Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հա­յացք դրսից՝ ընտր­ված նա­խա­գա­հին. «­Հաղ­թա­նակ Ֆ­րան­սիա­յի և Եվ­րո­պա­յի հա­մար»

marut
May 2017

­

© DPA

­Մա­մու­լի տե­սութ­յուն. ­Նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի երկ­րորդ փու­լի ար­դեն հա­ջորդ օ­րը մի­ջազ­գա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րը ող­ջու­նել են Է­մա­նո­ւել ­Մակ­րո­նի հաղ­թա­նա­կը

­Տե­սա­կետ ­Միաց­յալ ­Թա­գա­վո­րութ­յու­նից. բրի­տա­նա­կան մա­մու­լը մտա­հո­գութ­յուն­ներ ու­նի Բ­րեգ­զի­թի ու Ֆ­րան­սիա­յի հետ կապ­ված։

Բ­րի­տա­նա­կան  մա­մու­լը քիչ թե շատ խան­դա­վառ կեր­պով է ող­ջու­նում Է­մա­նո­ւել ­Մակ­րո­նի հաղ­թա­նա­կը, բայց նաև չի մո­ռա­նում հի­շեց­նել Ազ­գա­յին  ճա­կա­տի ստա­ցած քվե­նե­րի ու­ժի և­ այն մար­տահ­րա­վեր­նե­րի մա­սին, որ սպա­սում են նո­րըն­տիր նա­խա­գա­հին Եվ­րո­պա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հար­ցում:

Ա­միս­ներ շա­րու­նակ կան­խա­գու­շա­կե­լով ­Մա­րին ­Լը­Պե­նի հաղ­թա­նա­կը որ­պես Բ­րեգ­զի­թով սկսված, Թ­րամ­փի ընտր­վե­լով ուր­վագծ­ված տրիպ­տի­խի եր­րորդ ան­խու­սա­փե­լի մաս՝ բրի­տա­նա­կան մա­մու­լը քիչ թե շատ զուսպ է ­Մակ­րո­նի հաղ­թա­նա­կը ող­ջու­նե­լիս: «Ֆ­րան­սիան հան­դար­տեց­նում է պո­պու­լիս­տա­կան  հե­ղա­փո­խութ­յան ա­լի­քը», – ու­րա­խութ­յամբ նշում է The Independent է­լեկտ­րո­նա­յին թեր­թը: «Բ­րեգ­զի­թից ու Թ­րամ­փից հե­տո ­Լը­Պե­նը պարտ­վել է, իսկ ­Մակ­րո­նը պետք է ա­վե­լի կոշտ դիր­քո­րոշ­մամբ հան­դես գա ԵՄ–ի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րի ժա­մա­նակ», – նկա­տում է եվ­րո­պա­մետ օ­րա­թեր­թը: ­Պահ­պա­նո­ղա­կան ու հա­կաեվ­րո­պա­կան The Daily Telegraph-ը նույն­պես գտնում է, որ «Ֆ­րան­սիա­յի հա­մար նոր հույ­սի արթ­նա­նա­լը սև­ ամ­պեր է կու­տա­կում Բ­րեգ­զի­թի գլխին»:

­Գեր­մա­նիա­յի տե­սա­կե­տը. ­Մակ­րոն՝ «Ֆ­րան­սիա­յի վեր­ջին  հնա­րա­վո­րութ­յու­նը»

Է­մա­նո­ւել ­Մակ­րո­նի ընտր­վե­լով թեթ­ևա­ցած՝ գեր­մա­նա­ցի­նե­րը դեռ չա­փա­զանց ան­հանգս­տա­ցած են այն քա­ղա­քա­կան ճգնա­ժա­մով, ո­րի մի­ջով անց­նում է մեր եր­կի­րը:

­Գեր­մա­նիա­յի հա­մար նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի երկ­րորդ փու­լի մար­տա­րա­վե­րը մեկն էր՝ հա­նուն կամ ընդ­դեմ Եվ­րո­պա­յի: «Ֆ­րան­սիան «ա­յո» է ա­սում Եվ­րո­պա­յին», – պա­տաս­խա­նում է Bild-ը իր ա­ռա­ջին է­ջում՝ բա­ռի ե­րեք տա­ռե­րը գու­նա­վո­րե­լով կար­միր, սպի­տակ և ­կա­պույտ գույ­նե­րով: Ինչ­պես սիր­ված օ­րա­թեր­թը, այն­պես էլ բո­լոր գեր­մա­նա­կան թեր­թե­րը եր­կու­շաբ­թի ա­ռա­վոտ­վա հա­մա­րի ա­ռա­ջին է­ջը նվի­րել են Ֆ­րան­սիա­յի նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րին: «Եվ­րո­պան խո­րը շունչ է քա­շում. ­Մակ­րոնն է նոր նա­խա­գա­հը», – ամ­փո­փում է Süddeutsche Zeitung -ը: «­Կեց­ցե՜ Ֆ­րան­սիան», – կար­դում ենք Die Welt-ի ա­ռա­ջին է­ջում: «Ա­ռա՛ջ», – հոր­դո­րում է Tagesspiegel-ը:

«Ս­պառ­նա­լի­քը միայն նա­հան­ջել է, վտան­գը դեռ իս­պառ չի վե­րա­ցել», – կար­ծում են Իս­րա­յե­լում: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, իս­րա­յե­լա­կան մա­մու­լը ոգ­ևո­րութ­յամբ հոր­դո­րում է հաղ­թո­ղին սա­ռը դա­տել: ­Ձախ-կենտ­րո­նա­մետ Haaretz օ­րա­թեր­թը ­Մակ­րո­նին տա­լիս է «մա­կըն­թա­ցութ­յան ա­լիք» տիտ­ղո­սը և­ ող­ջու­նում քվեար­կութ­յու­նը «հա­նուն միաց­յալ Եվ­րո­պա­յի»: ­Փա­րի­զում թեր­թի թղթա­կից ­Դով Ալ­ֆո­նը թվար­կում է հաղ­թած ե­րի­տա­սար­դի կող­մից տրված «դա­սե­րը քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րին ամ­բողջ աշ­խար­հում»: «­Մի՛ վա­խե­ցեք կա­ռու­ցել ­Ձեր խոս­քը՝ ընտ­րող­նե­րի մա­կար­դա­կը հաշ­վի առ­նե­լով», «մի՛ կենտ­րո­նաց­րեք ­Ձեր քա­րո­զար­շա­վը ա­հա­բեկ­չութ­յան վրա», «մի՛ կանգ­նեց­րեք ­Ձեր հա­կա­ռա­կոր­դին, երբ նա ինչ–որ սխալ է գոր­ծում»…

Լ­րագ­րո­ղը խան­դա­վա­ռութ­յամբ նշում է, որ ­Մակ­րո­նը զրո­յի հա­վա­սա­րեց­րեց իր հիմ­նա­կան մրցա­կից­նե­րին և­ ընդգ­ծում, որ «նա օ­դից ըն­կավ Ե­լի­սե­յան պա­լատ՝ ա­ռանց կու­սակ­ցութ­յան ու դաշ­նակ­ցի, ընդ­դեմ փոր­ձա­ռու հա­կա­ռա­կորդ­նե­րի, ով­քեր պա­լա­տը գրո­հե­լու ան­դա­դար փոր­ձեր էին ա­րել»:

Ն­րա գոր­ծըն­կեր Ան­շել Պ­ֆե­ֆերն իր հեր­թին ու­շադ­րութ­յուն է հրա­վի­րում այն հան­գա­ման­քի վրա, որ «մեկ եր­րորդն այն ֆրան­սիա­ցի­նե­րի, ով­քեր նե­ղութ­յուն կրե­ցին մաս­նակ­ցել ընտ­րութ­յա­նը, ձայն են տվել բա­ցա­հայտ կեր­պով ռա­սիստ թեկ­նա­ծո­ւի» և­ եզ­րա­հան­գում, որ «ի­րա­կա­նում ու­րա­խա­նա­լու ո­չինչ չկա»: Չ­նա­յած Է­մա­նո­ւել ­Մակ­րո­նի հաղ­թա­նա­կին՝ նա ընդգ­ծում է, որ եվ­րո­պա­ցի լի­բե­րալ­նե­րը զգոն մնա­լու բո­լոր պատ­ճառ­ներն ու­նեն՝ «­Պո­պու­լիզ­մի տա­րի 2016 թվա­կա­նին այժմ հա­ջոր­դում է հա­րա­բե­րա­կան վե­րա­դար­ձը բա­նա­կա­նութ­յա­նը»:

«Ս­պառ­նա­լի­քը միայն նա­հան­ջել է, դեռ իս­պառ չի վե­րա­ցել»,- ա­սում է լրագ­րո­ղը, ով նաև հոր­դո­րում է հաղ­թո­ղին սա­ռը դա­տել ու զգու­շա­վոր լի­նել՝ «­Միայն ներ­գաղթ­յալ­նե­րի նկատ­մամբ քսե­նո­ֆո­բիա­կան կաս­կա­ծը չէ, որ նպաս­տել է պո­պու­լիս­տա­կան, ռու­սա­մետ և­ ի­զոլ­յա­ցիո­նիզ­մի ջա­տա­գով կու­սակ­ցութ­յուն­նե­րի ա­ռա­ջաց­մա­նը: Եվ­րո­պա­ցի ընտ­րող­նե­րի նոր սե­րուն­դը կորց­րել է հա­վա­տը ա­վան­դա­կան կու­սակ­ցութ­յուն­նե­րի նկատ­մամբ»:

Ի­տա­լա­կան մա­մու­լի կար­ծի­քը. «Եվ­րո­պա­յի հա­մար շրջա­դար­ձա­յին պա­հը»

Տ­րան­սալպ­յան մա­մու­լը նշում է, որ նախ­կին նա­խա­րա­րի հաղ­թա­նա­կը, ով նախ­կի­նում երբ­ևէ չի ընտր­վել, խորհր­դա­նիշն է այն Ֆ­րան­սիա­յի, ո­րը հա­վա­տում է Եվ­րո­պա­յին: «­Մակ­րո­նը հաղ­թում է հա­նուն Ֆ­րան­սիա­յի և Եվ­րո­պա­յի» (Corriere della Sera), «­Մակ­րոն՝ Եվ­րո­պա­յի հա­մար շրջա­դար­ձա­յին պա­հը» (La Repubblica), «Ֆ­րան­սիա. ­Մակ­րո­նի հաղ­թա­նա­կը հա­նուն Եվ­րո­պա­յի» (La Stampa). «­Մակ­րոն ցիկ­լո­նը. Եվ­րո­պա­յի վե­րա­կա­ռու­ցու­մը» (Il Messaggero): Ի­տա­լա­կան օ­րա­թեր­թերն այս ա­ռա­վոտ միա­հա­մուռ ող­ջու­նում են ֆրան­սիա­կան ընտ­րութ­յուն­նե­րի եվ­րո­պա­մետ արդ­յուն­քը: «Այս հաղ­թա­նա­կը շատ ա­վե­լի ապ­շե­ցու­ցիչ է, քան ­Դո­նալդ Թ­րամ­փի ընտ­րութ­յու­նը ­Միաց­յալ ­Նա­հանգ­նե­րում», – ընդգ­ծում է Il Messaggero-ն:

Ըստ La Repubblica-ի տնօ­րեն ­Մա­րիո ­Կա­լաբ­րե­զիի՝ «Է­մա­նո­ւել ­Մակ­րո­նի հաղ­թա­նակն իր մեջ հիմ­նա­րար դաս ու­նի. կա­րե­լի է խո­սել այլ բա­նե­րի մա­սին և ­հաղ­թել: Ան­պայ­ման չէ խո­սել զայ­րույ­թով, վա­խե­րի մա­սին կամ էլ խոս­տա­նալ ա­մեն ինչ գլխի­վայր շրջել: (…) ­Դա ցույց է տա­լիս, որ պետք է քա­ջութ­յուն ու­նե­նալ վստա­հո­րեն հստակ ու կոնկ­րետ ա­ռա­ջար­կութ­յուն­ներ ա­նել, որ պո­պու­լիզ­մի ետ­ևից ընկ­նելն ա­նի­մաստ է: Ազ­գա­յին ճա­կա­տը չէ, որ թե­լադ­րել է ­Մակ­րո­նի օ­րա­կար­գը: ­Նա հաղ­թել է ա­ռանց պա­տեր քան­դե­լու, ա­ռանց մաս­նա­տե­լու այն, ինչ այդ­քան շատ ջան­քեր գոր­ծադ­րե­լով կա­ռուց­վել է: ­Նա խոս­տա­ցել է օգ­նել թույ­լե­րին, փա­րա­տել վա­խե­րը և­ աս­պա­րեզ բե­րել սար­սա­փե­լի հնա­ցած մի հա­յե­ցա­կարգ՝ լա­վա­տե­սութ­յու­նը»:

­Միաց­յալ ­Նա­հանգ­նե­րի տե­սա­կե­տը. «­Ծա­նո­թա­ցե´ք Ֆ­րան­սիա­յի նոր նա­խա­գա­հի հետ»։

Ֆ­րան­սիա­յի նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի քա­րո­զար­շա­վով ու­շա­ցած կեր­պով հե­տաքրքր­վե­լուց հե­տո ա­մե­րիկ­յան լրատ­վա­մի­ջոց­նե­րը ընտ­րութ­յուն­նե­րի երկ­րորդ փու­լը կի­րա­կի օ­րը դի­տար­կել են որ­պես գլխա­վոր մի­ջազ­գա­յին ի­րա­դար­ձութ­յուն՝ ու­ղիղ ե­թե­րով լու­սա­բա­նե­լով հե­ռուս­տաա­լիք­նե­րով և ­խո­շոր լրատ­վա­կան կայ­քե­րով: Եր­կու­շաբ­թի օ­րը ա­ռա­ջին է­ջե­րի մե­ծա­մաս­նութ­յու­նը նո­րից անդ­րա­դար­ձել է հին­գե­րորդ հան­րա­պե­տութ­յան ա­մե­նաե­րի­տա­սարդ նա­խա­գա­հի հաղ­թա­նա­կին:

Ըստ Washington Post-ի՝ «Է­մա­նո­ւել ­Մակ­րո­նը մեր­ժել է պո­պու­լիս­տա­կան ա­լի­քը, որ­պես­զի հաղ­թի Ֆ­րան­սիա­յի նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րում»:

«Երբ­ևէ չընտր­ված բան­կիրն այժմ զբա­ղեց­նում է արևմտ­յան աշ­խար­հի ա­մե­նահ­զոր գոր­ծա­դիր պաշ­տոն­նե­րից մե­կը՝ գլխա­վո­րե­լու Եվ­րո­պա­յի երկ­րորդ խո­շո­րա­գույն տնտե­սութ­յու­նը, որն այժմ դժվա­րութ­յուն­նե­րի մեջ է»:

New York Times-ն­ ընդգ­ծում է, որ սա «վճռա­կան հաղ­թա­նակ է ծայ­րա­հեղ ա­ջե­րի նկատ­մամբ», «էա­կան դա­դար, որ ա­ռա­ջարկ­վել է Եվ­րո­պա­կան ­Միութ­յա­նը»:

­Չի­նաս­տա­նի ար­ձա­գան­քը. «­Հաղ­թա­նակ՝ պո­պու­լիզ­մի նկատ­մամբ» ­Չի­նաս­տա­նի պաշ­տո­նա­կան լրատ­վա­մի­ջոց­ներն անդ­րա­դար­ձել են նա­խա­գահ ­Սի ­Ծին­փի­նի շնոր­հա­վո­րա­կան ու­ղեր­ձին, ո­րում կո­մու­նիս­տա­կան վար­չա­կար­գի ղե­կա­վա­րը նշում է, որ ­Փա­րի­զը և ­Պե­կի­նը, լի­նե­լով ՄԱԿ-ի Անվ­տան­գութ­յան խորհր­դի մշտա­կան ան­դամ­ներ, կի­սում են «ամ­բողջ աշ­խար­հում խա­ղա­ղութ­յան և ­զար­գաց­ման ա­պա­հով­ման կար­ևոր պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը»: The Global Times օ­րա­թեր­թի առ­ցանց խմբագ­րա­կա­նը վեր­լու­ծում է, որ «եր­ևի թե չա­փա­զանց վաղ է եզ­րա­կաց­նել, թե պո­պու­լիզ­մը սկսում է նա­հանջ ապ­րել մի­ջազ­գա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ: ­Սա­կայն մենք գի­տակ­ցում ենք, որ Ֆ­րան­սիան ի­մաս­տուն ընտ­րութ­յուն է կա­տա­րել մարդ­կա­յին քա­ղա­քակր­թութ­յան հա­մար ընդ­հան­րա­պես՝ նրան օգ­նե­լով այս ճա­կա­տագ­րա­կան պա­հին ա­ռաջ շարժ­վել, այլ ոչ թե հե­տըն­թաց ապ­րել»:

 

­Հա­տուկ «Ա­նա­լի­տի­կո­նի» հա­մար ֆրան­սե­րե­նից թարգ­մա­նեց Ան­նա ­Սե­թաղ­յա­նը

Բ­նօ­րի­նա­կը`  Le Figaro

Նմանատիպ  նյութեր

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Արցախի հայաթափումը. նոր մարտահրավերներ

October 2023

2023 թվականի սեպտեմբերի վերջը, 44-օրյա պատերազմից երեք տարի անց, Պատմության մեջ կմտնի որպես Արցախի հայաթափման ժամանակաշրջան, որին նախորդել է Ադրբեջանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Հայաստանի ռազմավարական շրջադարձը. ընտրությու՞ն, թե՞ կոնյունկտուրային մանևրներ
  • Հայաստանը` պարադոքսների էպիկենտրոնում
  • Խաղաղությունը և նրա հակառակորդները

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.