Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հարավային Օսիան՝ առանց «մեծ աշխարհաքաղաքականության»

hayk
September 2020

 

Սերգեյ Մարկեդոնովը՝ վերջին ինը տարիների ընթացքում հանրապետությունում ստեղծված ամենածավալուն ճգնաժամի մասին

«Կոմերսանտ»

Հարավային Օսիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին շատ չեն գրում։ Դրանք չեն պարունակում այդ տարածաշրջանի համար բնորոշ «մեծ աշխարհաքաղաքականությունը»։ Չկա ձևաչափ, որն ի դեմս համատեղ Արևմուտքի Ռուսաստանի սահմանների ուղղությամբ առաջխաղացում նախաձեռներ, իսկ Մոսկվան զսպեր ՆԱՏՕ-ի ծավալապաշտությունը հետխորհրդային հանրապետությունների հաշվին։ Սակայն կովկասյան դինամիկան հնարավոր չէ անընդհատ պայմանավորել 2008 թ․ «թեժ օգոստոսի» իրադարձություններով։ 12 տարի առաջ Ռուսաստանի ճանաչում ստացած Հարավային Օսիայում և Աբխազիայում  կա սեփական՝ Կրեմլի հետ կապ չունեցող ներքաղաքական օրակարգ, որը հաճախ պատշաճ ուշադրության չի արժանանում և զոհաբերվում է «լայն միջազգային համատեքստերին»։ 

Մինչդեռ այսօր Ցխինվալիում տեղի ունեցող իրադարձությունները հայտնի հասարակական գործիչ, հարավօսական խորհրդարանի մի քանի գումարումների պատգամավոր Վյաչեսլավ Գոբոզովն անվանել է «արդարության հեղափոխություն»։ 

Եվ հակառակը՝ գործող իշխանության կողմնակիցները խոսում են կայունության խարխլման մասին և ջանում զուգահեռներ գտնել «մայդանի» հետ։ Որքանո՞վ Հարավային Օսիայում ներկայումս ընթացող զանգվածային բողոքները կարող են ազդել մասնակիորեն ճանաչված հանրապետության և ողջ կովկասյան տարածաշրջանի իրավիճակի վրա։  

Ցխինվալում բողոքների անմիջական պատճառ է դարձել հարավօսական մայրաքաղաքի երեսնամյա բնակիչ Ինալ Ջաբիևի մահը։ Օգոստոսի 28-ին նա անգիտակից վիճակում հոսպիտալացվել է ժամանակավոր պահման կալանավայրից։ Ինալ Ջաբիևը կասկածվում էր հանրապետության ներքին գործերի նախարար Իգոր Նանիևի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ։ Հարավային Օսիան փոքր հանրապետություն է։ Այս մահվան մասին լուրը թաքցնելն անհնարին էր և, որպես հետևանք, կառավարության նստավայրի առջև բողոքի գործողության է դուրս եկել երկու հազար քաղաքացի՝ Ցխինվալի համար պատկառելի թիվ։ 

Սակայն փողոցային բողոքը սոսկ գործընթացի սկիզբն էր։ Նախ՝ հրաժարական է տվել ՆԳՆ ղեկավարը, ապա՝ ողջ նախարարների կաբինետը, հետո հնչել է գլխավոր դատախազի հեռացման պահանջը, որին հաջորդել է պատգամավորների մի մասի գործադուլն ու քննադատության թիրախում նախագահ Անատոլի Բիբիլովի հայտնվելը։   

Արժե ուշադրություն դարձնել, որ անցած տարի Հարավային Օսիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի դրսևորումներ։ Դրանցից մեկն ավտոմեքենաների տերերի նախաձեռնությունն էր, իսկ մյուսն ուղիղ կապ ուներ քրեակատարողական ու իրավապահ համակարգերում առկա խնդիրների հետ։ Անցած տարվա աշնանը խորհրդարանական ընդդիմությունն անգամ բարձրացրել է Արդարադատության և Ներքին գործերի նախարարների հանդեպ անվստահություն հայտնելու հարցը։  Այն ժամանակ բանավեճը մի քանի ամիս է ձգվել և որևէ կադրային փոփոխություն տեղի չի ունեցել։ Ավա՜ղ, կազմակերպչական եզրակացությունների համար ևս մեկ ողբերգություն է պահանջվել։ Անմիջապես ասենք, որ Ինալ Ջաբիևի մահը նոր խնդիր չի բացահայտել, այլ պատռել է վաղուց ի վեր գոյացած թարախապալարը։ Քաղաքագետ Արթուր Աթաևի արդարացի դիտողության համաձայն՝․ «Հանրապետությունը երկար ժամանակ ապրում էր Վրաստանի հետ հարատև պատերազմի վիճակում։ Թբիլիսին պարբերաբար սադրանքներ էր կազմակերպում, դիվերսանտ ուղարկում։ Ուժայինները ստիպված էին գործել կոշտ, երբեմն՝ դաժան, երբեմն՝ առանց բարոյականության և Քրեադատավարական օրենսգրքի վրա նայելու»։ 

Վրացական վտանգն անցել է։ Մոսկվան հուսալիորեն ապահովել է Հարավային Օսիայի անվտանգությունը, բայց «հին սովորույթներն», ըստ երևութին, մնացել են։ Հանրապետական իշխանության ողջ համակարգը (ինչպես զգալի չափով և Աբխազիայի պարագայում) չի կարողացել իրականացնել կառավարչական անցումն ու պաշտպանական օրակարգից անցնել զարգացման և տնտեսական առաջընթացի սեփական աղբյուրների որոնման օրակարգին։ Դրան հավելենք համավարակի բացասական հետևանքներն ու սանիտարական-վարակաբանական անորոշությունը։ Այս գործոններն ուժեղացրել են առկա հասարակական դժգոհությունը, որն էլ հանգեցրել է քաղաքական ճգնաժամի հասունացմանը։ Ներկա ճգնաժամն ամենախոշորն էր 2011 թ․ Հարավային Օսիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններից ի վեր։ 

 

Սակայն փոքր հանրապետությունում ծավալված իրադարձություններն իրենց նշանակությամբ էապես դուրս են եկել նրա սահմանններից։ Չէ՞ որ այնտեղ տեղի ունեցող ամեն ինչ արտաքին աշխարհը դիտարկում է որպես Ռուսաստանի հատուկ շահերի գոտի հանդիսացող տարածքներում կայուն զարգացում ապահովելու նրա կարողությունների փորձարկում։ Տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանն արդյունավետ չէ իր իսկ հովանավորյալ տեղական վարչակազմերի նկատմամբ։ Այս համատեքստում պատահական չէ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու ՄԱԿ-ին, ԵՄ-ին և Ժնևյան քննարկումների համանախագահներին հղած դիմումը, որում նա «մտահոգություն» է արտահայտում Հարավային Օսիայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Այդ իսկ պատճառով Մոսկվայի առջև դրված է Ցխինվալում ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ բոլոր հնարավոր պաշարների գործարկման խնդիր՝ ոչ միայն Նախագահի աշխատակազմի, այլև խորհրդարանական դիվանագիության և հասարակական կազմակերպությունների գծով։ Հարավային Օսիայում տեղի ունեցող իրադարձությունների մեջ հերթական «գունավոր հեղափոխություն» տեսնելը ծայրաստիճան անարդյունավետ է, հատկապես, որ հանրապետությունում բանավեճն ընթանում է ավելի շատ ՌԴ հետ ինտեգրման մակարդակի և գործընթացի արագացման մասին բանավեճ։ 

Եվ, առհասարակ, վաղուց ժամանակն է սովորել բուժել հիվանդին և ոչ հիվանդությունն ամբողջությամբ։ Պետք է դադարել Ցխինվալի կամ որևէ այլ քաղաքի հրապարակներում տեսնել «անկախության մայդաններ»։ Այս տեսանկյունից՝ հարավօսական կամ նրանց նախորդած սուխումյան զանգվածային բողոքները լավ դաս են տալիս։ 

Հեղինակը՝ Սերգեյ Մարկեդոնովը, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող է։ 

https://www.kommersant.ru/doc/4484130?query=%D0%9C%D0%B0%D1%80%D0%BA%D0%B5%D0%B4%D0%BE%D0%BD%D0%BE%D0%B2&fbclid=IwAR1VQ-e0QclLGvsQuqILIPtxnGscOHmphoUHyRe8ByI8Pvu7uoWyY9-gWFk

 

Նմանատիպ  նյութեր

Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի պակասի պայմաններում

September 2023

Արցախի նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը, որն ավարտվեց նախագահի ընտրությամբ, տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի...

Կարդալ ավելին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

July 2023

Ռուբեն Մեհրաբյան Հունիսի 11-12-ին Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հարուստ էր պատմական որոշումներով, որոնք կանխորոշում են ապագա աշխարհակարգում Դաշինքի ամենահզոր...

Կարդալ ավելին
Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

March 2023

Մանվել Սարգսյան Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը)՝ դրա հետ ինչ-որ հույսեր կապելով։ Ադրբեջանի հասարակության մեջ...

Կարդալ ավելին
ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

November 2022

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ «Ռուսաստանը արդարացնում է իրեն որպես դաշնակից», -ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Պրիմակովյան ընթերցումների շրջանակում պատասխանելով Երևանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Վրաստանի եվրաինտեգրումն ու նախագահի շուրջ ներքաղաքական դիմակայությունը
  • Նախագահ Զուրաբիշվիլիի իմպիչմենտը՝ Եվրամիության դռների մոտ
  • Եվրաինտեգրման հերթական սաբոտաժը՝ Վրաստանի իշխանության կողմից

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.