Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

«Հայաստան-Արցախ հարաբերությունները վեր են քաղաքական կոնյունկտուրայից»․ Վահրամ Աթանեսյան

hghazaryan
June 2021

 

Վահրամ Աթանեսյան

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը կոչ է անում այսօր հավաքվել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում և պահանջել նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Եվ միանգամից առաջանում են հարցեր:

–Ավելի վաղ տիկին Հակոբյանը խոսում էր դատախազությունում սահմանադրական կարգի տապալման հատկանիշով հարուցված քրեական գործի մասին, որի շրջանակներում նախագահ Հարությունյանը հարցաքննվել է: Ինչու՞ չսպասել քրեական գործի ավարտին: 

-Արցախում գործում է ռազմական դրության ռեժիմ: Այդ դեպքում Սահմանադրությունը չի նախատեսում ընտրական գործընթացներ: Իսկ նախագահի հրաժարականից հետո պետք է անցկացվեն ոչ միայն նախագահի, այլև ԱԺ արտահերթ ընտրություններ: Ինչու՞ տիկին Հակոբյանը չի նախաձեռնում իրավական գործընթաց՝ ԱԺ որոշմամբ չեղյալ հայտարարելու ռազմական դրությունը, որպեսզի արտահերթ ընտրությունների օրինական հիմք ունենանք:

–Ներկա պայմաններում կա՞ երաշխիք, որ նախագահի և ԱԺ արտահերթ ընտրությունների հնարավորություն կունենանք: Ավելին չեմ մանրամասնում:

-Ո՞վ կամ ովքե՞ր են(խոսքը քաղաքական ուժերի մասին է) պատրաստ՝ ստանձնելու դժվար պատասխանատվություն: Ինչու՞ նրանք հանդես չեն գալիս իրավիճակի իրենց գնահատականով և չեն ներկայացնում անելիքների ճանապարհային քարտեզ: Երկրում արմատական փոփոխության հարցը անձերի փոխատեղություն չէ, այլ՝ նոր ճանապարհի ընտրություն, և հանրությունը պետք է այսօրևեթ տեղյակ լինի, թե ինչի դիմաց ինչ պետք է վճարի:

Երեկ ես մի փոքր տեսանյութ դիտեցի՝ հրապարակի ակցիայից: Խոսք կար, որ Արցախը չի կարող շնորհավորել Նիկոլ Փաշինյանի հաղթանակը, և Արայիկ Հարությունյանը ժողովրդի կողմից լիազորված չէր ուղերձ հղել նրան: Արտահերթ ընտրություններում ՔՊ կուսակցությունը ստացել է 600 հազարից ավելի քվե: Դա Հայաստանի քաղաքացու ընտրությունն է, որ հարգել են աշխարհի առաջատար երկրները, մեր հարևան Վրաստանը, Իրանը, Եվրամիությունը: Արցախի նախագահը չէր կարող չհարգել Հայաստանի ժողովրդի ընտրությունը: Հայաստան-Արցախ հարաբերությունները վեր են քաղաքական կոնյունկտուրայից, անձնական համակրանքից և հակակրանքից: Այնպես որ, դա ոչ թե շնորհավորանք, այլ Հայաստան-Արցախ հարաբերությունների ճանապարհային քարտեզ է՝ ենթատեքստային հղումներով, որտեղ առանցքայինը բոլոր քաղաքական ուժերի համախոհության և միասնաբար Հայրենիքի առջև կանգնած մարտահրավերները դիմագրավելու հորդորն է:

Եվ, վերջապես. Փաշինյանի դեմ չի կարելի պայքարել փաշինյանականությամբ՝ փողոցի կամ հրապարակի ուժով իրավա-քաղաքական գործընթացներ պարտադրել: Մենք նման անպատասխանատու կեցվածքի համար չափազանց թանկ ենք վճարել և այն Արցախում կրկնելու իրավունք պարզապես չունենք:

Հ.Գ. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 20-ի քվեարկության արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում: Այս ողջունելի կեցվածքը պետք է ուղեցույց լինի նրա արցախյան համակիրների համար: Ամեն ինչ պետք է հանգուցալուծվի իրավական դաշտում, սահմանադրական կարգավորումների հիման վրա:

Արցախպրես

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.