Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

«Հայ Առաքելական Եկեղեցին կանգնած է Արցախի թեմը կորցնելու շեմին»․ Regnum

hghazaryan
March 2021

 

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան։ Լուսանկարը՝ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի բլոգից

Ռուսական Regnum լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված, որում հեղինակը՝ Վատիկանի և Հռոմեական կաթոլիկ եկեղեցու, ինչպես նաև Միջին Արևելքի և Անդրկովկասի եկեղեցիների հարցերով փորձագետ Ստանիսլավ Ստրեմիդլովսկին, անդրադարձ է կատարել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի հնարավոր ապագային:

Ստորև ներկայացնում ենք հեղինակի հոդվածը
․«Վատիկանի նկատմամբ Բաքվի ուշադրության մեջ ինչ-որ զարմանալի բան կա: Ադրբեջանը ֆորմալ առումով մուսուլմանական երկիր է: Այնուամենայնիվ, երկրի իշխանությունները նկատելի օգնություն չեն ցուցաբերում շիիզմի առաջատար կենտրոններ Իրաքին և Իրանին: Ավելի շատ հայտնի է Ադրբեջանի դերը քրիստոնեական սրբավայրերի վերականգնման գործում, որում նա ակտիվորեն համագործակցում է Վատիկանի հետ:

Այսպիսով, օրերս Վատիկան են այցելել «Հեյդար Ալիև» հիմնադրամի պատվիրակությունն ու Ադրբեջանի կրոնական համայնքների ներկայացուցիչները: Ինչպես հայտնում են Բաքվի հրատարակությունները, այցի ընթացքում «Հեյդար Ալիև» հիմնադրամի և Սուրբ Աթոռի հնագիտական խորհրդի միջև համագործակցության նոր համաձայնագիր է կնքվել` Սուրբ Կոմմոդոսի կատակոմբները վերականգնելու աշխատանքների շուրջ: Մշակույթի հարցերով պապական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազին նամակ է ստացել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայից: Հռոմեական կատակոմբների վերականգնման հարցի շուրջ համագործակցության քննարկումներից բացի, Ադրբեջանի պատվիրակությունը «կոչ է արել Վատիկանի մասնագետներին իրենց անմիջական մասնակցությամբ, ինչպես նաև կարծիքներով և առաջարկություններով նպաստել պատմական և մշակութային ժառանգության վերականգնմանը Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում: Հարցը միայն այն չէ, որ Բաքուն հնարավորություն կունենա գումար վաստակել դեպի քրիստոնեական վայրեր կազմակերպվելիք զբոսաշրջությունից։ Այսպիսով հարվածի տակ է ընկնում Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հավակնում է Կովկասյան Ալբանիայի ժառանգությանը, ինչով էլ հիմնավորում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առկա եկեղեցիների գոյությունն ու իր պետականությունը: Այս հարցի շուրջ բազմիցս զրույցներ են կայացել Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ, որը 1988-ից 2020 թվականներին եղել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը: «Մենք Արցախի պետականությունը հաշվում ենք 5-րդ դարի առաջին կեսից՝ հայկական թագավորության անկումից հետո, երբ արևելյան Հայաստանում՝ Արցախում, Ուտիքում, Փայտակարանում և Կուր գետի ձախ ափին հայկական թագավորություն է ստեղծվել՝ իր թագավորով և կաթողիկոսով», – ասել է Պարգև արքեպիսկոպոսը, – «Այն, ինչը ժամանակին անվանվում էր Կովկասի ալբանական թագավորություն և Ալբանական կաթողիկոսություն»:  Գյուլիստանի խաղաղության պայմանագրից հետո Ալբանական կամ Աղվանական կաթողիկոսությունը, որի կաթողիկոսական նստավայրը գտնվում էր Գանձասարում (պատմականորեն հայաբնակ Լեռնային Ղարաբաղում), դադարել է գոյություն ունենալ և վերափոխվել է Հայ Առաքելական Եկեղեցու մետրոպոլիայի, ապա բաժանվել երկու՝  Ղարաբաղի ու Շամախիի թեմերի: Ներկայիս իրավահաջորդը Արցախի թեմն է: Քանի դեռ գոյություն ուներ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, թեկուզև չճանաչված, այն աջակցել և սնուցել է Արցախի թեմը: Եվ սա կապում էր Բաքվի ձեռքերը: Սակայն Ղարաբաղյան հաղթական պատերազմից հետո Բաքվի առջև նոր հեռանկարներ են բացվել:

«Այս համատեքստում առանձնահատուկ տեսակյունից կարելի է դիտարկել «ազատագրված տարածքներում» (չակերտը-Խմբ.) ալբանական եկեղեցիների առկայությանը, ինչը հայ «զավթիչները» (չակերտը-Խմբ.) աշխարհին փորձել են և փորձում են ներկայացնել որպես «սեփական» արմատներ», – նախորդ տարվա նոյեմբերին գրել է ադրբեջանական Turan.az պորտալը, – Չնայած համաշխարհային պատմությունն ապացուցում է, որ Ալբանական եկեղեցին որոշակի շրջանում ինքնանկախ (ուղղափառ եկեղեցիների համակարգում մի տեղական եկեղեցու անկախությունը մյուսից) եկեղեցի է եղել: Այլ հարց է այն, որ 1836 թվականին Ալբանական կաթողիկոսությունը վերացվել է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի որոշմամբ։ Եվ այստեղից հարց է առաջանում. արդյոք ժամանակը չէ՞ պատրաստել Ալբանական եկեղեցու իրավունքների վերականգնման վերաբերյալ փաստաթղթերը, և հատկապես վերականգնել եկեղեցու հին ժառանգությունը, վերադարձնել ինքնանկախ կարգավիճակը։ Հատկապես եթե Ադրբեջանում ալբանա-ուդիական քրիստոնյա համայնք գոյություն ունի»: Հարցը միանգամայն տրամաբանական է: Իրոք, ի՞նչն է խանգարում Բաքվին լուծել այն, քանի որ Լեռնային Ղարաբաղի հանրապետության գոյության 30 տարիների ընթացքում, Էջմիածինը, Երևանին որպես  այլընտրանք, չի բարձրացրել Աղվանական կաթողիկոսությունը վերականգնելու հարցը, ինչն, ըստ էության, երկարացրել է իր ազդեցությունը Արցախի սահմաններում: Ինչո՞ւ, օրինակ, Բաքուն այժմ չի դիմում Պոլսի պատրիարք Բարդուղիմեոսին` խնդրելով ինքնանկախություն շնորհել, իհարկե, ոչ թե Աղվանական, այլ Ալբանական կաթողիկոսությանը։ Այդ քայլից հետո Ադրբեջանի իշխանությունները կարիք չեն ունենա պայքարել աշխարհում նոր ուղղափառ եկեղեցու ճանաչման համար` բախվելով Ռուսաստանի Ուղղափառ Եկեղեցուն, որի Բաքվում գտնվող մետրոպոլիան դրանից հետո կտրուկ անկում կապրի:

Ինքնանկախության վերականգնումից հետո հաջորդ օրը Բաքուն կարող է ունիայի խնդրանքով դիմել Վատիկանին, որպեսզի նորաստեղծ Ալբանական Ուղղափառ Եկեղեցին դասվի Սուրբ Աթոռի հետ հաղորդակցման մեջ գտնվող Մերձավոր Արևելքի բազմաթիվ Եկեղեցիների շարքին: Իհարկե, այստեղ կարելի է հիշել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և Մոսկվայի ու համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի Հավանայում կայացած հանդիպման ընթացքում ընդունված համատեղ հռչակագրի այն կետը, որում ասվում է, որ «նախորդ դարերում գոյություն ունեցած «ունիատիզմի» (միացման) մեթոդը, որը ենթադրում է մի համայնքի միացումը մյուսի հետ` այն անջատելով սեփական Եկեղեցուց, միասնության վերականգնման ճանապարհ չէ»: Սակայն սա վերաբերում է արդեն գոյություն ունեցող Եկեղեցիներին, և չի տարածվում Ալբանական եկեղեցու վրա, քանի որ այն «զրոյից» կձևավորվի: Իսկ կաթոլիկությունը, որպես այդպիսին, հնարավոր չէ գտնել Ադրբեջանի պատմական արմատներում: Հանրապետության տարածքում կաթոլիկ համայնքների պատմության մասին պահպանված գրավոր աղբյուրները սկսվում են 14–րդ դարից՝ միայն Նախիջևանում այդ ժամանակ գործել է 12 առաքելություն: 

Եթե Լեռնային Ղարաբաղում, Արցախի թեմի փոխարեն, հայտնվեր վերականգնված Աղվանական կաթողիկոսությունը, դա կդժվարեցներ Ալբանական եկեղեցի ստեղծելու Բաքվի գործողությունը: Սակայն ո՛չ Ստեփանակերտը, ո՛չ էլ Էջմիածինը այդ քայլին չեն գնացել: Այժմ նախաձեռնությունը Բաքվի ձեռքում է»: 

13.03.21

Թերթ․am

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.