Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հարսանեկան սկանդալ Ադրբեջանում․ կալանավորվել են նախկին պատգամավորն ու հատուկ ծառայությունների գնդապետը

hghazaryan
August 2020

JAMnews, Բաքու

Հարսանիքը համավարակի ամենաթեժ պահին Ադրբեջանում հսկայական սկանդալի պատճառ է դարձել։ Օգոստոսի 22–ին 15 օրով կալանավորվել է երկրի ամենաազդեցիկ անձանցից մեկի՝ նախագահի նախկին օգնական, «գորշ կարդինալ համարվող» Ռամիզ Մեհթիևի փեսան։

Մեհթիևը ճոխ տոնակատարություն է կազմակերպել թոռնուհու համար կորոնավիրուսի համավարակի և հարսանիքների լիակատար արգելքի պայմաններում։

Այդ սկանդալի բոլոր մասնակիցները բարձրաստիճան հայտնի մարդիկ են։

Հարսի հայրը՝ Մեհթիևի փեսան, նախկին պատգամավոր է, անունն ու ազգանունը համընկնում է երկրի նախագահի անվանն ու ազգանունին՝ Իլհամ Ալիև։ Փեսայի հայրը՝ Ռովշան Մուստաֆաևը, պետանվտանգության ծառայության գնդապետ է, նա նույնպես 15–օրյա կալանքի է դատապարտվել։

Ադրբեջանում կորոնավիրուսի համավարակի օրերին հարսանիք անելը կտրականապես արգելված է 2020 թ–ի մարտից։ Այս մասին բազմիցս խոսել են և նախագահ Իլհամ Ալիևը, և վարչապետը, և կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

Բազմիցս կասեցվել են երկրի շրջաններում նվազագույն թվով հյուրերով հարսանիք անելու փորձերը։

Այդ մասին լուրերում միշտ հաղորդվել է, որ հանդիսության կազմակերպիչները կալանավորվել են, իսկ հարսանիքների բոլոր մասնակիցներին լուսանկարել են ոստիկանական բաժանմունքի միջանցքում, հետո այդ նկարները հրապարակել սոցցանցերում։

Այս «բարձրաստիճան» հարսանիքի լուսանկարներն ու տեսանյութերը լրատվամիջոցներում են հայտնվել այն բանից հետո, երբ դրանք իր ֆեյսբուքյան էջում է հրապարակել հյուրերից մեկը՝ երգչուհի Այսել Թեյմուրզադեն։

Նա Բաքվի հանրությանը ծանոթ է 2009 թ–ի «Եվրատեսիլին» Արաշի հետ կատարած Always երգով։

Հարսանիքն անցկացվում էր Բաքվի ավաններից մեկում՝ Նովխանիում։ Տեսանյութում երևում է, որ հանդիսությունն անցկացվել է փակ տարածքում, մարդիկ սեղանների շուրջ մեծ խմբերով են նստած։

Ընդ որում, օպերատիվ շտաբի սահմանած կանոններով, մեկ սեղանի շուրջ կարող է նստել վեցից ոչ ավելի մարդ, իսկ փակ տարածքներում ճաշկերույթներն ընդհանրապես արգելված են։

Հյուրերի թվում են նախկին և գործող նախարարներ, պատգամավորներ և այլ հայտնի անձինք։

82-ամյա Մեհթիևը Ադրբեջանի նախագահի վարչակազմի անփոփոխ ղեկավարն էր 1995 թ–ից։ Բացի այդ, դրանից առաջ՝ ԽՍՀՄ տարիներին, նա նմանատիպ պաշտոն էր զբաղեցնում ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հոր պաշտոնավարման ժամանակ։

2019 թ–ի հոկտեմբերին նա պաշտոնանկ արվեց, զբաղեցրեց Գիտությունների ակադեմիայի նախագահի պաշտոնն ու Ադրբեջանի Անվտանգության խորհրդի անդամ է։

Սկզբից իշխանությունները փորձում էին հարսանիքը ներկայացնել որպես «սովորական ճաշկերույթ», այդպես էր լրագրողներին ասել ներքին գործերի մամուլի քարտուղար Էհսան Զահիդովը։

Այնուհետև նա հայտարարել էր, որ նման բան չի ասել, և միայն հետո ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտարարությամբ էր հանդես եկել, որ մեղավորները պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ։

Հասարակության զայրույթն էր առաջացրել պատգամավոր Սիավուշ Նովրուզովի արձագանքը, որը նույնպես մասնակցել էր հարսանիքին։

Նա լրագրողներին հայտարարել էր․ «Այո, ես ներկա եմ եղել հարսանիքին և լավ եմ արել»։

Դրա համար Նովրուզովը նախազգուշացում է ստացել «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցությունից, որի կառավարման անդամ է։

Սոցցանցերում շարունակվում է վրդովմունքը, այնտեղ 15–օրյա կալանքն ու նախազգուշացումը բավականաչափ խիստ պատիժ չեն համարում։ Շատերն են պահանջում այնպես վարվել, ինչպես սովորական քաղաքացիների դեպքում․ լուսանկարներն էլ հրապարակել ոստիկանական բաժանմունքի միջանցքում։


Մեկնաբանություն

Հայտնի լրագրող և բլոգեր Համիդ Համիդովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Նրանք թքած ունեն բացարձակապես բոլորի վրա՝ մյուս պաշտոնյաների, որոնք կարանտինի հետ կապված միջոցներ են ձեռնարկում, բժիշկների վրա, որոնք իրենց կյանքի գնով բուժում են կորոնավիրուսով հիվանդներին, հասարակ մարդկանց, որոնք տանջվում են հացի փող չունենալուց և որոնց ոստիկանությունն ամեն օր տուգանում է այն բանի համար, որ դիմակ չեն կրում։

Հարսանիքի հյուրերի մեկնաբանությունների լկտիությունը խոսում է այն մասին, որ նրանք թքած ունեն օրենքի և հասարակ մարդկանց վրա։ Հույս ունեմ, որ օրենքի նման ցցուն խախտումն անպատասխան չի մնա։ Չի կարելի այսքան զայրացնել և հիասթափեցնել մարդկանց»։

 

 

 

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.