Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հայաստան. Փաշինյանը ջախջախիչ հաղթանակ տարավ վերընտրության արդյունքում

hghazaryan
June 2021

 

A voter casts her ballot in the village of Tsovrzard. (photo: Winslow Martin)

Ընտրությունները եզակի իրադարձություն էին հետխորհրդային Հայաստանի պատմության մեջ, քանի որ արդյունքները կանխագուշակված չէին: Գործող իշխանությունը ստացավ անսպասելիորեն մեծ թվով մանդատ՝ պահպանելով իշխանությունը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջախջախիչ հաղթանակ տարավ ընտրություններում, չնայած այն բանին, որ նրա ղեկավարությամբ երկիրն աղետալի պարտություն կրեց անցյալ տարի Ադրբեջանի հետ պատերազմում: Հունիսի 20-ի ընտրություններում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքեց ձայների 54 տոկոսից մի փոքր պակաս: Երկրորդ տեղն զբաղեցրեց «Հայաստան դաշինքը», նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հավաքելով 21 տոկոսից մի փոքր պակաս:

Ընտրությունների հարցերով փորձագետ Հարութ Մանուկյանի կողմից իրականացված արդյունքների վերլուծության համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է ստանա 71 տեղ խորհրդարանում, «Հայաստանը»՝ 29, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ յոթ տեղ: Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիրը» կպահպանի այն խորհրդարանական մանդատների ճնշող մեծամասնությունը, որը դեռ ունի խորհրդարանում (իհարկե, «Իմ քայլը» դաշինքի այլ գործընկերների հետ միասին):

Պարզվեց, որ Փաշինյանի հաղթանակը շատ ավելի վճռական է, քան կարելի էր ակնկալել, դատելով հասարակական կարծիքի ուսումնասիրություններից, չնայած ընտրությունների արդյունքները համապատասխանում են «Քաղաքացիական պայմանագրի»  սեփական ներքին կանխատեսումներին: Փաշինյանը հաղթեց երկրի բոլոր մարզերում, նույնիսկ ամենահարավային Սյունիքի մարզում, որտեղ ենթադրվում էր, որ ներկայիս կառավարությունը գտնվում էր հատկապես խոցելի վիճակում ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ տեղի բնակիչները հատկապես մտահոգված էին անվտանգության խնդիրներով:

Նույնիսկ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում, որի մի մասը անցյալ տարվա պատերազմի արդյունքում անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, Փաշինյանի օգտին տրվեց 51 տոկոս ձայն, իսկ Քոչարյանին ՝ 40 տոկոս:

Նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո` հունիսի 21-ի կեսգիշերից հետո, Փաշինյանը հայտարարեց նույն օրը երեկոյան հաղթական հանրահավաք անցկացնելու մասին` խոստանալով «պողպատե մանդատը նորընտիր վարչապետին հանձնելու հանդիսավոր արարողություն: «Դա վերաբերում էր ընտրական կարգախոսին, որում 2018 թ. որպես Թավշյա հեղափոխություն հայտնի դարձած բողոքի ցույցերի ժամանակ իշխանության եկած Փաշինյանը հայտարարեց, որ վերընտրվելու դեպքում ավելի կոշտ քաղաքականություն է վարելու և ընտրողներին կոչ արեց «փոխարինել մեր թավշյա մանդատը պողպատով»:

Բայց, ամենայն հավանականությամբ, Փաշինյանի հաղթանակը բացատրվում է ոչ այնքան գործող վարչապետի նկատմամբ ընտրողների համակրանքով, որքան ընտրություններում նրա մրցակիցներին մերժելու փաստով, որոնց ճամբարում գերակշռում էին նախկին ռեժիմից շատերի կողմից ատելի մարդիկ: Քվեարկությանն  ընդառաջ Քոչարյանը կամավոր դարձավ Փաշինյանի հիմնական մրցակիցը. նրա՝ որպես պատասխանատու առաջնորդի հեղինակությունը հակադրվում էր գործող վարչապետի քաոսային պահվածքին և, ըստ ոմանց,  հենց վարչապետի անգործունակությունն էր դարձել  պատերազմից հետո երկրում ծագած բազմաթիվ խնդիրների պատճառը: Բայց նախկին նախագահը ծայրաստիճան ոչ պոպուլյար է Հայաստանի ժողովրդի շրջանում, մարդիկ չեն մոռացել նրա կոռումպացված և ավտորիտար իշխանությունը 1998-2008 թվականներին:

Ուստի շատերը քվեարկեցին ոչ այնքան որոշակի թեկնածուի օգտին, որքան մեկի դեմ, ումից ավելի շատ էին վախենում: «Ես քվեարկել եմ Փաշինյանի օգտին, չնայած հույսեր չեմ փայփայում նրա հետ կապված: Ես պարզապես չեմ ուզում, որ Քոչարյանը վերադառնա»,- ասում է 30-ամյա Մարիա Եղիազարյանը, ով քվեարկել է Երևանի ծայրամասում գտնվող տեղամասում: «Այնքան էի նյարդայնանում քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու պատճառով, ինձ թվում էր, որ ես կարևոր քննություն եմ հանձնում համալսարանում »,- ասաց նա Eurasianet-ին:

«Փաշինյանն այն չէ, ինչ մեզ պետք է, բայց մեկ ուրիշը հետքայլ է»,- ասում է Արագածոտնի մարզի Օշական գյուղի Մշակույթի տանը քվեարկած 60-ամյա ընտրող Սամվել Պողոսյանը:

Չնայած այս ընտրություններում առկա բարձր խաղադրույքներին, մասնակցության ցուցանիշը կազմել է ընդամենը 49 տոկոս, այսինքն ՝ գործնականում մնաց նույնը, ինչ նախորդ խորհրդարանական ընտրություններում, երբ արդյունքը կանխատեսված էր:

ԵԱՀԿ ընտրությունների դիտորդական առաքելությունը քվեարկությանը տվել է ընդհանուր առմամբ դրական գնահատական՝ հետընտրական իր նախնական զեկույցում անվանելով այն «մրցակցային և հիմնականում լավ կազմակերպված»: Կազմակերպության դիտորդները հայտնաբերել են «շատ քիչ էական ընթացակարգային սխալներ կամ լուրջ անկարգություններ», չնայած նրանք նշել են, որ ընտրությունները «խիստ բևեռացված են և խաթարված են առանցքային մրցակիցների ավելի ու ավելի սադրիչ հռետորաբանության պատճառով»:

«Հայաստան» դաշինքը հայտարարեց, որ արձանագրել է մեծ թվով խախտումներ ՝ հօգուտ «Քաղաքացիական պայմանագրի», և համաձայն չէ ընտրությունների արդյունքների հետ: Փաշինյանի օգտին տրված ձայների բարձր տոկոսը հակասում է «հարցումների արդյունքներին, ներառյալ միջազգային հարցումների, ինչպես նաև ողջախոհությանը»,- ասվում է դաշինքի ՝ տեղական լրատվամիջոցներում տարածած հայտարարության մեջ, որը հրապարակվել է արդյունքների ամփոփումից հետո: Բայց դաշինքը դեռ չի հստակեցրել, թե որոնք են լինելու նրա հետագա քայլերը:

Հունիսի 21-ի երեկոյի դրությամբ ինքը ՝ Քոչարյանը, ոչ մի հրապարակային հայտարարություն չի արել, բայց լուրեր կային, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները կարող են հրաժարվել խորհրդարան մտնելուց: Մամուլի ասուլիսում լրագրողները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարից հետաքրքրվեցին, թե ինչ կլինի, եթե ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվեն օրենսդիր մարմնում իրենց տեղերը զբաղեցնելուց: Դատելով նրա խոսքերից ՝ ստույգ պատասխան չկա. «Այս պահի դրությամբ մենք պատգամավորական մանդատները մերժելու հատուկ ընթացակարգ չունենք»,- պարզաբանել է նա:

Բայց ընտրությունների հարցերով փորձագետ Հարութ Մանուկյանը ենթադրում է, որ խորհրդարանը կկարողանա բնականոն գործունեություն ծավալել, եթե  նրա աշխատանքին մասնակցեն թեկուզև միայն «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները, ինչպես դա տեղի ունեցավ հետպատերազմյան ժամանակաշրջանի մեծ մասի համար, երբ ընդդիմադիր կուսակցությունները հաճախ հրաժարվում էին մանդատները վերցնել:

Ընտրությունների օրը Փաշինյանի շատ քննադատներ կարծես թե դժկամությամբ էին հրապարակում, թե ում օգտին են քվեարկել՝ մտավախություն հայտնելով, որ իշխանությունների կողմից կարող են լինել ճնշումներ:

«Փաշինյանը հոգեկան հիվանդ է, անգործունակ մարդ, որը զիջեց մեր երկրի 70 տոկոսը»,- ասում է Երևանում ապրող մի թոշակառու ՝ անդրադառնալով պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղում և մերձակայքում Հայաստանի կողմից նախկինում վերահսկվող տարածքների կորստին: «Նրան այլևս չպետք է թույլ տրվեր օդ շնչել, բայց կտեսնեք, թե որքան ձայն  կհավաքի»: Նա խնդրեց իր անունը չհրապարակել. «Ես չեմ ուզում իմ անունը տալ, քանի որ քվեարկել եմ Քոչարյանի օգտին»:

«Մարդիկ չեն վստահում ներկայիս կառավարությանը, մեր սահմաններն անպաշտպան են»,- ասում է օշականցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Լիլիանա Գրիգորյանը, ով հրաժարվեց ասել, թե ում օգտին է քվեարկել: «Մենք եկել ենք քվեարկելու, բայց չգիտենք՝ ավելի լավ կլինի՞,  թե՞ ոչ»:

Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը

 Սկզբնաղբյուրը`EurasiaNet.org

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.