Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Մահմեդական քաղաքականության ապառազմականացումը

marut
August 2012

Շահիդ Ջավեդ ԲՈՒՐՔԻ
Պետական քաղաքականության ինստիտուտի նախագահ
Լախոր, Պակիստան

Արդյո՞ք կկարողանան մահմեդական կառավարությունները ձերբազատվել իրենց երկրների ազդեցիկ զինվորականներից եւ հաստատել ազատական ժողովրդավարությունների հետ համեմատելի քաղաքացիական վերահսկողություն: Այսօր այս հարցն ունի առաջնահերթ նշանակություն միմյանց չնմանվող այնպիսի երկրներում, ինչպիսին են Եգիպտոսը, Պակիստանը եւ Թուրքիան:

Որպեսզի կանխատեսենք, թե ինչպես է զարգանալու այս պայքարը՝ հարկավոր է հասկանալ տարածաշրջանի պատմությունը: 7-րդ դարում մահմեդականության հաստատումից հետո այն պահպանում էր քաղաքականության եւ կառավարման մեջ խորը զինվորական մասնակցության ավանդույթը: Իրականում, աճող ռազմական քաջությունն օգնել էր նրան արագորեն ողջ աշխարհով տարածվել:

Զինվորականները պատասխանատու էին Մերձավոր Արեւելքում, Պարսկաստանում, Հարավային Եվրոպայում եւ հնդկական ենթամայրցամաքում հաստատվելու համար: Նոր գրավված երկրներում մահմեդական պետություն հաստատելուց հետո զինվորականները դառնում էին վերջինիս կառավարման համակարգի անբաժան մասնիկը:

Պետական կառուցվածքի մեջ զինվորականների ներթափանցումն ավելի ակնառու էր Օսմանյան կայսրությունում, որի կառավարիչները ստեղծել են զինված ուժերի նոր տեսակը, որի հիմնական անձնակազմը հավաքագրվում էր եվրոպական այն տարածաշրջաններից, որտեղ գերիշխում էր իսլամը: Այս ենիչերիները (օսմանյան հետեւակ զորքի ստորաբաժանումներում ներառված քրիստոնյա տղաները) հավաքագրվում էին կա՛մ Եվրոպայում, կա՛մ բռնորեն խլվում օսմանյան գերիշխանության տակ գտնվող ոչ մահմեդական ընտանիքներից:

Ենիչերիներին չէր թույլատրվում ամուսնանալ կամ սեփականություն ունենալ, ինչը նրանց հնարավորություն չէր տալիս կայսերական արքունիքից դուրս կախվածություններ ունենալ: Սակայն, այդ սահմանափակումների 16-րդ դարում վերացումից հետոª ընդհուպ մինչեւ 19-րդ դարում հիշյալ ստորաբաժանումների կասեցումը, ենիչերիներն ունեին չափազանց ազդեցիկ դիրք Ստամբուլում  (եւ անգամ Եգիպտոսում սեփական հարստություն են հիմնել):

Մահմեդական երկրներում զինվորական գերիշխանությունը տեւել է մինչեւ 20-րդ դարասկզբում Օսմանյան կայսրության անկումը: Գաղութարար տերությունները լցրել են մեռնող կայսրության ստեղծած վակուումը, ունեցել են իրենց սեփական զինվորականներին եւ, հետեւաբար, կառավարումն իրականացնելու համար տեղական ուժերի կարիք չէին զգում: Բայց երբ 20-րդ դարում եվրոպացիները հեռացել են մահմեդական աշխարհիցª այդ ուժերը վերականգնել են քաղաքականության վրա վերահսկողությունը:

Զինվորականները 20-րդ դարի կեսերին իշխանության են եկել Եգիպտոսում, Պակիստանում եւ այլ արաբական երկրներում: Թուրքիայում զինվորականներն իրենց հռչակել են 1923 թ. զինվորական գործիչ Մուսթաֆա Քեմալի հիմնադրած Թուրքիայի աշխարհիկ հանրապետության պահապաններ:

Այսօր մահմեդական աշխարհի մեծ մասում հեղափոխական ցնցումները պայմանավորված են իսլամի զինվորական անցյալով: Այս ժողովրդական ապստամբությունների առաջին փուլում երկրի քաղաքական եւ տնտեսական կյանքից դուրս մղվածները սկսել են պահանջել իրենց ներգրավումն ու մասնակցությունը: Այժմ մենք գտնվում ենք երկրորդ փուլում, որն աչքի է ընկնում հին զինվորական վերնախավերն ուժազրկելու նշանակալից ջանքերով: Այս պայքարը յուրովի է դրսեւորվում Եգիպտոսում, Թուրքիայում եւ Պակիստանում:

Եգիպտոսում նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի իշխանազրկումից հետո զինվորականների կողմից անցումային քաղաքական գործընթացի վրա վերահսկողության հաստատումն անընդունելի է թե՛ մահմեդականների, եւ թե՛ աշխարհիկ ուժերի համար: Եգիպտացիների մեծամասնությունը կամենում է, որ զինվորականները դուրս գան քաղաքականությունից եւ վերադառնան զորանոցներ:

Էսսամ էլ-Էրիանը, որի ՙԱզատության եւ արդարության իսլամական կուսակցությունը՚ Եգիպտոսում վերջերս անցած խորհրդարանական ընտրություններում շահել է տեղերի մեծամասնությունը, ասել է, որ ՙՄահմեդական-եղբայրները (որոնց հետ կուսակցությունը սերտորեն կապված է) չեն կարծում, որ զինվորական ղեկավարները կամովին կհրաժարվեն իշխանությունից: Նրանց պետք է համոզել հեռանալ, իսկ եթե դա չաշխատիª հեռացնել: Խորհրդարանի առաջին քայլը նրանց դուրս մղելու համար կայանալու է մեր իշխանությունը պաշտպանելու մեջ՝ 100 հոգուց բաղկացած սահմանադրական ժողովի անդամների ընտրության միջոցով՚:

Միաժամանակ, Թուրքիայում ՙԱրդարության եւ զարգացման՚ կուսակցությունը, որն ունի երկրի մահմեդական ավանդույթի վրա խարսխված խորն արմատներ, այսօր նույնպես ձգտում է սահմանափակել զինվորականների դերը: Այնուամենայնիվ, զինված ուժերը պահանջում են սահմանադրական մանդատª  հանրապետության ավանդույթները պաշտպանելու համար: Թուրքական գեներալները մի քանի անգամ միջամտել են քաղաքականությանըª Աթաթուրքի արդիականացման աշխարհի գաղափարախոսությունըª քեմալիզմը պաշտպանելու համար, որը իսլամական Թուրքիային մղել է դեպի եվրոպական ազատականություն:

Բայց հիշյալ երեք երկրներից՝ հենց Թուրքիան ամենահաջող կերպով կարողացել է ապառազմականացնել սեփական քաղաքականությունը: Թուրքիայի խարիզմատիկ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, շարունակաբար հաղթելով երեք համապետական ընտրություններում, կարողացել է հաստատել իր գերակայությունը զինվորականների նկատմամբ: Բացի դրանից, նա բանտ է նետել բանակի բարձրաստիճան գեներալ Իլկեր Բաշբուղին, որին թուրքական դատախազությունը մեղադրել է (շատերն ասում են, որ դա անիրական է) հեղաշրջման դավադրությունը կազմակերպելու մեջ:

Պակիստանյան զինվորականները, որոնք կառավարել են երկրի 64-ամյա պատմության կեսի ընթացքում, նույնպես պայքարում են քաղաքականության վրա վերահսկողությունը պահպանելու համար: Պակիստանյան բանակն իրեն ստորացված է զգում ԱՄՆ ռազմական գործողությունները  (որոնցից մեկի ժամանակ սպանվել է Ուսամա բեն Լադենը) վերահսկելու անկարողությամբ, փորձում է պոկեր խաղալ Հնդկաստանի եւ ԱՄՆ հետ երկրի զարգացող հարաբերությունների մեջ: Այնուամենայնիվ, նա զգուշանում է լայնատարած թշնամություն սադրելուց: Վերջերս զինվորական ղեկավարները հայտարարել են, որ այսուհետ մտադիր չեն միջամտել քաղաքականությանը:

Այն պահից, երբ սկսվել է արաբական գարունը, գահընկեց են արվել չորս վաղեմի վարչակարգեր, մինչդեռ մյուսները գտնվում են աճող ճնշման տակ, վստահություն ներշնչելով սովորական արաբներին, որ նրանց պահանջները չեն անտեսվի, իսկ իշխողները կհիշեն քաղաքացիների սպասելիքների մասին: Բայց դա իրական հեղափոխությունն է, որը տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ ոչ թե զինվորականների, այլ քաղաքացիների իսկական ներկայացուցիչները կսկսեն հաստատել իրենց երկրի քաղաքական ուղեգիծը:

http://inosmi.ru/asia/20120126/184027998.html

Աղբյուրը՝ ՙProject Syndicateՙ, USA

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.