Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հայաստանն ու Արցախը գտնվում են անվտանգության մեկ միասնական համակարգում՝ դրանից բխող բոլոր հետևություններով ու հետևանքներով

marut
November 2018

 


Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ

 

Նորերս մի հեռուստահաղորդման թարմ հետքերով գրած ֆեյսբուքյան իմ մի նոթ աշխույժ քննարկման թեմա դարձավ նշված սոցիալական ցանցում։ Սույն հոդվածում անդրադառնում եմ այդ դրվագին երկու պատճառով. նախ՝ Արցախին առնչվող մի ցավոտ հարց է խնդրո առարկան, որին արժե պարբերաբար անդրադառնալ, քանի որ խոսքը գնում է մի շատ կենսունակ կարծատիպի մասին, հետո էլ՝ ուշագրավ բանավեճ էր ծավալվել տվյալ թեմայի լուսաբանման և ընդհանրապես լրագրողի ու լրատվամիջոցի առաքելության շուրջ, թեմա, որը միշտ էլ կարևոր է եղել, իսկ մեր թեմայի պարագայում՝ առավել ևս։Հարցազրուցավարը, փաստելով, որ տարածաշրջանում և աշխարհում կան լուրջ մարտահրավերներ ու վտանգներ (“Իրանի հարցը, Ալիևը, ՀԱՊԿ-ում մեր վիճակն այնքան էլ լավ չէ, բարեկամ-թշնամու պակաս չկա” և այլն) խիստ մտահոգ տեսքով հարցրեց՝ այս պայմաններում արդյո՞ք իշխանափոխությունն Արցախում ժամանակավրեպ և մեզ վնասող չէ։

Այս, կարծրատիպին, ցավոք՝ շատ կենսունակ կարծրատիպին այսօրինակ թեթև-հանգիստ  անդրադարձն ինձ հունից հանեց, և ես կոշտ արձագանքեցի դրան իմ ֆեյսբուքյան գրառման մեջ։

Իմ բերած փաստարկները հանրածանոթ են։ Եթե մարտահրավերներ ու վտանգներ կան, ապա դրանք առաջին հերթին ՀՀ-ին և, բնականաբար, Արցախին են սպառնում, որոնք անվտանգության միասնական համակարգում են։ Այո, ոչ ոքի համար արդեն գաղտնի չէ, որ հայկական երկու պետություները ձևավորել են անվտանգության մեկ միասնական համակարգ։  Վաղուց արդեն գաղտնիք չէ նաև այն, որ նրանք ունեն մեկ միասնական բանակ, և որ Արցախի անվտանգության հիմնական ու միակ երաշխավորը Հայաստանն է (լավ է սա, թե ոչ այնքան՝ այլ թեմա է)։ Ավելին՝ վաղուց արդեն երկու իշխանություններն անդադրում պնդում են, որ երկու հայկական պետությունները գտնվում են հասարակական-քաղաքական, իրավական, օրենսդրական, տնտեսական և տեղակատվական նույն դաշտում։

Այստեղից էլ հարցը՝ ուրեմն այդ ինչպե՞ս է ստացվում որ Հայաստանում ժողովրդավարությունը վտանգավոր չէ, ավելին՝ անհրաժեշտություն է, շատ ավելին՝ անվտանգության կարևոր բաղադրիչ է՝ ռազմական բաղադրիչին համահավասար, բայց ահա Արցախում ահավոր վտանգավոր է։ Միգուցե ա՞յս մասին արժե խոսել, սա՞ դարձնել քննարկման թեմա։ Քանի որ, ցավոք, Հայաստանում և Արցախում հանրության մի զգալի հատված վերոնշյալ արատավոր մտածողությանն է տուրք տալիս. ոմանք՝ անշահախնդրորեն ու միամիտ, ոմանք էլ՝ շահախնդրորեն ու գիտակցված։

Ընդհանրապես, ի՞նչ անվտանգության, կամ, ավելի ճիշտ՝ ու՞մ անվտանգության մասին է խոսքը։ Ինչի՞ն է վնասում, կամ, ավելի ճիշտ, ու՞մ է վնասում ժողովրդավարությունը։

Սա շատ լուրջ ու ցավոտ հարց է և շատ լուրջ ուսումնասիրման ու լուսաբանման կարիք ունի։ Վերոնշյալ ցավագնորեն կենսունակ կարծատիպի հիմնական շահառուները Արցախի իշխանություններն են, ինչպես նաև Հայսատանի նախորդ իշխանությունները։ Հայաստանի ներկայիս իշխանություններն այլևս չեն սնուցում այդ վտանգավոր մտայնությունը, և փառք Աստծո։ Այդ ցավագնորեն կենսունակ կարծատիպի թիրախն Արցախի հանրությունն է։ Ու հենց նա էլ կարող է և պարտավոր է արմատախիլ անել այդ մտայնույթունը։ Այլապես այլընտրանքը գետտոն է՝ իր համար։ Ընտրությունն իրենն է։

Այժմ՝ թեմայի լուսաբանման մասին։ Եթե առաջին՝ հիմնական, թեմայի շուրջ համախոհությունը գրեթե միանշանակ էր քննարկումներում, ապա երկրորդի պարագայում բավականին լուրջ բանավեճ ծավալվեց։

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գտնում է, որ տվյալ դեպքում լրագրողը հարց է տալիս, որպեսզի հասկանա, թե պատասխանողն ինչ է մտածում այդ ամենի շուրջ, ուստի և ավելի կարևորն ակնկալվող  պատասխաններն էին։ Նրան երկրորդում է մեկ այլ օգտատեր՝ հարցազրուցավարը տալիս է այդ հարցը, բայց պարտադիր չէ, որ ինքը հենց այդպես մտածի։

Ինչ խոսք, տրամաբանական են այդ փաստարկները։ Բայց արդյո՞ք շրջանառվող տեսակետներից սեփական կարծիքի սահմանազատումը չպիտի միանշանակ ու դյուրամարս լինի, որպեսզի հեռուստադիտողները կարողանան հստակ հավաստանշել կարծիքները և, ըստ այդմ էլ, ասվածն ընկալել ըստ արժանվույն։ Կոնկրետ այդ հաղորդման ժամանակ մեկ այլ հարցում՝ ահաբեկիչներին ու ահաբեկչությանը վերաբերող, վարողը հստակ սահմանազատել է իր կարծիքը՝ ասելով, որ դրանք հանրությունում շրջանառվող կարծիքներ են, իսկ մեր հարցի պարագայում նման սահմանազատում չկար։

Չի կարող լրագրողն ամեն անգամ ասել, որ իր հարցերը հանրությունում շրջանառվող կարծիքներ են՝ իր տեսակետն է պնդում օգտատերը։ Իսկ ձևակերպված հարցը՝ կոնկրետ, և լրագրողական պրովոկացիաներն՝ ընդհանրապես, ընդունելի են, որովհետև էականն ու կարևորը պատասխան ստանալն է՝ շարունակում է նա։ Եթե անգամ հեռուստադիտողը չընկալի հեգնանքը, ինչին հաղորդավարի ունկնդիրները պիտի որ սովոր լինեն, միևնույն է՝ լրագրողի իրավունքն ու պարտականությունն է նաև այդպիսի ցավոտ հարցեր տալը։ Թե ինչպես կձևակերպի ու կտա հարցը՝ դա արդեն ոճի խնդիր է։

Տեղեկատվական դաշտի հեղինակավոր հնաբնակներից մեկն էլ իր փաստարկներն է բերում։ Նշված հաղորդաշարի հիմնական խնդիրն այն է, որ նախորդ երեք թողարկումները տարբեր ժանրերի էին: Ժանրեր խառնելն ընդհանրապես ռիսկային է լրագրությունում, իսկ երբ դա արվում է նախընտրական ժամանակաշրջանում, ու հյուրերն են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ` ուղղակի անթույլատրելի է: Դա շփոթության մեջ է գցում լսարանին ու անհավասար պայմաններում դնում զրուցակիցներին: Առաջին հաղորդումը “hard talk” էր, երկրորդը՝ ավանդական նախընտրական հարցազրույց, երրորդը` համարյա “Արմքոմեդի”-ի ոճով: Հիմա առաջին երկու հաղորդումները դիտած եւ լրագրողական հնարքների մեջ չխորացած հեռուստադիտողն ինչպե՞ս պիտի հասկանար, որ վարողը հեգնում է՝ հարցնում է նա:

Իմ կողմից ավելացնեմ՝ եթե, իրոք, հեգնում է։ Որովհետև ես, անկեղծորեն ասած, վստահ չեմ, թե նրա կարծիքը տարբերվում է իր արտաբերածից։

Ամեն դեպքում գտնում եմ, որ արդարացված չէ նման ծանր թեմային այդօրինակ թեթև-“թիթիզ” անդրադարձը։ Մեր փորձառու օգտատիրոջ նշած ժանրային-ոճական խառնաշփոթն էլ, ըստ իս, հենց նպաստել էր նշածս արատավոր մտայնության առավել տարածմանը։

Այդ մտայնությունը տարիներ ու տասնամյակներ շարունակ խոչընդոտել է Արցախի զարգացմանը։ Թեման, իրոք, շատ ցավագին ու նրբանկատ է և այն լուսաբանող լրագրողն ու լրատվամիջոցը, կարծում եմ, պարտավոր են ամենայն լրջությամբ վերաբերվել դրան՝ իրենց առաքելության ըստ ամենայնի գիտակցմամբ։ Դասագրքային ճշմարտություն է այն, որ լրատվամիջոցն ունի երեք դասական առաքելություն՝ տեղեկացնել, զվարճացնել և կրթել-լուսավորել։

Առաջին երկուսն, այսպես թե այնպես, արվում են, իսկ երրորդի մասին, որպես կանոն, չեն հիշում։ Մինչդեռ այն պակաս կարևոր չէ։ Իսկ թեմաներ կան, որոնցում այն ավելի կարևոր է։

Նմանատիպ  նյութեր

Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի պակասի պայմաններում

September 2023

Արցախի նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը, որն ավարտվեց նախագահի ընտրությամբ, տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի...

Կարդալ ավելին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

July 2023

Ռուբեն Մեհրաբյան Հունիսի 11-12-ին Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հարուստ էր պատմական որոշումներով, որոնք կանխորոշում են ապագա աշխարհակարգում Դաշինքի ամենահզոր...

Կարդալ ավելին
Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

March 2023

Մանվել Սարգսյան Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը)՝ դրա հետ ինչ-որ հույսեր կապելով։ Ադրբեջանի հասարակության մեջ...

Կարդալ ավելին
ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

November 2022

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ «Ռուսաստանը արդարացնում է իրեն որպես դաշնակից», -ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Պրիմակովյան ընթերցումների շրջանակում պատասխանելով Երևանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Վրաստանի եվրաինտեգրումն ու նախագահի շուրջ ներքաղաքական դիմակայությունը
  • Նախագահ Զուրաբիշվիլիի իմպիչմենտը՝ Եվրամիության դռների մոտ
  • Եվրաինտեգրման հերթական սաբոտաժը՝ Վրաստանի իշխանության կողմից

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.