Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Համացանցը ձեռնոց է նետել նաեւ հեռուստատեսությանը

marut
March 2013

Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մեդիա փորձագետ
Երևան

… Իսկ հայկական հեռուստատեսությունը չի շտապում բարձրացնել այն, այսինքն՝  հայկական հեռուստաալիքները չեն ընդունել մարտահրավերը, նրանք, ցավոք, շարունակում են իրենց դանդաղ ընթացքը՝ չկարողանալով հարմարվել նոր ժամանակների պահանջներին:

Իհարկե, կարող եք ասել, թե հեռուստատեսությունը միայն լրատվությունը, առավել եւս միայն քաղաքական լրատվությունը չէ, այլ նաեւ՝ ժամանցը. ֆիլմեր, շուոներ, խաղեր եւ այլն: Սակայն այս տեմպերով զարգանալով՝ համացանցը կարող է շատ արագ ներխուժել նաեւ հեռուստաժամանցային ոլորտը՝ տալով նմանատիպ սեփական արտադրանքը:

Այսուհանդերձ, ինչո՞ւ եմ առանձնացնում հենց հեռուստատեսությունը: Պատճառը պարզ է՝ համացանցի գրոհին ու նետած ձեռնոցին տեղեկություններ տարածելու մյուս ավանդական միջոցները՝ տպագիր մամուլը եւ ռադիոն վաղուց հարմարվել են, ավելին՝ փորձում են ներթափանցված աշխատել: Բացի այդ, հեռուստատեսությունն այսօր դեռ մեդաիասպառողների ամենամեծ լսարանն ունի, սակայն այսպես շարունակելու դեպքում կարող է կորցնել դրա մեծ մասը:

Դեռ անցյալ դարի իննսունական թվականներին աշխարհում, այս դարի սկզբից սկսած նաեւ մեզանում, թերթերը ստեղծեցին իրենց էլեկտրոնային տարբերակները: Սկզբում դրանք հիմնականում նույն օրը կամ նախօրյակին լույս տեսած տպագիր տարբերակի էլեկտրոնային կրկնօրինակներն էին՝ աննշան տարբերություններով: Սակայն շատ արագ պարզ դարձավ, որ դա հարվածում է տպաքանակների սպառմանը՝ չապահովելով լրացուցիչ եկամուտ, որովհետեւ գովազդը դեռ չէր թեքվել դեպի համացանց: Երկրորդ՝ թերթերի էլեկտրոնային տարբերակները չէին կարողանում մրցել արդեն ամբողջովին օպերատիվության վրա հիմնվող  նոր մեդիայի՝ համացանցային լրատվական կայքերի հետ: Եվ տպագիր աշխարհը ընդունեց մարտահրավերը. այն այսօր գոյություն ունի երկու տարբերակով՝ օպերատիվ աշխատող առցանց տարբերակը ու դեռ պահպանում է տպագրին կրկնօրինակելը՝ սակայն արդեն որոշ ընտրությամբ այն տեղավորելով առցանցում: Հայկական մամուլում էլ նույնն է, նրանք, որոնք սկսել են աշխատել տպագրին զուգահեռ նաեւ առանձին առցանց տարբերակով, արդեն նաեւ մրցակցության ինքնուրույն հայտ են ներկայացնում: Ընդսմին՝ առավելություն են ստանում, որովհետեւ աշխատում են իբրեւ մուլտիմեդիա. ավանդական տեքստային եւ պատկերային տեղեկություններից զատ, տեղադրում են նաեւ կարճ աուդիո եւ տեսանյութեր:

Շատ ավելի բարենպաստ էր ինտերնետը ռադիոյի համար: Այսօր աշխարհում, նաեւ Հայաստանում, շատ են ռադիոկայանները, որոնք արագ հասկացան, որ համացանցը կարծես ստեղծված լինի հենց իրենց համար: Երբ պարզ դարձավ, որ այն կարող է նաեւ ձայն փոխանցել՝ ռադիոն կողմնորոշվեց: Որովհետեւ ռադիոկայանի համար միեւնույնն է, թե ունկնդիրը իրեն ինչպես կլսի. պատին ամրացված (հիշո՞ւմ եք) ընդունիչով,  ձեռքի՞ ընդունիչով, բջջային հեռախոսով, թե՞ համակարգչով… Էությունը չի փոխվում: Եվ այս է պատճառը, որ ռադիոն այսօր համաժամանակյա հեռարձակում իրականացնում է  այդ բոլոր ձեւերով էլ: Ընդ որում՝ լրացուցիչ ներդրումներ, ճիշտ է, անում է, սակայն, քանի որ բոլոր տարբերակները օգտագործելը բերում է լսարանի մեծացման, ապագայում, վստահաբար, նրա գովազային եկամուտներն էլ կաճեն: Ընդսմին, պետք է հիշել, որ ռադիոկայանների մեծ մասը նաեւ իր կայքում տպագիր ինֆորմացիա կամ հաղորդված նյութի տեքստային տարբերակն է տեղադրում (լուսանկարով կամ առանց դրա), ինչպես նաեւ՝ տեսանյութեր: Այսինքն ռադիոկայանների կայքերն էլ, բացի ամբողջ օրը համացանցով հնչող ռադիոհաղորդումներից, նաեւ մուլտիմեդիա նյութեր են տեղադրում, ինչն ավելի գրավիչ է դարձնում այդ կայքերը:

Ու հիմա պիտի փաստեմ, որ մրցակցությունից կամ եթե կուզեք՝ դաժան պայքարից հետո այս մեդիաների խաղաղ գոյակցության մասին տողերիս հեղինակի նախկին կանխատեսումները կարծես թե գնալով արդարանում են: Ինչը չես ասի համացանց – հեռուստատեսություն հարաբերություններում:

Արդ, ուրեմն դառնանք մեր այս հրապարակման գլխավոր թիրախին՝ եթերային հեռուստատեսությանը: Սա դանդաղ է հարմարվում նոր մեդիային եւ իմ պատկերացմամբ դեռեւս գտնվում է այն ճանապարհի սկզբին, որն անցել է տպագիր մեդիան: Այսինքն՝ այն դեռեւս ոչ թե իր հաղորդումների համաժամանակյա հեռարձակում է իրականացնում նաեւ համացանցում, այլ պարզապես հաղորդումները կամ հաղորդումների որոշ կտորներ ժամանակ առ ժամանակ տեղադրում է համացանցում՝ սպասելով «լայքերի» եւ «քոմենթների», ինչը չի ստանում եթերային հեռարձակում իրականացնելիս: Սակայն սա քիչ է, շատ քիչ է ժամանակակից մեդիա դաշտում գոյատեւելու համար: Փայլուն օրինակ է Հայաստանի վերջին քաղաքական իրադարձություննների առցանց հեռարձակումների (ոչ եթերային հեռարձակում իրականացնող լիցենզավորված հեռուստաընկերությունների, այլ՝ համացանցային խառը բովանդակություն ունեցող լրատվամիջոցների կողմից) եւ եթերային հեռարձակման լիցենզիա ստացած հեռուստաալիքների լուսաբանումների համեմատությունը: Եթե ավելի ճիշտ լինենք՝ համեմատության եզր անգամ չկա:

Մի օրինակ՝ ասածս համոզիչ դարձնելու համար. տղաս իր ութսունհինգամյա պապին համակարգչով ցույց է տալիս նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցելության ուղիղ ռեպորտաժը: Պապը զարմացած է. «Էս բա ինչո՞ւ տելեվիզորով ցույց չեն տալիս»… Կարծում եմ՝ պարզ է ասելիքս. վերջին նախագահական ընտրությունների ամբողջ քարոզարշավի ժամանակ համացանացային լրատվամիջոցները ուղիղ ռեպորտաժներ էին տալիս հիմնական թեկնածուների հանդիպումների մասին: Ոչ մի հեռուստաընկերություն չփորձեց եւ այժմ էլ չի փորձում այս առումով մրցակցել առցանց լրատվամիջոցների հետ: Նրանք լավագույն դեպքում պատրաստում էին լրատվական սյուժեներ, որոնցից շատ ժամանակ հնարավոր էլ չէր հասկանալ, թե ինչ է կատարվել իրականում:

Այո, համաձայն եմ, որ միայն այս ընտրարշավի լուսաբանման կամ համացանցով ուղիղ հեռարձակումների փաստը բավական չէ հեռուստատեսության մոտալուտ վախճանը գուժելու համար: Եվ տողերիս հեղինակը դա չի անում, բնավ: Բայց երբ դու իմանում ես, որ համացանցով ուղիղ հեռարձակում իրականացնող 4 կայքերի դիտողների թիվը միասին հասնում է 90 հազարի, ապա սկսում ես մտածել, որ այս տեմպերի դեպքում հեռուստատեսությունը, համենայն դեպս՝ դրա լրատվական հատվածը, շատ մոտ է լսարան կորցնելուն: Սրան գումարեք համացանցի ինտերակտիվությունը, երբ հեռտուստադիտողը կարող է նաեւ սրտի ուզածը ոչ թե տան 4 պատերին կամ միայն տնեցիներին ասել, այլ նաեւ նույն պահին ռեպորտաժը դիտողներին, այսինքն՝ կարող է մեկնաբանություններով մասնակիցը դառնալ, եւ դուք կպատկերացնեք համացանցային հեռուստատեսության ապագան:

Մրցակցությանը դիմանալու համար հայկական հեռուստաալիքները պիտի ընդունեն մարտահրավերը, սկզբի համար գոնե լրատվական ծրագրերը համաժամանակյա նաեւ համացանցով հեռարձակելով, ինչը զգալիորեն կմեծացնի նրանց լսարանը: Իսկ մեր ՀԸ-ները անում են հակառակը՝ եթե նախկինում լրատվականի տեսագրված տարբերակը գոնե տեղադրում էին իրենց կայքերում, հիմա մի մասը նույնիսկ սրանից է հրաժարվել՝ տեղադրելով միայն լուրերի տեքստերը: Սա արդեն ոչ մի տրամաբանության չի ենթարկվում:

Ինչեւէ: Ամփոփեմ: Համացանցը սեփական լսարանն ընդլայնելու նոր հնարավորություններ է բացում: Առայժմ դրանից լավագույնս օգտվում են հատուկ առցանց տեղեկություններ տարածելու համար ստեղծված կայքերը, թերթերը եւ ռադիոները: Հայկական հեռուստատեսությունը դանդաղ է հարմարվում նոր իրողություններին: Սակայն այդ դանդաղումը կարող է բացասական ազդեցություն ունենալ հենց իր համար:

 

Հ. Գ. – Տողերիս հեղինակը վերջերս մեկօրյա հատուկ ուսումնասիրություն արեց՝ տեսնելու համար, թե ինչ կիմանաս երկրի անցուդարձի մասին, եթե դիտես միայն Հայաստանի Հանրային հեռուստատեսության լրատվական թողարկումները (հրապարակումը տես http://media.am/Armenian-Public-TV-news ) : Էքսպերիմենտի եզրակացությունը տխուր էր…

 

Նմանատիպ  նյութեր

Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի պակասի պայմաններում

September 2023

Արցախի նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը, որն ավարտվեց նախագահի ընտրությամբ, տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի...

Կարդալ ավելին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

July 2023

Ռուբեն Մեհրաբյան Հունիսի 11-12-ին Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հարուստ էր պատմական որոշումներով, որոնք կանխորոշում են ապագա աշխարհակարգում Դաշինքի ամենահզոր...

Կարդալ ավելին
Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կարգավորումը

Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կարգավորումը

March 2023

Ժաննա Վարդանյան Մարտի 10-ին Պեկինում Իրանի, Սաուդյան Արաբիայի և Չինաստանի ներկայացուցիչները եռակողմ հայտարարություն են ստորագրել, համաձայն որի՝ Թեհրանն ու Էր...

Կարդալ ավելին
Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

March 2023

Մանվել Սարգսյան Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը)՝ դրա հետ ինչ-որ հույսեր կապելով։ Ադրբեջանի հասարակության մեջ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Վրաստանի եվրաինտեգրումն ու նախագահի շուրջ ներքաղաքական դիմակայությունը
  • Նախագահ Զուրաբիշվիլիի իմպիչմենտը՝ Եվրամիության դռների մոտ
  • Եվրաինտեգրման հերթական սաբոտաժը՝ Վրաստանի իշխանության կողմից

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.