Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

«Հայաստանը շարունակում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը լինել»․ ՀՀ ՊՆ

hghazaryan
February 2021


JAMnews, Երևան

«Հայաստանը նախկինի պես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է, և այս պատմական առաքելությունը մենք երբեք վայր չենք դնի», — «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարը։

Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է նաև, որ Հայաստանն Արցախում երկարաժամկետ խաղաղության հույս ունի, արդեն բարեփոխումներ է սկսել բանակում և շահագրգռված է Գյումրիում գործող ռուսական ռազմաբազայի ընդլայնման հարցում։

Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 1999-2000 թթ-ին։ Կրկին ՊՆ ղեկավար է նշանակվել 2020 թ-ի նոյեմբերի 20-ին՝ Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրաժարականից հետո։ 2002 թ-ին նա անդամակցել է «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցությանը, որից հետո նախագահ Ռոբերտ Քոչարյանը նրան զրկել է զինվորական կոչումից։ 2019 թ-ին գեներալ-լեյտենանտի կոչումը նրան է վերադարձրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


  • Կարծիք․ «Սարգսյանի Հայաստան» VS «Փաշինյանի Հայաստան»․ ո՞րն է ավելի լավ
  • Ադրբեջանի ԶՈւ-ն կրակում է Հայաստանի գյուղերի մերձակայքում․ օմբուդսմենի տեսաապացույցը

«Արցախի բնակչության անվտանգությունը պետք է ապահովի Պաշտպանության բանակը»

Նախարարը հայտարարել է, որ Երևանն Արցախում երկարաժամկետ խաղաղության հույս ունի՝ Ռուսաստանի հետ համատեղ ջանքերի շնորհիվ։

Ընդ որում, հայկական կողմն, ըստ նրա, ելնում է այն համոզմունքից, որ Արցախի բնակչության անվտանգությունը պետք է ապահովի նրա սեփական բանակը․

«Իհարկե, շատ բան պետք է անել դրա մարտունակության վերականգնման և արդիականացման առումով, սակայն, ինչ էլ լինի, դա պետք է արվի։

Երկրորդ հերթին՝ Հայաստանը նախկինի պես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է, և այս պատմական առաքելությունը մենք երբեք վայր չենք դնի։

Եվ երրորդը՝ թերևս, ամենագլխավորը, իհարկե, ռուսական ռազմական ներկայությունն է տարածաշրջանում, որի շնորհիվ սկզբում հաջողվել է հրադադար հաստատել, այնուհետև՝ կանխել հումանիտար աղետը»։

«Ռուսական երկրորդ ռազմաբազայի անհրաժեշտություն չկա»

«Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի ԶՈւ լրացուցիչ ռազմական կազմավորման տեղակայմանը, ապա, կարծում եմ, դրա անհրաժեշտությունը չկա, հատկապես որ մեր պետությունների միջև այս պահին առկա նորմատիվ իրավական հիմքը որոշում և կանոնակարգում է միայն մեկ ռուսական ռազմաբազայի գործունեություն», — ընդգծել է նախարարը։

Սակայն, ըստ Հարությունյանի, Հայաստանը հետաքրքրված է արդեն գործող ռազմաբազայի ընդլայնմամբ։

1995 թ․ միջպետական պայմանագրի համաձայն՝ ռուսական ռազմաբազան տեղակայված է Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում։ 2010 թ․ օգոստոսի 20-ին Ռուսաստանն ու Հայաստանը երկարաձգել են դրա տեղակայման մասին պայմանագրի գործողությունը մինչև 2044 թ-ը։

Նախարարը կարծում է, որ ավելի ճիշտ կլինի խոսել «ռուսական ռազմաբազայի որևէ կազմի ռազմական որևէ կազմավորման վերատեղակայման հնարավորության մասին (հաշվի առնելով դրա ընդլայնումը) Հայաստանի արևելյան ուղղությունում, և այս համատեքստում հարցի համապատասխան համատեղ մշակում է իրականացվում»։

Հայաստանը բանակում բարեփոխումներ է կատարում

Պաշտպանության նախարարը հաղորդել է, որ հայկական բանակում արդեն ռազմական բարեփոխումներ են ընթանում, և «այդ գործընթացում անմիջականորեն ներգրավված են ռուս գործընկերները»․

«Հաշվի առնելով մարտական փորձն ու Արցախում տեղի ունեցած հայտնի իրադարձությունները՝ մենք արմատապես վերանայելու ենք մարտական և քանակական կազմի օպտիմալացման հարցը՝ հաշվի առնելով նշանակության խնդիրները, նախևառաջ, մարտական բաղադրիչի ավելացման միջոցով»։

Հիմնական ջանքերն ուղղվելու են կառավարման համակարգերի, հետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի, հակաօդային պաշտպանության և անօդաչու ավիացիայի, հրթիռային զորքերի և հրետանու զարգացմանը։

Նախարարը չի բացառել նաև Ռուսաստանի հետ զենքի համատեղ արտադրությունը․

«Հայաստանում արդեն  գործում են հայ-ռուսական համատեղ ձեռնարկություններ, և այս ուղղությամբ հետագա աշխատանք է տարվում»։

Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգության մասին

Այն հարցին, թե արդյոք Հայաստանի բանակը ներգրավվելու է Ադրբեջանից դեպի դրա էքսկլավ Նախիջևան տանող տրանսպորտային միջանցքի պահպանությունում, նախարարը պատասխանել է, որ այս դեպքում «միջանցք» եզրի կիրառումը տեղին չէ։

Ըստ Արցախում հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի, որը ստորագրվել է 2020 թ-ի աշնանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից՝ միջանցք է համարվում միայն Լաչինի տարածքով անցնող ճանապարհը, որն ապահովում է Արցախի և Հայաստանի միջև կապը։  Մնացած բոլոր դեպքերում, ըստ նախարարի, խոսքը միայն տրանսպորտային կապի մասին է․

«Հայաստանն, իր ստանձնած պարտավորությունների համաձայն, կապահովի նշված տրանսպորտային հաղորդակցության անվտանգության վերաբերյալ պահանջների պահպանումը։ Դրա պահպանության գործում բանակի ներգրավման հարց այս պահին դրված չէ, իսկ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը […] դրված է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինների վրա»։

Հայաստանը կշարունակի խաղաղապահ առաքելություն իրականացնել Սիրիայում

Վաղարշակ Հարությունյանը խոսել է Սիրիայում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակության մասին․

«Մեր մարդասիրական առաքելությունը, որը հիմնված է ռուս զինծառայողների հետ սերտ համագործակցության վրա, անպայման շարունակվելու է։ Պետք է նշեմ, որ նույնիսկ գտնվելով մեր տարածաշրջանում աշնանը տեղի ունեցած հակամարտության շատ բարդ պայմաններում, մենք չենք դադարեցրել մեր գործունեությունը Սիրիայում»։

Նմանատիպ  նյութեր

Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի պակասի պայմաններում

September 2023

Արցախի նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը, որն ավարտվեց նախագահի ընտրությամբ, տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի...

Կարդալ ավելին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

July 2023

Ռուբեն Մեհրաբյան Հունիսի 11-12-ին Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հարուստ էր պատմական որոշումներով, որոնք կանխորոշում են ապագա աշխարհակարգում Դաշինքի ամենահզոր...

Կարդալ ավելին
Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

March 2023

Մանվել Սարգսյան Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը)՝ դրա հետ ինչ-որ հույսեր կապելով։ Ադրբեջանի հասարակության մեջ...

Կարդալ ավելին
ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

November 2022

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ «Ռուսաստանը արդարացնում է իրեն որպես դաշնակից», -ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Պրիմակովյան ընթերցումների շրջանակում պատասխանելով Երևանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Վրաստանի եվրաինտեգրումն ու նախագահի շուրջ ներքաղաքական դիմակայությունը
  • Նախագահ Զուրաբիշվիլիի իմպիչմենտը՝ Եվրամիության դռների մոտ
  • Եվրաինտեգրման հերթական սաբոտաժը՝ Վրաստանի իշխանության կողմից

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.