Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Մայքլ Ռուբին. «Իլհամ Ալիևը վերածվում է Սադամ Հուսեյնի»

hghazaryan
January 2021
Մայքլ Ռուբին. «Իլհամ Ալիևը վերածվում է Սադամ Հուսեյնի»

Президент Азербайджана Ильхам Алиев (архив)

Մայքլ Ռուբին


2021թ. սեպտեմբերի վերջին Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը The National Interest կայքում հրապարակեց «Լեռնային Ղարաբաղ. Հարավային Կովկասում Ամերիկայի ձախողման մեկ տարին» հոդվածը, որում քննադատության ենթարկեց ամերիկյան վարչակազմի գործողությունները:

Նախկինում Մայքլ Ռուբինը աշխատել է Պենտագոնում, եղել է Իրաքի անցումային կառավարության քաղաքական խորհրդականը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Մայքլ Ռուբինի հետ հարցազրույցը:

-Ամենայն հավանականությամբ, ամերիկյան հետախուզությունը տեղյակ էր 2020 թվականի սեպտեմբերին պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի և Թուրքիայի մտադրության մասին: Արդյոք ամերիկյան կողմն իրական հնարավորություններ ունե՞ր կանխելու այդ պատերազմը:

– Կոնգրեսը չի հաստատել՝ արդյո՞ք ԱՄՆ հետախուզությունը տեղյակ էր պատերազմ սկսելու Ադրբեջանի և Թուրքիայի մտադրության մասին: Կարծում եմ, դա ավելի շուտ հետախուզության ձախողում էր, քան հարձակումը անտեսելու կանխամտածված միտումնավոր որոշում: Եթե ամերիկյան կողմն ունենար համապատասխան տեղեկատվություն, ժամանակին արված մերկացումը կարող էր կանխել հարձակումը: Ամեն դեպքում, Թուրքիան ու Ադրբեջանն անսպասելի հարձակում ձեռնարկեցին: Եթե Հայաստանն ու Արցախը նախապես իմանային այդ մասին, ապա կարող էին քայլեր ձեռնարկել հարձակումը կանխելու կամ սաստելու համար:

– Ի՞նչ կարող էր անել, սակայն չարեց ԱՄՆ–ն, որպեսզի պատերազմը հնարավորինս շուտ դադարեցվեր։

– Պատերազմում որոշիչ դեր ունեցան ԱԹՍ-ները: Ամերիկան կարող էր օգնել ԱԹՍ-ների դեմ որոշ տեխնոլոգիաներով, սակայն եկեք իրատես լինենք. Ռուսաստանի հետ Հայաստանի պաշտպանական հարաբերությունները բացառում են նման զգայուն տեխնոլոգիաներ փոխանցելու հնարավորությունը: Իհարկե, ԱՄՆ-ը կարող էր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ: Էրդողանը, անշուշտ, գերպարծենկոտ է, սակայն, երբ Թրամփը պատժամիջոցներ կիրառեց, նա ազատ արձակեց ամերիկացի բողոքական քահանա Էնդրյու Բրենսոնին, որին որպես պատանդ էր պահում:

-Տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչներն ասում էին, որ չնայած բա-զմաթիվ տարաձայնություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը այն ձևաչափն է, որտեղ նրանք իսկապես արդյունավետ համագործակցում են: Որքանո՞վ էին այդ հավաստիացումները անկեղծ:

– Ակնհայտ է, որ Վաշինգտոնն ավելի անկեղծ էր, քան Մոսկվան, քանի որ Ռուսաստանը միակողմանիորեն չեղյալ հայտարարեց համաձայնագրերը: Մինսկի խումբը ստեղծվել էր բարի մտադրություններով և վերջին տարիներին որոշակի առաջընթաց էր գրանցել, բայց այն ԱՄՆ քաղաքականության առաջնահերթություններից չէր: Եթե Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահները դեսպաններ էին, ԱՄՆ-ն այդ պաշտոնում նշանակում էր ավելի ցածր դասի դիվանագետների:

-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը մնո՞ւմ է արդյունավետ գործիք, թե՞ աշխատում է իներցիայով ու վաղ թե ուշ կկորցնի իր նշանակությունը:

– Ես կասեի, որ այն կորցրեց իր նշանակությունն անցյալ տարի:

–Երևանում կան ուժեր, որոնք համարում են, որ, չնայած Ռուսաստանից կախվածության աճին, Հայաստանը պետք է ջանքեր գործադրի ԱՄՆ–ի հետ հարաբերություններն ամրապնդելու համար: Բայց արդյո՞ք ամերիկյան կողմը մտադրություն ունի ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ: Ինչո՞վ կարող է Հայաստանը գրավիչ լինել:

– Ոչ մի պատճառ չկա, որը կարող է խանգարել Հայաստանին լավ հարաբերություններ ունենալ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ, ինչպես դա անում են Ղազախստանը կամ Եգիպտոսը: Չնայած ԱՄՆ-ում շատերը կասկածանքով են վերաբերվում Հայաստանի կապերին Ռուսաստանի և Իրանի հետ, Երևանը պետք է հակադարձի՝ նշելով, որ դրանք անհրաժեշտ են` հաշվի առնելով թուրք-ադրբեջանական շրջափակումը: Միացյալ Նահանգները պետք է ճնշում գործադրի Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ Հայաստանի և Արցախի ապօրինի շրջափակումը վերացնելու համար: Հայաստանը կարող է նաև օգտագործել Մեծ Բրիտանիայում, Իրանում և Ռուսաստանում իր սփյուռքի կապերը և իրեն դիրքավորել որպես դիվանագիտության հանգույց:

-Դուք Ձեր հոդվածը եզրափակում եք Իլհամ Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով: Բայց արդյո՞ք պատրաստ կլինեն պատժամիջոցներ կիրառել մի նախագահի նկատմամբ, որը փաստացի ձեռնտու է բոլորին՝ Ռուսաստանին, ԱՄՆ–ին և եվրոպացիներին, որոնք այսօր էներգիայի այլընտրանքային մատակարարների խիստ կարիք ունեն:

– Նախ՝ հիշեցնեմ, որ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքից, առավել ևս՝ Ադրբեջանից էներգետիկ ռեսուրսներ չի ստանում: Մենք օգտագործում ենք Ալյասկայի, Մեքսիկական ծոցի կամ Բրազիլիայի ռեսուրսները: Ադրբեջանը կարևոր չէ այնքան, որքան իրեն թվում է՝ հատկապես հաշվի առնելով Արևելյան Միջերկրական ծովի հանքավայրերի զարգացումը: Բայց խնդիրն իրականում տնտեսական չէ, այլ այն է, որ Ալիևը վերածվում է Սադամ Հուսեյնի: British Petroleum-ը եւ Լոնդոնը կարող են ունենալ իրենց քաղաքականությունը, սակայն ԱՄՆ-ը պետք է անհանգստացնող ազդակներ տեսնի և հրաժարվի իր կապերից, քանի դեռ նա [Ալիևը] չի հրահրել իրադարձությունների շղթա, որը կապակայունացնի ամբողջ տարածաշրջանը:

Mediamax.am

 

 

 

 

 

 

 

Թեգեր ԱրտատպությունՇաբաթական թողարկում Նոյեմբեր 15-21

Նմանատիպ  նյութեր

Հայերին «ինտեգրելու» հարցում Ադրբեջանում Ալիևի հետ համակարծիք են նույնիսկ նրա ամենակոշտ քննադատները

Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի պակասի պայմաններում

September 2023

Արցախի նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը չի կարծում, թե Արցախում իշխանափոխությունը, որն ավարտվեց նախագահի ընտրությամբ, տեղի ունեցավ սահմանադրական լեգիտիմության զգալի...

Կարդալ ավելին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում և Հայաստանի շահերը

July 2023

Ռուբեն Մեհրաբյան Հունիսի 11-12-ին Վիլնյուսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հարուստ էր պատմական որոշումներով, որոնք կանխորոշում են ապագա աշխարհակարգում Դաշինքի ամենահզոր...

Կարդալ ավելին
Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը

March 2023

Մանվել Սարգսյան Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը)՝ դրա հետ ինչ-որ հույսեր կապելով։ Ադրբեջանի հասարակության մեջ...

Կարդալ ավելին
ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

ՌԴ դեսպանը սպառնացել է Հայաստանում ռազմական ներկայությամբ

November 2022

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ «Ռուսաստանը արդարացնում է իրեն որպես դաշնակից», -ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Պրիմակովյան ընթերցումների շրջանակում պատասխանելով Երևանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Վրաստանի եվրաինտեգրումն ու նախագահի շուրջ ներքաղաքական դիմակայությունը
  • Նախագահ Զուրաբիշվիլիի իմպիչմենտը՝ Եվրամիության դռների մոտ
  • Եվրաինտեգրման հերթական սաբոտաժը՝ Վրաստանի իշխանության կողմից

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.