Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Մարդկային չափում

marut
January 2016

Ղարաբաղյան հակամարտության չափորոշիչներ ու չափումներ շատ կան՝ հասարակական, քաղաքական, իրավական, պատմական և այլն։ Ըստ այդմ էլ հակամարտ հանրություններում սովոր են խոսել հենց այդ չափումներով ու չափորոշիչներով։ Իսկ ելակետն էլ, որպես կանոն, ժողովուրդն է, հանրությունը՝ “մեր ժողովուրդը չի հանդուրժի”, “մեր հանրությունը կողմնակից է” և այլն, և այլն։ Չկա մարդը։ Կան մարդիկ։ Չկա անհատը, կոնկրետ մարդը, կոնկրետ մարդու կոնկրետ ապրումները, հույսերն ու հոգսերը։ Չկա մարդկային չափումը։ Հիմնականում չկա, կամ անտեսված է։Ժամանակի ընթացքում խաղաղարար մի քանի նախաձեռնությունների շրջանակներում փորձ է արվել լրացնել այդ բացը։ Մոտ մի տասնամյակ առաջ բրիտանական “Conciliation Resources” հասարակական կազմակերպությունը Հարավային Կովկասում իրականացրել էր  “Չհորինված պատմություններ” (աուդիոօրագրեր) ծրագիրը, որին մասնակցել են տարածաշրջանի բոլոր երկրները՝ ճանաչված, թե չճանաչված։ Դրանք հակամարտությունների գոտիներում ապրող մարդկանց մասին պատմություններ էին, նրանց առօրյան, հոգսերն ու խնդիրները։

Նորերս էլ բրիտանական մեկ այլ կազմակերպություն՝ “International Alert”, մարդկային չափումների տեսանկյունից փորձեց դիտարկել կոնկրետ ղարաբաղյան հիմնախնդիրը։ Ծրագիրը կոչվում է  “Անտեսված ձայներ”։ Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի մի խումբ լրագրողներ փորձեցին որպես ռազմական հռետորաբանության այլընտրանք ներկայացնել սովորական, շարքային մարդկանց կարծիքներն ու դիտարկումները, նրանց կյանքն ու առօրյան (ծրագիրը ֆինանսավորվել է Մեծ Բրիտանիայի հակամարտությունների կանխարգելման, անվտանգության ու կայունության աջակցության հիմնադրամի կողմից)։ Սա մի փորձ էր՝ լսելու այն մարդկանց ձայները, որոնք սովորաբար չեն լսվում, անտեսվում են, խլացվում են պաշտոնական տեսակետների ու նյուզմեյքերների ամենօրյա արտադրանքների աղմուկում։

Մեր հանրություններում ընդունված է խոսել ժողովրդի անունից։ Ընդ որում, այդպես սիրում են խոսել ոչ միայն իշխանություներն ու ընդդիմությունը, այլև շատ շատերը։ Այս պարագայում նույնիսկ սոցիոլոգիական հետազոտությունների կարիք էլ չկա, առավել ևս, որ հասարակական կարծիքի անաչառ ուսումնասիրություններ գտնելը չափազանց դժվար է մեր օրերում։ Ուստի խոսվում է հակամարտությունում ժողովրդի միանշանակ ու անվերապահ դիրքորոշման, երկրում բարեկեցության աճի, տնտեսական զարգացման և այլնի մասին։ Չափորոշիչը ընդհանրական ժողովուրդն է, մարդիկ։ Իսկ մեր այս անտեսված ձայներում Մարդն է, կոնկրետ անհատը, նրա կյանքի պատմությունը, նրա դարդուցավը, հույսերն ու ակնկալիքները։ Ինչպես մեծ բանաստեղծն է ասել՝ Մարդը ափի մեջ։

Որոշելով “Անալիտիկոնի” հունվարյան համարում արտատպել արցախյան պատմությունների (անտեսված ձայների) մի փունջ՝ հանդեսի խմբագրությունը նպատակ ունի ոչ միայն նպաստելու հակամարտությունում Մարդու երևան հանմանը և մարդկային չափումներով դրա դիտարկմանը, այլև այս թեմայով շահագրգիռ քննարկումների անցկացմանը։

«Անալիտիկոնի» խմբագրակազմ

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.