Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ձկնորսը

hghazaryan
August 2019

Տասը տարի է՝ նա միայնակ ապրում է Հարավային Օսիայի խուլ անկյուններից մեկում։ Բացառիկ ձկնային տնտեսություն է ստեղծել, ձկան ապակե ռեստորան է բացելու։ Սակայն նրան ներդրումներ են հարկավոր

Սա Հարավային Օսիայում է՝ 20կմ դեպի սարեր բավականին մատչելի ճանապարհով։ Անտառի միջով գնում ես և չես էլ սպասում, թե ինչ է լինելու ոլորանի հետևում։ Լեոնիդ Գագիևն այդպես է արել 10 տարի առաջ և մնացել այստեղ։ Նա ձկնային տնտեսություն է հիմնել, նրա մոտ են գալիս իշխան, սաղմոն և ձկնկիթ գնելու ոչ միայն Հարավային Օսիայից, այլև Ռուսաստանից։

Սակայն նա այդպես մենակ էլ ապրում է այստեղ տասը տարի, և ոչ ոք նրան դեռ չի միացել։

«Ես մի լայկա ունեի, չքնաղ շուն էր, անսահման խիզախ։ Մի անգամ գիշերը նրա հաչոցը լսեցի, բայց այդ օրը լույս չկար։ Դուրս եկա, կանչեցի-կանչեցի, բայց ոչ ոք չարձագանքեց։ Առավոտյան գտա նրան․ գայլերի ոհմակը հոշոտել էր։ Ինքս եմ մեղավոր․ այդ օրը նրա համար քաղաքից համեղ միս և ոսկորներ էի բերել թողել սառնամանիքին դուրսը։ Գայլերը հոտով գտել էին այն։ Եվ շունը սկսել էր մարտնչել, տիրոջն էր պաշտպանել։ Այդ օրվանից որոշեցի էլ երբեք շուն չպահել։ Սակայն Մուրզիլկան ինքը եկավ, մոլորվել էր։ Ես մենակ եմ, ձանձրանում եմ։ Իսկ այսպես միասին ապրում ենք»։

Լեոնիդը 60 տարեկան է։ Նրա տնտեսությունը, որը կոչվում է «Հարավային դարպասներ» այսօր հինգ ավազան ունի։

«Ես մեծացել եմ այս կիրճում, իմ գյուղը կոչվում է Կասագջըն (Ձկնային)։ Երևի նախանշված էր, որ այս գործով եմ զբաղվելու։ Մանուկ հասակում մենք խմբերի էինք բաժանվում և «տիրանում» գետակներին ու գետերին։ Եվ ձկնորսություն կարելի էր անել միայն «սեփական» ջրամբարներում։ Մի անգամ ես, այնուամենայնիվ, գնացի լուռ ձկնորսություն անելու «ուրիշի տարածքում»։ Իսկ հետո մտածեցի՝ միգուցե ինձ մոտ էլ ուրիշնե՞րն են այսպես գալիս ձուկ բռնելու»։

Երբ Լեոնիդն իր գործը սկսում էր 2010թ-ին` ուներ սիրողական ձկնորսի գիտելիքներ միայն։ Նա սկսեց շատ կարդալ և զբոսնել տեղի գետակների մերձակայքում՝ դրանք արդեն այլ աչքով ուսումնասիրելով։

Այսօր նրա հինգ ավազանների ջուրը գալիս է Սուսագ գետից (թարգմանաբար՝ «Լռություն»)։ Եվ նա աճեցնում է տարեկան մոտ հինգ տոննա ձուկ։

«Եթե ես իմանայի, որ այսքան ծանր է լինելու, երբեք չէի սկսի այս գործը։ Հիշում եմ միայն ամենասկիզբը։ Ես հիմնվեցի այստեղ, ինքս իմ ձեռքով կառուցեցի իմ կյանքի առաջին ջրավազանը և մեկնեցի Հյուսիսայի Օսիա՝ ձկան հետևից։ Ճանապարհին ձկան մեծ մասը սատկեց։ Ես հսկայական վնասներ կրեցի և հուսահատվել էի։ Լավ է, որ չհանձնվեցի․ հաջորդ անգամ ամեն ինչ ստացվեց»։

Իշխանի և սաղմոնի մեկ կիլոգրամը Լեոնիդից կարելի է գնել 600-700 ռուբլով [$6-9]։ Յուրաքանչյուր սաղմոնի քաշը 5-7կգ է, սակայն լինում են նաև այնպիսիք, որ 20կգ են կշռում։ Ձկնկիթը վաճառում է 4 հազար ռուբլով (մոտ $70) մեկ կիլոգրամի համար։ Օրինակ, Հյուսիսային Օսիայում նույնպիսի ձկնկիթն արժե գրեթե երկու անգամ ավելի թանկ։

Երբ դեռ նոր էի սկսում, ապրում էի ԳԱԶ-66 մեքենայի թափքում։ Քնելը հարմար չէ, չէի կարողանում ոտքրս պարզել։ Երեք տարի դրա մեջ եմ ապրել։ Հողն էլ իմը չէ, պետությունից վարձակալել եմ»։

«Սակայն տանը նա մենակ է ապրում։ Լեոնիդն ընտանիք ունի, սակայն նրանք ապրում են Հյուսիսային Օսիայում։ Չափազանց դժվար է այստեղ ապրել։ Հյուր են գալիս միայն ամռանը։

Լինում է, որ գողեր են գալիս անվճար ձուկ բռնելու համար։ Իսկ ես տեսահսկման սարքեր եմ տեղադրել, հրացանի թույլտվություն ստացել։ Մի խոսքով, պաշտպանում եմ տնտեսությունս»։

Տան կողքը նա ռեստորան է կառուցում գետաքարից։ Դրանում ամեն ինչ անսովոր է լինելու։ Ապակե հատակ՝ ջրավազանի վրա, որում ձկներ են լողալու։ Քարերը բերելու համար նա իր առանձնահատուկ «վերամբարձ կռունկն» է հորինել։

«Իմ սիրած ձկնային ուտեստը սա չէ։ Ես սիրում եմ ձուկը աղով պարզապես խորովել վառարանում։ Սակայն հազվադեպ եմ ինքս ինձ համար ձուկ պատրաստում, միայն երբ հյուրեր եմ ունենում, ինչպես այսօր JAMnews-ը»։

Սակայն ամեն ինչ դանդաղ է ընթանում։ Լեոնիդը մասնագիտությամբ ֆինանսիստ է։ Նա վաղուց հաշվել է, թե որքան փող է անհրաժեշտ մեծ տնտեսություն ստեղծելու համար՝ 50 մլն ռուբլի [մոտ $76 հազար].։ Այդ ժամանակ կարելի է ընդլայնել տեսականին, պահածոյացնել ձկնկիթը, ապխտած և աղասակավ ձուկ արտադրել։ Նա նախագիծ էլ է մշակել և փոխանցել ներդրումային գործակալություն։

«Ես վարկը կվերադարձնեի արդեն 5-10 տարում։ Սակայն իմ նախագիծը չֆինանսավորեցին»։

Այն ամենն, ինչ նա կարողացել է անել 2 մլն ռուբլի [մոտ $30 հազար] վարկ վերցնելն է, դա հնարավորություն է տվել մի փոքր ընդլայնել տնտեսությունը։

«Ես գնեցի սառնարաններ և ծխեցման խցիկ։ Վարկը կփակեմ մինչև 2019թ-ի նոյեմբերը, և այն ժամանակ միգուցե նորը վերցնեմ»։

Հենց ճանապարհի մյուս կողմում մեծ գետ է։ Լեոնիդ Գագիևն այնտեղ արդեն փորվածքներ է արել երկու մեծ ջրավազանների համար։ Եթե ամեն ինչ լավ ստացվի, նա շատ ձուկ կունենա։

 ՓԵՏՐՎԱՐ 28, 2019,

JAMNEWS

Նմանատիպ  նյութեր

Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի պակասի պայմաններում

September 2023

Արցախի նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը, որն ավարտվեց նախագահի ընտրությամբ, տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի...

Կարդալ ավելին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

July 2023

Ռուբեն Մեհրաբյան Հունիսի 11-12-ին Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հարուստ էր պատմական որոշումներով, որոնք կանխորոշում են ապագա աշխարհակարգում Դաշինքի ամենահզոր...

Կարդալ ավելին
Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

March 2023

Մանվել Սարգսյան Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը)՝ դրա հետ ինչ-որ հույսեր կապելով։ Ադրբեջանի հասարակության մեջ...

Կարդալ ավելին
ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

November 2022

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ «Ռուսաստանը արդարացնում է իրեն որպես դաշնակից», -ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Պրիմակովյան ընթերցումների շրջանակում պատասխանելով Երևանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Վրաստանի եվրաինտեգրումն ու նախագահի շուրջ ներքաղաքական դիմակայությունը
  • Նախագահ Զուրաբիշվիլիի իմպիչմենտը՝ Եվրամիության դռների մոտ
  • Եվրաինտեգրման հերթական սաբոտաժը՝ Վրաստանի իշխանության կողմից

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.