

Հայաստանում տեղական առանձնահատկություններ ունի, մասնավորապես, մարզերում առկա բողոքի մշակույթը: Վրաստանին սահմանակից փոքր քաղաքից մի տաքսու վարորդ պատմեց, որ գոյություն ունի «թեժ գիծ», որի միջոցով հնարավոր է բողոքել ոստիկանական չարաշահումների դեմ, «բայց ես դա չեմ անի, գործերս ինքս կկարգավորեմ, ի վերջո, այս քաղաքում ծնվել-մեծացել եմ»:[5] Այստեղ տեղին կլիներ հղում կատարել Քեյթ Փիրսի հետազոտությանը, որում արձանագրվում է Հայաստանում և ԱՄՆ-ում բնակչության համեմատաբար բարձր վստահությունը ոստիկանության հանդեպ: Միաժամանակ, ոստիկանության հետ համագործակցելու պատրաստակամությունն այս երկու երկրներում բոլորովին համեմատելի չէ:[6]

Կոռուպցիա, քրեական տարրեր և արդիականացում: Մի անգամ` 90-ականների սկզբի անիշխանության շրջանում, այն ժամանակվա ոստիկանապետ Վանո Սիրադեղյանը գիշերվա կեսին զանգահարել է իր ենթականերին.

–Պետք է հավաքվենք ու խմենք:

-Ի՞նչ առիթով,-հարցրել են նրան:

–Այսօր ոստիկանին կաշառք են առաջարկել. դա նշանակում է, որ մենք դեռ պետություն ունենք: Դա էլ կնշենք:7

Այս դեպքը հատկանշական է, քանի որ բացահայտում է ոչ միայն կաշառակերության, այլև պետական շինարարության և արդիականացման որոշ հայեցակետերի մշակութային և նորմատիվ հարաչափերը: Հանրահայտ է, որ Հայաստանում 90-ական թվականներին Վանո Սիրադեղյանի օրոք իրավապահ մարմինները կապված էին գողական աշխարհի հետ: Մանրամասն հայտնի է նաև այն, որ հենց ինքն է այդ աշխարհը կործանել:

Քրեական հեղինակությունների դեմ Սիրադեղյանի կազմակերպած հաշվեհարդարից հետո երկրում կտրուկ թուլացել է քրեական միջավայրը: Ի հեճուկս դրան նախորդած երկու համաներումների (ուշխորհրդային համամիութենականը և հետխորհրդային հայկականը) 1994 և 1996 թվականներին, արձանագրվել է հանցավորության եռակի նվազում: Ընդ որում, այդ ձեռքբերումը ցայսօր պահպանվում է:

34-ամյա ստաժ ունեցող ոստիկանության գնդապետը խոստովանել է, որ գողացված մեքենաների որոնմամբ նրանք հիմա համարյա չեն զբաղվում. «այդպիսի դեպքեր մեզ մոտ համարյա չեն լինում, շատ քիչ են լինում…»: Սակայն, հարկ է կրկնել, որ դրան հնարավոր է եղել հասնել քրեական հեղինակությունների դեմ արտակարգ բռնության և բազմաթիվ հակաիրավական գործողությունների հաշվին` ներառյալ տեղում գնդակահարություններ և սև էսկադրոններ: [8]

Եթե մանրամասնենք, ապա փաստորեն վայրի 90-ականներին Վանո Սիրադեղյանը բանտարկել է բոլոր «օրենքով գողերին»: Այն ժամանակ նա հրապարակավ հայտարարել է. «Այստեղ գլխավոր գողը ես եմ»: 2000թ. գարնանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը բավարարել է Գլխավոր դատախազության` Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդագիրը: Վերջինս մեղադրվում էր 1992թ. ամռանը` ՆԳ նախարար եղած ժամանակ, անհատ քաղաքացիների և պետական պաշտոնյաների սպանության համար զինված հանցախումբ ստեղծելու մեջ: 2000-2008թթ. նրան որոնում էր Ինտերպոլը: Վտարանդի Սիրադեղյանն այսօր էլ Հայաստանում բավական մեծ ժողովրդականություն է վայելում:[9]

Այսպիսով, հետխորհրդային հայկական ոստիկանության պատմությունը լի է հակասություններով և առեղծվածներով:10 Հետագա փոփոխություններն ունեին երկար նախապատմություն և, անտարակույս, ի թիվս այլոց կապված էին նաև գաղափարների արտահանման և միջազգային հաստատությունների անխոնջ աշխատանքի հետ: «Այսօր այսպիսի բան չկա: Այսօր մենք, այնուամենայնիվ, առաջնորդվում ենք եվրոպական սկզբունքներով: Թեև այս ամենը մեզ համար դյուրին չէ…» (անանուն ոստիկան):

Կոռուպցիան, պատերազմը և պետական շինարարությունը: Կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարը, ինչպես ակներևաբար ցույց է տվել վրացական փորձը, ուղղակիորեն կապված է արտաքին թշնամու կողմից խարխլվող ազգային անվտանգության հետ:11 Հայաստանի պարագայում արտաքին թշնամու դերում հանդես է գալիս Ադրբեջանը: Հայ-ադրբեջանական էթնիկական պատերազմն ընթանում էր վաղ հետխորհրդային շրջանի աշխուժացած քրեական խմբերի (ոչ ֆորմալ հեղինակությունների, այսպես կոչված` օրենքով գողերի, քրեական մանր փողոցայինների` գրպանահատների, նաև ասֆալտի ֆիդայինների) պարագայում, որոնք դիտվում էին որպես բռնության12  նկատմամբ պետական մենաշնորհի և ողջ հայոց պետականության դեմ ուղղված սպառնալիք:

Քաղաքական մեկնաբան Դավիթ Պետրոսյանը հիշյալ իրադարձություններն այսպես է մեկնաբանում. «Վանո Սիրադեղյանը 1990-ականներին իսկապես ծայրահեղ միջոցներով հաշվեհարդար է տեսել քրեական աշխարհի հետ հետևյալ երկու նկատառումներով. նախ` Լեռնային Ղարաբաղում ընթանում էր պատերազմ, և հայերին անհրաժեշտ էր ամուր թիկունք` նվազագույնի հասցված քրեական շրջանակների ազդեցությամբ: Երկրորդ` 1990-ականների կեսերից սկսվել էր վաուչերային սեփականաշնորհման գործընթացը: Իշխանություններին անհրաժեշտ էր խարդախների չեզոքացումը` որպես վերոնշյալ գործընթացում նրանց համար անցանկալի մրցակիցների: Այսպիսով, հանցավորության մակարդկաի եռակի նվազման մասին տեղեկություններն, ամենայն հավանականությամբ, ճշմարտացի են, թեև նույնքան ճշմարտացի է, որ դրան հաճախ հասնում էին հակաիրավական գործողությունների շնորհիվ: [13]

Ազգային անվտանգություն: Հայաստանը համեմատաբար երիտասարդ ազգային պետություն է, որը ԽՍՀՄ փլուզման ժամանակ հարևան Ադրբեջանի հետ երկարատև էթնիկական պատերազմ է ունեցել: Այս փաստը կարևոր դեր է ունեցել նոր իրավապահ մարմինների ձևավորման ընթացքում:[14]

Ազգային շահերի պաշտպանությունը և արտաքին հեկառակորդից երկրի պաշտպանությունն այստեղ հավուր պատշաճի խոսքեր չեն: Հենց այս սպառնալիքն է  իրավապահ մարմինների, այսինքն ներքին զորքերի վերակազմավորման համար նվազագույն նյութական պաշարներ թողել` ի տարբերություն արհեստավարժ բանակի պահպանության առաջնահերթության: Հենց արտաքին սպառնալիքի գոյությունն է կանխորոշում ոստիկանական անձնակազմի շրջանում համապատասխան «հայրենասիրական-զգացմունքային» հռետորաբանությունների առկայությունը:

Մայրաքաղաքի ոստիկանության փոխգնդապետներից մեկն ասում է. «Մենք պարզապես հասկանում ենք, որ պետությունը դժվարություններ ունի, իսկ մեզ համար նախ կարևոր է, որ մեր բանակը հզոր լինի: Քանի՞ տարեկան է մեր պետությունը: Քսա՞ն: Եթե պատերազմը չլիներ, ապա ամեն ինչ այլ կերպ կլիներ: Ես չեմ հավատում, որ պետությունը հնարավորություն ունի մեզ աշխատավարձ բարձրացնել. հնարավորություն չունեն և չեն բարձրացնում»: Մեկ այլ բարձրաստիճան ոստիկան` ծառայության բազմամյա փորձառությամբ, էլ ավելի լոյալ արտահայտվեց. «Ինձ համար ամենակարևորը կարգուկանոնն է: Ես ծառայում եմ Հայոց պետությանը: Մենք պետք է ներքուստ ուժեղ լինենք, որպեսզի ի վիճակի լինենք դիմագրավել արտաքին հարվածներին»:[15]

Միևնույն արտաքին սպառնալիքի եզրույթներով են բացատրվում նաև պետական գաղտնիության հետ կապված ֆանտոմները: Ոչ առևտրային հատվածի ներկայացուցիչները բազմիցս դժգոհում էին, որ հարցումների ժամանակ «վիճակագրական ծառայությունները տալիս են բացարձակ թվեր և ոչ թե պատահարների քանակը 10 000 մեքենայի հաշվով: Մերժումը բացատրվում է նրանով, որ բնակչության թվին առնչվող բոլոր տվյալները հանդիսանում են պետական գաղտնիք: (Է. Ավանեսյան, ՈԱԿ «Աքիլլես»): Նույնկերպ փորձ էր արվում հիմնավորել նաև օլիգարխների երևույթի նկատմամբ հանրապետական իշխանությունների հանդուրժողականությունը:[16]

Այսպիսով, ղարաբաղյան պատերազմը եղել է և շարունակում է հանդես գալ որպես կարգուկանոնի և սոցիալական հավաքագրման/մոբիլիզացման արտակարգ և թելադրող խթանիչ, անգամ եթե հանգամանքները ստիպում են հավասարակշռություն պահպանել ավտորիտար միջոցների եզրին, ինչն էլ, թերևս, պետության գոյատևման բանաձև է դարձել:

 

1. Mars, Gerald and Yochanan Altman. 1983. “The Cultural Bases of Soviet Georgia’s Second Economy,” Soviet Studies XXXV, no. 4 (October), pp. 546-60.

2. Скотт Дж. 2003. Моральная экономика деревни //Неформальная экономика. Россия и мир / Под ред. Т. Шанина. М.: Логос. С. 541–544.

3. Manning P. (1977) Police Work. MIT Press, Cambridge, Massachusetts.

4. Gupta A.(1995) Blurred Boundaries: Discourse of Corruption, the Culture of Politics, and the Imagined State. American Ethnologist. Vol.22, #2, p. 375-402.

5. Էդգար, 26 տարեկան, տաքսու վարորդ, ք. Վանաձոր:

6. Pearce K, Giles H., Hajek C., Barker V., Choi C.The Role of Communication and Trust in Reported Compliance with Police in Armenia and United States. Armenian Review, vol. 52. # 3-4 (Fall-Winter 2011), pp. 41-64.

7. Փորձագիտական հարցազրույց Արսեն Հակոբյանի հետ` Երևան, օգոստոս, 2013թ.

8. http://www.memo.ru/hr/politpr/sng/sv3/Armenia.htm

9. Երևանի բնակչության համար մի գիտահետազոտական կենտրոնի անցկացրած հարցման տվյալների հիման վրա հարցվածների 0,5%-ը Սիրադեղյանին հերոս է անվանել: Հարցումն անցկացվել է պատահական ընտրության հիման վրա ընտրված 630 հոգու մեջ:
http://www.yerkramas.org/2011/12/20/sargsyan-i-ter-petrosyan-samye-xarizmatichnye-politiki-v-armenii-%E2%80%93-socopros/

10. Քրեական աշխարհն իրավապահ մարմինների հետ կապակցված էր դեռևս Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանից ի վեր:
11.«…Վրաստանը բախվել է յուրահատուկ արտաքին հակառակորդի` Ռուսաստանի հետ: Վարդերի հեղափոխության նախաշեմին երկրի վերնախավերը վճռականորեն տրամադրված էին վերջ դնել ռուսական ազդեցությանը: Ոչ մի այլ հետխորհրդային հանրապետություն չուներ բնութագրիչների այդպիսի դասավորություն` պետականությունն ու սոցիալական կարգուկանոնը խաթարող և Ռուսաստանի կողմից աջակցվող անջատողական մեկուսատարածքներ/անկլավներ և Ռուսաստանի համակողմանիորեն թափանցող վերահսկողությունն անվտանգության ծառայությունների վրա: Այդ իսկ պատճառով, Սաակաշվիլու կառավարության տեսանկյունից կազմակերպված հանցավորությունն ու կոռուպցիան սերտորեն միահյուսված էր պետական գոյատևման ավելի լայն նպատակների հետ»: Light, M. p 15.

12. Фуко М. Безопасность, территория, население. СПб., 2011. С. 25-26; 471. Фуко M. Надзирать и наказывать. Рождение тюрьмы. Пер. с фр. В. Наумова под ред. И. Борисовой. — M.: Ad Marginem, 1999.

13. «Վանո Սիրադեղյանի դեմ առաջադրված մեղադրանքները պետք է ստուգվեն և վերստուգվեն: Տարօրինակ է նաև այն, որ այդ գործով անցած բոլոր անձինք, այդ թվում և «մահվան հանցախմբերի» անդամները վաղուց ազատության մեջ են, այսինքն` կարճ ժամանակահատվածով են բանտարկվել»:

14. Հարևան Վրաստանում ազգային անվտանգության հարաչափերը 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո մեծ փոփոխությունների են ենթարկվել (այդ պատերազմը որոշակի անդրադարձ է ունեցել նաև Հայաստանի վրա): Ի տարբերություն Հայաստանի` Վաստանն այլևս բաժանված չէ առանձնացած տարածքների համար պայքարով:

15. Ի դեպ, այս արտահայտությունը համարյա բառ առ բառ նույնանում է ղարաբաղյան պատերազմում զոհված ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի խոսքերին, որը ազգային գոյապայքարն ավելի շատ էր կարևորում, քան ներքաղաքական կամ դասակարգային պայքարները:

16. «Յուրաքանչյուր հայ օլիգարխ արտադրող է, ուստի նրա հետ հարկ է հաշվի նստել: Այդ իսկ պատճառով հաճախ թվում է, որ խորհրդարանը ներկայացնում է վերնախավային շահը» (Ա. Իսկանդարյան, Կովկասի ինստիտուտ, 13-12-2012):

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.