Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

«Հաջողակ դառնալու համար Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը պետք է ներդրում կատարեն մարդկանց մեջ»

hghazaryan
February 2021


JAMnews

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված կորուստներից հետո տնտեսությունն ավելի լավ և արագ վերականգնելու համար անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել սեփական երկրի բնակչության առողջության և կրթության զարգացման և ամրապնդման վրա։ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներին՝ Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին, այս խորհուրդն է տալիս Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Համաշխարհային բանկի՝ մարդկանց զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Ֆադիա Մ․ Սաադան։


  • Հարավային Կովկաս․ որտեղ է բնակչությունն ավելի հարուստ՝ միմյանց համեմատ և աշխարհի կտրվածքով
  • Լարիի «ազատ անկումը»․ ի՞նչ է կատարվում վրացական արժույթի հետ։ Չորս սցենար
  • Աշխատանքը կորցնելը դեռ ամենասարսափելին չէ

Երեխաները զգալիորեն ավելի հաջողակ կլինեն, եթե կառավարությունները հոգ տանեն նրանց առողջության և կրթության համար

Հայաստան

«Հայաստանը զգալի հաջողությունների է հասել առողջության և ուսման ապահովման գործում։ Տարրական և միջին դասարաններ են հաճախում երեխաների ավելի քան 90 տոկոսը։ Ծննդաբերությունների 100 տոկոսն անցկացվում է որակավորված բուժաշխատողների վերահսկողության տակ։ Սոցիալական նպաստների հասցեականության բարելավումն օգնել է նվազեցնել աղքատության մակարդակն ու ցածր եկամուտներ ունեցող ընտանիքների համար ավելի մատչելի դարձնել կրթությունն ու առողջապահությունը։ 1990-2017 թթ-ին կյանքի տևողությունն ավելացել է 73,3-ից մինչև 78,7 տարեկան՝ կանանց պարագայում, 66,7-ից մինչև 72,4 տարեկան՝ տղամարդկանց դեպքում։

✔ Բայց, այնուամենայնիվ, մարդկային կապիտալի ցուցիչը Հայաստանում կազմում է ընդամենը 0,58։ Սա նշանակում է, որ այստեղ ծնված երեխան կարող էր 58 տոկոսով ավելի հաջողակ լինել մեծանալուց հետո, եթե իր առողջության և կրթության համար անհրաժեշտ աջակցություն ստանար։

✔ Ուսման արդյունքները նույնպես շատ են տարբերվում՝ կախված երեխայի սեռից և ընտանիքի եկամտից։ Բուժհաստատություններում նախկինի պես կիրառվում է ծառայությունների համար «գրպանը դնել» գաղտնի վճարը, ինչը դրանք նվազ հասանելի է դարձնում բնակչության մեծ մասի համար։

✔ Աշխատանքի տեղավորման ծրագրերը սակավաթիվ են և փոքրամասշտաբ։

✔ Վերջին երկու տասնամյակների ձեռքբերումները սպառնալիքի տակ են COVID-19-ի համավարակի պատճառով։ Ըստ կանխատեսումների՝ Հայաստանում 2020 թ-ի արդյունքում 6,3 տոկոսով իրական ՀՆԱ կրճատում է տեղի ունեցել։

✔ Ըստ կանխատեսումների՝ աղքատության մակարդակը կաճի, իսկ պետական ծախսերում հնարավոր են կրճատումներ առողջապահության և կրթության մասով»։


  • Ի հեճուկս պատերազմի և կորոնավիրուսի․ Հայաստանում փորձում են փրկել զբոսաշրջության ոլորտը
  • Հայաստանը՝ տնտեսական լճացման եզրին․ ի՞նչ սպասել 2021 թ-ին
  • Կորոնավիրուսն՝ ընդդեմ գինեգործների և խաղողագործների

 

Ադրբեջան

«Ադրբեջանում մեծ հաջողություններ են գրանցվել մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից: Վերջին հինգ տարվա ընթացքում 21 տոկոսով ավելի շատ երիտասարդներ են բուհեր ընդունվել: Պարտադիր բժշկական ապահովագրության համակարգ է ստեղծվել, որն օգնել է բարձրացնել առաջնային բուժսանիտարական օգնության արդյունավետությունը: Կուտակային կենսաթոշակները և սոցիալական նպաստները զգալիորեն մեծացրել են բնակչության այն հատվածի 40 տոկոսի եկամուտները, որոնք ամենաաղքատների շարքում են:

✔ Սակայն բնակչության տարբեր շերտերի համար մատչելի կրթության և բուժօգնության մակարդակների տարբերությունը նախկինի պես շատ մեծ է։

✔ Ըստ ստանդարտացված թեստերի արդյունքների` ավելի ապահով ընտանիքների աշակերտները գիտելիքների մակարդակով երեք ուսումնական տարով գերազանցում են աղքատ ընտանիքների իրենց հասակակիցներին: Բժշկական հաստատություններում ծառայությունների համար շարունակվում է կիրառվել գաղտնի «գրպանը դնել» վճարումը, ինչը դրանք նվազ հասանելի է դարձնում բնակչության մեծ մասի համար:

✔ Ամենաաղքատների շարքին դասվող յուրաքանչյուր հինգերորդ ընտանիքն է միայն օգնություն ստանում հասցեական սոցիալական աջակցության ծրագրից:

✔ Գործազրկությունը շարունակում է բարձր մնալ, հատկապես` կանանց շրջանում:

✔ Ադրբեջանում մարդկային կապիտալի ցուցիչն ընդամենը 0.58 տոկոս է կազմում: Դա նշանակում է, որ այստեղ ծնված երեխան կարող էր 58 տոկոսով ավելի հաջողակ լինել մեծանալուց հետո, եթե անհրաժեշտ աջակցություն ստանար իր առողջության և կրթության համար:

✔ Կորոնավիրուսի համավարակը սոցիալական ծառայությունների մատչելիության կրճատման է հանգեցրել: Ըստ կանխատեսումների` 2020 թվականի տնտեսական անկումն Ադրբեջանում 4.2 տոկոս կկազմի»։


  • Գործազրկությունն Ադրբեջանում․ պաշտոնական վիճակագրություն և իրականություն
  • Ադրբեջանի տնտեսությունը համավարակից առաջ և հետո․ ի՞նչ սպասել և ինչի՞ց վախենալ

Վրաստան

«Վերջին տասնամյակներում Վրաստանը շատ մեծ հաջողությունների է հասել։ Սակայն մարդկային կապիտալի ներուժը բացահայտել այնքան էլ չի հաջողվում։ Վրաստանում մարդկային կապիտալի ցուցիչը կազմում է ընդամենը 0,57։ Սա նշանակում է, որ Վրաստանում ծնված երեխան կարող էր 57 տոկոսով ավելի հաջողակ լինել մեծանալուց հետո, եթե առողջության և կրթության անհրաժեշտ աջակցություն ստանար։

✔ Վրաստանում աշակերտների մեծ մասը ընթերցանության, մաթեմատիկայի և բնագիտական առարկաների բազային հմտություններ չի ստանում։ Աշակերտների միջազգային գնահատման ծրագրի PISA թեստը պարզել է, որ Վրաստանի աշակերտները գրեթե մեկ ուսումնական տարով հետ են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի այլ երկրների դպրոցականներից։

✔ Երիտասարդության շրջանում գործազրկության մակրդակը Վրաստանում նույնպես միջինից բարձր է Եվրոպա+Կենտրոնական Ասիա տարածաշրջանների կտրվածքով։ Ընդ որում, մասնագիտական առումով վատ պատրաստված կադրերը նշվել են որպես Վրաստանում բիզնես անելու ամենամեծ խնդիր գլոբալ մրցունակության մասին զեկույցում, որը ներկայացվել էր 2019 թ-ի Համաշխարհային տնտեսական համաժողովում։

✔ Առողջապահական համակարգը երկրում շարունակում է ուղղված լինել անհետաձգելի օգնության ցուցաբերմանը, այլ ոչ թե հիվանդությունների կանխարգելմանը։ Իսկ բուժծառայությունների բարձր արժեքն ընդհանրապես մարդկանց ստիպում է խուսափել բուժօգնություն ստանալուց։

✔ Վրաստանում կրճատվում է աղքատության մակարդակը, սակայն սոցիալ-տնտեսական անհավասարությունը պահպանվում է բարձր մակարդակում։

✔ Կորոնավիրուսի համավարակը կխորացնի այս բոլոր խնդիրները։ Կանխատեսվում է, որ համավարակի հետևանքով Վրաստանի իրական ՀՆԱ-ն 2020 թ-ին կրճատվել է վեց տոկոսով։


  • «Պատմական» անկում․ 2020 թ-ին Վրաստանի տնտեսությունն անկման բոլոր ռեկորդներն է սահմանել 1994-ից ի վեր
  • Վրաստան․ «Բաժանում, որն անհետևանք չի մնա»
  • Վրաստանում գրեթե 30 հազար երեխա զրկված է օճառից օգտվելու և տանը լվացվելու հնարավորությունից․ UNICEF

Մարդկանց, նրանց կրթության և առողջության ավելի բարձր մակարդակի մեջ արված ներդրումը Հարավային Կովկասի բնակչությանը թույլ կտա մրցակցել համաշխարհային տնտեսությունում, եզրակացություն է անում Ֆադիա Մ․ Սաադան։

«Մարդիկ հարստության կարևոր բաղկացուցիչն են։ Մարդկանց զարգացման մեջ արված ներդրումը բարձրացնում է ճգնաժամերի նկատմամբ դիմադրողականությունը և երկրի ընդհանուր բարեկեցությունը։

Եթե բնակչության համար կրթությունն ու առողջապահությունը հարկ եղած ծավալով ապահովվեին, ապա բնակչության մեկ շնչի հաշվարկով երկարաժամկետ ՀՆԱ-ն Վրաստանում ավելի բարձր կլիներ 1,64 անգամ, Ադրբեջանում՝ 1,67 անգամ, Հայաստանում՝ 1,75 անգամ»։

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.